Просмотр содержимого документа
«Դասի պլան-4 դաս.»
Դասի պլան
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 4_ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Դասի թեման՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն
Դասի տիպը՝ նոր նյութի հաղորդման դաս
Դասի նպատակը՝
ուսուցանել , որ մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին:
Ամրապնդել ճանապարհը հաշվելու վերաբերյալ խնդիրների լուծման և գծապատկերը կառուցելու վերաբերյալ կարողությունները:
Զարգացնել ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները:
Զարգացնել տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը,բանավոր խոսքը:
Կիմանան՝ ժամանակի չափման միավորները՝ վ, ր, ժ և այլն:
Կկարողանան՝ կիրառել ձեռք բերած գիտելիքները և լուծել շարժման վերաբերյալ խնդիրներ:
Անհրաժեշտ ցուցադրական պարագաներ՝ համակարգիչ, տեսադաս, Էլեկտրոնային գրատախտակ:
Դասի ընթացքը՝ խթանում՝
Մտագրոհի մեթոդով բացահայտել ճանապարհ,ժամանակ հասկացությունների,շարժման տեսակների , երկարության,ժամանակի չափման միավորների վերաբերյալ գիտելիքները և ամրապնդել դրանք տեսադասի ցուցադրությամբ:
Իմաստի ընկալում՝
Աշխատանքի կազմակերպման համար դասարանը բաժանել:
I խումբ-Օգտվելով գծագրից՝ բանավոր խնդիրներ կազմել և լուծել:
II խումբ – Ըստ աղյուսակի՝ լրացնել մեծությունների բաց թողնված արժեքները :
III խումբ - Կբացատրեն, թե ի՛նչ է ժամանակը և դուրս կբերեն ժամանակը հաշվելու բանաձև
I խումբ
8
0 կմ/ժ
7
0 կմ/ժ t=2ժ
? կմ
II խումբ
| | Ժամանակ | Արագություն | Ճանապարհ |
| Ավտոմեքենա | | 80կմ/ժ | 800կմ |
| Ավտոբուս | | 50կմ/ժ | 450կմ |
| Հեծյալ | | 10կմ/ժ | 680կմ |
Կշռադատում՝ ամփոփել՝ Ի՞նչ սովորեցինք,որո՞նք էին մեր այսօրվա նոր դասի հասկացությունները:
Ի՞նչ է միավոր ժամանակը:
Ի՞նչ բանաձևով ենք հաշվում:
Ի՞նչ է արագությունը:
Ի՞նչ բանաձևով ենք հաշվում:
Որո՞նք են ժամանակի միավորը:
Գնահատում՝ ըստ խմբային աշխատանքի արդյունքների:
Տնային հանձնարարություն՝ խնդիր 781բ,783, վարժություն 789:
I խումբ
8
0 կմ/ժ
7
0 կմ/ժ t=2ժ
? կմ
II խումբ
| | Ժամանակ | Արագություն | Ճանապարհ |
| Ավտոմեքենա | | 80կմ/ժ | 800կմ |
| Ավտոբուս | | 50կմ/ժ | 450կմ |
| Հեծյալ | | 10կմ/ժ | 680կմ |