СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դեկարտյան կոորդինատները տարածության մեջ

Категория: Геометрия

Нажмите, чтобы узнать подробности

       Մենք դիտարկել ենք կոորդինատների ուղղանկյուն համակարգը հարթության վրա, ընդ որում՝ այդ համակարգը ներմուծել ենք երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներով.  դրանք են աբսցիսների և օրդինատների առանցքը:  Կոորդինատների ուղղանկյուն  համակարգ ներմուծվում է նաև տարածության մեջ. այս դեպքում տրվում են արդեն  երեք առանցքներ:  

Просмотр содержимого документа
«Դեկարտյան կոորդինատները տարածության մեջ»



Դեկարտյան կոորդինատները տարածության մեջ

Մենք դիտարկել ենք կոորդինատների ուղղանկյուն համակարգը հարթության վրա, ընդ որում՝ այդ համակարգը ներմուծել ենք երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներով. դրանք են աբսցիսների և օրդինատների առանցքը: Կոորդինատների ուղղանկյուն համակարգ ներմուծվում է նաև տարածության մեջ. այս դեպքում տրվում են արդեն երեք առանցքներ: Եթե տարածության կետով տարված են երեք՝ զույգ առ զույգ փոխուղղահայաց ուղիղներ, դրանցից յուրաքանչյուրի վրա ընտրված է ուղղություն և ընտրված է հատվածների չափման միավոր, ապա ասում են, որ տրված է կոորդինատների ուղղանկյուն համակարգ տարածության մեջ:

Ուղիղները՝ իրենց վրա ընտրված ուղղություններով հանդերձ, կոչվում են կոորդինատների առանցքներ, իսկ նրանց ընդհանուր կետը՝ կոորդինատների սկզբնակետ: Սկզբնակետը նշանակվում է O տառով: Կոորդինատների առանցքները նշանակվում են այսպես՝ Ox,Oy,Oz և ունեն անվանումներ՝ աբսցիսների առանցք, օրդինատների առանցք, ապլիկատների առանցք: Կոորդինատների համակարգն ամբողջությամբ նշանակվում է Oxyz: Կոորդինատների Ox և Օy, Oy և Oz, Oz և Ox համապատասխան զույգ առանցքներով անցնող հարթությունները կոչվում են կոորդինատային հարթություններ և նշանակվում են՝ Oxy, Oyz, Oxz:



O կետը կոորդինատների առանցքներից յուրաքանրյուրը տրոհում է երկու ճառագայթի: Ճառագայթը, որի ուղղությունը համընկնում է առանցքի ուղղությանը, կոչվում է դրական կիսառանցք, իսկ մյուս ճառագայթը՝ բացասական կիսառանցք:

Կոորդինատների ուղղանկյուն համակարգում տարածության յուրաքանչյուր M կետին համադրվում է թվերի եռյակ, որոնք կոչվում են այդ կետի կոորդինատներ: Դրանք որոշվում են հարթության վրա կետերի կոորդինատներին համանման ձևով: M կետով տանենք կոորդինատների առանցքերի ուղղահայաց երեք հարթություններ և նշանակենք այդ հարթությունների հատման կետերը, համապատասխանաբար, աբսցիսների, օրդինատների, ապլիկատների առանցքների հետ:

M կետի առաջին կոորդինատը ( այն կոչվում է աբսցիս և սովորաբար նշանակվում է x տառով) որոշվում է այսպես. եթե -ը դրական կիսառանցքի կետ է, ապա եթե -ը բացասական կիսառանցքի կետ է, ապա իսկ եթե կետը համընկնում է O կետին, ապա x=0: Համանման ձևով կետի միջոցով որոշվում է M կետի երկրորդ՝ y կոորդինատը (օրդինատը), իսկ կետի միջոցով՝ երրորդ՝ z կոորդինադը (ապլիկատը): M կետի կոորդինատները գրառվում են փակագծերում՝ կետը նշելուց հետո. M(x;y;z;), ընդ որում՝ կարևոր է կոորդինատների գրառման կարգը. Առաջինը գրառվում է աբսցիսը, երկրորդը՝ օրդինաը, երրորդը՝ ապլիկատը:

Կոորդինատների սկզբնակետի բոլոր կոորդինատները հավասար են զրոյի. O(0;0;0):