ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ԹԵՄԱ՝ ԴԵՐԱՆՈՒՆ
VII ԴԱՍԱՐԱՆ
Ազգանուն անուն ___________________________________________
Գրավոր աշխատանքի օրը՝ _______________________________
(Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանին տրվում է 1 միավոր)
Նշվածներից ո՞րը դերանվան տեսակ չէ.
ա) անձնական բ)ցուցական
գ) ստացական դ) ժխտական
Առանձնացնել դերանունները՝ գրելով համապատասխան տեղում.
Երբ այդ օրը առաջին անգամ տեսա քո սիրելի լեռը, ինձ թվաց՝ մի հարազատի եմ հանդիպել՝ ամեն ինչով հոգեհարազատ , ոչ մի թերահավատություն չընդունող, պատրաստ իրար ողջագուրվելու:
անձնական ___________________________ հարաբերական ___________________________
ցուցական ___________________________ անորոշ _______________________________
ժխտական ___________________________ փոխադարձ _______________________________
որոշյալ _____________________________
Ո՞ր դերանունը նախադասության մեջ գլխավոր անդամ չի դառնում.
___________________________________________
Ընդգծել որոշյալ դերանունները.
Ողջ, մի, այլ, ամբողջ, համայն, որևէ, ամենայն, ամեն ինչ, ոչինչ, ամեն մեկը, ոչ ոք, ոմն, ուրիշ, երբևէ, յուրաքանչյուր ոք, մեկնումեկը, ամենքը:
Տեղադրել անձնական դերանունները բացառական և գործիական հոլովներով:
Այդ գործը (ինքը ) ____________________ բացի ոչ ոք չէր կարող անել:
(Դու) _________________ եմ ես հպարտանում:
Մատուցողը նման բարեկիրթ վերաբերմունք չէր սպասում (նրանք) _________________ :
Նա չի կարող ( ես ) ________________ հեռու մնալ:
Ժխտական դերանունը փոխել որոշյալ, որոշյալը՝ ժխտական դերանվամբ՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նախադասությունը:
Ոչ ոք չգիտեր, թե որտեղից են ծնվում ամենքին հուզող այդ անհեթեթ լուրերը:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Շեշտադրել հետևյալ դերանունները.
Որերորդ, քանիերորդ, որևիցե, նույնքան
Ընդգծված բառերը փոխարինել ցուցական դերանուններով.
Սրտահույզ երգերն ինձ շատ են հուզում, ու ես գրեթե միշտ երգում եմ խոհանոցում:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Կազմել նախադասություններ՝ ուր, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Կազմել նախադասություն ստացական հոդերից 2-ով:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ԹԵՄԱ՝ ԴԵՐԱՆՈՒՆ
VII ԴԱՍԱՐԱՆ
Ազգանուն անուն ___________________________________________
Գրավոր աշխատանքի օրը՝ _______________________________
(Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանին տրվում է 1 միավոր)
Դերանուններից ո՞րն է դերանվանական հոլովման.
Ամենքը, ով, այստեղ, ոչ ոք
Բերված դերանուններից ո՞րը ո՞ր տեսակի է. պատասխանների ո՞ր տարբերակն է ճիշտ.
ոչ ոք ա. ժխտական
ինչպես բ. անձնական
ձեզանով գ. ցուցական
այսպիսի դ. հարաբերական
ա-1, բ-2, գ-3, դ-4
ա-1, բ-4, գ-3, դ-2
ա-2, բ-1, գ-3, դ-4
ա-1, բ-3, գ-4, դ-2
Ընդգծել սեռական հոլովով դրված դերանունները.
Կյանքը մեզ սովորեցնում է , որ մեր թերությունները հաճախ մեզ համար կարող են որպես արժանիք ծառայել. դու էլ աշխատի´ր օգտվել քո թերություններից, ուրիշների սխալներից, նրանց ձախողումներից:
Դուրս գրել դերանունները և նշել տեսակները.
Այդ տղաները իմ բոլոր հասակակիցներից ավելի համարձակ են, այնքան սուր աչք ու այնպիսի ծանր բռունցք ունեն, որ հիացմունք են շարժում:
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Գտնել դերանվան կիրառության սխալ ձևերը, նշել ճիշտ ձևը:
Նա բամբ ձայնով հորդորում էր իրեն զինվորներին, որ դիմանան. շուտով իրենց օգնության են գալու նոր ուժեր:
Եղբայրս իմ հետ խոսելիս հիշատակեց Արամի անունը:
Տիգրանն ասաց զրուցելիս.
- Պատմեք, խնդրեմ, ես շատ եմ ուզում իմանալ, թե դուք ինչ գիտեք նրա մասին:
-Ես համոզվեցի, որ այս աշխարհը շատ փոքր է քո համար,- ասաց հայրը որդուն:
Ընդգծել անորոշ դերանունները.
Ամենքը, ուրիշ, ինչպիսի, բոլորը, ոմն, մեկմեկու, այսինչ, որերորդ, որոշ, մի քանիսը, քեզ, երբևէ, սույն, մեկնումեկը, ոչինչ, այսչափ, այլ:
Ընդգծված բառերը փոխարինել դերանուններով:
Երկու տարի սովորելուց հետո տղան հարուստ գիտելիքներ ձեռք բերեց և կարողանում էր բանավեճերում հաղթել ուսուցիչներին, սովորողներին, մրցողներին:
Կետերի փոխարեն գրել համապատասխան ժխտական դերանուններ:
Չէ որ կյանքում չհասկացավ ………………. մեզ, Ու խնդացին լուսավոր մեր աչքերին:Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ, Եվ չի փոխվել իմ սրտում, իմ հոգում: Հողն է մայրության հրվանքից դողում, Թող որ հավիտյան ազատ լինի նա, Թող որ …………………. ծիլ չմնա հողում, ……………………… հավքի բույն թափուր չմնա:
Կազմել նախադասություններ՝ ինչպես, երբ դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Կազմել նախադասություն ցուցական և դիմորոշ հոդերով:
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________