СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան կոնսպեկտ մաթեմատիկայից, 4-րդ դասարան

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Մաթեմատիկա, 4-րդ դասարան

Просмотр содержимого документа
«Դասի պլան կոնսպեկտ մաթեմատիկայից, 4-րդ դասարան»


Ներկայացվող դասի նպատակներից է կիրառելով ժամանակակից ինովացիոն մեթոդները,միջառարկայական կապերը,նյութն աշակերտի համար դարձնել հեշտ, ըմբռնելի, բարձրացնել մաթեմատիկական մտածողության մակարդակը, զարգացնել գործնական գիտելիքների հմտությունները, ստեղծելով կապ մայրենիի հետ:

Դասի պլան

Սահիկ 1

Առարկա՝ մաթեմատիկա

Դասարան՝ 4

Ուսուցիչ՝ Դիանա Ճարատանյան

Դասի տևողությունը՝ 45 րոպե

Կահավորանք՝գիրք,տետր,գրիչ,մատիտ,քանոն,քարտեր,ինտերակտիվ գրատախտակ, գրատախտակ, բանաձևերի պաստառ, տարբեր չափերի ժապավեններ,

Միջառարկայական կապ՝ մայրենի

Նպատակը՝ բանավոր խոսքի զարգացում, խնդիրներ կազմելու կարողոթյունների զարգացում:

Դասի նպատակը՝

Կամփոփեն և կստանան գիտելիքներ մեծությունների մասին՝ երկարության, զանգվածի, ժամանակի միավորների միջև կապերը:

Աշակերտները կկարողանան՝ հաշվել ժամանակը, արագությունը, հեռավորությունը բանաձևերի օգնությամբ: Կկարողանան լուծել և կազմել հակադարձ խնդիրներ:

Զարգացնել՝ աշակերտների տրամաբանական մտածողությունը, գործնական գիտելիքների համեմատումը առօրյայի հետ, երկրաչափական պատկերների պատկերացումը:

Օգտագործվող մեթոդներ՝ Հարց ու պատասխանի մեթոդը, դիտման մեթոդը, ժամանակակից ինովացիոն մեթոդները:

Դասի ընթացք՝

  1. Խթանում՝

Սահիկ 2, 3

  1. Հին նյութի ստուգում ,տնային աշխատանք՝ վ.478,479 ,էջ 85( 5 րոպե)

Աշակերներից  մեկը  կարդում  է  տնային  աշխատանքը,մյուսների  միջոցով  ստուգվում և  գնահատվում է:

  1. Բանավոր հաշիվ ( 5 րոպե)

Բանավոր հաշվի ժամանակ կրկնում ենք թիվը մի քանիսով ավելացնելու և պակասեցնելու թվային գործողությունները, հիշում են անցած մեծություններն ու դրանց թվային արժեքները:

Սահիկ 4

  1. Քարտային աշխատանք( 5 րոպե)

Քարտային աշխատանքի ժամանակ ուսուցչուհին հանձնարարում է՝բանավոր, վարժություններ,իսկ երեխաները պատասխանը ցուցադրում են քարտերի օգնությամբ,առանց ձայնի:Պատասխանը ցուցադրվում է ուսուցչուհու՝ պատասխաններ բացվի, հրահանգից հետո:

  • 3 և 40 թվի արտադրյալը բաժանել 60-ի: /2/

  • 15 և 25 թվի գումարի և 20 թվի քանորդը: /2/

  • 100 և 20 թվի տարբերության և 40 թվի քանորդը: /2/

  • 8 և 1000 մմ-ի արտադրյալը վերածել մետրի: /8մ/

  • 5 և 10 մմ-ի արտադրյալը արտահայտել դմ-ով: /5դմ/

քառակուսու պարագիծը 16մ է,որքա՞ն է քառակուսու 1 կողմը:/4/:

Սահիկ 5

  1. Իմաստի ընկալում

Էջ 87 ,խդիր 492 (15 րոպե)

Աշխատանք դասագրքով, առաջադրված խնդրի բացատրություն

Խնդիրը պարզաբանում է ուսուցչուհին հարց և պատասխանների միջոցով:

Ի՞նչ ունենք խնդրում: -Պայման և պահանջ:

Ի՞նչ հասկացանք պայմանից: -Որ միաժամանակ հակառակ ուղղություններով դուրս են եկել 2 ավտոմեքենա

Էլ ի՞նչ է հայտնի պայմանից: -Որ 1 ժ-ում կապույտ մեքենան անցել է 75կմ,իսկ կարմիրը՝ 15 կմ-ով ավել:

Իսկ ի՞նչ հասկացանք պահանջից: -Թե որքա՞ն է նրանց միջև եղած հեռավորությունը:

Աշակերտները իրենց մոտ նշում են հայտնի տվյալները,ըստ որի էլ կազմում գծապատկերը,որից հետո էլ ինտերակտիվ գրատախտակի վրա հայտնվում է ճիշտ գծապատկերը:

Գծագրից դժվար չէ պատասխանել առաջադրված հարցին՝կարմիրը անցել է 15 կմ-ով ավել, այսինքն պետք է 75+15 և ստանանք կարմիր մեքենայի անցած ճանապարհը:

Կարմիր մեքենայի անցած ճանապարհը իմանալուց հետո էլ ի՞նչ պետք է իմանանք.

- նրանց միջև եղած հեռավորությունը 75+90

-2 մեքենաները միասին անցել են 165կմ

Լուծում

75+15 =90/կմ/

75+90 =165/կմ/


Պատ՝. 165 կմ

  1. Կշռադատում ( 5 րոպե)

Աշակերտներին հանձնարարվում է պայմանի և պահանջի փոփոխման միջոցով կազմելով նոր խնդիրներ.

Նոր խնդիր.- A և B քաղաքների հեռավորությունը 165 կմ է:Միաժամանակ իրար ընդառաջ դուրս են եկել 2 մեքենա և հանդիպել են D կետում,մեկը անցել էր 75 կմ: Քանի՞ կմ էր անցել երկրերդ մեքենան:




Նոր խնդիր կազմելու շնորհիվ զարգանում է աշակերտների բանավոր խոսքը:

  1. Անդրադարձ ( 5 րոպե)

Ի՞նչ վերհիշեցինք

-Երկարության, զանգվածի, ժամանակի միավորների միջև կապերը

Ինչ սովորեցինք

-Սովորեցինք հաշվել հեռավորությունը

-Կատարել հետադարձ հաշվում

-Կազմել նոր տվյալներ, փոփոխելով պայմանը և պահանջը

Սահիկ 6

  1. Տնային աշխատանքի հանձնարարում՝ էջ 87, խնդիր 494

  1. Աշակերտների խրախուսում և գնահատում

Խրախուսվում են գնահատականի և գովասանքի միջոցով բոլոր աշակերտները:

2