СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի ժամ 9-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի ժամ 9-րդ դասարան»

Դասղեկի ժամ-9րդ դասարան

Դասղեկական բաց դաս

Հայկական հեռուստաեթերը մեր աչքերով

Մայիսի 15-ին դպրոցի էլեկտրոնային գրադարանում 11-րդ իրավագիտական դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Հայկական հեռուստաեթերը մեր աչքերով» թեմայով: Նպատակն էր` վեր հանել հեռուստատեսության կարևորությունը, դերը անհատի ձևավորման ու դաստիարակության գործում, ինչպես նաև եթերային գայթակղիչ բազմազանության մեջ կարողանալ կողմնորոշվել դեպի այն հաղորդումները, որոնք տարիքային տվյալ խմբի համար ունեն ճանաչողական և դաստիարակչական նշանակություն:

Դասը սկսվեց ուսուցչի խոսքով. մեկնաբանվեց թեմայի ընտրությունը: Ապա հինգ հետազոտական խմբերի միջև ծավալվեց քննարկումը: Նրանք ընտրել էին եթերային որոշակի ուղղություևներ` մշակույթ, լրատվություն, առողջ ապրելակերպ և սպորտ, սերիալ, թոք շոու: Խմբերը հաջորդաբար ներկայացրին իրենց ուսումնասիրությունը , ապա դիտարկումների արդյունքները:

  • «Մշակութային բաժնի» աշակերտները ուսումնասիրել են «Հ1»-ի, «Շողակաթի» և «Շանթ TV»-ի գրեթե բոլոր մշակութային հաղորդումները` արձանագրելով հետևյալը.

Ճանաչողական բնույթ են կրում «Հ1»-ի «Օտար ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով» ,« Երգ երգոց» նախագծերը: Գեղագիտական ճաշակ ու հոգևոր արժեքներ են հաղորդում «Շողակաթի» և հատկապես «Շանթ TV»-ի «Պարահանդես», «Պարի́ր, թե կարող ես » ,«Հայ սուպերսթար» ,«Ժողովրդական երգիչ» , «Դուդուկի ընտրյալները» նախագծերը:

Աշակերտների պնդմամբ վերջին երկուսը հայկականությունը շեշտադրող ու ազգային արմատները ներկայացնող նախագծեր են:

Ուսուցիչը հարց ուղղեց աշակերտներին.

-Ի°նչ մշակութային նախագիծ կստեղծեիք դուք:

Պատասխան.

-«Քյավառ» հեռուստաընկերության եթերում կպատրաստեինք հաղորդում` նվիրված Գավառի առանձնահատուկ կերակրատեսակներին, խոհանոցին ու խոհանոցային առանձնահատկություններին:

  • Հաջորդ բաժինը լրատվականն է: Աշակերտները փաստեցին, որ լրատվական գործունեությունն իրենից ներկայացնում է բավական պատասխանատու և անձնվեր աշխատանք: Քննարկումը ծավալվում է նրանց կողմից ուսումնասիրված մի քանի հեռուստաալիքների լրատվության շրջանակներում. «Հ1» `« Լուրեր» , «Կենտրոն»` «Էպիկենտրոն», «Երկիր մեդիա» ` «Երկիրն այսօր» , «Շանթ» ` «Հորիզոն», «Արմենիա»` «Ժամը լրատվական» , «Հ2» ` «Լրաբեր»: Լսվեցին հետաքրքիր մանրամասներ, կարծիքներ այդ ծրագրերի օբյեկտիվության, ինֆորմացիայի մատուցման ձևերի, հաղորդավարների հմտության և այլնի մասին: Աշակերտները նշեցին, որ չնայած որոշ վերապահումներին, դրանք հիմնականում արտացոլում են հայկական իրականությունը: Նրանց աչքից չէին վրիպել որոշ հեռուստաալիքների իշխանամետ կողմնորոշումը և դրանից բխող մեկնաբանությունները:

  • Առողջ ապրելակերպ և սպորտ. խումբը ներկայացրեց առողջ ապրելակերպի մասին իրենց ունեցած պատկերացումները և նշեց հայկական եթերում այդ բնույթի ծրագրերի պակասի մասին: Աշակերտները ուսումնասիրել էին «Մի վնասիր» («Շանթ»), «Ապրիր առողջ» («Կենտրոն»), «Առավոտ լուսո» («Հ1»), «Հայ մայրիկ» («Երկիր մեդիա») բժշկական հաղորդումները: Շեշտը դրվեց «Մի վնասիր» հաղորդման վրա, քանի որ այն հնարավորություն է տալիս մարդկանց ոչ միայն հետևել հաղորդման ընթացքին, այլև անմիջական մասնակցություն ունենալ դրան: Բժշկի գործնականում կատարվող բացատրությունները հնարավորություն են տալիս մարդկանց խորությամբ ընկալել երևույթը և անել օգտակար հետևություններ:

Այնուհետև աշակերտները հետևելով վերը նշված սկզբունքին, ուսուցիչներին առաջարկեցին հայ մասնագետների կողմից մշակված Սննդի բուրգը: Առաջադրանքը հետևյալում էր. բուրգի մեջ ըստ կարևորության դասավորել այն մթերքները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին օրվա ընթացքում: Նույն առաջադրանքը տրվեց նաև աշակերտներին: Աշխատանքն ավարտելուց հետո համեմատվեցին ուսուցիչների և աշակերտների մոտեցումները, արվեցին պարզաբանումներ (ուսուցիչներն իրենց ակտիվությամբ գերազանցեցին աշակերտներին. խոսեց առողջ ապրելակերպի մասին մեր մանկավարժների ունեցած խորը գիտելիքներն ու տարիների կուտակած փորձը):Իրենց խորհուրդներով ուսուցիչները ճիշտ հղումներ արեցին աշակերտներին` մեկ անգամ ևս ապացուցելով «Խոսքը` մեծին , ջուրը` փոքրին» ժողովրդական պարզ ասացվածքը:

Ուսուցիչը հարց ուղղեց խմբին.

-Արդյո°ք առողջ ապրելու համար նախ պետք է սիրել սեփական «ես»-ը:

Երեխաները ըմբռնեցին հարցի իմաստը … դրական պատասխանը չուշացավ:

Խմբի տղաները իրենց կարճ խոսքում անդրադարձան նաև հայկական սպորտի պատմությանը` չմոռանալով նշել Արարատ -73- ի փառավոր հաղթանակի մասին, որը խորհրդային մեծ երկրում փոքր ժողովրդի համար ազգային հպարտություն դարձավ:

Եղավ հարցադրում.

-Սպորտայի°ն ազգ ենք մենք, թե` ոչ:

Պատասխան.

-Ավելի շուտ` պասիվ սպորտային. Սիրում ենք դիտել, բայց ոչ զբաղվել դրանով:

  • Բուռն ու օգտակար քննարկումն ավարտվեց, էստաֆետը փոխանցվեց սերիալները ներկայացնող խմբին: Հետազոտման նյութը առավել, քան առատ էր:Աշակերտները միաբերան փաստեցին. կարիք չկա դառնալ սերիալների գերին, իսկ դիտելու դեպքում` վերցնել օգտակարն ու ուսանելին:

Թերևս ամենաուշագրավը հենց աշակերտների կողմից քաղաքի բնակիչների շրջանում արված հարցումն էր , թե ինչ կարծիք ունեն մարդիկ «սերիալ» երևույթի մասին: Հետազոտական աշխատանքը հաջողված էր, իսկ քաղաքացիների կարծիքը հիմնականում` բացասական:

  • Իսկ թե ինչպես ներկայացավ հինգերորդ խումբը, ավելի լավ էր դիտել որպես հանդիսատես: Մեկնաբանվեց` ինչ է թոք շոուն , երբ է առաջացել, ով է հիմնադիրը (1967թ. Ֆիլ Դոնահյու), ապա անդրադարձ կատարվեց հայկական թոք շոուներին` «Ազատ գոտի» , «Հայոց հարց» (« Հ1»), «Կիսաբաց լուսամուտներ» ,«Արի ամուսնանանք» (վերջինս չի ընդունվել հասարակության լայն շերտերի կողմից) («ATV»), «Կենդանի մատյան» («Արմենիա TV») , «Թեժ անկյուն» («Արարատ»):

Եվ ինչն էր ամենադիտարժանը. հինգերորդ խումբը տեղում կազմակերպեց թոք շոու` հրավիրելով մասնակցելու չորս խմբերից մեկական ներկայացուցիչ:Հարցադրումները դիպուկ էին, հակասական, համապատասխանում էին հաղորդման ձևաչափին:Հնչեցին հետևյալ հարցադրումները.

  1. Մշակութային հաղորդումները արդյո°ք նպատակաուղղված են ազգային դիմագծի պահպանմանը:

  2. Գաղտնիք չէ, որ սերիալները մարդկանց նստակյաց են դարձնում. մինչդեռ մենք խոսում ենք առողջ ապրելակերպի մասին:

  3. Արդյոք ճի°շտ է ընտրված «Հրեշտակների դպրոցը» սերիալի ֆիզկուլտուրայի ուսուցչի կերպարը:

  4. Լրատվական հաղորդումները ճի°շտ են մատուցում ինֆորմացիան. ինչպիսի° արձագանք է գտնում այն հասարակության մեջ:

  5. Հայ լսարանը պահանջկո°տ է արդյոք:

  6. Ինտերնետ, թե` հեռուստացույց:

Արդյունքում մեր թոք շոուն բնավ էլ չտարբերվեց եթերային թոք շոուներից: Մթնոլորտը թեժ էր ու զարմանալիորեն հաջողված:

Դասի ավարտին ուսուցիչը ողջունեց աշակերտների պատրաստակամությունը և գնահատեց նրանց աշխատանքը: