Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան Թիվ 11 հիմնական դպրոց
Դասապլան
Դասվար՝ ՆԱԽՇՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դասարան ՝ 1-ին «բ»
Առարկան՝ մաթեմատիկա
Դասարան՝ առաջին
Դասի թեման՝ 11-20 թվերի ստացումը՝ որպես կլոր տասնյակի և միավորի գումար
Դասի կառուցվածքը՝ ԽԻԿ համակարգ
Դասի տիպը՝ խառը տիպ
Դասի նպատակը.
Կրթական՝
⦁«11-20 թվերի ստացումը՝ որպես կլոր տասնյակի և միավորի գումար» թեմայի ուսուցում:
⦁ Բանավոր համրանքի յուրացում ուղիղ և հետ կարգով 1-20 թվերի սահմաններում:
⦁Միանիշ-երկնիշ,նախորդ-հաջորդ,զույգ-կենտ թվերի մասին ունեցած գիտելիքների համակարգում:
Զարգացնող՝ կմշակեն մտքերը մաթեմատիկորեն արտահայտելու և գրառելու կարողությունները, կամային ուշադրությունը, հիշողությունը, տրամաբանական մտածողությունն ու երևակայությունը:
Դաստիարակչական՝ կձևավորվի պատասխանատվություն, հետաքրքրություն մաթեմատիկա առարկայի հանդեպ, հաղորդակցվելու, համագուրծակցելու հմտություններ,փոխադարձ հարգանք և վստահություն:
Առողջապահական՝ ձեռքերի,մատների վարժանք,ֆիզկուլտ դադար, տարամակարդակ առաջադրանքներ:
Կահավորում՝ թվաքարտեր, քարտեր առաջադրանքներով, համակարգիչ, ձկնարան՝ մագնիսե ձկներով, պաստառներ՝ մաթեմատիկական աֆորիզմներով, և այլ զննական պարագաներ՝ կապված ուսուցանվող նյութի հետ:
Դասի ընթացքը
Խթանման փուլ.
-Երեխանե՛ր ի՞նչ դաս է մեզ մոտ:
-Մաթեմատիկա:
-Ի՞նչ է մաթեմատիկան:
-«Մաթեմատիկա» տերմինը գալիս է հունարենից և թարգմանաբար նշանակում է գիտելիք,գիտություն:
-Մաթեմատիկայի միջոցով մենք ի՞նչ ենք անում:
-Մաթեմատիկայի միջոցով մենք հաշվում և չափում ենք առարկաները, գործողությունները, ժամանակը, երևույթները:
-Իսկ ի՞նչ է կոչվում թվերի մասին գիտությունը:
-Թվերի մասին գիտությունը կոչվում է թվաբանություն:
-Տարին քանի՞ եղանակ ունի:
-Յուրաքանչյուր եղանակ քանի՞ ամիս ունի:
-Տարին քանի՞ ամիս ունի:
-Շաբաթը քանի՞ օր ունի:
-Ո՞ր համարի դպրոցում եք սովորում:
-Երեխանե՛ր, այս բոլոր հարցերի պատասխանները ինչե՞ր են:
-Թվե՝ր:
Բանավոր հաշիվ
Համրանք 1-20 թվերի սահմաններում՝ ուղիղ և հակառակ կարգով համրանք, ասելով միայն զույգ թվերը,իսկ կենտ թվերի ժամանակ ծափ տալ,խոսել միանիշ և երկնիշ թվերի մասին,որոշել տրված թվերի նախորդն ու հաջորդը,կատարել բանավոր գումարում և հանում 10-ի սահմաններում՝ տալով տարբեր հարցադրումներ՝նպաստելով երեխաների մաթեմատիկական խոսքի զարգացմանը:
Դիդակտիկական խաղ՝ «Ձկնորսություն»
Խաղի նպատակը-10-ի սահմաններում հաշվելու կարողությունների ամրապնդում:
Խաղի ընթացքը-Երեխաները մագնիսե կարթի օգնությամբ պետք է բռնեն մագնիսե ձկներին,որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է արտահայտություն:Այնուհետև պետք է մաթեմատիկական լեզվով կարդան արտահայտությունը և գտնեն արտահայտության թվային արժեքը (օր.՝ 7-5 տրված է երկու թվերի տարբերություն,որտեղ նվազելին 7 է, իսկ հանելին՝ 5,տարբերությունը կլինի 2):
Կազմել շղթայաձև օրինակներ:Մագնիսական գրատախտակին նախապես փակցված է թրթուր, որի մարմնի մասերը խառնված են իրար:
Յուրաքանչյուր արտահայտության պետք է փոխարինի այն արտահայտությունը,որի առաջին բաղադրիչը սկսվում է նախորդ արտահայտության արժեքով:
Իմաստի ընկալման փուլ. Երեխաներին ծանոթացնել 11-20 թվերի ստացմանը՝ որպես կլոր տասնյակի և միավորի գումար:Նոր նյութը բացատրել դասագրքի տրված օրինակով:Գրատախտակին փակցնել պաստառ,որի վրա հորիզոնական դիրքով հավաքած է 10 կարմիր սրտիկ:Հաշվել կարմիր սրտիկները և ամեն անգամ ներքևի շարքից ավելացնել 1 կանաչ սրտիկ՝ նշելով դրանց քանակը և ըստ օրինակի կազմել հավասարություններ: Օրինակ՝
10+1= 11
10+2 =12
-Երեխան՛եր, այժմ կխաղանք մի հետաքրքիր խաղ ,որի միջոցով կպարզեմ, թե ով որքանով է յուրացրել նոր նյութը: Ինչպես տեսնում եք մեր դասասենյակի անկյունային մասում կա մի մեծ խնձորենի,որի վրա հասունացել են կարմիր մեծ խնձորներ:Բայց այդ խնձորները սովորական խնձորներ չեն,դրանցից յուրաքանչյուրի վրա գրված է մեկ արտահայտություն: Դուք պետք է հավաքեք այն խնձորները,որոնց վրայի արտահայտության թվային արժեքը մեծ է 10-ից և լցնեք դույլի մեջ:Այդ աշխատանքը պետք է կատարենք շատ արագ:Տեսնենք ,թե ով ավելի շատ խնձորներ կհավաքի:
Ֆիզկուլտ դադար
Հաջորդին լուծել դասգրքի խնդիրը:
-Երեխանե՛ր,ինչի՞ց է բաղկացած խնդիրը:
-Պայմանից,պահանջից և լուծումից:
Խնդիր
Արան ունի 1 տուփ գունավոր և 3 առանձին սև մատիտ:Ընդամենը քանի՞ մատիտ ունի Արան,եթե տուփի մեջ կա 10 մատիտ (գրատախտակին փակցված է 1 տուփ գունավոր և 3 սև մատիտի մեծադիր նկար):
-Խնդրի պայմանից մեզ ի՞նչ է հայտնի:
-Հայտնի է ,որ Արան ունի 1 տուփ գունավոր մատիտ և 3 սև մատիտ:
-Էլ ի՞նչ է հայտնի:
-Հայտնի է ,որ տուփում կա 10 մատիտ:
-Ի՞նչ է մեզանից պահանջում գտնել խնդիրը:
-Ընդամենը որքա՞ն մատիտ ունի Արան:
-Մեր ունեցած տվյալներով կարո՞ղ ենք իմանալ,թե որքան մատիտ ունի Արան (Այո)
Լուծում՝ 10+3= 13
Պատ.՝ 13 մատիտ
Կատարել դասագրքի 7-րդ առաջադրանքը:
Պետք է լրացնել դատարկ վանդակները (մեծադիր նկարը նախապես փակցված է գրատախտակին):
2
0
8
Կշռադատման փուլ.
Առաջադրանքները շարունակել համակարգչով
Դասի մնացած րոպեները հատկացնել խմբային աշխատանքին: Դասարանը բաժանել 5-ական խմբերի:Յուրաքանչյուր խմբի տալ որևէ երկրաչափական պատկերի անվանում և համապատասխան քարտ,որտեղ գրված է առաջադրանքներ: Արագ , ճիշտ աշխատող խումբը համարվում է հաղթող և արժանանում է խրախուսանքի:
17 4 16 12 7 9
3+7+2
9-2+10
Համեմատել (,=)
6+4
10+0
7+10
5+10
2+10
6+10
10-6
10 +
= 11
4 +
= 14
+ 10 = 20
| գումարելի | 4 | 6 | 0 | 1 |
| գումարելի | 10 | 10 | 8 | 10 |
| գումար | | | | |
4 ⦁ 3 ⦁ 10 = 17
4 ⦁ 3 ⦁ 10 = 11
3