СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան ՙՙՇաղկապը որպես խոսքի մաս՚՚

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի պլան ՙՙՇաղկապը որպես խոսքի մաս՚՚»

ՇԱՂԿԱՊԸ ՈՐՊԵՍ ԽՈՍՔԻ ՄԱՍ:

ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ. ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐ



Դասաժամն սկսում եմ՝ հանձնարարելով աշակերտներին կատարել «Հնգյակ» մեթոդ-վարժությունը շաղկապ բառով: Ապա ակտիվացնող հարցերով վերհիշում ենք անցած խոսքի մասերի վերաբերյալ ունեցած գիտելիքները: Աշակերտները նշում են, որ հայերենի խոսքի մասերը բաժանվում են երեք խմբի.

Տեսասահիկ 1-ին



Հ այերենի խոսքի մասերը

Նյութական

Վերաբերմունքային





Քերականական





Աշակերտները հիշում և թվարկում են նյութական խոսքի մասերը՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:

Տեսասահիկ 2-րդ





Նյութական խոսքի մասեր







Աշակերտներն ասում են, որ այս խոսքի մասերը ունեն նյութական իմաստ, հարց են ստանում, դառնում են նախադասության անդամ:

Ապա ասում են, որ երկրորդ խմբի մեջ մտնում են կապը և շաղկապը:

Տեսասահիկ 3-րդ

Քերականական խոսքի մասեր





8-րդ դասարանում աշակերտներն արդեն սովորել են «Կապ» խոսքի մասը: Վերհիշում են, որ կապերը չեն թեքվում, նախադասության անդամ չեն դառնում, միայն կապվող բառի հետ դառնում են գերադաս անդամի լրացում:

Տեսասահիկ 4-րդ

Վերաբերմունքային խոսքի մասեր









Այնուհետև աշակերտները վերհիշում են երրորդ խմբի մեջ մտնող խոսքի մասերը՝ ձայնարկություն և վերաբերական, որոնց նույնպես աշակերտներն արդեն ծանոթ են: Հետևաբար հիշում են, որ դրանք նույնպես չթեքվող խոսքի մասեր են, նախադասության անդամ չեն դառնում:

Այս ամենից հետո առաջարկում եմ վերհիշել, թե ինչ են սովորել շաղկապների մասին նախորդ դասարաններում, և լրացնել հետևյալ աղյուսակի առաջին երկու սյունակները, իսկ երրորդ սյունակը կլրացնենք, երբ կավարտենք «Շաղկապ» թեման: Աշակերտները լրացնում են աղյուսակը, որքան կարողանում են:




Գիտեմ

Ուզում եմ իմանալ

Սովորեցի








Տեսասահիկ 5-րդ

Ապա էկրանին պատկերվում են հետևյալ նախադասությունները.

Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,

Բայց ոչ թե մոր, այլ մանուկի(Պ. Ս.):

Գարունը եկավ, հավքերը եկան,

Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան(Հ. Թ):





















Առաջին խմբին հանձնարարում եմ դուրս գրել գոյականները, երկրորդին՝ բայերը, երրորդին՝ դերանունները, չորրորդին՝ այն խոսքի մասերը, որոնք անծանոթ են: Առաջին խումբը դուրս է գրում պարապը, լացով, մոր, մանուկի, գարունը, հավքերը, սարեր, ձորեր, ծաղիկներ գոյականները: Երկրորդ խումբը՝ ուզում եմ, լցվի, եկավ, եկան, հագան բայերը: Երրորդը՝ ես դերանունը, իսկ չորրորդը՝ որ, բայց, ոչ թե, այլ, ու բառերը: Աշակերտներին հանձնարարում եմ մտածել՝ դրանք նախադասության անդամ դառնու՞մ են, թե՞ ոչ, նյութական իմաստ ունե՞ն արդյոք, հարց ստանու՞մ են: Աշակերտները պատասխանում են, որ այդ բառերը նյութական իմաստ չունեն, հարց չեն ստանում, չեն թեքվում, նախադասության անդամ չեն դառնում: Իսկ այն հարցին, թե շարահյուսական ինչ դեր են կատարում, աշակերտները պատասխանում են, որ դրանք կապել, իրար են միացրել նախադասություններ և նախադասության անդամներ:

Հետևաբար, այն բառերը որոնք իրար են կապում նախադասություններ կամ նախադասության անդամներ, կոչվում են շաղկապներ:

Ավելացնում եմ, որ շաղկապները առաջացել են տարբեր խոսքի մասերից: Բերում եմ համապատասխան օրինակներ՝ բացատրելով՝ եթե նույն բառը նախադասության մեջ գործածվել է որպես շաղկապ, ապա նախադասության բաղադրիչները պետք է տրոհել ստորակետով:







Տեսասահիկ 6-րդ

Շաղկապ

Որ խոսքի մասից է առաջացել

Գործածությունը որպես մակբայ, դերանուն, կապ

Գործածությունը որպես շաղկապ

Այլ





Մինչ, մինչև





Նախքան






Փոխանակ






Այլապես

Դերանունից





Կապից





Կապից






Կապից






Մակբայից


Այլ աչեր կան իմ սրտում:




Կուզեմ հիմի փչի զուռնեն,

Հարբած ըլիմ մինչև էգուց (Ե. Չ):


Նախքան հին շենքը քանդելը բնակիչներին տարհանեցին:



Եվ արտերի փոխանակ հորովելը գեղջուկի դահլիճներում է հնչում(Պ. Ս):


Նա մի ձև մտածում էր, այլապես գործում:

«Սասնա ծռեր» խումբը ոտքի ելավ ոչ թե իր, այլ ժողովրդի համար:


Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:




Նախքան նա կմոտենար բարձրախոսին, դահլիճում լռություն տիրեց:


Փոխանակ գլուխը կախեր, դեռ շարունակում էր հակաճառել:



Պետք է համառ լինես, այլապես չես հասնի նպատակիդ:



Ասում եմ, որ շաղկապները լինում են համադասական և ստորադասական, և առաջարկում եմ երեքրոպեանոց շարադրանքով բացատրել, թե ինչ են հասկանում համադասություն ասելով: Աշակերտները կարդում են գրածները, որտեղ նշել են՝ համադասությունը երկու կամ ավելի համազոր՝ ինքնուրույն նախադասությունների կամ նախադասության անդամների կապակցությունն է, համադաս լինելը: Ավելացնում եմ, որ համադասական կոչվում են այն շաղկապները, որոնք շաղկապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ:









Տեսասահիկ 7—րդ



Համադասական շաղկապներ

Եվ, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն, բայց և, բայց և այնպես, այն էլ, ինչպես և, ուստի և, մինչև իսկ, կամ թե, և կամ, ապա թե ոչ, և՛…և՛, թե՛…թե՛…,

կա՛մ…կա՛մ, ո՛չ…ո՛չ



Հանձնարարում եմ կազմել նախադասություններ՝ համադասական շաղկապներով կապակցելով և՛ համադաս նախադասություններ, և՛ համադաս անդամներ:

Դասն ամփոփում եմ «Իմաստության քար» մեթոդով, որի ընթացքում աշակերտները ասում են, թե ինչ սովորեցին՝ միմյանց փոխանցելով մի տետր, որտեղ հետո գրի են առնելու իրենց ասածը, ընդ որում, ասելիքը չպետք է կրկնվի:



Հանձնարարում եմ տնային աշխատանք. գրականության դասագրքից դուրս գրել համադասական շաղկապներ ունեցող նախադասություններ: