СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի ժամի պլան նվիրված Քրիստոսի Հարության տոնին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի ժամի պլան նվիրված Քրիստոսի Հարության տոնին»

Դասի պլան

Ամսաթիվ 12.04.2020

Դասի թեմա՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Դասարան ՝10.4

Նպատակը՝ Հոգևոր դաստիարակություն, ձևավորել գիտելիքներ Հարության տոնի վերաբերյալ,տոնին առնչվող խորհուրդների վերաբերյալ:

Ըմթացքը՝

1. Մտագրոհով պարզել իինչ գիտեն աշակերտները տոնի վերաբերյալ:

1.Ինչ է նշանակում Զատիկ

2.Ինչ գիտեք Հիսուսի հարության մասին:

3.Ինչպես է տոնում հայ առաքելքկքն եկեղեցին Հարության տոնը:

4.Ինչպես ենք պատրաստվում Սուրբ զատիկին:

5. Զատիկի սեղանը հաճախ զարդարվում է նապաստակներով։

6.Ինչո՞ւ։Ինչ են խորհրդանշում ձուն, չամիչով փլավը, գինին, ձուկը:

2.Տեղեկություններ Մեծ Պահքի և կիրակիների մասին:Եվ որպես Մեծ Պահքի խորհուրդ խոսել Ակլատիզի մասին, ցուցադրել ինչ է և ինչպես են պատրաստում:

3.Ամփուփում՝«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:



















Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ

1.Ինչ է նշանակում Զատիկ;/----------------------------

Նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

2.Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է.ինչ գիտեք Հիսուսի հարության մասին:-----------------------

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» :

3.Ինչպես է տոնում հայ առաքելքկքն եկեղեցին Հարության տոնը:/-----------------------/

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

4.Ինչպես ենք պատրաստվում Սուրբ զատիկին:/------------------------------/

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում:

5.Ինչ է խորհրդանշում ձուն;/---------------------------------/

Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Երբ Մարիամ Աստվածածինը ձու է բերում Հիսուսի համար, և տեսնում է , որ նրան խաչել են, լացում է և նրա արցունքներին է խառնվում նաև Հիսուսի արյունը և թափվում է ձվերի վրա:

6. Զատկի սեղանին լինում է նաև գինի;/-------------------------/

Գինին այն խմիչքն է , որը Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով թրջել է հացը և բաժանել նրանց:

7./-----------------------------------/Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը:

Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին:

8./------------------------------------/Խորհրդանիշ է նաև ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել:

9.Զատիկի սեղանը հաճախ զարդարվում է նապաստակներով։ Ինչո՞ւ։/--------------/

Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գոյություն ունի Զատիկի ճագար հասկացությունը։ Այն հեթանոսական արմատներ ունի՝ կապված գարնան գալուստի հետ։

Գերմանական ավանդույթի համաձայն Զատիկի ճագարը խելոք երեխաներին ներկված ձվերով լի բնիկ է նվիրում։ Երեխաներն  հաճախ իրենց գլխարկներից  իրենք են որևէ թաքուն տեղում պատրաստում այդ բնիկը։ Որպես խորհրդանիշ զամբյուղն ի հայտ է եղել ավելի ուշ։ Հավատում էին, որ Հեսսեում ձվերը աղվեսն է բերում, Սակսոնիայում՝ աքլորը, Էլզասում՝ արագիլը, իսկ Բավարիայում՝ կկուն։ Այդ ժամանակ էլ հենց ձվերը սկսեց բերել ճագարը։ Նա աստիճանաբար հետ մղեց իր «մրցակիցներին» և հաստատվեց Գերմանիայում։

ԱՄՆ-ում այդ ավանդույթը ներմուծվել է գերմանական ներգաղթյալների կողմից և լայն տարածում գտել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։

Տոնական սեղանի համար նախատեսված ուտելու ճագարները պատրաստվում են կամ մարցիպանից կամ շոկոլադից։







Ամփոփում

Որպես Ըստ ժողովրդական պատկերացումների,Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է` մյուս տարի Մեծ պահքն ընդգրկում է 7 կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիները Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիներն և Ծաղկազարդի տոնը և միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:

1. Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս  կրակի մեջ օգտագործում էին  Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած  խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ  օրը` մայրամուտին, երդիկից  իջեցնում էին  Մեծ  պասի յոթ  շաբաթները խորհրդանշող  և պասը խախտողներին պատժող  ակլատիզը` իր վերջին փետուրով: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Որոշ վայրերում փետուրները կարող էին գույնզգույն լինել կամ` չորսը սպիտակ, մեկը`սև ու սպիտակ, երկուսը`սև, քանի որ պասի առաջին 4 շաբաթները ձմռան շրջանում են, վերջին երեքը` գարնան, երբ գետինն արդեն սևացել է: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները:Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ  փետուրը հանելով`  տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը  և փայտի  հարվածներով  դեսուդեն  քշելով` գցում ջուրը:ակլատիզ ծառայած սոխի ծլած  ծիլը  կտրում էին  և գցում  Զատկին  եփվող  կերակրի մեջ: