СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի սկիզբ /հատված/

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի սկիզբ /հատված/»

Դասի սկիզբ

Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը։ Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները։

Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ։ Այդ առումով դասի հաջող սկիզբը շատ կարևոր է։ Եթե ուսուցչին հաջողվի դասի առաջին րոպեներին գրավել աշակերտների ուշադրությունը, ապա դա էապես կնպաստի դասի արդյունավետ ընթացքին։

Ներկայացնենք դասը սկսելու մի քանի հնարներ։


  1. Խորհրդավորություն

Երեխաները սիրում են գաղտնիքներ։ Գաղտնիքների առկայությունը մոտիվացնում է նրանց։ Երեխաները ցանկանում են րոպե առաջ բացահայտել գաղտնիքը։ Հետևաբար՝ երբեմն կարելի է դասը սկսել հետևյալ նախադասությամբ.


  1. Գուշակություն

Սովորողների հետաքրքրությունը խթանելու նպատակով կարելի է նյութի հիմնական կարևոր հասկացությունները կամ վերնագիրը թերթիկների վրա գրել, կտրատել առանձին բառերի և պահել դասասենյակում` աչքից հեռու տեղերում: Դասը սկսելուց առաջ առաջարկել սովորողներին գտնել դրանք և համադրելով ստանալ վերնագիրը կամ գլխավոր միտքը:

Կարելի է առաջարկել նաև ստացածը կարդալով գուշակել` ինչի մասին է դասը, կարծիքները լսել և առաջարկել ուսումնասիրել բուն դասանյութն ու ընդհանրություններ կամ տարբերություններ գտնել գուշակածի ու դասանյութի միջև:

Կարելի է նաև մտածողության հմտություններ զարգացնելով իրականացնել այս հնարը։ Օրինակ՝ կարող եք առանձին թղթերի վրա գրել «կռիվ», «պատերազմ», «տարակարծություն»,

«անհամաձայնություն» բառերը և աշակերտներին առաջարկել գտնել այն հասկացությունը, որը միավորում է այս բառերը։ Պատասխանն է՝ կոնֆլիկտը։


Ուսուցիչն առաջարկում է թղթի վրա գրել ամենասիրած ֆիլմի կամ հեքիաթի անունը և մտապահել։ Այնուհետև ուսուցիչը թղթերը հավաքում է և խառը բաժանում աշակերտներին։ Աշակերտները փորձում են գուշակել, թե ով է գրածի հեղինակը։


  1. Զարմանք, անսպասելիություն

Երեխաները սիրում են զարմանալ։ Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը։ Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է։

Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը։ Վերջինս ձևակերպվում է պատկերում արտացոլված ոճով։

Օրինակ՝ կարելի է դասի սկզբում հարցնել՝ ի՞նչ կլիներ, եթե

1903 թ.-ի հունիսի 12-ի օրենքը Խրիմյան Հայրիկը ընդուներ։

Մեկ այլ տարբերակ է աշակերտների կողմից ուրիշի դեր ստանձնելը։ Օրինակ՝ պատկերացրեք դուք Իսրայել Օրին եք։ Ինչպե՞ս կվարվեիք։









  1. Մեջբերումներ

Բավականին արդյունավետ է դասի սկզբում որոշակի սկզբնաղբյուրի օգտագործումը։ Դա կարող է լինել աֆորիզմ, թևավոր խոսք կամ նույնիսկ ինտրիգ` այդ ձևով տալով նախագիտելիք, ստեղծելով պրոբլեմային իրավիճակ, աշխատանքային տրամադրություն: Ահա մի քանի օրինակներ, որոնք կարելի է օգտագործել հատկապես հասարակագիտության դասերին՝


Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է…

Երվանդ Քոչար


Բարոյականությունն այնպիսի բան է, որը մեզ այլ բաներից ավելի շատ է հետաքրքրում:


Մենք կարծում ենք, որ բարոյական հարցերում մեր կայացրած յուրաքանչյուր որոշում ազդում է հասարակության ճակատագրի վրա…

Դեյվիդ Հյում


Դարաշրջանի կարևոր հարցերը լուծվում են ոչ թե ճառերով և մեծամասնության քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ:

Օ. Բիսմարկ


Ինձ երբեք ծանոթ չի եղել մի բառ` հանձնվել:


Հաղթողին երբեք ոչ ոք չի հարցնում արդյոք նա ճի՞շտ էր, թե՞ սխալ: Մարդկանց կառավարելու երկու ուղի կա՝ անձնական շահ և փող:


Գեներա՛լ, դուք ինձնից ուղիղ մի գլուխ բարձր եք, բայց եթե շարունակեք ինձ հակաճառել, ապա ես անհապաղ կվերացնեմ այդ տարբերությունը:


Այս մտքերից մի քանիսի հեղինակները դասի սկզբում չեն նշվում։ Միայն դասի ավարտին են աշակերտներն իմանում, որ խոսքերի հեղինակն իրենց կողմից որոշակիորեն կոնկրետ վերաբերմունքի արժանացած Ա. Հիտլերն է կամ Նապոլեոն Բոնապարտը:


  1. Գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի (ԳՈՒՍ)

Դասը սկսելու շատ հայտնի հնար է նաև ԳՈՒՍ-ը։ Դասասկզբում ուսուցիչը գծում է М-աձև աղյուսակ, որի ձախ սյունակում գրում է՝ գիտեմ, կենտրոնում՝ ուզում եմ իմանալ, աջ սյունակում՝ սովորեցի բառերը։ Դասի թեման հայտնելուց հետո ուսուցիչը դիմում է աշակերտներին հետևյալ հարցով. ի՞նչ գիտեք այս թեմայի, հասկացության մասին։ Ապա լրացվում է գիտեմ սյունակը։

Հաջորդիվ աշակերտներին հարցնում է՝ ի՞նչ եք ուզում իմանալ այդ թեմայի մասին։ Եվ լրացնում է ուզում եմ իմանալ սյունակը։ Դասի վերջում լրացվում է սովորեցի սյունակը։

  1. Մտագրոհ

Դասի մասնակցային սկիզբ ապահովող լավագույն մեթոդներից մեկը մտագրոհն է։ Մտագրոհի միջոցով ուսուցիչը դասարանից հավաքում է մտքեր տվյալ թեմայի վերաբերյալ։ Ընդ որում՝ մտագրոհի ժամանակ կարևոր է մտքերի քանակը։ Կարևոր է նաև, որ աշակերտները առանց երկար մտածելու պատասխանեն ուսուցչի հարցին, որպեսզի ուսուցչի համար պարզ դառնան նաև այն սխալ պատկերացումները, որոնք թեմայի վերաբերյալ ունեն աշակերտները։ Վերջին տարիներին մասնագետները մտահոգություն են հայտնել մտագրոհի հետ կապված։ Բանն այն է, որ դասերի ժամանակ ակտիվ աշակերտները մենաշնորհում են մտագրոհը։ Դանդաղ մտածող, ոչ ակտիվ աշակերտները կարող են դուրս մնալ մտագրոհից։ Դրա համար առաջարկվում է օգտագործել նաև մտագրոհի գրավոր տարբերակը։ Ուսուցիչն աշակերտներին առաջարկում է թղթի վրա գրել իրենց մտքերը և հանձնել իրեն։ Այս մոտեցումը չի փոխարինում բանավոր մտագրոհին։ Պարզապես լրացնում է այն։

  1. Համագործակցություն, հակամարտություն, համակեցություն

Ուսուցիչը դասարանից դուրս է ուղարկում երեք սովորողների, չասելով՝ ինչու: Դասարանին ներկայացնում է դասի թեմայի հետ կապված որևէ պատկեր, ապա դրսի երեխաներից մեկը ներս է գալիս, տասնհինգ վայրկյան նայում նկարը, որից հետո իր տեսածը ներկայացնում է երկրորդին, վերջինս էլ՝ երրորդին, ով դասարանին պատմում է՝ ինչի մասին է խոսքը: Դասարանին երրորդ մասնակցի պատմածը էականորեն տարբերվում է նրանց տեսածից, որից հետո կազմակերպվում է քննարկում-վերլուծություն: Երեխաները հասկանում են, որ հաղորդակցությունը շատ կարևոր է հասարակական հարաբերություններում: Ճիշտ հաղորդակցությունը նպաստում է համագործակցությանը, ոչ ճիշտ հաղորդակցությունը կարող է հանգեցնել հակասությունների:


  1. Խոսքային մեթոդներ
«Պատմել» - այս մեթոդը կիրառվում է ուսուցման բոլոր փուլերում: Պատմելը սկսվում է ներածությունով և ավարտվում ամփոփումով: Շարադրվում կամ պատմվում է ուսումնական նյութի բովանդակությունը` խստագույնս պահպանելով սիստեմատիկության և հաջորդականության սկզբունքը: Պատմելու ընթացքում վարպետորեն առանձնացվում է նյութի գլխավոր տարրերը: Գիտելիքները հիմնավորվում է օրինակներով, գիտական փաստերով, համապատասխան իլյուստրացիաներով և դեմոնստրացիաներով: Այս մեթոդի կիրառման ժամանակ գործադրվում է մի շարք հնարներ, օրինակ` «համեմատության», «համադրության», «սովորողների ուշադրության ակտիվացման» և այլն: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է դպրոցական ուսուցման ընթացքում:
  1. Զննական մեթոդներ

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագներից և ուսուցման տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում օբյեկտներին, առարկաներին ծանոթանալ բնական վիճակում և կամ սիմվոլների միջոցով:

«Իլյուստրացիա» - այս մեթոդը խնդիր է դնում կամ պահանջում է ուսուցման գործընթացում ուսումնական նյութը հաղորդելիս կիրառել դիտազննական պարագաներ` քարտեզներ, պաստառներ, գծագրեր, նկարներ, դիմանկարներ և այլն: Դրանց ցույց տալն ու վերլուծությունը կոչվում է իլյուստրացիա: Ուսուցման արդյունավետությունն ավելի բարձր է լինում այն դեպքում, երբ պատմելը, զրույցը, բացատրությունը, դասախոսությունը զւոգակցվում են իլյուստրացիային, այսինքն` ցուցադրմանը:

«Դեմոնստրացիա» - այս մեթոդի էությունը նույնպես ցուցադրումն է: Օրինակ` ցուցադրվում են գործիքներ, սարքեր, տեխնիկական միջոցներ, զանազան պրեպարատներ, ֆիլմեր և այլն: Դեմոնստրացիայի դեպքում ցուցադրմանն ուղեկցում է շարժումը և ահա ի տարբերություն իլյուստրացիայի, այն կոչվում է դեմոնստրացիա: Սակայն իմաստը մնում է նույնը` ցուցադրումը: «Իլյուստրացիա, դեմոնստրացիա» հասկացությունների բաժանումները պայմանական են: Առանձին զննական միջոցներ կարելի է դասել իլյուստրացիայի խմբում և` հակառակը:

  1. Բացատրական-ցուցադրական մեթոդ

«Բացատրական-ցուցադրական» մեթոդի էությունն այն է, որ դասավանդողը սովորողներին հաղորդում է պատրաստի գիտելիքներ, իսկ սովորողները այդ գիտելիքները ամրակայում են իրենց հիշողության մեջ` հենվելով դիդակտիկ նյութերի վրա: Այս մեթոդի առավելությունը ժամանակի տնտեսման մեջ է: