СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի ժամի թեմատիկ պլան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի ժամի թեմատիկ պլան»

ԴԱՍՂԵԿԻ ԹԵՄԱՏԻԿ ԺԱՄԻ ՊԼԱՆ

Դասի թեման՝ Կոնֆլիկտային իրավիճակներն ու դրանց լուծման ուղիները

Դասի նպատակը՝ Ծանոթացնել կոնֆլիկտ հասկացության, կոնֆլիկտների տեսակների, առաջացման պատճառների և թեժացման մակարդակների հետ:

Ակնկալվող արդյունքները

Կիմանան վերը նշված հասկացությունները, կոնֆլիկտային իրավիճակներին բնորոշ վարվելակերպի ոճերը, կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտություններն ու պատվիրանները:

Կկարողանան կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել և հարգել կոնֆլիկտող կողմի իրավունքներն ու արժեքները:

Դասի կահավորումը՝ համակարգիչ, երևակիչ, մեծ էկրան, կոնֆլիկտ թեմային վերաբերող պաստառներ:

Դասի ընթացքի նկարագրությունը

Կոնֆիկտի, կոնֆլիկտների տեսակների, առաջացման պատճառների և թեժացման մակարդակների վերաբերյալ համառոտ տեղեկատվության ներկայացում (2-6-րդ սլայդներ), Конфликт | Прикольные мультики для взрослых մուլտֆիլմի դիտում:

Կոնֆլիկտները մեր կյանքի անբաժանելի մասն են, որոնք բնորոշ են կյանքի բոլոր ոլորտներին:Կոնֆլիկտն իր մեջ կարող է պարունակել քայքայիչ դրսևորումներ , խանգարելով խաղաղության մշակույթի արմատավորմանը: Թերևս չկա մեկը, որը կոնֆլիկտի մեջ չի ներքաշվել: Կոնֆլիկտներն առաջանում են՝

  • Միջոցների սահմանափակության պատճառով

  • Արժեքների տարբերության պատճառով

  • Ընկալումների տարբերության , ինչպես նաև տեղեկատվության պակասի և հիմնական պահանջմունքների բավարարված չլինելու պատճառով:

Կոնֆլիկտի թեժացման ժամանակ մարդու վարքագծի մեջ առաջ են գալիս որոշ փոփոխություններ՝ կոնֆլիկտի մեջ մտած մի կողմը մյուսին դիտում է որպես թշնամի, կողմերն ընդունում են դիրքորոշումը : Կոնֆլիկտի թեժացումը կարող է բերել բացահայտ պատերազմի, որի հիմնական նպատակը հակառակորդին ոչնչացնելն է:

Կոնֆլիկտային իրավիճակներին բնորոշ վարվելակերպի ոճերը, կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտություններն ու պատվիրանները: ( 7-10-րդ սլայդներ), փոքրիկ ներկայացում:

Կոնֆլիկտային իրավիճակներին բնորոշ վարվելակերպի ոճերն են՝ մրցակցությունը, փախուստը, զիջումը, փոխզիջումն ու համագործակցությունը:Կոնֆլիկտի ժամանակ կոնֆլիկտող կողմերը պետք է պատասխանատվություն կրեն իրենց պահվածքի, մտքերի և զգացմունքների համար: Չընդլայնեն վիճելի հարցը, խոսեն կոնկրետ խնդրի մասին:Պիտակներ չկպցնեն այլ մարդկանց, աշխատեն, որպեսզի հակառակորդ թիմի պահվածքը չթելադրի իրենց սեփական պահվածքի ձևը: Մատնացույց չանեն մարդկանց կարծիքները , քանի որ ցանկացած մարդ ունի ընտրության իրավունք, պետք է հարգել դիմացինի արժեքը:

Կոնֆլիկտ – խաղաղություն կապի արտացոլում

.Խաղաղությունը թռչնի նման թևածում է ամենուր, պարզապես պետք է ավելի շրջահայաց լինել և հասցնել բռնել նրա փետուրներից գոնե մեկը:

.Եթե ես լինեի խաղաղության դեսպան, ես կոչնչացնեի մարդկային ցեղի գոյությանը սպառնացող ամեն ինչ, և խաղաղությունը մի անձրևաբեր ամպ կդարձնեի,որ կթափվեր ամբողջ աշխարհի վրա:

.Խաղաղություն հաստատելու համար պետք չէ սարեր շուռ տալ, բավական է անտեսել պատահաբար ասված կոպիտ խոսքն ու ներողություն խնդրել:

Օգտագործված համացանցային պաշարներ

  • ձեռնարկ մանկավարժների համար Գյումրի Էլդորադո 2014 թ.

  • https://ru.wikipedia.org/wiki/Конфликт

  • https://www.youtube.com/watch?v=n_gfsYwrtkk
















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!