Просмотр содержимого документа
«Դասի պլան-Սեպտեմբերի 21»
Ամսաթիվ՝
Դասարան՝ երրորդ
Դասվար՝
Թեմա՝ Սեպտեմբերի 21
Նպատակ- Ծանոթացնել Հայոց պետական տոներին և նրանց նշելու ավանդույթը: Կհիշեն, թե ինչ օր է սեպտեմբերի 21-ը: Հիշեցնել, որ 1991 թ. սեպտեմբերի 21-ին է ՀՀ-ը անկախություն ստացել: Վերհիշեն ՀՀ-ի խորհրդանիշները, որոնք են՝ զինանշանը, եռագույն դրոշը և օրհներգը:
Նոր նյութի հաղորդում-(10 րոպե)-Զրույց «Հայոց պետական տոները» թեմայի շուրջ: Տեքստի թեմատիկայի գուշակում: Զրույց այն մասին, թե հայկական ինչ տոներ գիտեն, ինչպես են նշում, որ տոնն են սիրում: Զրույց, թե ինչ տոների մասին կուզենային իմանալ:
Մի փոքր տեղեկություն.
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
ՀՀ-ի դրոշը կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնք և երկայնք՝ 1։2 : «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»:
Լսել ՀՀ-ի օրհներգը:
Ուղղորդված, ինքնուրույն աշխատանք- (25 րոպե)-Տեքստի լուռ ընթերցում, որից հետո էկրանի վրա բացված ԳՈՒՍ աղյուսակի վրա համակարգել՝ ի՞նչ գիտենք, ի՞նչ կուզենայինք իմանալ և ի՞նչ սովորեցինք:
Աշակերտների օգնությամբ կքննարկենք, կբացատրենք այն ամենը, ինչը կգրվի աղյուսակում: Կվերլուծենք տեքստը, կորոշենք, թե քանի կերպար կար տեքստում: Այնուհետև տեքստը կընթերցենք դերերով:
Ամփոփում-(10 րոպե)-Անդրադարձ կատարելով (էկրանին դրված են ՀՀ-ի խորհրդանիշները), հարցերի միջոցով ամփոփել թեման:
Տնային աշխատանքի հանձնարարում-