СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի թեման- Եվրասիայի երկրաբանական կառուցվածքը: Երկրաշարժերի և հրաբուխների տարածման շրջանները

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Նպատակը և խնդիրները- Աշակերտներին ծանոթացնել Եվրասիայի երկրաբանական

          կառուցվածքի, պլատֆորմների ու գեոսինկլինալների, երկրաշարժային և հրաբխային

          երևույթների առաջացման, զարգացման և տարածման առանձնահատկություններին:

           Աշակերտները կկարողանան բացատրել, թե մայրցամաքի ժամանակակից ռելիեֆը

           ինչպես է ձևավորվել երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում:

          Կիմանան,որ մայրցամաքի ձևավորման պահից մինչև օրս գեոսինկլինալային

           շրջաններում լեռնակազմական գործընթացները ուղեկցվել են սեյսմիկ և հրաբխային

           երևույթներով: Աշակերտների մոտ կձևավորվի այն համոզմունքը,որ մայրցամաքի

           երկրաբանական զարգացումը երկարատև պատմական պրոցես է և կատարվում է

             Երկրի ներքին ուժերի շնորհիվ:

Просмотр содержимого документа
«Դասի թեման- Եվրասիայի երկրաբանական կառուցվածքը: Երկրաշարժերի և հրաբուխների տարածման շրջանները»

ԴԱՍԻ ՊԼԱՆ

Դասարանը-- VI

Դասի տևողությունը—45 րոպե

Դասի տիպը---նոր նյութի հաղորդում

Դասի թեման- Եվրասիայի երկրաբանական կառուցվածքը: Երկրաշարժերի և

հրաբուխների տարածման շրջանները

Նպատակը և խնդիրները- Աշակերտներին ծանոթացնել Եվրասիայի երկրաբանական

կառուցվածքի, պլատֆորմների ու գեոսինկլինալների, երկրաշարժային և հրաբխային

երևույթների առաջացման, զարգացման և տարածման առանձնահատկություններին:

Աշակերտները կկարողանան բացատրել, թե մայրցամաքի ժամանակակից ռելիեֆը

ինչպես է ձևավորվել երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում:

Կիմանան,որ մայրցամաքի ձևավորման պահից մինչև օրս գեոսինկլինալային

շրջաններում լեռնակազմական գործընթացները ուղեկցվել են սեյսմիկ և հրաբխային

երևույթներով: Աշակերտների մոտ կձևավորվի այն համոզմունքը,որ մայրցամաքի

երկրաբանական զարգացումը երկարատև պատմական պրոցես է և կատարվում է

Երկրի ներքին ուժերի շնորհիվ:

Հիմնական հասկացությունները-Արևելաեվրոպական(Ռուսական),Սիբիրական,Չինական,

Հնդկական, Արաբական պլատֆորմներ,Ալպ-Հիմալայան և Խաղաղօվկիանոսյան գեո

սինկլինալ, Կլյուչևսկայա սոպկա, Ֆուձիյամա, Կրակատաու, Վեզուվ, Էտնա, Նեմրութ

Թոնդրակ,Հեկլա գործող հրաբուխներ, Վելիկան հեյզեր

Մեթոդները-կարճատև դասախոսություն, աշխարհագրական թելադրություն,մտագրոհ,Վենի

դիագրամ

Կահավորումը-Աշխարհի, Եվրասիայի ֆիզիկական քարտեզ, դպրոցական ատլասներ

Դասի ընթացքը- Խթանում

Աշակերտներին առաջադրել հարցեր.

1.Երկրաբանական որ էտապներն ու դարաշրջաններն են Եվրասիայի մակերևույթի ձևա

վորման վրա մեծ ազդեցություն ունեցել

2.Ինչ լեռնակազմական պրոցեսներ են առանձնացվում Եվրասիայում

3.Ինչ ցամաքներ են առաջացել Լավրասիայի տրոհումից

4.Ինչ խոշոր պլատֆորմներ են առանձնացվում Եվրասիայի տարածքում

5.Ինչ խոշոր գեոսինկլինալներ են տարածվում Եվրասիայում

Իմաստի ընկալում

1. Բացատրել մայրցամաքի մակերևույթի առանձնահատկությունները,դրանք կապելով

տարածքի պլատֆորմների և գեոսինկլինալների միացման հանգամանքի հետ

2.Բացատրել մայրցամաքի լեռնագրական միավորների, ինչպես նաև խոշոր հարթա

վայրերի ձևավորման, զարգացման ու տարածման օրինաչափությունները և առանձնա

հատկությունները

3. Ցույց տալ Եվրասիայի մակերևույթի հիմնական ձևերը քարտեզի վրա

Կշռադատում

Փորձել բացատրել պատասխանելով հետևյալ հարցերին

1.Որոնք են Եվրասիայի երկրաբանական զարգացման առանձնահատկությունները

2.Ինչ պլատֆորմների շուրջ է ձևավորվել մայրցամաքը

3.Ինչ գեոսինկլինալային գոտիներ են գտնվում Եվրասիայի տարածքում

4.Եվրասիայի որ շրջաններում են ակտիվ երկրաշարժերն ու հրաբխային երևույթները

5.Թվարկել Եվրասիայի տարածքի նշանավոր գործող հրաբուխները և ցույց տալ

քարտեզի վրա

6.Ինչ ավերիչ երկրաշարժեր են եղել Եվրասիայում

Ամփոփում-Վենի դիագրամով ներկայացնել երկրաշաժավտանգ և հրաբխային մարզերը,իսկ

որպես ընդհանրություն նշել,որ այս մարզերը երկրակեղևի ներծին ուժերի արդյունք

են:

Տնային հանձնարարություն-1.Սովորել դաս 22 ,էջ114

2.Աշխարհագրական տետրերում պատասխանել էջ116–ի հարցերին ու առաջա դրանքներին

3.ՈՒրվագծային քարտեզի վրա գունավորել պլատֆորմներն ու տեղադրել նշանավոր

գործող հրաբուխները