Ուսումնական առարկան -
Դասարանը – IV
Ուսուցիչ – Գ. Հարությունյան
Դասի տիպը – ամփոփման
Դասի թեման - -ը թեմայի ամփոփում
Նպատակները ՝
Վեր հանել Հայաստանի մասին երեխաների ունեցած պատկերացումները
-հայոց դիցաբանության, հայ ժողովրդի անցյալի ու ներկայի նշանակալի որոշ իրադարձությունների, գործիչների, մշակութային արժեքների, ՀՀ պետական խորհրդանիշների, աշխարհագրության, մարզերի , բնակավայրի, ազգային արժեքների մասին ունեցած գիտելիքները.
-ի մի բերել հայրենի երկրի մասին ստացած գիտելիքները:
Դասի կահավորումը - Հայաստանի Հանրապետության քարտեզ,պաստառ, թեմատիկ
նկարներ
Մեթոդը - , ,
Դասի ընթացքը
Խթանում(10ր.)
Ուղերձ
_ Այսօրվա մեր դասի թեման է՝ :
Իրավամբ, 20-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մեծ իրադարձություններով լեցուն ժամանակաշրջան է:
20-րդ դարի սկզբին՝ 1918թ.-ի մայիսի կեսերին թվում էր, թե հայ ժողովուրդը իր գոյության վերջին օրերն է ապրում, և իր գոյության համար մղվող պայքարում պարտվելու է:
Արարատի ստվերի ներքո հավաքված արևելահայերը և ցեղասպանությունից մազապուրծ եղած արևմտահայերը միայնակ էին մնացել թուրքական զորախմբերի դեմ և բոլոր կողմերից շրջապատված էին թշնամիներով: Բայց հրաշքով և զինվորականության մեծ ճիգերով հայերը Սարդարապատում և Բաշ Ապարանում թուրքերի դեմ տարան փայլուն հաղթանակ ու հայ ժողովրդին պարգևեցին անկախություն:Անկախությո՛ւն, որի պահպանման համար նախ սիրենք մեր հայրենիքը, լավ սովորենք, դառնանք այս երկրի համար արժանավոր քաղաքացիներ:
Այս տարի նշում ենք մեր անկախության 100 ամյակը,որը վերագտանք պատմական հասարակական գործիչ Արամ Մանուկյանի շնորհիվ, ով կազմակերպեց և ղեկավարեց հայ ժողովրդի անկախության վերականգնման գործընթացը:
Հարցեր աշակերտներին՝
1.Ի՞նչ է հայրենի տունը:
2.Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը:
3.Ո՞րն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, ո՞վ է այն հիմնադրել:
Երգել Օրհներգը
Իմաստի ընկալում(25ր.)
Ներկայացնել թիմերին(դասարանը բաժանել 5 աշխատանքային խմբերի`
):
- 1.Ինչպիսի՞ երկիր է Հայաստանը:
2. Ի՞նչ է առասպելը, ի՞նչ կարող է մեզ սովորեցնել(Հայկ
Նահապետ, Վահագն,Աստղիկ, Արա Գեղեցիկ և Շամիրամ,
Սևանա լճի լեգենդը):
3.Ներկայացնել մեր հայրենիքի անցած ճանապարհը:
- 1. Ինչո՞վ է մեր հայրենիքը որպես պետություն տարբերվում
մյուս պետություններից:
2. Որո՞նք են մեր խորհրդանիշերը:
3.Ներկայացնել տեղեկություններ ՀՀ խորհրդանիշների
վերաբերյալ:
4.Հայաստանի Հանրապետության ազգային պետական տոները(լրացնել թերթիկը):
- 1.Թվարկի՛ր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի
Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
2.Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի:
Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների
լուծմամբ:
(Նշել մարզի և մարզկենտրոնի անվանումները, փակցնել պաստառին և ստանալ
Հայաստանի Հանրապետության քարտեզը:)
- 1. Ներկայացրե՛ք, թե ինչպե՞ս է Հայաստանը ներկա-
յանում աշխարհին:
2.Ի՞նչ նշանավոր հայ մարդկանց անուններ գիտեք:
3.Ինչո՞վ են հայտնի դարձել:
4.Ո՞վ կարող է կոչվել հերոս: Խաղաղ ժամանակ կարելի
է հերոսանալ:
- 1. Ի՞նչ պետք է անենք մեր շրջապատը մաքուր և հյուրընկալ
դարձնելու համար:
2. Ի՞նչ անել, որ կենդանական և բուսական աշխարհը պահ-
պանվի:
3.Ներկայացնել մարդկային լավ և վատ արարքներ:
(Լրացնել աղյուսակը)
(Ֆիզկուլտդադար)
Կշռադատում(10ր.)
Խորանարդում՝1. Ի՞նչ սովորեցի;
2.Ի՞նչ հասկացա:
3. Դասի գույնը:
4. Թեմային վերաբերվող քառատող:
5.Ասույթներ հայրենիքի մասին
6.Դու երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես դառնալ նշանավոր մարդ:
Գնահատել խմբերին և առավել ակտիվ աշակերտների (5-6 աշակերտի):