СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի թղթապանակ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի թղթապանակ»

Նելլի Կարագոյան

ԿԱԻ Դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի մասնագետ



Դասղեկի թղթապանակ

Առաջին հայացքից դասղեկի կողմից դաստիարակչական աշխատանքի ծրագիր կազմել դժվար չէ, հատկապես, եթե ուսուցիչը դպրոցում առաջին տարին չէ, որ աշխատում է: Սակայն ինչպե՞ս այն ձևակերպել: Ինչպե՞ս գրվածը համակարգել, որ ամեն ինչ լինի ձեռքի տակ և դրանց հետ աշխատելը հարմար լինի:

Դասղեկներին խորհուրդ ենք տալիս դասարանի դաստիարակչական աշխատանքների պլանավորման նյութերը ձևավորել հատուկ թղթապանակում, որի յուրաքանչյուր բաժինը հեշտ և տեսանելի դարձնելու համար նպատակահարմար է սկսել որոշակի գույնով թերթից: Ի՞նչ է իր մեջ ներառում, «Դաստիարակչական թղթապանակ» ասածը1:

Այն կազմված է`

  1. Տիտղոսաթերթից`

Ուսուցչի Ա.Ա.Հ., դասարանը, ուսումնական տարին: Այստեղ կարելի է նաև ավելացնել ըստ թեմայի նկար կամ դասարանի լուսանկարը:

  1. Աշխատանքի կարգախոսը կամ արտահայտություններ այդ թեմայով:

Օրինակ.

Ինձ համար ի՞նչ է նշանակում լինել դասղեկ, ովքե՞ր են իմ աշակերտները: Թղթապանակի այդ բաժնում կարելի է տեղադրել իր /դասղեկի/ լուսանկարը:


  1. Ուսումնական տարվա առաջադրանքները:

Նշվում են դպրոցի դաստիարակչական խնդիրները ամբողջությամբ, դաստիարակչական աշխատանքի նպատակներն ու խնդիրները դասարանում:

  1. Դասարանի հոգեբանա-մանկավարժական բնութագիրը:

Կազմվում է հոգեբանի կողմից երեխաների հետազոտման և ուսուցիչների դիտարկումների արդյունքների հիման վրա:

5. Ընդհանուր տեղեկություններ դասարանում սովորողների մասին:

Թղթապանակում այդ տեղեկությունները նպատակահարմար է ներկայացնել աղյուսակի ձևով /տես աղյուսակ 1/:

Աղյուսակ 1. Տեղեկություններ դասարանում սովորողների մասին

N

Ազգանուն, անուն

Ծննդյան թիվը

Տան հասցեն

Հետաքրքրություն-ները

Առողջական վիճակը

Հաճախել՞ է մանկապարտեզ

1.







2.








6. Դասարանի սոցիալական անձնագիրը:

Նշվում է դասարանում տղաների և աղջիկների թիվը, ընտանիքների ընդհանուր թիվը, առանձին նշվում է ոչ լրիվ, բազմազավակ, անապահով ընտանիքների թիվը: Բերվում են ծնողների սոցիալական կարգավիճակի և կրթական մակարդակի վերաբերյալ տվյալներ, վերլուծվում են սովորողների բնակ-կենցաղային պայմանները:


7. Դասարանի բժշկական քարտը:

Քարտը կազմվում է դպրոցի բուժաշխատողի կողմից աղյուսակի տեսքով /տես աղ. 2/

Աղյուսակ 2. Աշակերտների առողջական վիճակը

N

Ազգանուն, անուն

Ծննդյան թիվը

Խրոնիկական հիվանդություններ

Հիվանդությունների հանդեպ հակվածություն

Նորմալ առողջականվիճակ

Բուժաշխատողի խորհուրդները

















8. Դասարանի նշանաբանը, նրա առանձնահատկությունները, օրենքները, կենսագործունեության կանոնները և այլն:

9. Ուսումնական տարվա դասղեկական ժամերի թեմատիկան:

Նշվում է յուրաքանչյուր դասղեկական ժամի թեման և անցկացման ձևը:


10. Ծրագրեր Ճանապարհային երթևեկության կանոնների /ՃԵԿ/ և հրշեջ անվտանգության կանոնների վերաբերյալ:


11. Ուսումնական տարվա դաստիարակչական աշխատանքի պլան

Պլանի օրինակը ներկայացված է /աղյուսակ 3-ում/:

Աղյուսակ 3. Դաստիարակչական աշխատանքի /ուսումնական տարվա/ պլան


Գործունեության ուղղությունները

Ճանաչողա -տեղեկատվական

Գեղագի-տական

Սպորտային-

առողջարական

Աշխատան-քային

Քաղաքացիական,

հայրենասիրական

Ինքնակա­ռավարում

Üå³ï³Ï

Շրջապատող աշխարհի վերաբերյալ պատկերաց-ման հարստացում, աշխհար­հայացքի ընդլայնման պահանջի զարգացում, բնապահպանություն

Գեղեցիկը ընկալելու և տեսնելու զգայական ոլորտի դաստիա-րակում


Առողջ ապրելակերպի, աշակերտների առողջության պաշտպանու­­­թ-յան, պահպանման և ամրապնդման քարոզում

Աշխատան-քի և ստեղծվող նյութական արժեքների հանդեպ հարգանքի ձևավորում


Քաղաքացիական դիրքորոշման, հայրենիքի և հարազատ քաղաքի ճակատագրի հանդեպ համամասնակցութ-

յան զգացում սերմանելու ձևավորում

Դասարա­նում աշակերտա-կան ինքնավար-ության զարգացում


ê»å-ï»Ù-µ»ñ







®







س-ÛÇë









12. Դասարանի աշակերտների բարեկրթության մակարդակի ախտորոշում:

Այս անկետան ներկայացված է աղյուսակի ձրով /տես աղյուսակ4/:


Աղյուսակ4. Աշակերտների բարեկրթության մակարդակի անկետա

N

Ազգա-նուն,

անուն

Հետաքր­քրասիրություն

Աշխա-տասիրություն

Հոգատա­րություն

Վերաբեր-

մունքը դպրոցի հանդեպ

Վերաբեր-մունքը գեղեցիկի հանդեպ

Վերա-բերմուն-քը իր հանդեպ

Բարեկր­թության մակար­դակը





















13. Անհատական աշխատանք աշակերտների հետ:

Անհատական աշխատանքը նկարագրելու նպատակով լրացնել աղյուսակ/տես աղյուսակ5/:

Աղյուսակ 5. Աշխատանք առանձին աշակերտների հետ


Ամսաթիվ

Ազգանուն, անուն

Ինչպիսի՞ աշխատանք է իրականացվել

1.




2.






14. Աշակերտի մասնակցությունը մրցույթներին, ստեղծագործական աշխատանքների կատարումը, ձեռք բերված արդյունքները:

Տարբեր մրցութային միջոցառումներին, մրցումներին և ստեղծագործական աշխատանքների կատարմանը դպրոցականների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները նպատակահարմար է ներկայացնել աղյուսակի տեսքով /տես աղյուսակ6/:

Աղյուսակ 6. Մասնակցությունը մրցույթներին և մրցումներին


Ազգանուն, անուն

Որտե ՞ղ և ինչի՞ն է մասնակցել

Ժամկետները

Արդյունքը

1.





2.







15. Դասարանում աշխատող առարկայական ուսուցիչների հետ համագործակցությունը:

Առարկայական ուսուցիչների հետ դասղեկի համագործակցության վերաբերյալ տեղեկությունները արտացոլվում են ստորև բերված աղյուսակում /տես աղյուսակ 7/:

Աղյուսակ 7. Դասղեկի համագործակցությունը առարկայական ուսուցիչների հետ

Ամսաթիվ

Համագործակցության ձևը, հարցերը




Օրինակ՝ դասալսումներ, առաջադիմության և կարգապահության վերահսկում…..



16. Ինքնակառավարման մարմինները: Դասարանային խորհուրդ:

Աշակերտների գործունեությունը որոշակի ուղղությամբ պլանավորող և կազմա­կերպող այդ մարմինների կազմը նպատակահարմար է ներկայացնել աղյո­ւսակի տեսքով: Աշակերտների հանրօգուտ և ժամանցային գործունեության, մրցումների արդյունքների գնահատումը հարմար է ներկայացնել աղյուսակի տեսքով:

17. Աշխատանք ծնողների հետ:

Նշվում է այսպիսի աշխատանքի ուղղությունները, ներկայացվում է ծնողական խորհրդի անդամների ցուցակը /տես աղյուսակ 8/, տեղեկություններ ծնողների մասին /տես աղյուսակ 9/, աշխատանքի պլանը /տես աղյուսակ 10/, հարցաթերթիկներ և ծնողական ժողովների և ծնողների մասնակցությամբ միջոցառումների անցկացման նյութեր:

Աղյուսակ 8. Ծնողական խորհրդի կազմը

Ա.Ա.Հ.

Ծնողական խորհրդի կազմում`


Ծնողական խորհրդի նախագահ`


Ծնողական խորհրդի անդամներ`





Աղյուսակ 9. Տեղեկություններ ծնողների մասին

հ/հ

Ծնողների Ա.Ա.Հ.

Ծննդյան թիվը

Կրթությունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Հեռախոսա-

համարը

Դասարանի հետ աշխատանքում ինչ օգնություն կարող է ցուցաբերել
















Աղյուսակ 10. Ուսումնական տարում ծնողների հետ աշխատանքի պլանավորում և կազմակերպում


Ամիսը

Միջոցառումներ`

Սեպտեմբեր


….


Մայիս




18. Դասղեկի աշխատանքների պահոցը:

Պահոցում ներառվում են դասղեկական ժամերի մշակումները, տոների, միջոցառումների, ծնողական ժողովների սցենարները: Աշխատանքի պլանները, ծրագրերը:

19. Դիտողություններ թղթապանակը վարելու վերաբերյալ:

Թղթապանակի սույն բաժինը լրացնում է դպրոցի Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենը: Այն կարող է ներկայացվել աղյուսակի տեսքով /տես աղյուսակ 11/:

Աղյուսակ 11

Ստուգման ամսաթիվը

Ստուգողի դիտողությունները

Նշումներ դիտողությունների վերացման վերաբերյալ /առաջարկություններ/













































Գրականություն

  1. www.davlobr.edusite.ru

  2. www.nsportal.ru

  3. www.metod-kopilka.ru

  4. www.festival.1.september.ru

  5. Журнал «Практика административной работы в школе». С.И.Сырицын N8.2009г.



1 Դասղեկները կարող են թղթապանակը ենթարկել փոփոխության ըստ անհրաժեշտության:

7