СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաստիարակություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դաստիարակություն»

Ինչպե՞ս երեխայի մոտ սեր արթնացնել դեպի ուսումը



Բոլոր ծնողներն էլ շատ են ցանկանում, որ իրենց երեխան լավ սովորի, բայց, որքան էլ տարօրինակ է, դրա համար նրանք ոչինչ չեն անում:

Եթե երեխան չի ցանկանում սովորել, պետք չէ մեղադրել ո՛չ երեխային,  ո՛չ էլ ուսուցչին, այլ անհրաժեշտ է որոշակի մեթոդներ կիրառել՝ երեխայի մոտ սովորելու նկատմամբ սեր արթնացնելու համար:

Սովորել չցանկանալու խնդիրն առաջանում է, երբ երեխան շատ է ծանրաբեռնված լինում: Գուցե նա շատ խմբակների է հաճախում, շատ է դիտում հեռուստացույց կամ խաղում է համակարգչային խաղեր: Այո, մեր օրերում հիմնականում այս տարբերակն է: Անհրաժեշտ է վերանայել երեխայի զբաղվածությունը: Սակայն չբացառենք, որ սովորել չցանկանալու պատճառներից մեկն էլ կարող է լինել դասընկերների կամ ուսուցչի հետ ոչ այնքան լավ հարաբերությունը:

Անցնենք գործնական քայլերին. ինչպե՞ս երեխայի մոտ սեր արթնացնել դեպի ուսումը:

Առաջին հերթին պետք է զինվել համբերությամբ, քանի որ երեխայի կյանքում դպրոցը մի նոր փուլ է: Շատ ծնողներ ընտրում են հագեցած ուսումնական ծրագրով դպրոցներ, սակայն սրանով վերջնականապես սպանում են երեխայի մոտ սովորելու ցանկությունը: Սկզբում սովորելու ընթացքը երեխայի համար պետք է խաղի նմանվի: Այդպես երեխան ավելի հեշտ կընտելանա դպրոցին: Համաձայնեք՝ խաղալիքներից տետրին ու գրքերին անցումն այնքան էլ հեշտ չէ:

Օգտակար խորհուրդ:Միշտ օգնեք երեխային տնային աշխատանքների հարցում, սակայն երբեք մի արեք դա նրա փոխարեն: Ձեր դերը պետք է լինի միայն ուղղություն ցույց տալն ու ստուգելը, հակառակ դեպքում երեխան պարզապես չի ցանկանա ինքնուրույն որևէ բան անել:

Ժլատ մի գտնվեք գովեստի հարցում: Երեխային պետք է գովաբանել իր ցանկացած փոքրիկ հաջողության համար: Դա կարող է լինել մաթեմատիկայի վարժության ճիշտ լուծումը և նմանատիպ այլ բաներ: Երեխան պետք է հասկանա, որ նա կարող է ինքնուրույն անել ամեն ինչ:

Դպրոցական երեխայի համար լավագույն մոտիվացիան սեփական ուժերին հավատալն է: Թույլ տվեք երեխային որոշումներ կայացնել ու պատասխանատվություն կրել դրանց համար: Մի քանի անգամ թույլ տվեք նրան չանել տնային աշխատանքները: Դպրոցում դրանց համար նա կստանա վատ գնահատականներ ու կարժանանա ուսուցչի զայրույթին, դրանից հետո երեխան կկազմակերպվի ու կսկսի պարտաճանաչ կատարել տնային աշխատանքները:

Դեռահասներն ու նրանց խնդիրներն ուսման հետ:

Այստեղ խնդիրը կարող է թաքնված լինել դասընկերների և ուսուցիչների հետ փոխհարաբերությունների մեջ: Հաճախ դեռահասները՝ հատկապես տղաները, ամաչում են սովորել, քանի որ վատ սովորող դասընկերները փորձում են ծաղրել նրանց կամ մականուններ տալ: Պետք է դեռահասի հետ լուրջ խոսել ու բացատրել, որ պետք չէ ուշադրություն դարձնել շրջապատի մարդկանց ասածներին: Ասեք, որ սովորելով նրանք կառուցում են իրենց լավ ապագան ու տարիներ հետո նրանք միայն ուրախ կլինեն, որ դպրոցում գերազանց են սովորել: Տարիներ հետո այդ այդ նույն ծաղրողները նախանձելու են նրան, քանի որ նա ունենալու է լավ մասնագիտություն և աշխատանք:

Եթե դեռահասը խնդիր ունի ուսուցչի հետ կամ ուսուցչին չսիրելու պատճառով չի սովորում նրա առարկան, բացատրեք, թե որքան կարևոր է այդ առարկան իր համար, որ տարիներ հետո նա կարող է այդ առարկան հիմք ընդունելով՝ մասնագիտություն ընտրել: Խոսեք նաև ուսուցչի հետ և հասկացեք պատճառը:

Խորհուրդներծնողներին.

     Այդքանմիկարևորեքգնահատականը, գնահատեքգիտելիքը: Կարևորէ, որերեխանկարողանամտածել, այլոչանգիրանելումիջոցովստանալբարձրգնահատականներ, իսկմիքանիօրհետոմոռանասովորածը:

        Միգործադրեքֆիզիկականուժևմիսպառնացեքերեխային, որպեսզինասովորի: Բացատրեք, թեորքանկարևորէուսումնիրապագայիհամար:

        Խուսափեքֆինանասականխրախուսումներիցուտուգանքներից: Այդպեսդուքընտանեկանհարաբերություններըվերածումեքառևտրի:

Երեխայիսովորելուընթացքըերբեքմիթողեքինքնահոսի՝հուսալով, որուսուցիչըկկարողանասերարթնացնելերեխայիմեջուսմաննկատմամբ: Այո, երբեմնուսուցչինսիրելով՝սովորումեննաևառարկան, բայցսաոչմիշտ: Միայնծնողըգիտիիրերեխայինունրաընդունակությունները: Հիշեք՝գիտելիքըերեխայիպայծառապագայիհիմքնէ:





Խորհուրդները ներկայացնում է ընտանեկան հոգեբան Միխայիլ Լաբկովսկին։ 

 

  • Չեմ հոգնի կրկնել, որ երեխայի հետ դասերն անել պետք չէ: Նրա հետ գրքերը պայուսակում դասավորել պետք չէ: Պետք չէ հարցնել. «Դպրոցում ո՞նց է»: Ի՞նչ է, դուք նրա հետ խոսելու այլ բան չունե՞ք:

  • Երեխան պետք է անպայման ունենա իր ազատ ժամանակը, երբ  «ոչինչ» չի անի՝ օրվա ընթացքում 2-4 ժամ:             Հավակնոտ ծնողները, սակայն, օրվա մեջ ազատ րոպե չեն թողնում՝ խմբակներ, այլընտրանքային դասեր, լեզուներ...       

  • Դպրոցի և ուսուցիչների հետ հարաբերություններում դուք պետք է լինեք ձեր երեխայի կողքին: Հոգ տարեք ձեր երեխաների մասին: Մի վախեցեք վատ գնահատականներից: Վախեցեք` նրանց դպրոցից և դասերից ընդհանրապես հիասթափեցնելուց:

  • Իմ դասարանում սովորում էր 2 չեխ և մեկ լեհ աշակերտ: Մի անգամ լուրջ ստուգողական աշխատանքից հետո «մեր» բոլորի ծնողները հարցրին գնահատականների մասին, և միայն չեխերն ու լեհը հարցրին. «Ինչպե՞ս էր զգում իրեն: Նա անհանգի՞ստ էր»: Եվ ճիշտը դա էր:

  • Դժվար էր ասել, թե ում մոտ կար ավելի շատ հոգեբանական խնդիր` գերազանցիկների՞, թե՞ վատ գնահատական ունեցող աշակերտների:                                   Գերազանցիկները, ովքեր ջանասիրաբար «ապահովում են» իրենց հինգերը, անհանգիստ երեխաներ են, ցածր ինքնագնահատականով:

  • Եթե ձեր երեխան ի վիճակի չէ միայնակ կատարել տնային առաջադրանքները, ապա այստեղ միանշանակ պատճառ կա: Ծուլությունն այստեղ կապ չունի: Այնպիսի հասկացություն, ինչպիսին «ծուլությունն» է, ընդհանրապես գոյություն չունի հոգեբանության մեջ: Ծուլությունը միշտ էլ ձևավորվում է մոտիվացիայի և կամքի բացակայության դեպքում:

  • Պատճառը, որ երեխան չի կարողանում ինքնուրույն անել դասերը, կարող է լինել տարբեր. օրինակ` բարձր ճնշումը, հիպերտոնիան և հոգեբանական խնդիրները (ուշադրության բացակայության համախտանիշը և գերակտիվությունը):         Եվ երեկոյան, նրա հետ դասերն անելու փոխարեն, ավելի լավ է փորձել հասկանալ, թե այս պատճառներից որն է առկա և աշխատել այն վերացնել:

  • Կան ծնողներ, ովքեր ուզում են  ձեւավորել պատասխանատու, ինքնուրույն, հաջողակ երեխաների։ Կան նաև այնպիսի ծնողներ, որոնց նպատակն ընդհանուր հսկողությունն է երեխայի նկատմամբ, և կարևոր էլ չէ, թե ինչպիսին կդառնա նա, կարևորը` չվրիպի:

  • Հաճախ է պատահում, որ գնահատականների պատճառով, բառացիորեն, քանդվում են ընտանիքներ, փլուզվում են հարաբերություններ, ծնողների և երեխաների հարաբերությունները վատանում են, երբեմն նաև ընդմիշտ:                                      Դեռահասների մոտ ներաշխարհն առանց այն էլ խառնվում է, իսկ ավարտական և ընդունելության քննություններին ամիսներով պարապելը դժվարին ժամանակներ են դառնում ընտանիքի համար. բոլորը դառնում են նյարդային ու դեպրեսիվ, ինչի  արդյունքում երեխան հասնում է հիստերիաների, հիվանդություններ է ձեռք բերում և մինչև անգամ մտածում ինքնասպանության մասին:   

 







Ինչպե՞ս խուսափել այս բոլոր հետեւանքներից։

 

Կարծում եմ` պետք է կենտրոնանալ սիրո և մշտական արժեքների վրա:

Մտածել այն մասին, որ շատ շուտով, երբ բոլոր քննություններն ու գնահատականները կմոռացվեն, միայն մի բան կլինի կարևոր՝  ձեր մտերմությունը, վստահությունը, փոխըմբռնումը, ընկերությունը երեխայի հետ...

Այո, դուք կհասնեք նրան, որ ձեր երեխան կստանա 5-եր, բայց մի մոռացեք, որ դա կարող է լինել ի գին ձեր հարաբերությունների։  Կամ նա կհանձնի ընդունելության քննությունները, կընդունվի համալսարան, բայց դուք   արդեն չեք կարողանա վերականգնել ձեր հարաբերությունները դստեր կամ որդու հետ: