СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան՝ Հնարամիտը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի պլան՝ Հնարամիտը»

Առարկա՝ Մայրենի Ամսաթիվ՝ 21.11.2022, 22.11.2022

Դասարան՝ III

Դասվար՝ Դ.Ճարատանյան

Դասի տիպը՝ 1-ին օր՝ հաղորդման դաս, 2-րդ օր՝ ամփոփման դաս

Թեմա՝ Հնարամիտը

Դասի նպատակը

Դասի ավարտին աշակերտները ․․․

Կարևոր դրույթները

Անհրաժեշտ նյութերը

  1. Հասկանալով և արտահայտիչ կընթերցի արձակ գրական տեքստեր:

  2. Կարտահայտի մտքեր հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ:

  3. Կվերհիշեն, թե ինչ է գոյականը և ինչ հարցերի է պատասխանում: Վերջնարդյունք.

  1. Ստեղծագործության կերպարային, տրամաբանական և զգայական միասնության ընկալում:

  2. Ստեղծագործելու ունակության զարգացում:

  3. Իմանան ինչ է գոյականը և ինչ հարցերի է պատասխանում:

        1. զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողությունները

        2. զարգացնել ստեղծագործական հմտությունները

        3. խթանել քննական մտածողության զարգացումը

        4. ձևավորել ինքնակազմակերպման և ինքնադրսևորման հմտություններ

        5. զարգացնել բանավոր և գրավոր կապակցված խոսքը

        6. զարգացնել հասկանալով և արտահայտիչ կարդալու կարողությունը


Գրատախտակ, կավիճ, գիրք, տետր, գրիչ:



Գնահատում

  1. Տն. աշխ. առկայություն

  2. Բանավոր հարցում՝ նախորդ նյութը

  3. Բանավոր հարցում՝ քերականությունից, հոմանիշ կամ հականիշ

Դասի սկիզբ

Ուսուցչի գործողությունները

Աշակերտների գործողությունները

Նյութերը/

Ուսուցչի դերը

Կազմակերպչական մաս:

Անցած նյութի հարցում:

Քերականության հարցում


  1. Տնային աշխատանքի ստուգում՝ հարցերին պատասխանելու միջոցով

  2. Բանավոր հարցում

  3. Քերականական հարցերի պատասխանում

  1. Հետևել

  2. Ուղղորդել

  3. Հուշել

Խթանում

Գրատախտակին փակցնել թղթեր, որոնց վրա գրված են՝ բերանը ջուր առնել, ջուրը ծնկներից լինել, ծովի ջրում լողանալ, մաղով ջուր բերել, ծորակից ջուր խմել, ծովի ջուրը խմել փոխաբերական իրավիճակները: Քննարկել ուղիղ և փոճաբերական իմաստները

Նոր նյութի ներկայացում

Անդրադարձ կատարել վերնագրի շուրջ, օգտագործել ,,Բառային զրույցներ,, մեթոդական հնարը ակտիվ դերում թողնելով աշակերտին: Տալ գաղափար, որ հնարամիտ նշանակում է ելք մտածող, խելացի:

Ուսուցչի գործողությունները

Աշակերտների գործողությունները

Նյութերը/

ուսուցչի դերը

Ընթերցել առակը մաս-մաս, քննարկել, բաժանել մասերի՝ վերնագրել, տալ անծանոթ բառերի բացատրությունը:

Կատարել լեզվական աշխատանք:

Ընթերցում, քննարկում, հարցերի պատասխանում, քերականական առաջադրանքի կատարում:

  1. Հետևել

  2. Գիրք, գրիչ, տետր

  3. Լեզ. աշխ.

Դասն ընթերցելուց հետո գրատախտակին գծել աղյուսակ, որը բաժանված կլինի 3 մասի՝ Քսանթոս, հյուր, Եզոպոս: Հանձնարարել բնութագրել հերոսներին:

Ուղղորդված աշխատանք

Ուսուցչի գործողությունները

Աշակերտների գործողությունները

Նյութերը/

ուսուցչի դերը

Հանձնարարել նախ. աշխատանքը, ուղղորդել, ստուգել ընկալումը, սահմանել ժամանակը, ազդարարել աշխատանքի սկիզբը, հետևել աշխատանքին: Ազդարարել ավարտը:

Ստուգել առաջադրանքները:

Ծանոթանում են առաջադրանքին:

Կատարում են առաջադրանքը:

Հետևում են սահմանված ժամանակին:

Ներկայացնում են կատարված աշխատանքը:

  1. Հետևել

  2. Գիրք, գրիչ, տետր

Առաջադրանքը հետևյալն է. Առակը բաժանված է մասերի, սովորողները պետք է գտնեն և վերականգնեն առակը:

Ամփոփում

Ամփոփման նպատակով տալ հարցեր՝ ի՞նչ է առակը, ի՞նչ առակ սովորեցինք, առակը ի՞նչ մասերից է կազմված, որն էր մեր ընթերցած առակի միտքը:

Եզրակացություն՝ Մարդ չպետք է որևէ աշխատանք սկսի՝ առանց նախօրոք մտածելու, թե ինչով կվերջանա:

Դասի ավարտ

Տնային աշխատանք.

  1. հնարամիտը- կարդալ /2-րդ օրը պատմել/

  2. 1-ին օր՝ առ. 1, 2 էջ 61,62, 2-րդ օր՝ առ. 3, 4 էջ 62

Դասի ավարտ