СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դեռ սպասում են... Երկրորդ մաս

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

                                      Մաս   երկրորդ

Դեռ սպասում են...

Պատմավեպի երկրորդ մասը սկսվում է տագնապալի գիշերով…

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր կրտսեր իշխանորդու  և թախծադալուկ երեցի անարդյուք վերադարձը: 

Վաղուց Մարմետի դաշտը այդպիսի ձմեռ չէր տեսել: Բուքը վայում էր գիշեր ու ցերեկ և խոր ձյան միջով ճամփորդողների  աչքին սպիտակ  սավանների մեջ փաթաթված մեռյալներ էին  տեսլանում: Թոռնավանի ամրոցում օրեցօր թանձրանում էր տխրությունը: Մեծ իշխանը անընդհատ փակված էր իր սենյակում: 

Իշխանիկի վերադարձը նա ընդունել էր որպես երկնային օրհնություն  և երջանկության արցունքն աչքերին`  բավականացել էր մի թեթև  կշտամբելով: Բայց հետո, երբ լսել էր ավագ որդիների, հատկապես Ճնճղուկի խառնագնա վարքի մասին, կորած ու գտնված կրտսերի  ուրախությունը վերածվել էր  անդարմանելի վշտի և քար լռության մատնել նրան: Նա տանջվում էր իր ավագ որդիների  պատճառած ամոթից, տանջվում էր հեռուներում ընկած և ընկնող հարազատների մահն ու կարոտը ողբացող ժողովրդի լուռ արցունքներից, որոնց  պատճառը իրեն էր համարում, որովհետև, թեկուզ ստիպված, թեկուզ արցունքով, ի’նքն էր դեպի  կորստաբեր օտարություն ուղարկել հայրենակարոտ զինվորյալներին…

 Անասելի թախիծով ու տխրությամբ, խավարով ու անորոշությամբ էր լցված և երեցի հոգին: Նախկինում կատակներով ու սրամտություններով համեմվող , իսկ այժմ լռությամբ անցնող ամենօրյա դասերից հետո  նա փակվում էր իր խցիկում: Նա բարակել էր, ինչպես մեղրամոմը…Նա մեծ չարչարանքների գնով ողջ ու առողջ տեղ էր հասցրել իր սիրելի ,,ծույլիկին,,, որին այժմ գուրգուրում էր  որպես ,,մանուկ զինվորյալի,,:  Որքան էր փոխվել  Իշխանիկը, ինչքան էր խորունկացել ու լրջացել նրա պատանեկան անհոգ ու զվարթ հոգին: Նրանք այժմ խոսում էին լուռ հայացքներով, և այդ թախծալի հայացքների մեջ հայրենիքի դժբախտ վիճակն էր արտացոլում:  Այժմ, նրանք տանն էին, սակայն տունը այլևս նախկինը  չէր...

Ընկճված և տխուր էին Մոսոն, Աղբայրիկն ու Դանիելը, Նանան: Նույն վիճակի մեջ  էին  և երեսունից ավելի ամրոցապաշտպան զորականները, հոտաղները, տնտեսուհիներն ու զինագործ Ավետիսը` իր երկու  որդիներով:

 Սպիտակ տխրություն  էր իջել Մարմետի դաշտին, իսկ Թոռնավանի ամրոցին` ցուրտ լռություն:

Թևաթափ էր Իշխանիկը: Տասն ամիս էր անցել նրա արշավանքից: Այն ժամանակ նա դեռ հավատում էր երբայրների անմեղությանը` Սամեհանին դառնալեզու համարելով. այն ժամանակ Ճնճղուկն ու Հասանը դեռ սրբություններ էին նրա համար, իսկ այժմ… Նա Սամեհանից պարտված էր, ջախջախված էր հոգով… Նա այլևս չէր տեսնում արևալույսով ողողված դաշտավայրերը, նա փախչում էր ինքն իրենից , իր ջախջախված երազներից ու հպարտությունից, պատրաստ էր հենց այդպես կուլ գնալու, փոշիանալու, անէանալու հայրենի բնության տարերքի մեջ, ինչպես անիծյալ Արտավազդը:

 Գարունն էլ սփոփանք , մխիթարանք չբերեց թոռնավանցիներին…

Անսպասելի Թոռնավան է գալիս բյուզանդաց Դոմենտիանոսը և հայտնում, որ Բերկրիի Խդրիկը պատրաստվում է հարձակում գործել Թոռնավանի վրա:

_Ես քիստոնյա եմ, քրիստոնյան պետք է խիղճ ունենա… Ես հոգնել եմ այս բոլորից, ես ուզում եմ տուն գնալ, ընտանիք ունեմ Պաֆլագոնիայում, կույր հայր և մորը կորցրած վեց երեխա… Ես ինչ գործ ունեմ այստեղ… Իսկ այդ սրիկան քրիստոնեին վայել գործեր չի բռնում: Նա սարակինոսից, անօրենից էլ կեղտոտ է… Ես ինչ թշնամություն ունեմ ձեզ հետ, որ ձեր դեմ դավեմ… Ես իմ հոգին չեմ վաճառի… Ասում են, որ բոլոր ճամփաները լի են ինձ նմաններով: Ապստամբություններից  երերում է ողջ կայսրությունը, ողորմա’ծ տեր, կործանվում է Բյուզանդիան,- ասում է Դոմենտիանոսը իշխանին: Էջ 498

Այո’, մեզ կործանողը ի’նքն էլ պիտի կործանվի…

Հապաղել չէր կարելի, Խդրիկը մոտ յոթ հարյուր հրոսակներով դեպի Թոռնավան էր արշավում:

 Պատրաստվում էր Թոռնավանը: Ահազդեցիկ, սակայն գեղեցիկ տեսարան էր ներկայացնում  այդ պահին և ամրոցը, որ կեսգիշերային խավարում  կարծես թագադրվել էր բոցալեզու մի թագով: Տարօրինակ այդ հրավառությունը  ճարպով և ձյութով լի կաթսանների տակ բորբոքվող խարույկներն էին: Ամրոցը և եկեղեցին պիտի պաշտպանեին ապաստանողները, իսկ իշխանը որոշել էր թշնամուն հանդիպել դրսում` Սուրբ Գևորգի և ամրոցի միջև ընկած դարավանդի վրա, որի դիմաց փռված էր բաց հովիտը: Ամրոցի փոքրիկ մատուռում ծնկի իջած թրամերկ զորականները երդվում են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել Թոռնավանը: Եվ  զինագործ Ավետիսի, նրա որդիների և հոտաղների հետ միասին` յոթանասունից ավելի զորական չէր կարող տալ անօգնական Թոռնավանը:

Պատրաստվում էր նաև Իշխանիկը: Նա, սրբելով խոնավացած աչքերը,  զինավորվում է եղբոր` Ճնճղուկի նվիրած զենքերով…Սակայն իշխանը կասեցնում է  նրան.

 _ Զենքերիդ մեռնեմ, դու լավ որդի ես, քր երակներում Արծրունյաց ազնիվ արյունն է հոսում, և հպարտ եմ քո ծնունդով: Չեմ ասում, որ իզուր ես զինավորվել, բայց դու մարտին չպիտի մասնակցես: Այո’, նրանք մեզ մենակ թողեցին: Մենք մենակ ենք մնացել, ձագու’կս, ո՞վ գիտե, թե ինչով կվերջանա  այսօրվա կռիվը…

_ Կհաղթե’նք, հայրի’կ, Աստվա’ծ վկա, կհաղթե’նք. Չէ՞ որ Թոռնավանը միշտ էլ հաղթել է,- ասում էր Իշխանիկը:

 _Հարկա՛վ, պիտի կռվենք հաղթելո՛ւ համար: Բայց… չէ՞ որ կարող է և հակառակը պատահել… Իմ միակ հույսը դու’ ես մնացել… Էլ ոչինչ չեմ ուզում լսել: Ամրոցի

պաշտպանությունը պատվի գործ է, որ քեզ եմ հանձնում:

Սիրանեսին էլ հանձնվում  է Թոռնավանի տոհմական դրոշը: Նա` իբրև դրոշակակիր, նժույգի վրա էր և անչափ հպարտ իր առաքելության համար:

_Պիտի’ հաղթենք, որովհետև տերն ինքը խաչվելով` հաղթեց…..

Բոլորն էին ոգևորված, բոլորն էին մարտնչելու և հաղթելու ծարավի…

 Ինչպես մարտահրավեր, հայ քաջորդիների երգի ալիքը, անցնելով շուրթից շուրթ, սփռվեց  արևալույսով ողողված ծաղկադաշտերն ի վար… Եվ սկսեցին ղողանջել ամրոցի մատուռի և Սուրբ Գևորգի զանգերը…

Եվ սուրացին հայոց քաջերը…

  Ջարդը սոսկալի էր։ Ահաբեկված թշնամին ուշքի չէր կարողանում գալ:Հայ զինյալները ճեղքել էին թշնամու տասն անգամ ավելի զորաբանակը` խուճապ առաջացնելով նրանց մեջ:   Սա մի փոքրիկ Ավարայր էր…

Ուժերն անհավասարաչափ էին։  Գրեթե տասն անգամ գերազանցող վիրավոր այդ վիշապը ուշքի էր գալիս: Նրա ցրված խմբերը հետզհետե սեղմվում էին իրար, և մինչ այդ այնպես ահաբեկող , կործանարար հարվածներ հասցնող նվիրյալները նվազում էին, նվազում…

 Տեսնելով այս օրհասական վիճակը՝ մարտադաշտ է նետվում Իշխանիկը: Նա, ճի՛շտ է, խախտում է իշխանի պահանջը, սակայն չէր կարող ամրոցից նայել, թե ինչպես էր նվազում հայոց շարքերը:

 Ճերմակի պարանոցին կպած` նա սլանում էր` վայրկյան առաջ մխրճվելու օրհասական մարտի մեջ:

 Ամբողջ կատաղությամբ թրատելով` ընկած նժույգների ու մարդկանց դիակների վրայով  սուրալով` Իշխանիկը ձգտում էր վայրկյան առաջ հասնել հորը: Կացինների ու թրերի հարվածներից թռչում էին գլուխները, և Իշխանիկն ու Աղբայրիկը, կատաղաբար կացնահարելով` մարդկանց ու ձիերի թավալգլոր զանգվածների միջով հետզհետե մոտենում էին Հայկա Թմբին` մարտի ամենախիտ տեղը, որտեղ էր հենց իշխանը, որը վտանգի մեջ էր… Սաղավարտն ընկել էր նրա գլխից, և գզգզված, ալեծածան մազերն ու մորուքը իրար էին խառնվել: Նա թրատում էր այնպես շեշտակի, ինչպես փոթորիկն է տապալում թփերն ու ծառերը:

Քիչ էր մնացել իշխանին հասնելու, երբ հաղթամարմին մի ելուզակ իր երկար նիզակով խոցեց պատանուն ծնոտի տակից և, թամբից կտրելով, մեջքի վրա շպրտեց նժույգից վար…

Ընկավ Սեպուհը, մինչև վերջ դիմադրում էր Աղբայրիկը` չնայած որ արդեն արյուն էր հոսում բերանից… Ընկավ Աղբայրիկը… Հենց այն պահին, երբ իշխանը նկատեց որդուն, սևամորթ մի  հսկա թիկունքից խոցեց նրան, ու նիզակի ծայրը դուրս եկավ հակառակ կողմից:

 Նա ցնցվեց ամբողջ մարմնով և առանց հառաչանքի տապալվեց Հայկա Թմբի տակ, ոչ այնքան հեռու մեջքի վրա ընկած նիզակահար Իշխանիկից:

Ընկավ և Դանիելը:

Սիրանեսը մեջքին ստացած գուրզի ծանր հարվածից բերանքսիվայր փռվեց դիակների կույտի վրա… Բայց երեցը դեռ ձեռքից բաց չէր թողնում ծվեն-ծվեն եղած դրոշակի ձողը, թեև զգում էր ինչպես է կոտրատվում իր վրայով սլացող, հաղթանակի ցնծությամբ արբած ելուզակների սմբակների տակ, մինչև որ գիտակցությունը լքեց նրան: Ընկավ Դոմենտիանոսը:

 Թշնամին պաշարեց ամրոցը: Դիմադրությունն անսպասելի էր. Նրանք նույնիսկ չկարողացան խորտակել ամրոցի դարպասը, այնքան սոսկալի և կորստաբեր էր քարաբեկորների, եռման ջրի և կուպրի խաշող անձրևը: Սակայն նրանք կողոպտեցին գյուղի  խրճիթներում մնացած ավարը և տարան ձորակում մակաղած տավարը:

 Եկավ չարչարանաց գիշերը, և ովքեր դեռ ծարավից գալարվում էին խոր վերքերի մեջ, այդ գիշեր մեռան Մարմետի դաշտում… Կեսգիշերին մի քանի տասնյակ մարդիկ, դուրս գալով ամրոցից,  իջան ռազմադաշտ. նրանք թևերի վրա առած` ամրոց տարան Սիրանեսին, որ զառանցում էր սոսկալի տենդի մեջ:

 Վաթսունյոթ գերեզման ավելացավ …

Իշխանին ու Իշխանիկին թաղեցին կողք կողքի, Հայկա Թմբի գագաթին:

 Իսկ զանգերը ղողանջում էին…

Սև սգի մեջ անցավ Զատիկը: Յոթ օր հետո, դեռևս ոչ լրիվ ապաքինված Սիրանեսը, ամբողջ Թոռնավանի գլուխն անցած՝ գնում էր դեպի Հայկա Թումբ:

Մեղմիկ զեփյուռից օրորվում էին կատաղի ճակատամարտից անվնաս մնացած հատ ու կենտ աղբրանց-արյունները:

Երկինքն անամպ էր և ողողված արևի ոսկե շողերով, բայց աշխարհն այլևս

դատարկված էր Սիրանեսի համար:  Նա անգամ մոռացել էր Նարեկացուն…

Վիպակն ավարտվում է ….

Իշխանիկի պայծառ երազանքները չմեռան…

Եկավ 1042 թվականը…

Քանի օր էր, ինչ մարդկանց հոծ խմբեր էր ծովանում Թոռնավանի տակ: Գալիս էին Անձախի ձորից ու Զարեվանդից, գալիս էին հարավաշունչ Մեծ Աղբակից, Վանա ծովահայաց Առբերանից ու Հայոց ձորից, Զարեհավանից, Կիլիկյան հայոց իշխանապետությունից, Մոկաց աշխարհից, Փոքր Հայքից…

Հայկա Թմբի վրա շարժվելու տեղ չկար: Իշխանիկի մամռապատ գերեզմանին չոքել էին Հասանն ու Ճնճղուկը: Այստեղ էր Գնել բերդակալը, Մոսոն, Եղիան ու Արշամը և նրանց թիկունքում` երբեմնի 5000-ից  կենդանի մնացած 500-ի չափ լեգեոններ` մաշված ու պատառոտված տունիկաներով, չսպիացած վերքերով, վիրակապերով:

 Անզիջում խղճի խայթից, թե ճակատամարտի թոհ ու բոհից, անճանաչելի փոխվել էին վերադարձած եղբայրները:

Հասանը երկար մորուքով էր, բյուզանդական պճնափայլ ասպազենի փոխարեն իր տոհմական զուսպ զրահով իմաստասերի էր նմանվում, քան զորավարի: Ճնճղուկն էլ այնքան էր մաշվել, գունատվել, որ կարծես խամրած սրբապատկեր լիներ:  Գոթերի դեմ վերջ չունեցող մարտերում կորցրել էին իրենց ուժերից կեսից ավելին, վերին հրամանատարությունից զզված ու հոգնած`  նրանք լսել էին քաղցրահուշ հայրենի տան կործանման մասին : Խիղճը արթնացել էր: Որքան երկար էր սպասել և տառապել հայրը: Վիրավոր կռունկի պես   առանց հրաժեշտի հեռացած երբոր արյունը  վերադարձրել էր նրանց…

 Տուն հասնելուց հետո Հասանն ու Ճնճղուկը լուրեր են տարածում Խդրիկի ելուզակների մեջ, թե Թոռնավանը դատարկվել է և կարելի է մեծ ավար տանել:

Եվ ահա , կողոպուտի տենչով տարված ելուզակների խաժամուժը արդեն անցել էր Անձախի ձորը և շուտով պիտի մտներ Մարմետի դաշտ:

 Լինելու էր վրիժառության ճակատամարտ, ատամ ընդ ատամ: Այնտեղ, ուր մեկ տարի առաջ քաջաբար ընկել էին նահատակները:

Նրանք համբուրեցին  շիրիմը, հեծան նժույգները և սլացան դեմ թշնամու…

 Հասանը, թուրը դուրս քաշելով, վրեժի ծարավով լի, աղաղակեց.

_  Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ սպանել է իմ հայր Խաչիկին, թող առաա’ջ գա…

_Ես սպանեցի առյուծ Խաչիկին, ահա նրա  ձին, որ հեծել եմ, և’ նշանակը, որ թևիս եմ կրում , և’  թիկնոցը արծաթակար, որ ինձ է սազական…

 Կարճ տևեց մարտը. Հասանի սրից վայր ընկավ ելուզակը… Հասանը պոկեց նշանակը, վերցրեց թիկնոցը, իսկ ձին սլանում էր դեպի ծանոթ ամրոցը:

 Եվ գոչեց Ճնճղուկը.

 _Ո՞վ էր, որ սպանեց իմ եղբայր Իշխանիկին…

_ Ես սպանեցի ձեր Իշխանիկին: Ահա նրա սպիտակ ձին, որ հեծել եմ ես, ահա նշանակը, որ որ թևիս է, և’ թուրը, որով պիտի խողխողեմ քեզ… էջ528

Ելուզակը վայրկյաններ անց կնքեց մահկանացուն… Նա պոկեց նշանակը, վերցրեց թուրը, իսկ Ճերմակը թռչում էր դեպի ծանոթ ամրոցը:

 Հետո ամեն բան խառնվեց: Կռվում էին հերոսաբար: Շեշտակի ու կատաղորեն խոցում էին եղբայրները: Առյուծի պես էր կռվում բերդակալ Գնելը:  Այդպես կռվում էին, աջուձախ շանթում Մոսոն, Վրվեռն ու Արշամը, աղվեսադրոշմը ճակատին  պատանի Թոդրոսը, Սամեհանն ու Թուման:

 Այո’, պարտվեց, ցաքուցրիվ եղավ երեք անգամ գերազանցող թշնամին…

Գլուխը կորցրած Խդրիկը մենակ էր մնացել։ Կոտրվել էր և’ նիզակը, և’ ձեռքը`... Նա սողալով մի թաքստոց էր փնտրում ,բայց  մեռավ ողորմելի ճիճուի պես…

Խաչերկաթը ամբողջ ուժով իջավ նրա գլխին. Ձյունիկն էր:

  Վիպակը ավարտվում է հաղթանակով…

 Թոռնավանի աշտարակի վրա ծածանվում էր հաղթական դրոշակը:

 Իսկ Մարմետի ազատագրված դաշտում , ասես, անցնում էին հին ու նոր նահատակների հոգիները: Իսկ նահատակների շիրիմներին  օրորվում էին աղբրանց-արյունները…

                     Կորչում ենք ու չե’նք սարսափում,

                     Թաղվում ենք ու չե’նք երկնչում,

                     Տարագրվում ենք ու չե’նք տագնապում,

                     Եղծվում ենք ու չե’նք զղջում,

                     Մաշվում ենք ու չե’նք հասկանում,

                     Պակասում ենք ու չե’նք վերալրվում,

                      Քայլում ենք ու չե’նք զգուշանում,

                      Գերվում ենք ու չե’նք զգում…

Այո’, պայքարը դեռ ավարտված չէ. մինչև վերջին հայը տուն չգա օտար ափերից…

Եվ դա կլինի…

Այդ ծաղիկները ծաղկում են հայրենիքի համար ընկած նահատակների արյունից… Ծաղկում են, որովհետև նրանց սրբազան հոգիները հավատում են, որ մենք չենք մողանա նրանց այն ուխտը, որի համար ընկան… Եվ սա հնամենի մի նախագուշակություն է. ճակատամարտ է լինելու, մի վերջին կռվ, ու ազատվելու է մեր բաժան-բաժան եղած աշխարհը: Բայց, երբ նրանք երկար սպասելուց հոգնած խռովեն մեզնից` կդադարեն ծաղկելուց, ու կամայանա այնժամ Հայոց երկիրը…

Ծաղկում են, ուրեմն` սպասում են դեռ, ուրեմն հեռու չէ Հայաստանի Օրը… 

Լավ է լինելու…