СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան-Երթևեկության կանոնները

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի պլան-Երթևեկության կանոնները»

Դասի պլան













Առարկա՝

Դասի թեման՝ Ճանապարհային երթևեկության կանոններ

Դասի նպատակը՝

  • Ծանոթացնել ճանապարհային երթևեկության կանոններին:

  • Ուսուցանել լուսակիրից օգտվելու կանոնները, նաև նրա դերն ու նշանակությունը:

  • Դաստիարակել անվտանգ երթևեկելու վարքագիծ

Դասի ընթացքը՝ խթանման փուլ.

Զրույցի միջոցով պարզել սովորողների իմացության մակարդակը:

-Ինչու՞ են հաճախ մեծերը տարբեր առիթներով խրատում. :

Լսել երեխաների կարծիք-պատասխանները:

Իմաստի ընկալում՝ բացատրել, որ հետիոտն են կոչվում առանց մեքենայի փողոցն անցնող մարդիկ, իսկ մեքենա վարողները կոչվում են վարորդներ: Որպեսզի անվտանգ երթևեկենք,պետք է իմանանք անվտանգ երթևեկության կանոնները:

Կանոն N 1.- Ճանապարհն անցնելիս համոզվելու համար, որ մեքենաներ չեն գալիս, նախ նայի՛ր ձախ:

Կանոն N 2.-Ճանապարհի մեջտեղը հասնելուց հետո նայի՛ր աջ և եթե համոզվում ես, որ մեքենա չկա, անցի՛ր ճանապարհը:

Կանոն N 3.-Միշտ քայլի՛ր մայթով:

Ստեղծելխաղային իրավիճակ՝ տղաները՝ վարորդներ, աղջիկները՝ հետիոտներ:

Ուս.- Նկատե՞լ եք,որ փողոցների որոշակի մասերում կան սպիտակ կամ դեղին ներկով նշագծված հատվածներ: Հենց այդտեղով էլ պետք է հատել փողոցը:

Ֆիզդադար՝ ուսուցանել քառատողը. Կարմիր լույս է՝ կանգնի՛ր,

Դեղին լույս է՝ քիչ սպասի՛ր,

Իսկ երբ լույսը կանաչ է,

Շտապ վազի՛ր ու անցի՛ր:

Ցուցադրել ճանապարհային երթևեկության կանոններով քարտերը և բացատրել դրանց նշանակությունը:

1.Սպասարկման նշաններ

2.Հատուկ թելադրանքի նշաններ

3.Տեղեկատվության նշաններ

4.Առավելության նշաններ

5.Նախազգուշացնող նշաններ

6.Արգելող նշաններ

Խաղ՝

Կշռադատման փուլ՝ կգունավորեն նկարված լուսացույցը համապատասխանգույներով կամ կսոսնձեն շրջանները լուսացույցի գույների հերթականությամբ: Կպատասխանեն հարցերին՝ այո կամ ոչ:

1.Փողոցը կարելի է անցնել ցանկացած տեղից:

2.Երբ վառվում է լուսացույցի կանաչ լույսը, պետք է արագ անցնել փողոցը:

3.Փողոցն անցնելիս պետք է հատել նշագծված հատվածներից:

4.Պետք է միշտ քայլել մայթով:

5.Պետք է փողոցն անցնել, երբ վառվում է լուսացույցի կարմիր լույսը:

Դասի ավարտին կազմակերպել մրցույթ՝ ով ավելի շատ տրանսպորտային միջոցներ կթվարկի.