Մայրենիի դասի պլան
Դասարան՝ 3-րդ
Դասի տիպը՝ ամրակայման դաս, 2-րդ դասաժամ
Դասի թեման՝ ։ Գոյականի ձևափոխությունները խոսքում ( առանց մատնանշելու հոլովները)
Դասին պատակները՝Կարդալու կարողությունների զարգացում՝ պահպանելով կարդալու որակական հատկանիշները։
Ամրակայել երկխոսությունները դերերով կարդալու կարողությունները։
Զարգացնել նկարագրական խոսք կառուցելու կարողությունները՝ բնագրից ընտրելով և կարդալով այն բառերն ու արտահայտությունները, որոնցով հեղինակը նկարագրում կամ բնութագրում է հերոսներին։
Ամրակայել բնագրի հերոսներին համեմատելու և հակադրելու կարողությունը։
Լեզվական կարողություններ՝ Կսովորեն նախադասությունների մեջ տեղադրել գոյականը՝ համապատասխան ձևափոխություններով։ Կամրապնդեն հականիշ բառերի մասին ունեցած գիտելիքները։
Ցուցադրական նյութեր՝ ցուցապաստառ, քարտային առաջադրանքներ, սահիկահանդես, համակարգիչ, հերոսների նկարներով պաստառ
Դասի ընթացքը՝ Խթանման փուլ՝ կազմակերպչական պահ (այբուբենի արտասանություն և տնային հանձնարարության պարզաբանում)։ Մտագրոհի մեթոդով աշակերտները կներկայացնեն, թե ովքե՛ր են հերոս համարվում և ովքե՛ր են հայրենիքի մի զարկը։
Արևի շողերին կլրացնեն Հայկ Նահապետ, Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ, Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Հերացի, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Վիկտոր Համբարձումյան և այլն։
Իմաստի ընկալման փուլ՝ կկարդան բնագիրը նախ միմյանց շարունակելով, ապա՝ ընտրովի և դերերով։
Ընտրովի ընթերցանության համար նախատեսված հարցեր․
1․Ո՞վ էր Հայկը և ինչու՞ հեռացավ բելից։
2․Ո՞վ էր Բելը և ինչու՞ հարձակվեց հայկի երկրի վրա։
3․Կարդալ Հայկին և Բելին բնութագրող տողերը։
4․Կարդալ Հայկի և Բելի կռիվը նկարագրող հատվածը։
Յուրաքանչյուր աշակերտ կստանա նաև լեզվական առաջադրանքներ գոյականի վերաբերյալ․
1․Բնագրից դուրս գրել անձ ցույց տվող 5 գոյական և գործածել նախադասություններում։
2․Բնագրից դուրս գրել հոգնակի թվով գործածված գոյականները և դարձնել եզակի։
3․ Հայկ գոյականը տեղադրել նախադասություններում՝ ենթարկելով համապատասխան ձևափոխությունների․
————— քաջ ու կորովաձիգ մի դյուցազն էր։
—————— սակավաթիվ զորքը հաղթեց Բելի մեծաքանակ զորքին։
Ես շատ եմ ուզում նմանվել ———————։
Այդ օրվանից ———————— անունով մեր երկիրը կոչվում է Հայաստան, իսկ մենք՝ հայ։
—————————— հայերը քաջություն են ժառանգել։
4․ Բնագրից դուրս գրել հականիշ բառազույգերը։
5․Նետ բառը համապատասխան ձևափոխություններով տեղադրել նախադասությունների մեջ։
Ֆիզդադար՝ պաստառի թեմատիկ նկարում գտնել հականիշ բառազույգեր։
Վարժություն՝
T-աձև աղյուսակով կբնութագրեն Հայկին և Բելին։
Հայկ | Բել |
քաջ հսկա կորովաձիգ հպարտ համարձակ անվախ հայրենասեր ազնիվ ուժեղ | հսկա վախկոտ բռնակալ գոռոզ ամբարտավան մեծամիտ դաժան ինքնահավան |
Ստեղծագործական աշխատանք՝ Կհամեմատեն հետ։
Բացատրել դարձվածքի իմաստը՝ գործածելով նախադասությունների մեջ։
Հորինել Հայկ և հայ բառերով։
Կշռադատման փուլ՝ Անդրադարձ կատարել դասանյութին, ամփոփել հարցերի միջոցով և մեթոդով։
Ի՞նչ տեսա։ | Ի՞նչ լսեցի։ |
Ի՞նչ զգացի։ | Ի՞նչ սովորեցի և իմացա։ |
Գնահատել՝ պատճառաբանելով՝ ըստ կատարած աշխատանքների։
Տնային հանձնարարություն՝ արտահայտիչ կարդալ բնագիրը, կատարել առաջադրանք 2, 5։