Թեման: Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ
Չափորոշչային/Ծրագրային պահանջներ
Գիտելիքների համակարգ։
Իմանա ինչ է դատողությունը
Իմանա դատողությունների տեսակները
Իմանա արտահայտություններում գործողությունների կատարման հերթականությունը:
Իմանա անհայտ բաղադրիչ որոշելը
Իմանա կիրառական, խաղային խնդիրների մոդելների ստեղծումն ու լուծման ալգորիթմի կազմում
Իմանան մաթեմատիկական լեզուն ճիշտ օգտագործելու կարևորությունը
Ճանաչի ուղղանկյունանիստը, իմանա կողմերի, նիստերի քանակները
Ճանաչի ՀՀ մետաղադրամները:
Նպաստել աշակերտների տրամաբանական մտածողության զարգացմանը
Կարողություններ և հմտություններ։
Կարողանա կազմել դատողություններ
Կարողանա որոշել ճշմարիտ է , թե ոչ
Կարողանա մաթեմատիկական պնդումներին տալ բառային ձևակերպումներ
Կարողանա բնական թվերը դասավորել աճման կամ նվազման կարգով:
Կարողանա հաշվել երկու գործողությամբ արտահայտության արժեքը
Կարողանա մետաղադրամների միջոցով կատարել հաշվարկներ
Կարողանա գտնել անհայտ բաղադրիչը
Կարողանա գործողություններ կատարել հնդկական, հայկական և հռոմեական թվագրության համակարգերում
Կարողանա համեմատել թվեր, թվային արտահայտություններ
Կարողանա առանց խնդիրը լուծելու կռահել խնդրի պատասխանը
Կարողանա անել դատողություններ և եզրահանգումներ
Արժեքային համակարգ։
Գիտակցի թվի, թվաբանական գործողության և դրանց հատկությունների կարևորությունը և կիրառությունը առօրյայում և հետագա ուսումնական գործընթացում։
Կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը
Գիտակցի ուրիշների հետ աշխատելու անհրաժեշտությունը:
Ուսումնառության ակնկալվող արդյունքները՝ ըստ չափորոշչային մակարդակների
I մակարդակ
Պետք է, որ բոլորը`
Իմանան ինչ է դատողությունը, տեսակները
Կարողանան տարբերել ՝ճշմարիտ, թե՞ կեղծ
Իմանան գործողությունների կատարման կարգը
Իմանան բազմապատկման աղյուսակը
Իմանան ինչ է մոգական քառակուսին
II մակարդակ
- Ցանկալի է, որ շատերը կարողանան`
Կարողանան ինքնուրույն կազմել դատողություններ, որոշել ճշմարիտ, թե կեղծ
Կարդալ խնդիրը, վերլուծել, կազմել լուծման քայլաշար
Կարողանան քայլ առ քայլ լուծել մոգական քառակուսին
III մակարդակ
-Ցանկալի է, որ ոմանք կարողանան`
Իրենց օրինակներով հիմնավորել դատողության տեսակը, կամ հակառակը, ըստ օրինակի կազմել դատողություններ
ընտրել խնդրի ճիշտ պատասխանը, կատարել եզրահանգումներ՝ գործածելով մաթեմատիկական եզրույթները:
Արտահայտության միջոցով լուծել խնդիրը
Հասկանալ մոգական քառակուսին հաշվելու ճիշտ սկզբունքը, ապա ինքնուրույն լուծել այն
Ցուցումներ թեմայի ուսումնասիրումն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ
Բանավոր հաշիվ
Մտքիս պահած թվին եթե գումարենք 12, ապա կստանանք 90 (78):
Երկու թվերի գումարը 120 է, գումարելիներից մեկը 35 է, գտեք երկրորդ գումարելին ( 85 )
Ասել 90-ից մեծ թվեր, կատարել եզրակացություն
Ասել 900-ից փոքր թվեր, կատարել եզրակացություն
Թիվը մեծացնել 8 անգամ, ապա փոքրացնել 8 անգամ
Թիվը շատացնել 20-ով, ապա քիչացնել 20-ով
Ուսումնական խնդրի առաջքաշում
Ուսուցիչը հարցնում է,թե դասարանում քանի աշակերտ կա / Օր.՝ 30/ :
Քանի՞ աղջիկ կա / 16 /
Քանի՞ տղա կա/ 14/
Ինչ կասեք աղջիկների մասին՝/ շատ են, ավել են/
Ինչ կասեք տղաների մասին՝/ քիչ են, պակաս են/
Քանիսո՞վ են ավել աղջիկները՝ 2-ով:
Քանիսո՞վ են պակաս տաղաները՝ 2-ով:
Ինչ հետևություն կարող ենք անել՝ եթե առաջին թիվը մեծ է երկրորդից 2-ով, ապա 2-րդը փոքր է առաջինից 2-ով: Եկեք ընդհանրացնենք ձեր ասածը՝
Որքանով մի թիվ մեծ է մյուսից, նույնքանով երկրորդը փոքր է առաջինից:
Ապա առաջարկել բերել օրինակներ: որից հետո ասել, որ այն եզրակացությունը, որ մենք կազմենցինք, կոչվում է դատողություն:
Բացատրել, որ դատողությունները կարող են լինել ճիշտ և սխալ, մաթեմատիկայի լեզվով ասում ենք ճշմարիտ և ոչ ճշմարիտ՝ կեղծ:
Այսինքն, այն նախադասությունները, որոնց մասին կարելի է ասել ճշմարիտ է, թե ոչ, համարում ենք դատողություններ:
Ապա անդրադառնալ առաջադրանքներին՝ ամրապնդելու նոր մաթեմատիկական հասկացությունը:
Առաջադրանք 109:
Նախատեսված է բանավոր կատարման համար: Նախապես յուրաքանչյուր աշակերտի հանձնարարել ունենալ պոչիկով երկկողմանի քարտ, որի մի կողմում ժպտացող, իսկ հակառակ կողմում՝ տխուր մարդուկ է:
Ճշմարիտ դատողության դեպքում ցւըց են տալիս ուրախ, իսկ կեղծի դեպքում տխուր մարդուկը: Ապա բերում են օրինակներ՝ հիմնավորելով:
Առաջադրանք 110:
Նույնպես օգտվում ենք մարդուկներից: Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում թիվը 125-150 թվերի միջև է գտնվում: Այսինքն թիվը մեծ է 125, փոքր ՝ 150-ից: Սա էլ նշանակում է, որ թիվը չի կարող հավասար լինել 125 կամ 150: Ապա կարդալ դատողությունները և մարդուկներով ցույց տալ ճշմարիտ կամ կեղծ, հիմնավորել օրինակներով:
Առաջադրանք 111:
Այս առաջադրանքին արդեն իսկ անդրադարձել ենք բանավոր հարցման ժամանակ, երբ համեմատեցինք աղջիկների և տղաների քանակը և կատարեցինք հետևություն:
Ընթերցել դատողությունը և առաջարկել օրինակներով հիմնավորել:
Ցանկալի է, որ շատերը հիշեն բանավոր հարցման օրինակը, ապա ասեն նորերը:
Առաջադրանք 112:
Այս առաջադրանքը կատարելուց առաջ կարելի է հիշել գործողությունների կատարման քայլաշարը փակագծերով վարժություններում: Ապա դասարանը բաժանել 3 խմբի՝ըստ շարքերի: յուրաքանչյուր շարքի տալ մեկ սյունակ և հանձնարարել հաշվել:Ապա փորձել ինչ որ օրինաչափություն գտնել: Ցանկալի է, որ շատերը հասկանան, որ եթե թիվը բազմապատկենք ու բաժանենք միևնույն թվին, այն չի փոխվի:Ու հասկանան, որ կարելի է հաշվել արտահայտության արժեքը առանց գործողությունները կատարելու:
Օրինակ՝ / 5*8 / :8 օրինակում 5-ը մեծացել և փոքրացել է 8 անգամ, ուրեմն 5-ը մնացել է անփոփոխ:
Շուտ ավարտող աշակերտներին հանձնարարել ինքնուրույն կազմել նման օրինակներ:
Ապա հաստատել հետևյալ դատողության ճշմարիտ լինելը՝ Արտադրյալը արտադրիչներից մեկին բաժանելիս ստանում ենք մյուս արտադրիչը:
Առաջադրանք 113:
Նախքան խնդրին անցնելը պատրաստի ունենալ գնացքի վագոններ՝խնդիրը՝իր վագոններով: Նախ հիշել խնդրի բաղկացուցիչ մասերը՝ պայման , պահանջ: Ապահաջորդ քայլը՝ լուշում, հետո՝պատասխան: Այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել մաթեմատիկական եզրույթներին՝կար, տվեց, մնաց: Եթե ունեցածից տալիս է, ապա իր մոտ պակասում է, քչանում է, նվազում է,ուրեմն կարը՝նվազելին է, տվեցը՝ հանելին, մնացը՝ տարբերությունը: Հիշում ենք ինչպես գտնել անհայտ նվազելին՝ տարբերությանը գումարել հանելին , ուրեմն մնացած ընկույզներին գումարում ենք տված ընկույզները, ստանում ենք ինչքան կար:
Ապա ընթերցել խնդիրը, որից հետո կանչել 5 աշակերտ, ովքեր կվերցնեն ամեն մեկը մի վագոն: նա, ով վերցրել է խնդրի վագոնը, կպատմի խնդիրը, պայմանը՝ կասի ինչն է հայտնի, պահանջը կասի ինչ պիտի գտնենք, լուծումը կբացատրի ինչպես պիտի գտնենք և կլուծի, իսկ պատասխանը կասի վերջնական արդյունքը:
Բ/ խնդիրը հանձնարարել ինքնուրույն:
Առաջադրանք 114:
Այս առաջադրանքը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, արագ կողմնորոշվելու կարողության զարգացմանը, հիշողության զարգացմանը:
Մագնիսական գրատախտակին հավաքել շղթան: Ապա նախ հասկանալ, թե 8-ը ինչպես է կապված 2 և 4 թվերի հետ, այսինքն 2-ից և 4-ից ինչպես ստանալ 8: Ցանկալի է, որ մեծ մասը հասկանա, որ 8-ը 2 և 4 թվերի արտադրյալն է, ուրեմն պետք է գտնենք անհայտ արտադրիչներ, քանի որ բոլոր օրինակներոմ արտադրյալը հայտնի է : հիշում ենք ինչպես գտնել անհայտ արտադրիչը, ապա Պոպ- կորնի միջոցով, արագ, մեկը մյուսին շարունակելով ասում ենք անհայտ թվերը:
Առաջադրանք 115:
Նախ հասկանում ենք ինչ է նշանակում մոգական քառակուսի՝ այն քառակուսին է, որի բոլոր կողմերի թվանշանների գումարը նույն թիվն է ՝ և ուղղահայաց, և հորիզոնական, և անկյունագծերով:Որպեսզի կարողանանք լուծել մոգական քառակուսին, նախ պետք է հաշվենք նրա արժեքը: Դրա համար նայում ենք քառակուսուն և հասկանում, թե որ կողմն է, որ բոլոր թվանշանները հայտնի են: տվյալ դեպքում՝անկյունագիծը: գումարում ենք բոլոր 3 թվերը, ստանում ընդհանուր արժեքը: Ապա նայում ենք այն տողերին, որոնցում հայտնի են 2 բաղադրիչ: Ընդհանուր գումարից հանում ենք հայտնի 2 թվերի գումարը, ստանում ենք 3-րդ անհայտ թիվը: նույն սկզբունքով գտնում ենք մնացած բոլոր թվերը: Աշխատանքը տարվում է ուսուցչի անմիջական հսկողությամբ: Ցանկալի է, որ լինեն աշակերտներ, ովքեր կկարողանան ինքնուրույն լուծել քառակուսին: