СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլանավորում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի պլանավորում»

Դասի պլանավորում

  1. Դասի պլանավորման փուլերը

Ուսուցչի մասնագիտական որակներից մեկն էլ դասը ճիշտ պլանավորելն է, որը դասի արդյունավետության բարձրացման կարևոր գործոնն է:

Դասի ճիշտ պլանավորման համար անհրաժեշտ է դասի խնդիրների և նպատակների հստակ գիտակցում: Այն ենթադրում է պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ սովորեցնել

  • Ինչո՞ւ սովորեցնել

  • Ինչպե՞ս սովորեցնել:

Ելնելով զարգացնող կրթության սկզբունքներից՝ ուսուցիչը դասը պետք է պլանավորի այնպես, որպեսզի օգնի աշակերտին ինքնուրույնաբար գիտելիքներ ձեռք բերել,

  • սովորել սովորեցնի,

  • ուսուցման ընթացքում գլխավոր ծանրաբեռնվածությունն ընկնի ոչ թե աշակերտի հիշողության, այլ մտածողության վրա,

  • ուսուցումը լինի ոչ թե վերարտադրողական, այլ ստեղծագործական գոր­ծունեություն,

Աշակերտները գիտելիքներ պետք է ստանան ոչ թե պատրաստի ձևով (ուսուցչի հաղորդումից, դասագրքից) այլ ինքնուրույնաբար, որոնողական, հետազոտական կամ համագործակցային աշխատանքի արդյունքում, ինչը աշակերտների մեջ հետաքրքրություն է առաջացնում, դրական վերաբերմունք ձևավորում ուսման նկատմամբ, նպաստում դժվարությունների հաղթահար­մանը, խթանում ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Դասը պլանավորելիս ուսուցիչը պետք է նկատի ունենա և´ ներկա, և´ հե­ռանար խնդիրների լուծումը:

Ներկայացնենք ակտիվ ուսումնառության և մտածողության զարգացմա­նը նպաստող դասի պլանավորում մի ուշագրավ կառույց՝ ըստ «Քննադատա­կան մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով»:

Ծրագիրը ուսուցման գործընթացում կիրառում է դասի՝ 3 փուլից (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) կազմված մի մոդել, որն անվանում են նաև ԽԻԿ համակարգ:

ԽԻԿ համակարգի առաջին փուլը խթանումն է: Այս փուլի նպատակն է աշակերտների հետաքրքրությունը խթանել, նպաստել, որ նրանք խորհեն նոր հաղորդվելիք թեմայի մասին, վեր հանել թեմային առնչվող նրանց նախնական գիտելիքները, հարցեր տալ և սահմանել սովորելու կոնկրետ նպատակները:

Դրան հաջորդում է իմաստի ընկալման փուլը, որի ընթացքում աշակերտ­ները տեքստի, ուսուցչի հաղորդման կամ ուսումնական որևէ այլ միջոցով ծանոթանում են նոր նյութին, և այդ ընթացքում նրանցից ակնկալվում է, որ կարո­ղանան նոր տեղեկությունները, գաղափարները կամ բովանդակությունը ներհյուսել իրենց սեփական՝ արդեն գոյություն ունեցող պատկերացումների մեջ:

Ավարտվում է կշռադատման փուլով, որի ընթացքում աշակերտներն իրենց ունեցած պատկերացումների համատեքստում խորհում են սովորածի մասին՝ վերակառուցելով իրենց գիտելիքները:

Ներկայացնենք մտածողությունը խթանող դասի պլանավորման կառուց­վածքի մի օրինակ:

ՄԻՆՉԵՎ ԴԱՍԸ

Մինչև դասը ուսուցիչը պետք է փորձի պատասխանել իր դասի նպատա­կի, խնդիրների, նախադրյալների, գնահատման և ժամաքանակի մասին մի շարք հարցերի:

Հիմնավորում

  • Ի՞նչու է այս դասն արժեքավոր:

  • Ինչպե՞ս է այն առնչվում աշակերտների արդեն սովորածին, իմացածին և այն թեմային կամ գաղափարներին, որոնք հետագայում պետք է սովորեն:

  • Քննադատական մտածողության զարգացման ի՞նչ հնարավորություններ է ընձեռում այս դասը:

Խնդիրներ

  • Հատկապես ի՞նչ գիտելիքներ և պատկերացումներ պետք է հետազոտվեն կամ հաղորդվեն:

  • Աշակերտներն ինչպե՞ս կարող են կիրառեն այդ գիտելիքները և պատկերացումները:

Նախադրյալներ

  • Այս դասն արդյունավետ կերպով յուրացնելու համար աշակերտները նախապես ի՞նչ պետք է իմանան կամ արդեն կարողանան անել:

Գնահատում

  • Աշակերտի իմացության ի՞նչ ապացույցներ է պետք փնտրել:

Ռեսուրսներ և ժամաբաշխում

  • Ինչպե՞ս պետք է բաշխվեն ռեսուրսները և ժամանակը առաջադրանքների, վարժությունների և գործողությունների միջև:

Խմբավորում

  • Այս դասի համար ի՞նչ սկզբունքով կարելի է աշակերտներին բաժանել խմբերի:

ԲՈՒՆ ԴԱՍԸ

Ահա մի շարք հարցեր, որոնք կարող են օգնել դասի բուն ընթացքը պլանա­վորելիս:

Խթանում

  • Ինչպե՞ս կարելի է օգնել, ուղղորդել աշակերտներին, որ նրանք կարողանան ձևակերպել սովորելու իրենց նպատակներն ու հարցերը և վեր հանել, բացահայտել իրենց նախնական գիտելիքները:

Իմաստի ընկալում

  • Աշակերտներն ինչպե՞ս են հետազոտելու նյութը:

Ի՞նչպես են վերհսկելու նյութի սեփական ընկալումը:

Կշռադատում

  • Աշակերտներն ինչպե՞ս կարող են օգտագործել, կիրառել դասից սովորած նոր գաղափարները: Ինչպե՞ս պետք է նրանց ուղղորդել, որ խորհեն այս նոր գիտելիքների, տեղեկությունների, գաղափարների մասին, գտնեն հարցերի պատասխանները, փնտրեն անորոշ կետերի պարզաբանումները:

Ամփոփում

  • Ի՞նչ եզրակացությունների պետք է հանգել դասի ավարտին: Խնդիրները որքանո՞վ պետք է արդեն լուծված լինեն:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ

Իսկ դասից հետո սեփական աշխատանքը վերլուծելու համար կարևոր է պատասխանել էլի մի քանի հարցի:

Հավելյալ աշխատանք

  • Ի՞նչ հետագա իմացության կարող է մղել այս դասը:

Այս դասն ավարտելուց հետո ի՞նչ պետք է անեն աշակերտները:

Ինչպես տեսանք, բերված օրինակում դասի պլանավորման գործընթացը բաժանված է երեք մասի՝ մինչև դասը, բուն դասը և դասից հետո: Մանրմասնենք այդ մասերից յուրաքանչյուրը:

ՄԻՆՉԵՎ ԴԱՍԸ

Ուսուցիչն ընտրում է դասի նյութը, հստակեցնում իր մոտեցումները, գնա­հատում նյութի կարևորությունը, պարզում խնդիրներն ու խորհում նպատակները, թե այն ինչպես կարող է նպաստել մտածողության ու ակտիվ ուսում­նառության զարգացմանը:

Անշուշտ, դասերը տարբեր չափով կարող են օգտակար լինել: Մի դասի թեման և նյութը կարող են աշակերտներին հաղորդակից դարձնել հիմնարար հասկացություններին, որոնց վրա կառուցվելու է առարկայի հետագա իմա­ցությունը, մյուսը կարող է ձևավորել շրջապատող աշխարհը հասկանալու և գնահատելու, մեկ ուրիշը՝ գեղեցիկը տեսնելու կարողություն և այլն:

Բացի բովանդակային արժեքներից, դասը կարող է արժեքավոր լինել նաև նրանով, որ սովորեցնում է սովորել և մտածել: Ուստի դասի պլանավորման մասին մտածելուն զուգահեռ ուսուցիչը պետք է ինքն իրեն հարց տա, թե դասի ժամանակ ուսումնառական որ հմտություններն է խթանելու, և թե մտածողու­թյան զարգացման ինչպիսի հնարավորություններ է ընձեռում տվյալ դասը.

  • Աշակերտներն այս դասից ի՞նչ տեղեկություններ կարող են ստանալ:

  • Ինչպե՞ս ընտրել դասի նյութը, որպեսզի այն աշակերտներին հետաքրքրի, արձագանք առաջացնի:

  • Որո՞նք են այս նյութին առնչվող այն կարևոր խնդիրները, որոնք կարող են ունենալ մի քանի մեկնաբանություն, համաձայնության կամ անհամաձայնության տեղիք տալ:

  • Ինչպե՞ս կարելի է դասն օգտագործել հարցման, վերլուծության, հաշվետվության կամ բանավիճելու հմտությունները զարգացնելու համար:

  • Թեմայի ո՞ր մասը կարող է աշակերտին մղել ինքնուրույն, հետազոտական կամ որևէ այլ գործողության:

Այսպիսի հարցերի մասին նախապես մտածելու և դասը ճիշտ պլանավո­րելու դեպքում այն իսկապես օգտակար կլինի, քանի որ աշակերտին կմղի հարցեր ու պատասխաններ տալ, բանավիճել և փորձել գտնել նյութից բխող հարցերի պատասխանները: Այն նաև կնպաստի մտածողության և հաղոր­դակցման հմտությունների զարգացմանը, դասին կհաղորդի կենդանի հնչե­ղություն:

Բոլոր դասերի թեմաները չէ, որ կարող են այսպիսի հնարավորություններ ընձեռել, ուստի ուսուցիչը, նախօրոք ծանոթանալով դասի նյութին, անհրաժեշ­տության դեպքում այն կարող է լրացնել որևէ հողվածով կամ բանավոր տրված տեղեկատվությամբ, որևէ գեղանկարով կամ լուսանկարով, որը դասը հետաքրքիր անցկացնելու համար բազմազան հնարավորություններ կընձեռի:

Ուսուցիչն իր համար պետք է հստակեցնի դասի խնդիրները: Յուրաքանչ­յուր դաս կարող է ունենալ մի քանի խնդիր: Դրանք պետք է լինեն կոնկրետ:

Դրանց մի մասը պետք է խթանի բարձր կարգի մտածողություն, որը են­թադրում է, որ աշակերտներն անելու են ավելին, քան ուսուցչի տված տեղեկու­թյունները հասկանալը կամ մտապահելն է: Իհարկե, ուսուցչի հաղորդած կամ դասագրքում տրված տեղեկությունները հասկանալն ու հիշելն արժեքավոր ու կարևոր է, բայց զարգացնող ուսուցում ապահովելու համար սա բավարար չէ: Ուսուցիչն աշակերտներից պետք է ակնկալի ավելի բարձր արդյունքներ: Նրանք պետք է ոչ միայն ընկալեն նյութը, այլ նաև կատարեն շատ ավելի ակ­տիվ մտավոր աշխատանք, քան պարզապես տրված նյութի յուրացումն է:

Ուսուցիչը դասի համար պետք է նախատեսի այնպիսի խնդիրներ, որոնք աշակերտներին կտանեն մտածողության տարբեր տեսակների միջով՝ բովանդակություն և տեղեկությունների յուրացում, դրանց մեջ եղած նկատառում­ների բացահայտում և կյանքում դրանց կիրառում: Այսինքն՝ դասի մեջ ներա­ռել մտածողության հաջորդական զարգացում, ինչպես՝

  • Գտնել դասի, թեմայի, տեքստի հիմնական իմաստը:

  • Դասի նյութում ներկայացված մտքերին առնչվող օրինակներ բերել կյանքից:

  • Համեմատել կամ հակադրել դասի նյութում եղած երկու կամ ավելի մտքեր կամ հասկացություններ:

  • Ունենալ դիրքորոշում և կարողանալ հակառակ փաստարկներից պաշտպանել այն:

  • Որոշել, թե ինչ պետք է իմանա տվյալ թեմայից:

  • Որոշել, թե որն է գործողությունների ամենաարդյունավետ ընթացքը դասից բխող խնդիրները լուծելու համար:

Ուսուցիչը դասը պլանավորելիս պետք է հաշվի առնի նաև նախադրյալնե­րը. աշակերտն ի՞նչ նախնական գիտելիք ունի այդ թեմայից և ի՞նչ հմտու­թյուն պետք է ունենա դասը հաջող յուրացնելու համար:

Ըստ Պիաժեի և նրա համախոհների՝ սովորելը նոր ինֆորմացիայի ներառումը, ձուլումն է (ասիմիլյացիան) մեր ունեցած գիտելիքների մեջ, որի ընթաց­քում տեղի է ունենում այն ինֆորմացիայի ծավալի ընդարձակում, որ մենք ունակ ենք յուրացնել: Ուստի դասի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ուսուցիչը, նախքան նոր նյութին անցնելը, պետք է վեր հանի աշակերտի նախնական գիտելիքներն այդ թեմայի վերաբերյալ, իսկ եթե այդ գիտելիքները բավարար չեն, որոշակի բացատրություններ տա, ապա նոր անցնի դասի նյութին:

Դասը պլանավորելիս ուսուցիչը պետք է հստակեցնի գնահատման խնդի­րը: Գնահատման համար ուսուցիչը պետք է ստանա ապացույցներ, որ աշա­կերտները

  • յուրացրել են դասի նյութի բովանդակությունը,

  • ձեռք են բերել մտածողության և սովորելու համապատասխան փորձառություն:

Գնահատումը կարող է իրականացվել դասին զուգահեռ, ինչպես նաև նրա տարբեր փուլերում, ոչ միայն վերջում, ինպես արվում է ավանդաբար:

Գնահատման համար աշակերտներին տրվում են երկու տիպի հարցեր Առաջինը՝ նյութի յուրացումը, երկրորդը՝ մտածողությունը ստուգելու նպա­տակով: Գոյություն ունեն գնահատման բազմաթիվ ռազմավարական մեթոդ­ներ՝ ինքնագնահատում, խմբային ինքնագնահատում, թեսթեր, գնահատման սանդղակներ (ռուբրիկներ), թղթապանակ֊, հավաքածուներ և այլն, որոնցից ուսուցիչը պետք է ընտրի տվյալ նյութի համար ամենից նպատակահարմարը:

Ուսուցիչը, մինչև դասին անցնելը, պետք է նախապես պլանավորի ժամա­նակը, մտածի անհրաժեշտ ռեսուրսների մասին, որոշի, թե նախատեսված աշ­խատանքի համար ինչպես պետք է խմբավորի աշակերտներին (ի՞նչ ձևով և ի՞նչ քանակով):

  1. Դասի տարբեր փուլերում կիրառվող մեթոդներ

ԲՈՒՆ ԴԱՍԸ

Ինչպես ասացինք, դասի պլանավորման հիմքում դրվում է ուսուցման և դասի կառուցման եռաստիճան մոդելը՝ խթանում, իմաս­տի ընկալում, կշռադատում:

2.1. Խթանման Փուլ

Խթանման փուլի գլխավոր նպատակն է օգնել աշակերտներին՝ ի մի բերել դասանյութի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքները, շարժել նրանց հե­տաքրքրությունը և նորը սովորելու դրդապատճառներ, շարժառիթներ ստեղ­ծել: Բազմազան են խթանման փուլում օգտագործվող վարժությունները, որոնցից ուսուցիչն ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունի: Արդյունավետ խթանման վարժությունները կնպաստեն ակտիվ ուսումնառությա­նը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Խմբավորում

Սա գրավոր վարժություն է, որը սիրով կատարում են գրեթե բոլոր աշա­կերտները: Այն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տվյալ թե­մայի վերաբերյալ աշակերտների իմացության, ընկալումների և պատկերա­ցումների մասին: Աշակերտները, կատարելով այն, հնարավորություն են ունե­նում տեղեկանալ իրենց ունեցած գիտելիքների և դրանց միջև գոյություն ունեցող կապերի մասին: Խմբավորումը ներկայացնելիս նախ անհրաժեշտ է նկարագրել դրա քայլերը՝

  • Գրել թեմայի հետ առնչվող որևէ առանցքային բառ գրատախտակի կամ թղթի կենտրոնում:

  • Մտագրոհի միջոցով գրառել այդ բառին առնչվող բառերն ու արտահայտությունները:

  • Գաղափարների գրառելը ավարտելուց հետո գծիկներով միացնել այն բառերը, որոնք իրար հետ առնչվում են:

  • Հնարավորին չափ շատ մտքեր գրել՝ մինչ դրանք կամ տրված ժամանակը կսպառվի:

Առաջին անգամ այս վարժությունը ներկայացնելիս անհրաժեշտ է ընտրել այնպիսի թեմա, որ խմբի բոլոր անդամների համար հոգեհարազատ լինի: Այն մեկ անգամ խմբով կատարելուց հետո աշակերտներն այնքան են հմտանում, որ կարողանում են կատարել ինչպես փոքր խմբերով, այնպես էլ՝ անհատապես:

Ա
հա խմբավորման մեկ օրինակ


Մտագրոհ կամ մտքերի տարափ

Մտագրոհը խմբի անդամների միջև մտքերի փոխանակման ընթացքում գաղափարների ստեղծման և հարստացման եղանակներից մեկն է: Մինչ դա­սանյութին անցնելը, ուսուցիչը որոշակի ժամանակում անհատապես կամ զույգերով կազմել է տալիս իրենց իմացած տեղեկատվությունը նոր հաղորդ­վելիք թեմայի վերաբերյալ: Այնուհետև բոլոր մտքերը, գաղափարները գրի են առնվում գրատախտակին: Ամեն միտք՝ թեկուզ անվստահ և վախվորված, խրախուսվում է: Այս մեթոդի սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ բացառվում է առաջադրված լուծումների մասին անել որևէ քննադատություն կամ տալ գնահատական: Յուրաքանչյուր մասնակից ազատ և անկաշկանդ արտահայտում է իր իմացածը, չի անհանգստանում, չի վախենում սխալ­վելուց, անհավանական, անհեթեթ և հակասական գաղափարներ արտահայ­տելու մտավախություն չի ունենում: Այդպիսի անկաշկանդ մթնոլորտի ստեղ­ծումը նպաստում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Մտքերը, գաղափարները գրատախտակին գրի առնելուց հետո ընթերցում են նոր նյութը, ապա ամբողջ խմբով քննարկում են առաջադրված գաղափարները անհրաժեշտության դեպքում լրացնում, եղած անհամաձայնությունները քննարկում, շտկում: Այս մեթոդի հիմնական նպատակը աշակերտների ուշադրությունը տվյալ նյութի վրա կենտրոնացնելն է, նոր գաղափարներ «հայտնա- բերելը»:

Ճիշտ են հետևյալ ասույթները.

Լավ մտահղացումներ ունենալու լավագույն ձևը շատ մտահղացումներ ունենալն է»

Նախնական կազնակերպիչ

Ուսուցիչը ներկայացնում են թեմային առնչվող փաստեր ու հասկացթուններ և դրանց նկատմամբ շարժում աշակերտների հետաքրքրությունը: Օրինակ մինչև Հ. Թումանյանի «Գիքոր» պատմվածքին անցնելը ոաուցիչը կարող է հարցնել, թե ի՞նչ գիտեն Հ. Թումանյանի մասին և նրա մանկական ո՞ր ստեղծագործություններին են ծանոթ:

Կենտրոնացնող հարցեր

Կան այնպիսի հարցեր, որոնց պատասխանները թաքնված են նոր ներկայացվելիք նյութի մեջ: Օրինակ՝ մաթեմատիկայի դասին (3-րդ դաս.) մինչև §Ուղղանկյան մակերեսը» դասանյութին անցնելը կարելի է աշակերտներին հարցնել, թե ինչ են կարծում՝ ինչպես կարելի է հաշվել ուղղանկյան մակերեսը և առաջարկել, որ պարզաբանեն, թե ինչու: Նրանց պատասխանները լսելուց հետո ընթերցել տալ դասանյութը:


Ուղղորդված ընթերցանություն

Ուղղորդված ընթերցանության մեջ կան երեք հիմնական տարրեր, նախքան ընթերցանությունը, ընթերցանության ժամանակ, և կարդալուց հետո: Այստեղ մենք յուրաքանչյուր նմուշի ընթացքում տեսնում ենք ուսուցիչների և ուսանողական դերերի, յուրաքանչյուրի համար մի քանի միջոցառումների հետ մեկտեղ, ինչպես նաև համեմատում ավանդական ընթերցանության խումբը դինամիկ առաջնորդվող ընթերցանության խմբում:


  1. Նախքան ընթերցումը

Սա, երբ ուսուցիչը ներկայացնում է տեքստը և հնարավորություն է ընձեռում ուսանողներին սովորեցնել ընթերցանությունը սկսելուց առաջ:

Ուսուցչի դերը

  • Խմբի համար համապատասխան տեքստ ընտրելու համար

  • Պատրաստեք պատմություն, որը պատրաստվում է կարդալ

  • Ուսանողներին պատմեք պատմությունը

  • Թողնել մի քանի հարցեր, որոնք կարող են պատասխանել ողջ պատմության ընթացքում

Ուսանողի դերը

  • Խմբի հետ պատմության մասին փոխակերպման համար

  • Պատմության մասին հարցեր բարձրացրեք

  • Կառուցեք սպասելիքներ տեքստի մասին

  • Տեքստում տեղեկատվությունը նկատելու համար

Գործունեությունը փորձելու համար. Բառի տեսակավորումը: Ընտրեք մի քանի բառ տեքստից, որը կարող է դժվար լինել աշակերտների կամ խոսքերի համար, որոնք պատմում են, թե ինչ է պատմությունը: Այնուհետեւ ուսանողները դասակարգում են բառերը ըստ կատեգորիաների:

  1. Ընթերցանության ընթացքում

Այս ընթացքում, երբ ուսանողները կարդում են, ուսուցիչը տրամադրում է ցանկացած օգնություն, որը անհրաժեշտ է, ինչպես նաև արձանագրում է ցանկացած դիտարկում:

Ուսուցչի դերը

  • Լսեք ուսանողներին ընթերցելիս

  • Դիտեք յուրաքանչյուր ընթերցողի վարքագիծ ռազմավարության օգտագործման համար

  • Ուսանողների հետ փոխանակեք և անհրաժեշտության դեպքում աջակցեք

  • Դիտեք և նշեք անհատական ​​սովորողների մասին

Ուսանողի դերը

  • Կարդացեք տեքստը իրենց հանդարտ կամ մեղմ

  • Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրելու համար

Գործունեությունը փորձելու համար. Կարեւոր նշումներ: Ընթերցանության ընթացքում ուսանողները գրել են այն բաները, որոնք նրանք ցանկանում են կպչուն գրառումներում: Դա կարող է լինել այնպիսի մի բան, որ հետաքրքրում է նրանց, կամ նրանց խառնաշփոթ բառը, հարց կամ մեկնաբանություն, որոնք կարող են ունենալ:

Այնուհետև պատմեք պատմությունը կարդալուց հետո:

  1. Ընթերցելուց հետո

Ուսուցչի հետ ընթերցելուց հետո ուսանողներին ընթերցելուց հետո այն, ինչ նրանք պարզապես կարդացել են և այն ռազմավարությունը, որոնք նրանք օգտագործում են և հանգեցնում են ուսանողներին, թեև գրքի մասին քննարկում է:

Ուսուցչի դերը

  • Խոսեք եւ քննարկեք այն, ինչը պարզապես կարդացվել է

  • Հրավիրեք ուսանողներին արձագանքելու կամ մանրամասներ ավելացնելու համար

  • Վերադարձեք տեքստի ուսուցման հնարավորություններին, ինչպիսիք են` հարցերի պատասխանները գտնելը

  • Գնահատեք ուսանողի ընկալումը

  • Ընդլայնել տեքստը` տրամադրելով այնպիսի գործողություններ, ինչպիսիք են գրելը կամ նկարելը

Ուսանողի դերը

  • Խոսեք այն, ինչ նրանք պարզապես կարդացել են

  • Ստուգեք կանխատեսումները եւ արձագանքեք պատմությանը

  • Վերաբերեք տեքստը, ուսուցչի կողմից տրված հարցերին պատասխանելու համար

  • Վերանայել պատմությունը գործընկերի կամ խմբի հետ

  • Ներգրավեք լրացուցիչ միջոցառումներ` պատմության մասին սովորելու համար

Գործունեությունը փորձելու համար. Նկարեք պատմություն քարտեզ: Ընթերցելուց հետո ուսանողները նկարագրում են պատմության մասին պատմությունը:

Ավանդական ընթերցանության խմբագրված խմբագրություններ

Այստեղ մենք կանդրադառնանք ավանդական ընթերցանության խմբերի դեմ` դինամիկ առաջնորդվող ընթերցողների խմբերի դեմ:

  • Ավանդույթը դասավանդում է ոչ թե աշակերտին, այլ առաջնորդվում ընթերցմամբ, ոչ թե դասին, այլ աշակերտին:

  • Ավանդական խումբը խմբավորված է ունակության ընդհանուր որոշմամբ, իսկ առաջնորդվելով խմբավորված է ուժեղ կողմերի եւ տեքստի պատշաճ մակարդակի որոշակի գնահատականներով:

  • Ավանդական խմբերը ուսուցչուհու հետեւում են պատրաստում սցենար, իսկ առաջնորդվում է ուսուցիչը ակտիվորեն զբաղվում է տեքստով և աշակերտներով:

  • Ավանդական ընթերցանության խմբերը կենտրոնանում են բառերի վերծանման վրա, որտեղ առաջնորդվող ընթերցանության խմբերը կենտրոնանում են իմաստը հասկանալու վրա:

  • Ավանդական ընթերցանության խմբերում խոսքը նախապատվությունն է և հմտությունները կիրառվում են աշխատանքային գրքերում, որտեղ ինչպես ղեկավարված ընթերցանության խմբում ուսուցիչը կառուցում է իմաստ եւ լեզու, և հմտությունները ներառված են ընթերցման մեջ, ոչ աշխատանքային գրքերով:

  • Ավանդական ընթերցանության խմբերի աշակերտները փորձարկվում են իրենց հմտությունների վրա, որտեղ ինչպես դինամիկ ղեկավարվող ընթերցանության խմբերի աշակերտների գնահատումը շարունակվում է և ամբողջ ուսուցման ընթացքում:

Խոսքային մեթոդներ
  1. «Պատմել» - այս մեթոդը կիրառվում է ուսուցման բոլոր փուլերում: Պատմելը սկսվում է ներածությունով և ավարտվում ամփոփումով: Շարադրվում կամ պատմվում է ուսումնական նյութի բովանդակությունը` խստագույնս պահպանելով սիստեմատիկության և հաջորդականության սկզբունքը: Պատմելու ընթացքում վարպետորեն առանձնացվում է նյութի գլխավոր տարրերը: Գիտելիքները հիմնավորվում է օրինակներով, գիտական փաստերով, համապատասխան իլյուստրացիաներով և դեմոնստրացիաներով: Այս մեթոդի կիրառման ժամանակ գործադրվում է մի շարք հնարներ, օրինակ` «համեմատության», «համադրության», «սովորողների ուշադրության ակտիվացման» և այլն: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է դպրոցական ուսուցման ընթացքում:

  2. «Դասախոսություն» - մեթոդը կիրառվում է ծավալուն, բարդ ուսումնական նյութերը քննելիս, հատկապես, եթե այն ընդգրկում է պրոբլեմներ (օրինակ` պրոբլեմային դասախոսություն) և ունի շատ ցայտուն տրամաբանական կառուցվածք ու պահանջում է կատարել ընդհանրացումներ, ենթադրում է ապացուցումներ, հիմնավորումներ և այլն: Այս մեթոդը ենթադրում է դասախոսության պլանի հստակորեն կազմում, հարցերի տրամաբանական կապերի պահպանում, դիտազննական պարագաների, ուսուցման տեխնիկական միջոցների ճիշտ ընտրություն և այլն:

  3. «Զրույց» - մեթոդի էությունն այն է, որ ուսանողները պատասխանում են նախօրոք կազմված հարցերին: Այս մեթոդը կիրառվում է նոր նյութի հաղորդման, ամրապնդման, ստուգման ժամանակ: Նոր դասանյութի ավելի արդյունավետ անցկացման համար ուսանողներին նախապես հանձնարարվում է ուսումնասիրել նյութը, որը վերլուծվելու է, բացատրվելու: Զրույցի մեթոդի հիմնական գործառնությունը մոտիվացիան է:

  4. «Բանավեճ» – այս մեթոդը կիրառվում է ուսանողների իմացական հետաքրքրությունները ակտիվացնելու, կարծիքները, համոզմունքները, տեսակետները հայտնելու, հարցապնդումներ անելու, ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Բանավեճի միջոցով արժևորվում, գնահատվում են սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունների չափը, ծավալը, զարգացման աստիճանը: Առանց կայուն և խորը գիտելիքների դժվար է ակտիվորեն մասնակցել բանավեճին, համոզել ընդդիմախոսներին: Բանավեճը սովորողներից պահանջում է ճիշտ ձևակերպել իրենց մտքերը, համբերատար լսել ընկերների պատասխանները, կարծիքները, հարցապնդումները, հակադրվելու դեպքում բացառել վիրավորանքը: Բանավեճը կարող է լինել ազատ, երբ այն զարգանում է ազատ, և ղեկավարվող, երբ այն զարգանում է որոշակի ուղղությամբ:



Զննական մեթոդ

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագաներից և ուսուցման տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում օբյեկտներին, առարկաներին ծանոթանալ բնական վիճակում և սիմվոլների միջոցով:

  1. «Իլյուստրացիա» - այս մեթոդը խնդիր է դնում կամ պահանջում է ուսուցման գործընթացում ուսումնական նյութը հաղորդելիս կիրառել դիտազննական պարագաներ` քարտեզներ, պաստառներ, գծագրեր, նկարներ, դիմանկարներ և այլն: Դրանց ցույց տալն ու վերլուծությունը կոչվում է իլյուստրացիա: Ուսուցման արդյունավետությունն ավելի բարձր է լինում այն դեպքում, երբ պատմելը, զրույցը, բացատրությունը, դասախոսությունը զուգակցվում են իլյուստրացիային, այսինքն` ցուցադրմանը:

  2. «Դեմոնստրացիա» - այս մեթոդի էությունը նույնպես ցուցադրումն է: Օրինակ` ցուցադրվում են գործիքներ, սարքեր, տեխնիկական միջոցներ, զանազան պրեպարատներ, ֆիլմեր և այլն: Դեմոնստրացիայի դեպքում ցուցադրմանն ուղեկցում է շարժումը և ահա ի տարբերություն իլյուստրացիայի, այն կոչվում է դեմոնստրացիա: Սակայն իմաստը մնում է նույնը` ցուցադրումը: «Իլյուստրացիա, դեմոնստրացիա» հասկացությունների բաժանումները պայմանական են: Առանձին զննական միջոցներ կարելի է դասել իլյուստրացիայի խմբում և` հակառակը:


Գործնական մեթոդներ

Գործնական աշխատանքները կազմակերպվում և իրագործվում են լայնածավալ թեմաներ ուսումնասիրելուց հետո: Դրանք կրում են ընդհանրացնող բնույթ: Վարժություններն իրենց բնույթով բաժանվում են բանավոր, գրավոր, գրաֆիկական, ուսումնական-աշխատանքային վարժությունների, գործնական աշխատանքների (օրինակ`«Մանկավարժություն»-ից): Դրանցից յուրաքանչյուրն իրականացնելիս սովորողները կատարում են մտավոր և գործնական աշխատանք, որոնք փոխկապակցվում են` կանխանշած նպատակին հասնելու համար: Սրանք կատարվում են ուսումնական

բոլոր առարկաներից, ուսուցման գործընթացի բոլոր փուլերում: Բոլոր տեսակի վարժությունների բնույթը և մեթոդիկան կախում ունի տվյալ ուսումնական առարկայի առանձնահատկություններից: Գործնական մեթոդը կարելի է իրագործել հետևյալ հնարների գործադրմամբ.

  1. առաջադրանքի պլանավորում,

  2. առաջադրանքի կատարում,

  3. կատարման ընթացքի խթանում,

  4. վերահսկողություն,

  5. կատարված գործնական աշխատանքի արդյունքների վերլուծություն, թերությունների, սխալների հայտնաբերում:

Լաբորատոր մեթոդներ

Ավանդաբար այս մեթոդները դասվում են գործնական մեթոդների շարքին և վերաբերում են առանձին դասընթացների, օրինակ` «Ֆիզիկա», «Քիմիա»:

  1. «Լաբորատոր» – այս մեթոդը փոխկապակցված գործողություններով լուծում է կրթական, դաստիարակչական և զարգացման խնդիրներ: Գործողությունները կրում են գործնական բնույթ:

  2. «Փորձեր» - մեթոդը ենթադրում է, որ գործնական աշխատանքները կատարում են սովորողները` կիրառելով հատուկ գիտելիք:


Ազատ շարադրանք

Մինչ նոր նյութին անցնելը աշակերտներին խնդրել ազատ շարադրել, թե ինչ գիտեն կամ կուզենային իմանալ տվյալ նյութի մասին:

Խառնված հերթականություններ

Դասանյութը բաժանել մի քանի տրամաբանական հատվածների, դրանք գրել առանձին թղթերի վրա, խառնել և դնել գրատախտակի ներքևում: Դա­սարանին առաջարկել որոշել իրենց կարծիքով ճիշտ հերթականությունը: Երբ աշակերտները համաձայնության են գալիս իրադարձությունների հերթակա­նության շուրջ, ուսուցիչը հանձնարարում է ընթերցել տեքստը ու տեսնել, թե արդյոք իրենց դասավորությունը համապատասխանո՞ւմ է տեքստին:

Ստանալ թիրախ թիվը

Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խմբի տալ 0-9 թվերով քարտերի մի կապուկ, որոնք դրվում են սեղանին շրջված վիճակում:

  1. Խմբի անդամներից մեկը (առանց նայելու) ընտրում է չորս քարտ, երեքը դնում է միասին, մեկը՝ առանձին:

Օրինակ՝ 4 2 1 և 3

3-ը թիրախ թիվն է:

  1. Բոլոր խմբերի համար առաջադրանքը (յուրաքանչյուր խումբ ունի թվե­րի իր տարբերակը) հետևյալն է. այդ երեք թվերից յուրաքանչյուրը միայն մեկ անգամ օգտագործելով մաթեմատիկական գործողությունների մեջ՝ ստանալ թիրախ թիվը:

  2. Թիրախ թիվը ստանալու համար խմբերը կարող են օգտագործել գու­մարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններ:

Ցանկալի է, որ թիրախ թիվը որոնելիս խմբերը կարողանան գտնել լուծման մի քանի տարբերակ:

Ահա բերված օրինակի լուծումները.

4:2+1=3 4-2+1=3

Կարելի է առաջարկել մեկ այլ տարբերակ:

Խմբերին տալ 1 - 6 և 20,30,40, 50,60 թվերով քարտեր: 1-6 թվերի քարտե­րը տուփի մեջ են: Խմբի անդամներից մեկը տուփից մի քարտ է վերցնում: Վերցրած թիվը գրի է առնվում, իսկ քարտը նորից դրվում է տուփի մեջ (որպես­զի այն նորից հնարավոր լինի հանել): Տուփի քարտերը (1-6) խառնում են և շարունակում թվեր հանել մինչև հինգ հատ թիվ դուրս գա: Այնուհետև 20, 30, 40, 50, 60 թվերից հանվում է մի թիվ՝ որպես թիրախ թիվ:

Խմբերին առաջարկվում է յուրաքանչյուր թիվն օգտագործել միայն մեկ անգամ (բոլոր թվերն անպայման պետք է օգտագործվեն)՝ մաթեմատիկական որոշակի գործողությունների արդյունքում թիրախ թիվը ստանալու համար: Խրախուսվում է բազմաթիվ տարբերակների կազմումը:

Օրինակ՝ թվակիր քարտեր՝ 5 4 3 6 2, թիրախ թիվ՝ 20

Ահա լուծման երկու տարբերակ.

(5-4)*3*6+2=20 (5+4):3*6+2=20

Այս վարժության ժամանակ յուրաքանչյուր խումբ կարող է ունենալ թվերի իր կապուկը կամ բոլոր խմբերի համար կարող է հանվել մեկ կապուկ:

Ո՞րն է թիվը

Այս առաջադրանքը կարող է կատարվել փոքր խմբերով կամ զույգերով: Մասնակիցները բաժանվում են զույգերի կամ 4-5 հոգանոց խմբերի: Յու­րաքանչյուր խմբից կամ զույգերից մեկը ընտրում է մի թիվ ու մի շարք հուշող բանալիների միջոցով օգնում ընկերներին կռահել մտապահած թիվը:

Օրինակ՝ «Ես մտքումս մի թիվ եմ պահել»

I բանալի Այն ամբողջ թիվ է:

II բանալի Այն բաժանվում է 6-ի:

III բանալի Այն գտնվում է 30-ի և 40-ի միջև:

IV բանալի Նրա նիշերի գումարը 9 է:

V բանալի Տասնավորը միավորի կեսն է:

VI բանալի Թիվը բաժանվում է 9-ի և 4-ի վրա

Այս օրինակի թիրախ թիվը 36-ն է:

Կանխատեսումներ՝ զույգերով

Նոր դասի նյութից (մինչ այն ներկայացնելը) ընտրել 5-6 բառ, գրել գրա­տախտակին, աշակերտներին խնդրել ուշադիր կարդալ այդ բառերը: Ասել, որ դրանք վերցված են դասի նյութից, խնդրել, որ իրենց զույգի հետ կանխատե­սումներ անեն, թե դասի թեման ինչի մասին կարող է լինել, և այդ բառերն ինչ­պես կարող են օգտագործված լինել դասում: 5 րոպե կարելի է տրամադրել քննարկումների և գրառումների համար: Իրենց գրառումներին նրանք պետք է անդրադառնան դասը ընթերցելուց հետո միայն և ասեն՝ արդյոք իրենք ճի՞շտ էին կանխագուշակել, թե՞ ոչ:

2.2. Իմաստի ընկալման Փուլ

Այս փուլում աշակերտը հաղորդակցվում է նոր նյութին: Այդ հաղորդակցու­մը կարող է կատարվել դասանյութը ընթերցելու, կինոնկար դիտելու, բանավոր խոսք լսելու և այլ եղանակներով: Այս փուլի ընթացքում ամենակարևորը ներգրավման աստիճանը, հետաքրքրությունը և եռանդը պահպանել կարո­ղանալն է, որը ձեռք է բերվել խթանման փուլի ընթացքում: Հաջորդ կարևոր խնդիրն է օգնել սովորողներին վերահսկելու սեփական ընկալումը և իրենց նախնական իմացածի ու նոր գիտելիքների միջև կամուրջ կառուցել:

Ուսուցիչը պետք է հստակ իմանա, թե ինչպե՞ս պետք է հետազոտվի նյութի բովանդակությունը, աշակերտները ի՞նչ պետք է անեն դասի ընթացքում նյութը խորությամբ ընկալելու համար: Այս փուլի համար ևս կան բազմաթիվ մեթոդ­ներ, որոնցից ըստ նպատակահարմարության կարող է օգտվել ուսուցիչը:

Փոխգործուն գրառումների համակարգ՝ արդյունավետ կարդալու և մտածելու համար

Այս մեթոդի օգնությամբ կարելի է մեծացնել աշակերտների հետաքրքրու­թյունը և վերահսկել ընկալման ընթացքը: Դասարանում գործածվող նշանների թիվը կախված է աշակերտների տարիքից: Տարրական դասարաններում գերադասելի է օգտագործել երկուսից ոչ ավելի նշան՝ «+»՝ «Ես սա գիտեմ» և «-»՝ «Ես սա չգիտեմ»: Այս մեթոդը կարդալու ընթացքում օգնում է աշակերտին վերահսկել սեփական ընկալումը:

Դասի նյութի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքները մտագրոհի են­թարկելուց հետո աշակերտները տեքստում վերը նշված նշաններով նշում են այն հատվածները, որոնք հաստատում են իրենց նախնական գիտելիքները («+»), և այն հատվածները, որոնք պարունակում են նոր ինֆորմացիա, որն իրենք չգիտեին («-»): Ապա, տեքստի բովանդակությանը ծանոթանալուց հե­տո զրուցում են կողքի ընկերոջ հետ, քննարկում այն հատվածները, որոնք հաստատում են իրենց իմացածը և այն հատվածները, որոնցից իրենք ստա­ցել են նոր տեղեկություններ: Ցանկալի է, որ դասանյութը ընթերցելուց հետո յուրաքանչյուր աշակերտ կազմի իր անհատական աղյուսակը: Դա արվում է հետևյալ կերպ.

+

-







Առաջին սյունակում գրում է այն, ինչ ինքը գիտեր, իսկ 2-րդ սյունակում՝ ինչ նոր է իմացել:

Երկակի գրառման օրագիր

Աշակերտներին առաջարկվում է տետրի էջը բաժանել երկու հավասար մասի (երկայնքով): Դասը ընթերցելուց հետո էջի մի մասում նշել այն հատվա­ծը, որը իրենց կարծիքով ամենակարևորն է, իսկ մյուս մասում մեկնաբանել, թե ինչու է այդ հատվածը կարևորում, ինչու է այն գրավելիրենց ուշադրությու­նը, ինչի մասին է այն իրենց մտածել տալիս: Դրանից հետո աշակերտներն ընթերցում են իրենց դուր եկած հատվածները և արած մեկնաբանությունները: Ընթերցման ժամանակ պարզել թե էլ ով է ընտրել ընթերցվող հատվածը և ինչպես է մեկնաբանել ընտրությունը:

Վերջում ցանկալի է, որ ուսուցիչը ևս, որպես մասնակից, կարդա իր գրա­ռումները:

Հարցադրումներ

Տեքստը բաժանվում է հատվածների: Դասարանը բաժանվում է մի քանի հո­գուց կազմված թիմերի: Տեքստի յուրաքանչյուր հատված ընթերցելուց հետո թի­մերը դադար են առնում և հերթով միմյանց հարցեր տալիս կարդացածի մասին: Ցանկալի է, որ ուսուցիչը ևս մասնակցի այս վարժության կատարմանը, լինի որևէ թիմի անդամ: Նա աշակերտներին կուղղի մի քանի դիպուկ հարց, որոնք աշակերտներին մտածելու տեղիք կտան, կտանեն տեքստի խորքերը: Այն կօգ­նի, որպեսզի աշակերտները խուսափեն պարզունակ, վերարտադրողական հարցերից և մտածեն, թե ինչ կարգի հարցեր է անհրաժեշտ առաջադրել:

Այս վարժությունը կարելի է օգտագործել նաև ամբողջ դասարանի հետ աշխատելիս: Աշակերտները տեքստից ընթերցում են մի հատված, ապա դա­դարեցնում այն, փակում գրքերը և ուսուցչին ուղղում իրենց հարցերը: Դրա­նից հետո նրանք ընթերցում են հաջորդ հատվածը: Այս անգամ դերերը փոխ­վում են: Ուսուցիչը հանդես է գալիս հարցեր տվողի դերում, իսկ աշակերտնե­րը՝ պատասխանողի: Նման մի հարցափոխանակությունից հետո կարելի է փոխել վարժության բնույթը՝ առաջարկել կանխագուշակել նյութի շարունա­կությունը և հիմնավորել

Փոխադարձ ուսուցում

Բոլորին հայտնի է, որ սովորեցնելը սովորելու լավագույն եղանակն է:

Տեքստի մի հատված փոքր խմբով ընթերցելուց հետո աշակերտները հեր­թով պետք է ստանձնեն «ուսուցչի» դերը և կարդացածն ամփոփելու համար հարցեր տան իրենց ընկերներին, պարզաբանեն անհասկանալի մասերը և մինչև այդ դերը հաջորդ աշակերտին հանձնելը փորձեն կանխատեսել, թե ին­չի մասին է տեքստի հաջորդ հատվածը, ապա բոլորին հանձնարարեն կար­դալ հաջորդ հատվածը:

Որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի, առաջին հատվածի քննար­կումը կատարում է ուսուցիչը: Աշակերտները ոչ միայն պետք է ուշադրություն դարձնեն հատվածին ու մասնակցեն քննարկմանը, այլ նաև հետևեն, թե ինչ­պես է ուսուցիչը վարում դասը, որովհետև հաջորդ հատվածների ընթերցման ժամանակ նրանցից յուրաքանչյուրը հերթով ստանձնելու է ուսուցչի դերը:

Գրատախտակին կախված աղյուսակում նշված են այն քայլերը, որոնք պետք է կատարվեն յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո.

  1. Ամփոփել ընթերցված հատվածը:

  2. Կարդացած հատվածի վերաբերյալ 1-2 հարց տալ և աշակերտներից ստանալ դրանց պատասխանները:

  3. Պարզաբանել այն հարցերը, որոնք աշակերտների համար պարզ չեն:

  4. Կանխագուշակել, թե ինչի մասին է տեքստի հաջորդ հատվածը:

  5. Բոլորին հանձնարարել կարդալ տեքստի հաջորդ հատվածը:

Այնուհետև ուսուցիչը աշակերտներին ծանոթացնում է աղյուսակին, որ­պեսզի օգնի նրանց հետևել թե ինչպես է ինքը վարում քննարկումը: Քննարկ­ման յուրաքանչյուր փուլ անցկացնելիս նա առաջարկում է աշակերտներին հետևել աղյուսակին և վերոհիշյալ կետերին, երբ իրենք կվարեն քննարկումը՝ հանդես գալով ուսուցչի դերում:

Համագործակցային ուսումնառության խմբեր

Այս խմբերը կարող են քննարկման համար հարցեր ընտրել և պատասխա­նել դրանց կամ վերցնել որևէ խնդիր և լուծել այն: Խմբի յուրաքանչյուր ան­դամ կարող է խմբային աշխատանքում ունենալ որևէ դեր՝ գրանցող, զեկու­ցող, ստուգող, ամփոփող, ընթերցող և այլն: Յուրաքանչյուր խմբում անհրա­ժեշտ է պարտականությունների հստակ բաշխում կատարել: Դերերի կարևորության վրա առանձին ուշադրություն հրավիրելը աշակերտներին մղում է ավելի լուրջ վերաբերվել և իսկապես կատարել դրանք: Սակայն վարժությու­նից վարժություն այս դերերը պետք է վերաբաշխվեն, քանի որ այստեղ նպա­տակը նշված հմտությունների հավասար զարգացումն է բոլորի մոտ: Կարելի է մտածել նաև նոր դերերի մասին: Համագործակցային խմբերում աշակերտ­ներն իրենք են միմյանց սովորեցնում նյութի այս կամ այն հատվածը: Յուրա­քանչյուրը պատասխանատու է մյուսների կողմից նյութը յուրացնելու համար: Այս խմբերում միավորներ կարելի է տալ անգամ ընկերներին լավ սովորեցնե­լու համար:

Հետազոտության ուղենիշեր

Աշակերտներին տալ ուղենիշեր, որոնք նրանց ուշադրությունը կբևեռեն տեքստի կարևորագույն մասերի վրա և կզարգացնեն մտածողությունը:

Օրինակ՝ «Չարի վերջը» առակում գտնել այն տողերը, որոնք արտահայ­տում են հիմնական ասելիքը: Կամ՝ «Սասունցի Դավիթ» էպոսում գտնել այն տողերը, որտեղ երևում է Սասունցի Դավթի հայրենասիրությունը:

Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդ

Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդը ենթադրում է դասավանդողի կողմից ուսումնական նյութի մշակում, հաղորդում: Ուսումնառողը ինքնուրույն նախապես կատարում է առաջադրանքները, հանձնարարությունները: Ուսումնասիրում է դասագրքի, դասախոսությունների համապատասխան տեքստը, օժանդակ նյութերը և ուղղակի վերարտադրում:



2.3. Կշռադատման Փուլ

Կշռադատումը սովորելու գործընթացի այն փուլն է, երբ աշակերտները մտովի հետադարձ հայացք են գցում ու խորհում դասի ընթացքում հանդիպած գաղափարների և ընկալած նյութի շուրջ, տալիս են հարցեր, անում մեկնաբանություններ, բանավիճում, նոր սովորածը օգտագործում են որևէ կերպ:

Մի շարք առարկաներում, որոնց դասավանդումը ներառում է նաև գործո­ղությունների ուսուցում, ինչպես օրինակ մաթեմատիկան, կարելի է կշռադատ­ման փուլը մի փոքր ընդլայնել և հավելել նաև կիրառումը: Նոր հաղորդված նյութի նախնական ըմբռնումից հետո կարելի է այն կիրառել նոր խնդրի կամ վարժության լուծման ժամանակ:

Կշռադատման փուլի կազմակերպման համար կան բազմաթիվ ու բազմա­զան տարբերակներ: Ընտրությունը կախված է դասավանդվող առարկայից, աշակերտների մակարդակից, ժամանակից, նպատակահարմարությունից: Ներկայացնենք մի շարք վարժություններ, որոնք կարելի է կազմակերպել այս փուլում:

Գիտելիքի դոմինո

Սովորողները նստում են մեծ սեղանի շուրջ։

Քայլ 1 - Բոլոր սովորողները ստանում են առնվազն 1 քարտ՝ կախված թեման ամփոփոխ հարցերի քանակից և սովորողների թվից:

Քայլ 2 - Ուսուցչի հրահանգով սովորողներից մեկը իր մոտի քարտը, վրայի հարցը կարդալով, դնում է սեղանին:

Քայլ 3 - Հնչած հարցի պատասխանն ունեցող սովորողը ասում է պատասխանը և իր քարտը դնում սեղանին՝ նախորդ քարտի հարցի շարունակությամբ ու կարդում իր քարտի հարցը։

Քայլ 4 - Հաջորդաբար շրջանաձև դրվում են բոլոր քարտերը:

Քայլ 5 - Ավարտին շրջվում են բոլոր քարտերը, և ճիշտ դասավորվածության պարագայում քարտերի դարձերեսին երևում է թեմայի կարևոր հասկացությունը կամ միտքը: Օրինակ՝ արդար աշխատանքն արժանի է արդար վարձատրության:

Քայլ 6 - 2-3 աշակերտ արտահայտում է վերջնական մտքի վերաբերյալ սեփական մոտեցումները:








Մտքերի հոսք

Նոր նյութը բացատրելուց հետո ուսուցիչը դադար է վերցնում և աշակերտներին առաջարկում գրել, թե ինչ հասկացան նոր նյութից։ Այնուհետև ուսուցիչը կարող է շարունակել նյութը բացատրել կամ կարող է առաջարկել զույգերով աշխատել։


Երկու բան






Վարդ, փուշ, բողբոջ


Տասը տարի անց

Նշե՛ք մեկ բան, որը կուզենայիք հիշել այս թեմայից տասը տարի անց։

Սկսել, դադարեցնել, պահել

    • Նշե՛ք մեկ բան, որը կուզենաք սկսել։

    • Նշե՛ք մեկ բան, որը կուզենաք դադարեցնել։

    • Նշե՛ք մեկ բան, որը կուզենաք շարունակել։

Հարցեր

Հարցեր, որոնք հնարավորություն են տալիս պարզել, թե ինչ չափով են աշակերտները յուրացրել թեման:

    • Ինչո՞վ X-ն ու Y-ը իրար նման։

    • Ո՞րն է նյութի հիմնական գաղափարը։

    • Որո՞նք են X-ի ուժեղ և թույլ կողմերը։

    • Ինչպե՞ս է X-ը կապված Y-ի հետ։

    • Համեմատե՛ք X-ն ու Y-ը՝ ըստ Z չափանիշի։

    • Որո՞նք են խնդրի լուծման տարբերակները։

    • Ի՞նչը չեք հասկացել։


Մետաիմացության թերթիկ

Այս թերթիկը լրացնելիս կատարեք հետևյալ չորս քայլերը`

  1. Ընթերցե՛ք հարցերը։ Դրե՛ք աստղանիշ բոլոր այն հարցերի դիմաց, որոնց պատասխանները գիտեք։ Դրե՛ք «՞» նշանը բոլոր այն հարցերի վրա, որոնց պատասխանները չգիտեք։

  2. Գրե՛ք իմացած բոլոր հարցերի պատասխանները պատասխան սյունակում։

  3. Մեկ անգամ ևս ընթերցեք այն հարցերի պատասխանները, որոնց վրա դրել եք «՞» նշանը։

Ստուգե՛ք՝ արդյոք ճիշտ եք պատասխանել այն հարցերին, որոնց դիմաց աստղանիշ էիք դրել։

Ինձնից առաջ հարցրու երեք հոգու

Այս հնարի իմաստն այն է, որ աշակերտները սովորեն նաև միմյանցից։ Ուսուցիչն առաջարկում է աշակերտներին հարցերով դիմել իրենց դասընկերներին և իրեն դիմել միայն այն բանից հետո, երբ երեք աշակերտների դիմելուց հետո չեն ստացել հարցի պատասխանը։

Դասի զեկուցող

Այս պարզագույն հնարը շատ կարևոր դեր կարող է ունենալ սովորողներին դասապրոցեսում ընդգրկելու գործում։ Ուսուցիչն աշակերտներից մեկին նշանակում է դասի զեկուցող։ Վերջինս դասի ավարտից 3-5 րոպե առաջ ամբողջ դասարանին ամփոփ ներկայացնում է, թե ինչի մասին էր դասը, ինչ արեցին, ինչ կարևոր բաներ սովորեցին։

Ես-Դու-Մենք

Խմբային աշխատանքը մեծ տարածում ունի ժամանակակից դպրոցներում։ Խմբային աշխատանքի խոցելի կողմերից մեկն այն է, որ առանձին աշակերտներ «թաքնվում են» խմբի հետևում։ Նման իրավիճակում ուսուցիչները կարող են կիրառել «ես-դու-մենք» հնարը։ Յուրաքանչյուր աշակերտի առաջարկեք խմբային աշխատանքի վերջում ներկայացնել սեփական ներդրումը խմբի աշխատանքում, խմբի մյուս անդամների ներդրումը և ընդհանուր խմբի աշխատանքի որակը։

Լուսակիր

Ժամանակի սղության պատճառով շատ հաճախ ուսուցիչները դասապրոցեսում իրենց տված հարցերին մեկ-երկու աշակերտից պատասխան ստանալուց հետո առաջ են անցնում։ Այս մոտեցումն ուսուցչին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու, թե ինչ չափով են տվյալ թեման յուրացրել դասարանի բոլոր աշակերտները։ Նման իրավիճակում օգտակար է լուսակիր հնարի կիրառումը։ Թեման ավարտելուց հետո ուսուցիչը դասարանին հարցնում է թեմայի յուրացման մասին։ Յուրաքանչյուր աշակերտ բարձրացնում է իր մոտ գտնվող կանաչ, դեղին, կարմիր թղթերից որևէ մեկը։


Եթե աշակերտը բարձրացնում է կանաչ թերթիկը, նշանակում է ամբողջությամբ յուրացրել է տվյալ թեման։ Եթե բարձրացնում է դեղին թերթիկը, նշանակում է մասնակի է յուրացրել թեման։ Իսկ կարմիր թերթիկ բարձրացնում են այն աշակերտները, ովքեր չեն յուրացրել թեման։ Եթե կարմիր և դեղին թերթիկներ բարձրացնող աշակերտների թիվը շատ մեծ է, ապա նախընտրելի է, որ ուսուցիչը նորից անդրադառնա թեմային։ Իսկ եթե թիվը մեծ չէ, ապա կանաչ գույն բարձրացրած աշակերտներին կարելի է հանձնարարել աջակցել իրենց դասընկերներին։


Կիսատ նախադասություն



Պատկերում բերված կիսատ նախադասությունների լրացումն օգնում է աշակերտներին ամփոփել դասը։ Իր ընտրությամբ, ուսուցիչը կարող է տալ այս նախադասություններից մի քանիսը կամ բոլորը` աշակերտներին հնարավորություն ընձեռելով իրենց ցանկությամբ ընտրել այն կիսատ նախադասությունները, որոնք կուզենան ավարտել։

«Խաթարված հերթականություն»

Այս վարժությունը կնպաստի գիտելիքների և կարողությունների զարգացմանը: Պետք է նախօրոք պատրաստել թղթեր, վրան գրել տեքստից ընտրված կարևոր անունները, փաստերը, իրադարձությունները։ Դրանք խառը հերթականությամբ փակցնել գրատախտակին, հետո խնդրել, որ այն դասավորեն հերթականությամբ։

Ընթերցողից պատասխան ակնկալող հարցեր

Եթե ընթերցվել է տեքստ, որը ենթադրում է աշակերտների սուբյեկտիվ պա­տասխաններ, ապա կարելի է ընդհանուր հարցեր առաջարկել.

  • Ի՞նչ նկատեցիք այս տեքստում:

  • Ինչի՞ մասին այն ստիպեց մտածել:

  • Կամ առաջարկել ավելի մասնավոր հարցեր.

  • Ո՞րն է տեքստի ամենակարևոր ասելիքը:

  • Ո՞րն է տեքստի ամենակարևոր նախադասությունը:

  • Ո՞րն է տեքստի ամենակարևոր բառը:

Երկակի գրառման օրագրի քննարկում

Եթե իմաստի ընկալման փուլում օգտագործվել է «Երկակի գրառման օրա­գիր» վարժությունը, ապա ուսուցիչը կշռադատման փուլում աշակերտների գրառած մտքերի և մեկնաբանությունների շուրջ կարող է քննարկում ծավալել: Ապա տալ մի քանի ընդհանրացնող հարց: Օրինակ՝

  • Ի՞նչ կհիշեք՝ այս նյութի հետ կապված:

  • Ո՞րն է այս դասանյութի կարևոր ասելիքը:

  • Նյութը ձեզ հետաքրքրե՞ց, ինչո՞ւ:

Ընդհանուր հարցման քննարկում

Աշակերտներին խնդրել մտածել և քննարկել նախօրոք պատրաստած մեկնաբանող հարցեր (մեկնաբւսնող հարցը հստակ, կոնկրետ հարց է, որը վե­րաբերում է տեքստում եղած որևէ խնդրի, և որին կարելի է տալ մի քանի պա­տասխան):



Վեննի դիագրամ

Վեննի դիագրամը կառուցվում է երկու շրջանագծերով, որոնք հատման մակերես ունեն կենտրոնում: Այդ դիագրամը կարելի է օգտագործել գաղա­փարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունը ցույց տալու նպատակով: Օրինակ՝ ուսուցիչը ցանկանում է, որ աշակերտները «Սասունցի Դավիթ» էպոսը ընթերցելուց հետո բնութագրեն Դավթին և Մելիքին և գտնեն նրանց ընդհանրությունը: Նա խնդրում է աշակերտների զույգերին գծել Վեն­նի դիագրամ, մի շրջանագծում բնութագրել մի հերոսին, մյուս շրջանագծում՝ երկրոդին: Հետո միանալ այլ զույգերի, համեմատել դիագրամները, այնուհե­տև հատվող մասում լրացնել

Հնգյակ

Հնգյակն իրենից ներկայցնում է մի բանաստեղծություն, որի ստեղծման համար անհրաժեշտ է ստացած ինֆորմացիան, գիտելիքները համադրել ու արտահայտել դիպուկ արտահայտություններով, որոնք պարունակում են թե­մայի նկարագրություն կամ դրա մասին դատողություն:

Բանաստեղծությունը գրելու համար աշակերտին տրվում է հնգյակ գրելու ուղեցույցը.

Առաջին տողը մեկ բառ է, որը նկարագրում է հասկացությունը (սովորա­բար՝ գոյական):

Երկրորդ տողը բաղկացած է հասկացությունը նկարագրող երկու բառից, (սովորաբար՝ ածական):

Երրորդ տողը կազմված է երեք բառից, որոնք արտահայտում են հասկա­ցության հետ կապված գործողություններ (սովորաբար՝ բայ):

Չորրորդ տողը բաղկացած է չորս բառից կազմված արտահայտությունից, որը ցույց է տալիս հասկացության նկատմամբ զգացմունք կամ վերաբերմունք:

Վերջին տողը մեկ հոմանիշ բառ է, որն այլ կերպ է արտահայտում նույն հասկացությունը:

Մինչ աշակերտները կգրեն հնգյակներ, ցանկալի է, որ ուսուցիչը ներկա­յացնի իր կողմից կազմված մի քանի հնգյակների օրինակներ:



Հայրենիք

Հարազատ, թանկագին,

Կանչող, ոգևորող, միավորող,

Ես սիրում եմ քեզ,

Օրրան:

Թվեր

Խորհրդավոր, զարմանալի,

Գումարվող, հանվող, բազմապատկվող,

Իմաստալից, ամեն ինչ հաշվող

Մեծություններ:

Դրանից հետո առաջարկել աշակերտներին որևէ թեմայի շուրջ գրել հնգյակներ, քննարկել ընկերոջ հետ և ներկայացնել նրանցից լավագույնը: Հնգյակները լավ միջոց են ստացված տեղեկատվությունը համադրելու, աշակերտի ընկալումը ստուգելու և այն ստեղծագործաբար արտահայտելու համար: Այն կշռադատման փուլի արդյունավետ միջոց է:

Խորանարդում

Խորանարդումդ կշռադատման փուլում կիրառվող մեթոդներից է, որ աշա­կերտին մղում է պատասխանելու թեմային առնչվող վեց տարբեր հարցերի, որոնք սկսում են պարզից և աստիճանաբար բարդանում:

Այս մեթոդի համար օգտագործվում է խորանարդ երկրաչափական մարմի­նը: Խորանարդը կարող է պատրաստված լինի թղթից, ստվարաթղթից: Նրա կոդի երկարությունը նպատակահարմար է, որ լինի 15-20 սմ: Ուսուցիչն աշա­կերտներին բաժանում է փոքր խմբերի, տափս է թեմայի հետ կապված որևէ առարկա կամ հասկացություն (ցանկալի է, որ յուրաքանչյուր խմբի տրվի տարբեր առարկա կամ հասկացություն) և խորանարդ, որի 6 նիստերից յու­րաքանչյուրի վրա գրված են հետևյալ առաջադրանքները:

Նկարագրիր այն (ինչ տեսնում ես՝ գույները, ձևերը չափսերը): Համեմատիր այն (ինչի՞ է նման, ինչի՞ց է տարբեր):

Ինչի՞ մասին է այն ստիպում քեզ մտածել: (Մտքումդ ի՞նչ է ծագում, դրանք կարող են նման և տարբեր բաներ փնել):

Ինչի՞ց է այն բաղկացած (կամ պատրաստված):

Ինչպե՞ս կարող ես օգտագործել այն:

Այն լա՞վն է, թե՞ վատը:

Խմբերին առաջարկվում է ուշադիր դիտել առարկան կամ մտածել տրված հասկացության մասին և իրար հետ համագործակցելով՝ գրավոր պատաս­խանել խորանարդի նիստերի վրա գրված 6 առաջադրանքներին (լավ կլինի նիստերը համարակալել, որ պատասխանելիս աշակերտները հեշտից գնան դեպի բարդը): Խմբերն ազատ շարադրում են իրենց մտքերը: Գրավոր հատվածն ավարտելուց հետո իրար են ներկայացնում իրենց կատարածը: Անհրա­ժեշտության դեպքում մյուս խմբերի անդամները կարող են շտկումներ, լրա­ցումներ կատարել կամ հարցեր տար գնահատել կատարածը՝ պարզաբանե­լով, թե ինչը դուր եկավ և ինչու: Խորանարդման մեթոդը կիրառելի է ծանոթ թեմայի դեպքում, թիրախ առարկան կամ հասկացությունը զգուշորեն պետք է ընտրել:

Այս մեթոդի կիրառումը շատ օգտակար է կշռադատման փուլում: Այն օգ­նում է, որ աշակերտը կարողանա առարկան, հասկացությունը դիտել տարբեր տեսանկյուններից:

Մտածի´ր, զույգ կազմի´ր, մտքեր փոխանակի´ր

Այս վարժությունն արագ կատարվող համատեղ ուսումնառության վարժու­թյուն է, որն օգնում է աշակերտներին մտածել, կշռադատել տեքստի շուրջ և ընկերների օգնությամբ հստակեցնել, ձևակերպել իրենց մտքերը: Ուսուցիչը նախօրոք թեմայի շուրջ հարցեր է պատրաստում, որոնք սովորաբար բաց բնույթ ունեն (միանշանակ պատասխան չեն ենթադրում) և աշակերտներին խնդրում է կրճատ գրել այդ հարցերի պատասխանները: Այնուհետև աշա­կերտները զույգեր են կազմում և միմյանց հետ մտքեր փոխանակում՝ փորձե­լով գտնել այն պատասխանը, որն ամբողջացնում է իրենց երկուսի կարծիքնե­րը, գաղափարները: Ապա ուսուցիչն առաջարկում է զույգերից մի քանիսին ներկայացնել իրենց քննարկումների արդյունքները:

Հինգ րոպեանոց շարադրանք

Հինգ րոպեանոց շարադրանքն օգտագործվում է դասի վերջում, որպեսզի աշակերտներին օգնի ամփոփել ուսումնասիրվող թեմայի մասին իրենց մտքե­րը և ուսուցիչներին առավել հստակ պատկերացում տա դասի մտավոր ներ­գործության վերաբերյալ:

Աշակերտներին առաջարկվում է գրել, թե ի՞նչ սովորեցին այս դասն ուսում­նասիրելիս, ինչպես նաև առաջադրեն նյութին առնչվող մի հարց, որի պա­տասխանը դեռ չգիտեն:

Ուսուցիչը շարադրությունները կարող է հավաքել, ուսումնասիրել և օգտա­գործել հաջորդ օրվա դասը պլանավորելիս:

Անկյուններ

«Անկյունները» համագործակցային ուսումնառության վարժություն է, որի նպատակը հակասական հարցերի շուրջ բանավեճ ծավալելն է: Այն կարող է հաջորդել վիճահարույց տեքստի ընթերցմանը, ֆիլմի դիտմանը կամ աշա­կերտներին հետաքրքրող որևէ թեմայի: «Անկյուններ» վարժության իմաստն այն է, որ աշակերտները որևէ խնդրի վերաբերյալ ընդունեն մի դիրքորոշում և կարողանան այն պաշտպանել: Այս վարժության ընթացքում մասնակիցնե­րը պետք է ուշադիր լսեն միմյանց և դիմացինի փաստարկների համոզիչ փնե- լու դեպքում փոխեն իրենց կարծիքը կամ չընդունելու դեպքում հակափաստարկներ բերեն ու պաշտպանեն իրենց տեսակետը:

Այս վարժությունը աշակերտներին խրախուսում է լսել ուրիշների մտքերը և փաստարկները և դրանք ընդունելու դեպքում փոխել եղած պատկերացումները:

Այն կազմակերպվում է հետևյալ կերպ

Քննարկվող թեմայի վերաբերյալ մտագրոհի միջոցով պարզվում են աշա­կերտների դիրքորոշումները:

Աշակերտներին ժամանակ է տրվում իրենց ընտրած դիրքորոշման օգտին համոզիչ փաստարկներ ձևակերպել:

Աշխատանքն ավարտելուց հետո այդ խնդրի վերաբերյալ դրական դիրքո­րոշում ունեցողները հավաքվում են դասասենյակի մի անկյունում, իսկ բացա­սական դիրքորոշում ունեցողները՝ մյուս անկյունում: Իսկ այն աշակերտները, որոնք որևէ կոնկրետ դիրքորոշում չունեն՝ երրորդ անկյունում:

Մի քանի րոպեի ընթացքում խմբերը քննարկում են իրենց գրավոր փաս­տարկները, որոշում իրենց դիրքորոշումն ամրապնդող ամենահամոզիչ փաս­տարկները, ընտրում իրենց խոսնակներին, որոնք բանավեճի ընթացքում պետք է ներկայացնեն խմբերի կարծիքները:

Բանավեճը սկսելիս յուրաքանչյուր խումբ հստակ ներկայացնում է քննարկ­վող հարցի մասին իր դիրքորոշումը և բերում հիմնավորող փաստարկներ:

Երբ խմբի խոսնակներն ավարտում են իրենց խմբի տեսակետները ներկա­յացնելը, խմբի մյուս անդամները ևս կարող են քննարկման մասնակից դառնալ: Քննարկման ընթացքում մասնակիցները, ինչպես նաև խումբը, կարող են փոխել իրենց կարծիքը: Նրանք նախկին համախոհների անկյունից պետք է տե­ղափոխվեն այն անկյունը, որոնց փաստարկներն ավելի համոզիչ կթվան իրենց: Խմբերը պետք է աշխատեն մտածել և իրենց տեսակետը հաստատելու համար գտնել այնպիսի նոր փաստարկներ, որ ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերեն:

Քննարկումն ավարտելուց հետո կարելի է առաջարկել խմբերից յուրա­քանչյուրին հանրագումարի բերել իրենց դիրքորոշումը և այն հիմնավորող փաստարկները:

Քառաբաան մեթոդ կամ Ֆրայերի մոդել

Սա շատ արդյունավետ գործիք է սովորածը պարզելու համար։ Ուսուցիչը քառաբաժանի կենտրոնում գրում է հասկացության, երևույթի, առարկայի անունը, ապա՝ առաջարկում վերևի ձախ անկյունում գրել հասկացության սահմանումը, վերևի աջ անկյունում այդ հասկացության պատկերային արտահայտությունը։ Դա կարող է լինել ձեռքով նկարած պատկեր, լուսանկար, գծապատկեր, աղյուսակ։ Ներքևի ձախ անկյունում գրե՛լ օրինակներ, որոնք վերաբերում են այն հասկացությանը, ներքևի աջ անկյունում` օրինակներ, որոնք չեն վերաբերում այդ հասկացությանը։

Դասանյութի յուրացումը ստուգելու նպատակով ուսուցիչն առաջարկում է կազմել քառաբաժան՝ տետրի էջը խաչաձև բաժանելով 4 հավասար մասերի: Յուրաքանչյուր մասում ուսուցիչն առաջարկում է գրել որոշակի հարց և պա­տասխանել, օրինակ՝ Հ.Թումանյանի «Գիքոր» պատմվածքը կարդալուց հե­տո ուսուցիչը կարող է առաջարկել հետևյալ քառաբաժանը.

Բնութագրող

Բնութագրի՛ր Գրիգորին:

Զգացմունքներն Արտահայտող

Ի՞նչ զգացումներ ունեցաք պատմվածքը կարդաուց հետո:

Կենսափորձ

Պատմվածքի բովանդակությունը ի՞նչ հիշեցրեց ձեզ: Ի՞նչ համանման պատմություն եք ընթերցել կամ կինոնկար դիտել:

Իմաստավորում

Պատմվածքին նոր վերնագիր դրե՛ք:

Աշակերտները բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի: Խմբերը պատասխա­նում են հարցերին, ապա յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր պատաս­խանները:

«Շրջագայություն պատկերասրահում»

Այս մեթոդը «Խճանկար» մեթոդի տարատեսակ է: Նպատակն է` փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:

«Դեպքի ուսումնասիրություն»

Մեթոդը համեմատաբար նոր է: Դրա կիրառման ժամանակ մասնակիցներին ներկայացվում է իրական կամ երևակայական իրավիճակների (հանգամանքների, դեպքերի, դիպվածների) մի շարք, որի ուսումնասիրման, քննարկման, վերլուծության ուղղությամբ այնուհետև անհրաժեշտ է լինում տևական աշխատանք կատարել:

«Վեբ-որոնում»

Հետազոտության վրա հիմնված ուսումնական գործունեություն է, որի ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքները, տեղեկատվությունը հիմնականում ստացվում են ինտերնետային աղբյուրներից` կայքեր, հանրագիտարաններ, ուսումնական ռեսուրսներ, գրադարաններ, ֆորումներ: Այս մեթոդով ուսուցումը ենթադրում է ելակետային մի հարցադրում կամ խնդիր, որը գործնական, ոչ թե տեսական պատասխանի կամ լուծման կարիք ունի:


Ամփոփում

Ուսուցիչը պետք է նախապես որոշի՝ տվյալ դասի համար ո՞րն է լավագույն հնարավոր ավարտը, լուծումների ինչպիսի մակարդակն է ցանկալի, յուրաց­ման ինչպիսի խորություն է հնարավոր, ինչպիսի հասկացություններ այս դա­սից պետք է յուրացնի աշակերտը: Ի՞նչ եզրակացության պետք է հանգի դա­սի արդյունքում, ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ

Դասից հետո կարելի է հանձնարարել հավելյալ աշխատանք, եթե այն անհրաժեշտ է: Հավելյալ աշխատանքը տրվում է մի քանի նպատակով: Աշա­կերտները հնարավորություն են ունենում աշխատել ինքնուրույն, գործնակա­նում կիրառել սովորածը, ընդլայնել իրենց իմացության սահմանները: Դասի պլանի մեջ արտադասարանական աշխատանքեր ներառելը թեթևացնում է դասաժամերի խտությունը:

Ներկայացնենք արդյունավետ արտադասարանական աշխատանքների օրինակներ.

Հարցազրույցներ

Դասին առնչվող թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել շրջապատում ապրող այն մարդկանց հետ, ովքեր գիտակ են այդ բնագավառում: Օրինակ՝ դարաբաղյան կռվի մասնակիցներին կարելի է խնդրել պատմել հերոսների, Շուշիի գրավման, մեր մարտիկների անձնուրաց հայրենասիրության մասին, կամ հայրենական պատերազմի մասնակիցներին խնդրել հուշեր պատմել պատերազմական օրերի մասին:

Ստեղծագործական գրավոր աշխատանք

Աշակերտները կարող են շարադրություն գրել բանավեճի առարկա դար­ձած որևէ խնդրի վերաբերյալ և արտահայտել իրենց դիրքորոշումը, բերել համոզիչ փաստարկներ:

Ցուցապաստառներ

Աշակերտները կարող, են որևէ թեմային առնչվող ցուցապաստառներ պատրաստել, գրել հոդվածներ, վիկտորինաներ, շարադրություններ, չափածո ստեղծագործություններ:

Բեմականացում

Աշակերտները կարող են դասից հետո հավաքվել և պատրաստել դասի նյութի բեմականացում՝ հաջորդ դասին ցուցադրելու համար կամ նախապատ­րաստել այն ծնողական համայնքի համար:

Հարցում - հետազոտություններ

Դասարանում բանավեճի առարկա դարձած խնդրի վերաբերյալ կարելի է հարցում-հետազոտություն անցկացնել դպրոցում, համայնքում, ապա համեմատել պատասխանները:

Անկախ հետազոտություն

Աշակերտները կարող են լրացուցիչ տեղեկություններ հավաքել ուսումնա­սիրվող թեմայի վերաբերյալ՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից՝ լրագրեր,ամսագրեր, հանրագիտարաններ և այլն: