СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաստիարակչական աշխատանքներ

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դաստիարակչական աշխատանքներ»

Հանրակրթական դպրոցի մասնագիտացված կրթական

աջակցությունների գծով տեղակալը



1)Յուրաքանչյուր ամիս ուսումնական հաստատության տնօրենին ներկայացնում է հաշվետվություն դասղեկների աշխատանքի վերաբերյալ

2)Տնօրենի հետ համատեղ քննարկում է կայանալիք ներդպրոցական միջոցառման բովանդակային մասը և տալիս հանձնարարական միջոցառման պատասխանատուին

3)Աշակերտական խորհրդի հետ մեկտեղ մշակում է աշակերտների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու տարբեր ծրագրերև ներկայացնում է մանկավարժական և ծնողական խորհուրդներին

4)Ապահովում է ուսումնական հաստատության և սովորողների ընտանիքի հետ սերտ կապն ու համագործակցությունը

5)ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

6) Պատասխանատու է դասասենյակների ձևավորման և մեթոդական անկյուն ստեղծելու համար

7) Պատասխանատու է մանկավարժական ընթերցումների, աշխատանքի առաջավոր փորձի փոխանակման համար



Հանրակրթական դպրոցի դաստիարակչական

աշխատանքների կազմակերպիչը



1)համագործակցելով մասնագիտացված աջակցությունների գծով տնօրենի տեղակալի և դասղեկների հետ ձեռք է առնում բոլոր անհրաժեշտ միջոցները միջոցառումների պատշաճ կազմակերպման համար

2) դասղեկների հետ մշտական համագործակցության արդյունքում, կապ է հաստատում վատ առաջադիմություն և ոչ օրինակելի վարք ունեցող աշակերտների, դժվար դաստիարակվող աշակերտների ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում կազմակերպում սոցիալական մանկավարժի կամ հոգեբանի հետ հանդիպում

3)մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը

4) սոցիալական մանկավարժի, հոգեբանի հետ համատեղ պարբերաբար կատարում է դասալսումներ ` ուշադրություն դարձնելով աշակերտների վարքի կուլտուրային : (դասալսումների հիման վրա կազմված արձանագրությունները հիմք են հանդիսանում առկա թերությունների շտկման, որոնց անմիջական վերահսկողությունը կրում է դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը)