Ուսուցչուհի`Մանուկյան
Թեմա՝ Աշխատանք թղթով և ստվարաթղթով՝ կարապի պատրաստում:
Դասարան՝ 3-րդ
Դասի տեսակը ՝ նոր նյութի հաղորդման դաս (ինտեգրված դաս)
Առարկա՝ Տեխնոլոգիա
Ինտեգրված առարկաներ ՝
մաթեմատիկա, մայրենի ,կերպարվեստ,երաժշտություն
Նպատակները.
Ակադեմիական՝
սովորեցնել աշխատել `ծալել,կտրել և սոսնձել թուղթը
Սովորեցնել թղթի կամ ստվարաթղթի ծալադրման եղանակով պատրաստել կարապ
Սոցիալական՝
Սովորեցնել թուղթը օգտագործել խնայողաբար
Սովորեցնել խոսքով բացատրել այն գործողությունները,որոնք անում է կարապի պատրաստման ընթացքում:
Նպաստել կրտսեր դպրոցականների ինքնուրույնության և ստեղծագործական ակտիվության զարգացմանը:
Արժեքային՝
Զարգացնել երեխայի գեղագիտական ճաշակը
Սովորեցնել համադրել գույները՝ գեղեցիկ և ներդաշնակ
Խնդիրները՝
Աշխատանքի պլանավորում և կազմակերպում
Ուսուցչի հրահանգի ճիշտ կատարում
Մշակել գործնական աշխատանքը խնամքով կատարելու ունակություն
Ձևավորել թղթով աշխատելու գործնական կարողություններ
Զարգացնել աշխատանքային գործիքներից և նյութերից ճիշտ օգտվելու կարողություն և հմտություն
Ձևավորել մոդելի կառուցվածքը վերլուծելու ունակություն
Զարգացնել աշակերտների համագործակցային կարողությունները
Զարգացնել աշակերտների ստեղծագործական ունակությունները:
Կահավորում՝
Աշխատանքային նյութեր և գործիքներ (մկրատ,մատիտ,թուղթ)
Սպիտակ կամ գունավոր թղթեր
Կարապի նմուշ-օրինակ
Դասի ընթացքը:
Խթանման փուլ:
Ուսուցիչ-Երեխաներ այսօր մենք կշրջենք լճի ափով, փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ մենք քայլում ենք խաղաղ լճի ափով,նրա ալիքները անուշ երգում են: Հանկարծ տեսնում ենք մի գեղեցիկ թռչուն: Մոտենալով հասկանում ենք ,որ դա թռչունների թագուհին է:Մենք կփորձենք պատրաստել այդ հրաշք և աննման թռչնակից:Այժմ բացեք ձեր աչքերը ,ով կռահեք,թե որ թռչունի մասին է խոսքը:
Աշակերտներ –կարապ
Ուսուցիչ –Երեխաներկարդացեք կամ պատմեք այն,ինչ գիտեք կարապի մասին:
Աշակերտներ - Նրանք երգող թռչուններ են:
-Մարմնի երկարությունը հասնում է 180 սմ:
- Նրանք հեշտ են ընտելանում մարդուն:
Եվ այլն…(ուսուցիչը ընդհանրացնում է երեխաների պատասխանները) Ուսուցիչ – Երեխաներ կարապները աշխարհի ամենագեղեցիկ թռչուններից են, նրանցով բոլորն են հիանում ,հանդիպում են սպիտակ և սև տեսակներ: Ձագուկների դաստիարակությամբ զբաղվում են և արուները և էգերը:Կարապ այժմ համարվում են հազվագյուտ թռչուններ:Այսօր մենք միասին կփորձենք պատրաստել գույնզգույն կարապներ:
Մտագրոհ կապ, պարկ, պար, ար, կապար, Արա, կար, ապա,ակ,արկ:
-Կարապ բառով կազմել բառակապակցություններ:
Աշակերտներ՝ գեղեցիկ կարապ, սև կարապ, երգող կարապ և այլն:
Իմաստի ընկալում պար`Միայնակ կարապ
Աշխատանքի ընթացքը(I անգամ նայում լսում են,IIանգամ լսում և կատարում հրահանգները)
Քառակուսի թուղթը ծալել անկյունագծերով և բացել այն:
Քառակուսու վերին եզրերը ծալելով ստանալ երկու եռանկյունի:
Ստացվածը կրկին ծալելով ստանալ նոր եռանկյունիներ և շրջել:
Եռանկյունիները նշագծով երկտակ ծալել:
Սուր անկյունը ծալելով ստանալ կարապի պարանոցը:
Սուր ծայրերը առաջ ու ետ ծալելով ստանալ կտուցը:
Կտրելով ստանալ փետուրները:
Զարդանախշել ըստ ցանկության:
Կարապը պատրաստ է: Ստեղծեք կարապի անձնագիրը:
Անուն՝
Ազգանուն՝
Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ
Ազգություն՝
Կշռադատում
Երեխաները ցուցադրում են իրենց պատրաստած աշխատանքները:Այնուհետև ուսումնասիրում են ընկերների պատրաստած աշխատանքները համեմատում իրենց աշխատանքի հետ:Լավագույն աշխատանքները փակցվում են դասրանի ՝ցուցադրումներին հատկացված մասում: Ստացված աշխատանքը սոսնձեք սպիտակ թղթի վրա և գունավորեք ըստ ցանկության:
Ստեղծում են կարապի անձնագիրը: