СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի ժամ ՙՙՄայր...՚

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի ժամ ՙՙՄայր...՚»

. Դասղեկի ժամ,,Մայրն ընտանիքում կերտում է պետություն,, թեմայով քննարկում,

1. Դասղեկի ժամ,,Մայրն ընտանիքում կերտում է պետություն,, թեմայով քննարկում

Դասղեկի ժամերին կազմակերպվում են Մայրության և գեղեցկության տոնին նվիրված դասարանական քննարկումներ ,,Մայրն ընտանիքում կերտում է պետություն,, թեմայով:

Որևէ ազգի կնոջ դերը քննարկելիս, երևի պիտի սկսել ընտանիքից, քանի որ ընտանիքի կազմավորումը որպես կայուն միավոր սկիզբ է առել հազարամյակներ առաջ:
Հայ իրականության մեջ ամուր ընտանիքը ազգապահպանությունն է, մեր խաղաղությունը, մեր ապագան...
Ընտանիքն ասոցացվում է մոր հետ, չկա ընտանիք առանց մոր: Բոլոր անգնահատելի արժեքները մենք համեմատում ենք մոր հետ. թերևս այն մեր ազգայի բնորոշումներից մեկն է:
Մայրական թեման համաշխարհային գրականության և պոեզիայի ներշնչանքն է առհավետ...

Դասղեկի ժամ
Թեման ՝ ,,Մայրն ընտանիքում կերտում է պետություն,,

Առաջին հատված
Մտագրոհ թեմայի շուրջ:
Աշակերտներն արտահայտեցին իրենց պատկերացումները, զգացողությունները, կարծիքները:

Երկրորդ հատված
Աշակերտները հատվածաբար ընթերցեցին և քննարկեցին ուսուցչի տրամադրած նյութը, որը հայկական պոեզիայի ընտրանի էր Հ. Շիրազի, Պ. Սևակի ստեղծագործություններից, տեղեկություններ էին աշխարհահռչակ հայուհիների մասին, ովքեր իրենց գործով՝ տաղանդով, հայրենասիրությամբ, մարդասիրությամբ, բարեգործությամբ մնացել են պատմության մեջ:

Երրորդ  հատված
Աշակերտները գրեցին ,,Մայրս,, թեմայով շարադրություն և ընթերցեցին այն:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ:




- Յուրաքանչյուր մարդու համար մայրը իր տան սարբությունն է: Նա ուրախանում է, երբ ես ուրախանում եմ, տխրում է, երբ ես տխրում եմ...  Նա մեր տան ճրագն է, մեր տան հույսն է:

- Մայրը, այն միակ մարդն է, ով ցանկացած իրավիճակում միշտ կողքիդ է. երբ հիասթափված ես, երբ պաշտպանության կարիք ունես, երբ կարևոր որոշորմ կայացնելու անհրաժեծտություն կա:
Եթե, թեկուզ, սխալ ես՝ նաիր մեկ բառով, մի ժպիտով քեզ հույս ու ջերմություն կտա:

-Իմ կյանքում ամենակարևոր մարդը մայրս է, ով անկախ ամեն ինչից միշտ իմ կողքին է, ով միշտ լսում ու հասկանում է ինձ:
Շատ մեծ է նրա դերը ընտանիքում: Գրեթե բոլոր հոգսերի նա կրում է նվիրումով, սիրով, նա  բոլոր ցավերը պահում է իր մեջ ու ժպտում մեզ: Այսպիսին է իմ մայրիկը:

- Դեռ փոքրուց երեխան մորը տեսնում է որպես իր միակ և ամենալավ պաշտպանի: Նա  երեխայի կյանքի բոլոր ընթացքներում ունի իր դերը: Կգա մի ժամանակ երբ ես կլինեմ իմ մոր թիկունքը...







- Մայր, որքան անգին էակ է նա, որքան թանկ ու հարազատ, գեղեցիկ ու միակը...
Հաճախ ենք ինքներս մեզ հարցնում. ,,Որն է հայրենիքը,,:
Մեր հայրենիքը այնտեղ է, որտեղ գտնվում է մեր մայրը, ով հիմքն է պետության ձևավորման համար:
Զորավոր է այն ազգը, որն ոնի զորավոր ընտանիք, իսկ զորավոր ընտանիքի հիմքը հենց զորավոր մայրն է:

- Պետությունը, կարծես, մի ամբողջական օրգանիզմ է, որի կառուցվածքային միավորը    ընտանիքն է: ,,Անգնահատելի է մոր դերը ընտանիքի ստեղծման և ամրապնդման գործում,, . այսպես է ասել Մուրացանը:

- Մայրն այն էակն է , ում խելամտության, իմաստության, խոհեմության շնորհիվ է պահվումտան խաղաղությունը, ներդածնակությունը: Պետությունը ընտանիքների ամբողջություն է. որքան ամուր է ընտանիքը, այնքան ամուր է պետությունը: Մայրն է, որ քաջորդիներ է ծնում, ովքեր դառնում են պետության անվտանգությունը պահողը և երկիրը ծենացնողը: Մայրն այն էակն է, ով կրելով իր վրա կյանքի դժվարությունները, միշտ մնում է աննկուն ու իր ժպիտով ապրեցնում: