Просмотр содержимого документа
«Դիմավոր բայերի քերականական կարգերը»
ԲԱՅԻ ԴԻՄԱՎՈՐ ՁԵՎԵՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ, ԺԱՄԱՆԱԿ, ԴԵՄՔ ԵՎ ԹԻՎ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԲԱՅԱՁԵՎԵՐԸ ԿՈՉՎՈՒՄ ԵՆ ԴԻՄԱՎՈՐ ՁԵՎԵՐ :
Դիմավոր ձևերին բնորոշ են ԴԵՄՔԻ, ԹՎԻ, ԺԱՄԱՆԱԿԻ, ԵՂԱՆԱԿԻ և ՍԵՌԻ քերականական կարգերը:
ԲԱՅԻ ԴԵՄՔԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Բայի դեմքը ցույց է տալիս գործողություն կատարողին:
Բայն ունի 3 դեմք՝ առաջին, երկրորդ, երրորդ:
Առաջին դեմքը ցույց է տալիս խոսողի կամ նրա խմբի կողմից կատարվող գործողություն:
Երկրորդ դեմքը ցույց է տալիս խոսակցի կամ խոսակիցների կողմից կատարվող գործողություն:
Երրորդ դեմքը ցույց է տալիս խոսակցությանը չմասնակցող անձի կամ անձանց կողմից կատարվող գործողություն:
Օրինակներ՝ Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում:
Անակնկալ բախտի նման հայտնվեցիր պայծառ, անձայն:
Շրջում է մի աղջիկ կանաչ ծաղկանոցում, թախծում է նա տրտում ու մեն-մենակ:
ԲԱՅԻ ԹՎԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Բայի թվի քերականական կարգը ցույց է տալիս գործողությունը մեկի, թե մեկից ավելի անձանց կողմից է կատարվում :
Բայն ունի երկու թիվ՝ ԵԶԱԿԻ և ՀՈԳՆԱԿԻ:
ԵԶԱԿԻ թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի կողմից կատարվող գործողություն:
ՀՈԳՆԱԿԻ թիվը ցույց է տալիս մեկից ավելի անձանց կամ առարկաների կողմից կատարվող գործողություն:
Ասացի, որ Հայկանուշ Դանիելյանը երգեց. պատմեցի, թե ինչպես Կոմիտասի հողաթումբը շրջապատելով՝ կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրև եկավ շաղալեն», իսկ այդ պահին թափվող անձրևի միջից մայր մտնող արևն իր վերջին շողերն արձակեց:
Հավաքվել էին Կոմիտասի ընկերները, հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնք նրա հետ ընկերություն էին արել:
ԲԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ:
Բայի գործողությունը կատարվում է 3 ժամանակում՝ ներկա, անցյալ և ապառնի:
ՆԵՐԿԱ ժամանակը ցուցյ է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն:
ԱՆՑՅԱԼ ժամանակը ցուցյ է տալիս խոսելու պահից առաջ կատարված գործողություն:
ԱՊԱՌՆԻ ժամանակը ցույց է տալիս գործողություն, որը կատարվելու է խոսելու պահից հետո: