СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան՝ Գումարում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի պլան՝ Գումարում»

Առարկա՝ Մաթեմատիկա Ամսաթիվ՝ 16.11.2022, 17.11.2022

Դասարան՝ 1

Դասվար՝ Դ.Ճարատանյան

Դասի տիպը՝ 1-ին օր՝ հաղորդման դաս, 2-րդ օր՝ ամփոփման դաս

Թեմա՝ Գումարում

Նպատակ՝

  1. Կճանաչեն գումարման նշանը,

  2. Կտարբերակեն գումարման գործողությունները

  3. Կտարբերեն նախորդ և հաջորդ թվերը

  4. Գաղափար կունենան խնդրի մասին

  5. Կկարողանան կառուցել բեկյալներ

Դասի ընթացք.

  1. Բանավոր հարցում

  2. Նախապատրաստում նոր նյութին

  3. Նոր նյութի հաղորդում

  4. Ամփոփում

Խթանում. Խթանման փուլի ժամանակ հաշվել, կատարել ուղիղ և ետ հաշիվ: Գտնել թվերի նախորդ և հաջորդ թվերը: Ցույց տալ գումարման նշանը, սովորեցնել գրել:

Իմաստի ընկալում- Եթե մինչ այժմ պատկերները միացրել ենք իրար, այժմ տալիս ենք գումարել հասկացողությունը և կատարում ենք գումարում:

Կատարում ենք դասագրքի առաջադրանքները՝ բացատրելով, գրատախտակին գրելով և օգտագործում ենք գումարում բառը և նշանը: 2-րդ օրը այս ամենին ավելացնում ենք նաև խնդիր հասկացությունը՝ ցանկացած հարցականով նախադասություն կարող ենք դարձնել խնդիր և լուծել: Լուծում ենք գրքում առաջադրված փոքրիկ և պարզ խնդիրը:

Ամփոփում- Երեխանե՛ր, ո՞ր նշանը սովորեցինք: Գումարման նշանի միջոցով ի՞նչ ենք կատարելու և լուծելու, ի՞նչ է խնդիրը: