СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան-կոնսպեկտ Թուրք-հայկական պատերազմ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է <<Թուրք -հայկական պատերազմի>> օրվա դասի պլանը՝ Ա և Բ մակարդակների պահանջներով, մեթոդական նյութերով:

Просмотр содержимого документа
«Դասի պլան-կոնսպեկտ Թուրք-հայկական պատերազմ»



Օրվա դասի պլան

Դասարան-11-րդ

Առարկա - Հայոց պատմություն

Ամիս ամսաթիվ-


Դասի թեմա- Թուրք-հայկական պատերազմ


Դասի նպատակը-Ա և Բ մակարդակների պահանջները


Սովորողներին ներկայացվող պահանջները



Ա մակարդակ

Ա.Իմանան թուրք-հայկական պատերազմի ընթացքի և ավարտի մասին:


Բ.Կարողանան ներկայացնել Ալեքսանդրապոլի պայմանագրի բովանդակությունը:

Գ.Իմանան կարևոր իրադարձությունների, թվերի , փաստերի մասին:


Բ մակարդակ

Ա.Կարողանան պարզաբանել, թե ինչու սկսվեց թուրք-հայկական պատերազմը:

Բ.Կարողանան ներկայացնել Կարսի անկման, հայկական բանակի պարտության պատճառները:

Գ.Կարողանան բացատրել, թե ինչ նպատակ էր հետապնդում Ռուսաստանը՝ վերսկսելով բանակցությունները հայկական կողմի հետ:

Կարողանան արտահայտել իրենց կարծիքը հայ-ռուսական պայմանագրի վերաբերյալ:

Դ. Փաստեր ներկայացնեն և ապացուցեն, որ այլընտրանք չկար, և Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը անհրաժեշտ էր:

Ե. Փաստեր ներկայացնեն և ապացուցեն, որ այլընտրանք կար, և հնարավոր էր խուսափել Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից:

Ե. Կարողանան փաստերը վերլուծել, համադրել, հակադրել:



Բ Սոցիալական-կարողանան համագործակցել, ցուցաբերել հանդուրժողականություն, ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվածություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ, հանուն հայրենիքի կռվելու և զոհվելու պատրաստակամություն:


Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ, նկարներ, լրացուցիչ գրականություն, տեսաֆիլմ:


Հիմնական հասկացություններ և անուններ- Քեմալական Թուրքիա, թուրք- հայկական պատերազմ, Ալեքսանդրապոլի պայմանագիր, հայ-ռուսական բանակցություններ, Սևրի դաշնագիր, ռազմահեղափոխական կոմիտե, Բորիս Լեգրան, Ս.Վրացյան, Ս. Կասյան:


Դասի տիպը-նոր նյութի հաղորդման դաս


Մեթոդներ-հարցման, պատմելու, ներածական դասախոսության, աշխատանք զույգերով, քննարկման, համեմատության , գործնական աշխատանքի( քարտեզի հետ), անդրադարձի:

Ներառարկայական կապ-իրադրությունը Հայաստանում և Անդրկովկասում 1918 թվականի հունվար-ապրիլ ամիսներին: Էրզրումի անկումը: Տրապիզոնի բանակցությունները: Հայաստանի ներքին դրությունը 1918 թվականին: Միջառարկայական կապ-Հայաստանի աշխարհագրություն, ռազմագիտություն, համաշխարհային պատմություն:


Դասի ընթացքը

Կազմակերպչական մաս


Խթանման փուլ – մտագրոհ «թուրք-հայկական հարաբերություններ» արտահայտության շուրջ, կատարել հասկացությունների քարտեզագրում :

Ներկայացնել դասի նպատակը:


Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն՝ ըստ առանցքային ուղղությունների: Աշխատանք զույգերով: Հիմնախնդիրների շուրջ քննարկման կազմակերպում, գործնական աշխատանք քարտեզի հետ:


Կշռադատման փուլ –ամփոփում հարցերի և «պրիզմա»-ի միջոցով,

կատարել անդրադարձ:


Տնային հանձնարարության տարբերակներ


Ա. Կատարել «Ապագայի անիվ» վարժությունը՝ ներկայացնելու համար հայկական զորքի պարտության պատճառները և հետևանքները:


Բ. «Հասկացությունների քարտեզ»:


Գ.«Փաստերի բուրգ»: