Բաց դասի պլան
Մաթեմատիկան առօրյայում
Առարկա՝ մաթեմատիկա , ուս. Անահիտ Մանուկյան
Դասարան՝ 6-րդ Բ, աշակերտների թիվը՝ 25, 14.11.2018թ
Դասի թեման՝ Մասեր, տոկոսներ, հարաբերություններ
Նպատակներ՝
ակադեմիական - Իմանա թվաբանական գործողությունների հատկությունները,կարողանա հաշվել տոկոսը,մասը,հարաբերությունները: Տարբեր խնդիրների լուծման օգնությամբ համոզվել,որ մաթեմատիկան պե՛տք է բոլորին:Կհմտանան իրենց ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու մեջ:Կարողանալ ձևավորել խնդիրներ լուծելու կարողություններ՝ տոկոսների, մասերի և հարաբերությունների վերաբերյալ:
ֆինանսական- իմանա ապրանքի և ծառայության վրա կիրառվող զեղչի մասին, և որ դա կարող է արտահայտված լինել տոկոսով: Կարողանա կազմել անձնական բյուջե ,կարողանա հաշվել ծախսերի և խնայողության տոկոսները, կատարի անհրաժեշտ համեմատություններ,կարողանա որոշել ապրանքի և ծառայության գինը որոշակի տոկոսով նվազելու, աճելու կամ զեղչվելու դեպքերում:Կարողանա համեմատել ապրանքները և ծառայությունները զեղչերի դեպքում: Հիմնական կոմպետենցիաներ՝ կարողանա պարզ տոկոսը կիրառել խնայողության, պարտքի և գնումների համատեքստում:
սոցիալական- աշակերտների գիտելիքները կիրառելու հմտությունների ձևավորում, մարդկային հարաբերություններում մաթեմատիկայի դերը, կյանքի տարբեր իրավիճակներում արագ կողմնարոշվելու ունակությունների ձևավորում: Պատասխանատվության զգացումի ձևավորում,մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, ճանաչել մաթեմատիկան՝ որպես կյանքի կարևոր և անբաժան մաս: Կզարգացնեն տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը, բանավոր խոսքը:
Հատուկ կարիք ունեցող աշակերտ - իմանա շրջանի գույները,մասն արտահայտող թիվը,մասշտաբ գտնելը:
Անհրաժեշտ պարագաներ ՝ համակարգիչ, պրոյեկտոր, ՀՀ քարտեզ,քանոն, խոհանոցային պարագաներ:
Մեթոդը՝ Էվրիստիկ զրույց, դերային խաղերով ներկայացնել խնդիրները
Դասի բնույթը՝ ամփոփման դաս
Դասի ընթացքը՝ Էվրիստիկ զրույցի միջոցով բացահայտել թեմայի վերաբերյալ գիտելիքները ,ներկայացնել Ֆրանսիացի մաթեմատիկոսներին, հիշել ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում, % -ի կիրառումը ,բերել օրինակներ:
Ներկայացումներով լուծել ու սովորեցնել 1-6 առաջադրանքները:ՈՒղղորդող հարցերի միջոցով աշակերտները կկատարեն եզրահանգումներ և կհամոզվեն, որ մաթեմատիկա կա ամեն տեղ և ամենուր,պարզապես պետք է ուշադիր լինել:
Ներկայացում առաջին --- Խոհանոցային տեսարան (մայր և աղջիկ):
Ներկայացում երկրորդ--- Շտապ վաճառվում է տունՙՙ : Զրուցում են երկու աշակերտ:
Ներկայացում երրորդ --- Վերարկու 30%զեղչ գրառմամբ, մեկ այլ նկար՝ Նույն վերարկուի զեղչված գինը բարձրացվել է 30%-ով գրառմամբ: Զրուցում են երկու աշակերտ:
Ներկայացում չորրորդ--- Զրուցում են երկու աշակերտուհի… պանրի համար պետք է աղաջուր պատրաստել…
Ներկայացում հինգերորդ--- Նորից խոհանոցային տեսարան՝. չրի համար օշարակ պատրաստրել:
Ներկայացում վեցերորդ—3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրել բանկում՝ 14% տոկոսադրույքով…
Տնային առաջադրանք –Խնդիրները համառոտագրել, թողնել տանը լուծելու: Բացատրել բյուջե, անձնական բյուջե բաղադրիչները:
Գնահատւմ--
Ամփոփում--
Եզրակացություն -- մաթեմատիկայի դասերին մեր անցած շատ նյութեր առօրյայում անհրաժեշտ է կիրառել, բայց ոչ բոլոր դասերին է դա բացահայտվում: Երբեմն հարկ է լինում սպասելու և գիտելիքներ կուտակելու, պարզապես հաշվարկներ կատարելու, խնդիրներ լուծելու, որպեսզի հետագայում ձեռք բերված հմտությունների շնորհիվ կարողանանք լուծել մեր հիմնախնդիրները, տարբեր իրադրություններում գտնելու լավագույն լուծումները:
Փաստորեն մաթեմատիկայի դասերին մեր լուծած շատ խնդիրներ մեզ հետագայում պետք են գալիս:Այո՛, լավ կլիներ, որ սրանից հետո դասերին ավելի ուշադիր հետևենք
Հաճախ են ասում, որ թվերն են կառավարում աշխարհը: Կասկած չկա գոնե այն բանում, որ թվերը ցույց են տալիս թե այն ինչպես է կառավարվում: Գյոթե