Просмотр содержимого документа
«Deklination der Eigennamen»
Deklination der Eigennamen
Հատուկ անունները հոլովումը
Հատուկ անունները գործածվում են եզակի թվով։
Անձնանունները հիմնականում հոդ չունեն և, բնականաբար, չեն հոլովվում։ Նրանց համար հատկանշական է –s-ը Genitiv-ում։
Օրինակ՝ die Gedichte Heines=Heines
Gedichte-Հայնեի բանաստեղծությունները
-s, -ß, -z, -x, բաղաձայններով վերջացող անուններից հետո դրվում է ապաթարց (գրավոր խոսքում)։
Max’ Freund- Մաքսի ընկերը,
Franz’ Briefe-Ֆրանցի նամակները
Բանավոր խոսքում նախընտրելի է von + Dativ տարբերակը։
Օրինակ՝ der Freund von Max- Մաքսի ընկերը,
die Briefe von Franz- Ֆրանցի նամակները
Առանց հոդի աշխարհագրական անվանումները ևս Genitiv-ում ստանում են –s, իսկ -s, -ß, -z, -x բաղաձայններից հետո նախընտրելի է von + Dativ տարբերակը։
Օրինակ՝ die Staaten Asiens-Ասիայի պետությունները,
die Denkmäler Jerewans-Երևանի հուշարձանները
die Parks von Paris-Փարիզի զբոսայգիները,
die Buchmesse von Leipzig–Լայպցիգի գրքերի տոնավաճառը