СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլանավորում

Нажмите, чтобы узнать подробности

Ուսումնական պրոցեսի ճիշտ պլանավորումը օտար լեզվի ուսուցման արդյունավետ կազմակերպման կարևոր պայմաններից է: Թեմատիկ պլանը ուսուցման որևէ փուլում միևնույն նպատակն ունեցող դասերի շարքի պլան է, իսկ յուրաքանչյուր դաս հանդիսանում է այդ շղթայի մեկ օղակը:

Просмотр содержимого документа
«Դասի պլանավորում»

4. ԴԱՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ



Ուսումնական պրոցեսի ճիշտ պլանավորումը օտար լեզվի ուսուցման պրոցեսի արդյունավետ կազմակերպման կարևոր պայմաններից է: Պլանավորումը ներառում է` 1. Տարեկան պլանը 2. Թեմատիկ պլանը 3. Դասի պլանը: Տարեկան պլանները կազմում ենք մենք` ուսուցիչներս, հաշվի առնելով ծրագրի պահանջները, ուսումնական համալիրների բովանդակությունն ու կառուցվածքը, աշակերտների տարիքային առանձնահատկությունները և ժամանակակից դասի կառուցման տեսությունը: Թեմատիկ պլանավորման էությունը որոշակի թեմային վերաբերող պարագրաֆի վերջնական խնդիրները որոշելն է: Այն հնարավորություն է տալիս ճիշտ բաշխել խոսքային գործունեության տարբեր տեսակները, հետևել հմտությունների և կարողությունների ձևավորման հաջորդականությանը, մշակել դասարանական և տնային աշխատանքների հարաբերակցությունը: Այսպիսով` թեմատիկ պլանը ուսուցման որևէ փուլում միևնույն նպատակն ունեցող դասերի շարքի պլան է, իսկ յուրաքանչյուր դաս հանդիսանում է այդ շղթայի մեկ օղակը: Սակայն թեմատիկ պլանը չի կարող փոխարինել դասի պլանին: Դրա համար անհրաժեշտ է տիրապետել բազմազան գործողությունների` ընտրություն, տարբերակում, ձևափոխում, հմտությունների փոխադրում, համադրում և այլն: Թեմատիկ պլանի հիման վրա էլ կազմում ենք դասերի պլանները: Օտար լեզուների դասավանդման արմատական բարելավման անհրաժեշտությունը թելադրում է կատարելագործել ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպումը, որտեղ մեծ նշանակություն ունի օտար լեզվի դասը: Օտար լեզվի դասին առաջին հերթին իրականացնում ենք գործնական նպատակներ, որոնց կատարման ընթացքում լուծվում են դաստիարակչական և կրթական խնդիրներ: Դասը ուսուցման հիմնական կազմակերպման ձևերից մեկն է: Դասի հաջողությունը կախված է ուսուցման պրոցեսի բոլոր օղակների փոխներգործությունից` նպատակից, ուսուցման բովանդակությունից, մեթոդներից ու հնարներից և պարապմունքների համակարգի արդյունավետ պլանավորումից: Յուրաքանչյուր դաս պետք է համապատասխանի ընդհանուր դիդակտիկական սկզբունքներին, այսինքն` նպաստի գործնական, կրթական և դաստիարակչական խնդիրների իրագործմանը: Օտար լեզվի դասին ներկայացվող պահանջներն են` 1. Դասի հաղորդակցական ուղղվածությունը, որի էությունն է զարգացնել խոսքային գործունեության առանձին տեսակները: 2. Դասի կոմպլեքս բնույթը, որի համաձայն օտար լեզվի դասի ընթացքում ներմուծվում և ամրապնդվում է լեզվական նյութը, ձևավորվում են խոսքային կարողությունները: 3. Օտար լեզվի դասին առաջնությունը պետք է տալ ոչ թե լեզվական նյութի բացատրությանը, այլ խոսքային մարզմանը, այսինքն` խոսքային գործունեության բոլոր տեսակները զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքների գործնական կիրառմանը: 4. Դասը օտար լեզվով վարելը: 5. Սովորողների բարձր ակտիվությունը: Դասի ընթացքում անհրաժեշտ է սովորողներին անընդհատ ակտիվացնել` օգտագործելով համապատասխան մեթոդներ և հնարներ: Ժամանակակից մեթոդիկայում օտար լեզվի դասերը բաժանվում են երկու հիմնական տիպերի: Առաջին տիպը – գերազանցապես լեզվական նյութից օգտվելու հմտությունների զարգացմանն ուղղված դասերն են: Այդ դասին լուծվում են հետևյալ կարգի խնդիրներ. ա. աշակերտները ծանոթանում են լեզվական նոր նյութին, բ. մարզվում են գործողություններ կատարել, գ. կատարում են խոսքային մարզումներ (ունկնդրման, ընթերցանության, խոսելու, գրելու) նոր նյութի հիման վրա: Առաջին տիպի դասի մոտավոր պլան Թեմա «Աշուն» (4-րդ դասարան) Դաս 1 Դասի նպատակը` աշակերտների բառապաշարի հարստացում ''Աշուն''թեմայի վերաբերյալ: Նոր բառերը տեքստում լսելու և հասկանալու հմտությունների զարգացում: Լեզվական նյութ` նոր բառեր և 3-րդ, 4-րդ դասարաներում ''Աշուն'' թեմայի վերաբերյալ բառերի կրկնություն և համակարգում, խոսքային նմուշներ: Դասի կահավորում` ձայնագրություն, ''Աշուն'' նկարը, մրգերի նկարներ: Դասի ընթացքը 1. Արտասանական մարզումներ: 2. Նոր բառերի բացատրություն (ներմուծում և նախնական ամրապնդում): 3. Նոր բառերի ակտիվացում. տարբեր բառական վարժությունների կատարում, նոր բառերով կազմված փոքրիկ տեքստերի ունկնդրում, լսածի հիման վրա հարց -պատասխանի կազմակերպում:

Գրականություն` Աստվածատրյան Մ. Գ. ''Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա''






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!