СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դրական Ծնողավարում

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

-.Դրական-ծնողավարում

Просмотр содержимого документа
«Դրական Ծնողավարում»

Դրական ծնողավարման թեմայի ամփոփում. Դասընթացավարներ-Սյուզաննա Հովսեփյան ,Մարիամ Աղաջանյան Շողակաթի միջնակարգ դպրոց.

Դրական ծնողավարման թեմայի ամփոփում.

Դասընթացավարներ-Սյուզաննա Հովսեփյան ,Մարիամ Աղաջանյան

Շողակաթի միջնակարգ դպրոց.

 Ամփոփում Գլուխ 1.Երեխայի զարգացման որոշ առանձնահատկություններ.Ինչու են երեխաները վատ վարք դրսևորում. Երեխայի որոշ հիմնական հոգեբանա- սոցիալական կարիքներ.Մեծահասակների զգացմունքներն ու արձագանքը. Գլուխ 2. ԻՆչ է պատիժը. Պատժի տեսակները.Ինչու է պատիժն անարդյունավետ և վնասակար. Գլուխ 3. Երեխաների իրավունքների չորս հիմնական խմբերը.Երեխաների պարտականությունները. Գլուխ 4. Դրական դաստիարակության մոտեցումները.Ընտանիքում և դասարանում կանոններ և կարգեր սահմանք. Գլուխ 5. Ակտիվ ունկնդրում. Ակտիվ ունկնդրում և կոնֆլիկտների լուծում. Գլուխ 6. Խրախուսում,ինքնագնահատականի բարձրացում.Տարբերություն գովասանքի և խրախուսման միջև . Գլուխ 7. Սթրես կառավարում և զայրույթի վերահսկում.Սթրեսը և այն հաղթահարելու միջոցները.Զայրույթի ուրվագիծ ,զայրույթի դրսևորում.

Ամփոփում

  • Գլուխ 1.Երեխայի զարգացման որոշ առանձնահատկություններ.Ինչու են երեխաները վատ վարք դրսևորում. Երեխայի որոշ հիմնական հոգեբանա- սոցիալական կարիքներ.Մեծահասակների զգացմունքներն ու արձագանքը.
  • Գլուխ 2. ԻՆչ է պատիժը. Պատժի տեսակները.Ինչու է պատիժն անարդյունավետ և վնասակար.
  • Գլուխ 3. Երեխաների իրավունքների չորս հիմնական խմբերը.Երեխաների պարտականությունները.
  • Գլուխ 4. Դրական դաստիարակության մոտեցումները.Ընտանիքում և դասարանում կանոններ և կարգեր սահմանք.
  • Գլուխ 5. Ակտիվ ունկնդրում. Ակտիվ ունկնդրում և կոնֆլիկտների լուծում.
  • Գլուխ 6. Խրախուսում,ինքնագնահատականի բարձրացում.Տարբերություն գովասանքի և խրախուսման միջև .
  • Գլուխ 7. Սթրես կառավարում և զայրույթի վերահսկում.Սթրեսը և այն հաղթահարելու միջոցները.Զայրույթի ուրվագիծ ,զայրույթի դրսևորում.
Երեխայի զարգացումը 1-ից մինչև 2 տարեկան  Եր եխայի զարգացման կարևոր տարիքային փուլերից մեկը նրա կյանքի առաջին տարիներն են՝ մինչև երկու տարեկան։ Երեք տարեկանից արդեն սկսում է այլ ճգնաժամային փուլ, երբ երեխան սկսում է գիտակցել իր լինելիությունը՝ որպես անձ, իր Ես-ը՝ որպես առանձին Ես, և, հետևաբար, դրսևորում է ինքնուրույնություն։ Սակայն տվյալ հոդվածում ավելի շատ կանդրադառնանք երեխայի այն զարգացման փուլին, որը, համապատասխանաբար, իրականացվում է մինչև երկու տարեկանը։ Ծնողը պետք է իրազեկված լինի Ցանկացած տարիք ունի իրեն հատուկ զարգացման պահանջներ ու դրսևորումներ։ Դրանք պետք է անպայմանորեն յուրացվեն ծնողի կողմից՝ մինչ երեխայի լույս աշխարհ գալը։ Նման տեղեկացվածությունը կտա այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ Ինչպե՞ս հասկանալ և ընդունել երեխային, Երեխայի զարգացման և վարքային ո՞ր դրսևորումների առկայության դեպքում կարիք կա անհանգստանալու, Ինչպե՞ս լինել վստահ և հավասարակշռված ծնող:

Երեխայի զարգացումը 1-ից մինչև 2 տարեկան Եր եխայի զարգացման կարևոր տարիքային փուլերից մեկը նրա կյանքի առաջին տարիներն են՝ մինչև երկու տարեկան։ Երեք տարեկանից արդեն սկսում է այլ ճգնաժամային փուլ, երբ երեխան սկսում է գիտակցել իր լինելիությունը՝ որպես անձ, իր Ես-ը՝ որպես առանձին Ես, և, հետևաբար, դրսևորում է ինքնուրույնություն։ Սակայն տվյալ հոդվածում ավելի շատ կանդրադառնանք երեխայի այն զարգացման փուլին, որը, համապատասխանաբար, իրականացվում է մինչև երկու տարեկանը։

Ծնողը պետք է իրազեկված լինի

Ցանկացած տարիք ունի իրեն հատուկ զարգացման պահանջներ ու դրսևորումներ։ Դրանք պետք է անպայմանորեն յուրացվեն ծնողի կողմից՝ մինչ երեխայի լույս աշխարհ գալը։ Նման տեղեկացվածությունը կտա այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝

Ինչպե՞ս հասկանալ և ընդունել երեխային,

Երեխայի զարգացման և վարքային ո՞ր դրսևորումների առկայության դեպքում կարիք կա անհանգստանալու,

Ինչպե՞ս լինել վստահ և հավասարակշռված ծնող:

Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. էդիպյան շրջան (3-6 տարեկան ) Երեք տարեկանի շրջանում սկիզբ է առնում, այսպես կոչված, ֆալիկ փուլը, երբ երեխան սկսում է հետաքրքրվել իր և, առհասարակ, մարդկանց սեռական օրգաններով։ Գրեթե նույն շրջանում է, որ երեխան սկսում է գիտակցել, որ մայրը ուշադրության ու հոգատարության է արժանացնում ոչ միայն իրեն, այլև իր եղբայրներին ու քույրերին և հատկապես`   հորը։ Շատ հաճախ, եթե ծնողներն ուշադիր չլինեն, 2-3 տարեկան երեխաները խանդից կարող են վնասել ավելի փոքր երեխաներին։ Փոքրիկների նկատմամբ խանդն ու թշնամանքը նաև խոսքային արտահայտություն են գտնում`   հաճախ դրսևորվելով որպես նրանց մահվան ցանկություն («Իսկ ե՞րբ է նա նորից մահանալու»)։ 

Նախ և առաջ ծնողը պետք է հստակ գիտակցի, թե այս շրջանում ինչ է կատարվում երեխայի հոգում և առաջին «սիրո», և «խանդի» այս դրսևորումներին (ասենք, երբ 4 տարեկան տղան ակնհայտ թշնամանք է դրսևորում հոր նկատմամբ կամ հայտարարում է մորը, թե ինքը կամուսնանա նրա հետ, ցուցադրում իր սեռական օրգանները կամ խաղում դրանցով) ըմբռնումով մոտենա և ոչ թե կոպտի կամ ծեծի երեխային։ Առաջարկվում է հումորով վերաբերել նման դրսևորումներին և բացատրել, որ ծնողը գիտի այն խնդիրների մասին, որ տանջում են երեխային։ Պետք է առանց կոպտելու ներկայացնել, թե ինչն է ամոթ, ինչն է կարելի, ինչը`   ոչ։ Չի կարելի երեխայի հետ լողանալ, լավ կլինի, որ ծնողները երեխայի հետ նույն անկողնում չքնեն։ Սեռական ոլորտին վերաբերող երեխայի հարցերին այս տարիքում շատ ավելի հեշտ է մատչելի ձևով պատասխանել կամ ասել, որ այդ մասին դու կիմանաս, երբ մեծանաս։ Կարևոր է աղջիկներին ներկայացնել, թե ինչ առավելություն ունի իրենց օրգանիզմը (ասենք, տղաները կուրծք չեն ունենում, իսկ աղջիկներն ունենում են, երբ մեծանում են) և նշել, որ նրանք տղաներից ոչնչով պակաս չեն:

Պատիժ: Ընդունելի և անընդունելի պատժի տեսակները

  • Անընդունելի պատժի տեսակները
  • Ֆիզիկական պատիժ: Կան բազմաթիվ հետազոտություններ այն մասին, թե ինչպես է ազդում ֆիզիկական պատիժը երեխաների զարգացման վրա: Ակնհայտ է, որ երեխային ֆիզիկապես ցավ պատճառելով՝ դուք հնարավորություն եք տալիս մտածելու, որ կարելի է մարդուն ցավ պատճառել և միաժամանակ մնալ լավ մարդ դիմացինի համար: Մինչև նախադպրոցական տարիքը, անկախ ծնողի վարքից՝ բացասական կամ դրական, ծնողը երեխայի համար միշտ լավն է: Բացի այդ, երեխան ստանալով ֆիզիկական պատիժ՝ հասկանում է, որ կոնֆլիկտային իրավիճակում ֆիզիկական ուժի գործադրումը նորմալ է համարվում և լուծում է որոշակի խնդիր: Նման վարքով ծնողը կարող է երեխային սովորեցնել, որ ֆիզիկական ուժի միջոցով ուժեղ համարվող մարդը իրենից թույլ մարդուց կարող է ստանալ այն, ինչ ցանկանում է: Եթե ուշադիր լինենք, ապա կհասկանանք, որ մենք ֆիզիկական պատժի միջոցով երեխայի մեջ հիմնային վարքային մոդելներ ենք սերմանում՝ հետագա կյանքում կիրառելու համար:
  • Հուզական կոպիտ վերաբերմունք: Նման պատժի դրսևորում է բղավոցը, երեխային վախեցնելը, անվանարկումը: Այս ամենը կարող է հանգեցնել հոգեբանական տրավմայի, որի հետևանքները հետևյալն են՝ թերարժեքության բարդույթ, շփման խնդիրներ, վարքային խանգարումներ, հետագայում՝ սեփական ընտանիքը կազմելու դժվարություններ:
  • Զրկել երեխային սիրելի իրերից և սպառնալ, որ դրանք կնետեք: Մի կողմից՝ նման պատիժը երեխայի հանդեպ համարվում է հուզականորեն ճնշող, իսկ մյուս կողմից՝ երեխան հասկանում է, որ չունի «իրենը», սեփական սահմանը, քանի որ ցանկացած պահի երեխայից կարող են վերցնել իրեն պատկանող իրը և ոչնչացնել, իսկ դա նշանակում է ցանկացած պահի ոչնչացնել նրա Ես-ը, նրա սեփական աշխարհի մի մասնիկը: Երեխան անպայման պետք է ունենա ինչ-որ իրեն պատկանող իր, որպեսզի սովորի, որ սեփական իրի հետ կարելի է անել ամեն բան, սակայն ուրիշի իրի հետ նա կարող է վարվել այնպես, ինչպես իրեն թույլ կտա այդ ուրիշը:

Երեխայի իրավունքների չորս հիմնական սկզբունքները. Խտրականության բացառում Երեխայի լավագույն շահը Երեխայի գոյատևման և առողջ զարգացման համար. Հարգանքը երեխայի նկատմամբ. Գոյատևման իրավունք. Առողջ զարգացման իրավունք. Պաշտպանված լինելու իրաբունք Մասնակցության իրավունք Երեխայի պարտականությունը . Ջանասիրաբար սովորել, հարգել, սիրել, հետևել հիգենային, ազնիվ, բարոյական, հարգել օրենքները, սիրել հայրենիքը, պահպանել շրջակա միջավայրը, պահպանել ազգային մշակույթը և այլն…… Երեխայի իրավունքները.

Երեխայի իրավունքների չորս հիմնական սկզբունքները.

  • Խտրականության բացառում
  • Երեխայի լավագույն շահը
  • Երեխայի գոյատևման և առողջ զարգացման համար.
  • Հարգանքը երեխայի նկատմամբ.
  • Գոյատևման իրավունք.
  • Առողջ զարգացման իրավունք.
  • Պաշտպանված լինելու իրաբունք
  • Մասնակցության իրավունք
  • Երեխայի պարտականությունը .
  • Ջանասիրաբար սովորել, հարգել, սիրել, հետևել հիգենային, ազնիվ, բարոյական, հարգել օրենքները, սիրել հայրենիքը, պահպանել շրջակա միջավայրը, պահպանել ազգային մշակույթը և այլն……

Երեխայի իրավունքները.

Who’s who in the Civil Rights Movement This is an example

Who’s who in the Civil Rights Movement

This is an example

Դրական դաստիարակության մոտեցումները Բնական հետևանքները. ,այն ինչ պատահում է բնականորեն, առանց մարդկային միջամտության. Բնական հետևանքների օգտագործման երկու սկզբունքները. 1. Համոզվեք ,որ երեխան վտանգի չի ենթարկվում.2. Մի վնասեք այլ մարդկանց. Տրամաբանական հետևանքների օգտագործման երեք սկզբունքները. Կապակցվածություն.Պատճառը և հետևանքը պետք է փոխկապակցված լինեն. Հարգանք.Երբ մեծահասկը ստիպում է երեխային կարգի բերել իր ստեղծած խառնաշփոթը. Ողջամտություն- եթե մեծահասակը ողջամիտ չէ իր պահանջներում,և, փորձելով երեխային դաս տալ. Երեխան կարող է արձագանքել Զայրույթ Վրեժ Նահանջ.

Դրական դաստիարակության մոտեցումները

  • Բնական հետևանքները. ,այն ինչ պատահում է բնականորեն, առանց մարդկային միջամտության. Բնական հետևանքների օգտագործման երկու սկզբունքները. 1. Համոզվեք ,որ երեխան վտանգի չի ենթարկվում.2. Մի վնասեք այլ մարդկանց.
  • Տրամաբանական հետևանքների օգտագործման երեք սկզբունքները.
  • Կապակցվածություն.Պատճառը և հետևանքը պետք է փոխկապակցված լինեն.
  • Հարգանք.Երբ մեծահասկը ստիպում է երեխային կարգի բերել իր ստեղծած խառնաշփոթը.
  • Ողջամտություն- եթե մեծահասակը ողջամիտ չէ իր պահանջներում,և, փորձելով երեխային դաս տալ.
  • Երեխան կարող է արձագանքել
  • Զայրույթ
  • Վրեժ
  • Նահանջ.
 Ակտիվ ունկնդրում . Ակտիվ ունկնդրումը ներառում է. Անկեղծ ուշադրության ունկնդրում. Զրուցակցի խոսքեիրն անդրադարձ կատարելու ունակություն Զրուցակցի զգացմունքներին անդրադարձ կատարելու ունակություն. ԻՆչ է ակտիվ ունկնդրումը և ինչու է այն կարևոր.

Ակտիվ ունկնդրում .

Ակտիվ ունկնդրումը ներառում է.

  • Անկեղծ ուշադրության ունկնդրում.
  • Զրուցակցի խոսքեիրն անդրադարձ կատարելու ունակություն
  • Զրուցակցի զգացմունքներին անդրադարձ կատարելու ունակություն.
  • ԻՆչ է ակտիվ ունկնդրումը և ինչու է այն կարևոր.

, աշակերտները, այլ պետք է նկատի ունենալ կոլեկտիվի գործունեության համար կատարված գործի նշանակությունը:Խրախուսելիս պետք է հաշվի առնել աշակերտի անհատական առնձնահատկությունները. խառնվածքը, բնավորությունը, բարոյակամային հատկանիշները: Հարկավոր է մտածել`խրախուսվողը հո՞ չի գոռոզանա , հո՞ երես չի առնի դրանից: Խորհուրդ է տրվում ավելի շատ խրախուսել այն աշակերտներին , ովքեր անհամարձակ են , անվստահ են իրենց ուժերի նկատմամբ , ինքնամփոփ են , քաշվող , ամոթխած և այլն: Խրախուսելիս պետք է օբյեկտիվ լինել: Խրախուսանքը պետք է արժանանա կոլեկտիվի հավանությանը և վերածվի հասարակական կարծիքի: Չի կարելի միշտ նույն աշակերտին խրախուսել: Հոգեբաները հետաքրքիր գիտափորձ են անցկացրել: Մի խումբ աշակերտներից յուրաքանչյուրն ուսուցչի ներկայությամբ ինքնուրույն կատարել է ուսումնական առաջադրանք: Մի քանիսին ուսուցիչը հաճախ մոտեցել, հետաքրքրվել է, թե ինչպես են առաջադրանքը կատարում, գովել, խրախուսել է: Մի քանիսին էլ մոտենալիս գլխավորապես նշել է նրանց թույլ տված սխալները, արել կտրուկ դիտողություններ, քննադատել, իսկ մի քանի հոգու նկատմամբ էլ եղել է անտարբեր, բոլորովին անուշադիր, նրանցից ոչ մեկին ոչ մի անգամ չի մոտեցել: Ստացվել են հետևյալ արդյունքները. առաջադրանքը ամենից լավ կատարել են նրանք, ում ուսուցիչը խրախուսել է, քաջալերել: Առաջադրանքը վատ են կատարել նրանք, ովքեր արժանացել են դիտողությունների, ում տրամադրությունը առաջադրանքը կատարելիս ուսուցիչը փչացրել է: Բոլորովին անսպասելին այն էր, որ ամենից ցածր արդյունքներ տվել են ոչ թե նրանք, ովքեր արժանացել են ուսուցչի դիտողություններին, այլ նրանք, ովքեր ուսուցչի կողմից մատնվել են անուշադրության, ովքեր ո՛չ քաջալերվել և ո՛չ էլ պարսավանքի են արժանացել: Այս փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ աշակերտը ուսումնական գործնթացում կարիք ունի խրախուսանքի և քաջալերանքի: Ժամանակակից դպրոցում կիրառվում են խրախուսանքի տարբեր ձևեր: Այսպես օրինակ՝ դաստիարակի գովասանքը , բանավոր , գրավոր շնորհակալությունը , շնորհակալությունը դպրոցի մասշտաբով , գրենական պիտույքներով , դասագրքերով պարգևատրումը , պատվո տախտակին արժա- նացնելը և այլն: " width="640"

Խրախուսում. խրախուսանք և պատիժ

Ճիշտ ու արժանի մարդկանց խրախուսելը մեծ նշանակություն ունի ուրիշների վերաբերունքը բարեփոխելու գործում,քանզի նրանց մոտ ևս առաջանում են դրդապատճառներ առաքինություններ ձեռք բերելու ուղղությամբ ջանալու համար: Դրական քայլ կատարած անձանց խրախուսելու կապակցությամբ պետք է այնպիսի կետեր հաշվի առնվեն ,որպեսզի խրախուսանքը արդյունավետ լինի: Առանց այդ կետերի հարգմամբ խրախուսելը ազդեցիկ չի լինի կամ էլ բացասական ազդեցություն է թողնելու: Առաջին՝ յուրաքանչյուր անհատի պետք է խրախուսել այն ինչով ,որը նրա համար մեծ արժեք ունի,որովհետև կարող է ենթադրենք մի նվեր մի անձնավորության համար չափազանց կարևոր ու հետաքրքիր լինի,իսկ մեկ ուրիշի համար անհետաքրքիր ու անարժեք: Երկրորդ՝ խրախոսելը չպետք է  որպես  անհատի աշխատավարձ ընկալվի,քանզի այդ դեպքում բնական է,որ խրախուսանքի ենթարկված անհատը կզգա ,որ իրեն վճարել են իր կատարած աշխատանքի դիմաց ու ոչ մի խրախուսանք էլ չի եղել: Իսկ երրորդ կետն այն է,որ մարդուն խրախուսում են նրա բարի գործի համար: Քանզի եթե տարածություն առաջանա անհատի բարի գործի և նրա խրախուսանքի միջև ապա դրա ազդեցությունը  կթուլանա:

Բազում դեպքերում տեղին խրախուսելը կարող է անհատին ոգևորել ավելի վճռակամորեն կտրի իր  ճանապարհը:Հակառակ դեպքում հակառակ ազդեցություն կթողնի: Իսկ այժմ ձեզ կպատմեմ մի չափազանց հետաքրքիր պատմություն,որը ցույց է տալիս խրախուսանքի հրաշալի ազդեցությունները: Խրախուսանք. խրախուսել նշանակում է` դրականորեն գնահատել որևէ անհատի կամ կոլեկտիվի գործունեությունը:

Կարելի է ասել` խրախուսանքը առանձին վերցրած աշակերտի կամ կոլեկտիվի վարքի ու գործունեության` հասարակայնորեն դրական գնահատման արտահայտությունն է:

Խրախուսանքը մեծ նշանակություն ունի անձի գործունեության և վարքի գնահատման համար: Այն հնարավորություն է ընձեռում ճանաչելու այն գործողության , այն արարքի իմաստն ու դրանց դրդապատճառները , որ կատարել է աշակերտը կամ կոլեկտիվը:

Չի կարելի խրախուսանքը շռայլել: Այս դեպքում ոչ մի նշանակություն չպետք է ունենան , աշակերտները, այլ պետք է նկատի ունենալ կոլեկտիվի գործունեության համար կատարված գործի նշանակությունը:Խրախուսելիս պետք է հաշվի առնել աշակերտի անհատական առնձնահատկությունները. խառնվածքը, բնավորությունը, բարոյակամային հատկանիշները: Հարկավոր է մտածել`խրախուսվողը հո՞ չի գոռոզանա , հո՞ երես չի առնի դրանից: Խորհուրդ է տրվում ավելի շատ խրախուսել այն աշակերտներին , ովքեր անհամարձակ են , անվստահ են իրենց ուժերի նկատմամբ , ինքնամփոփ են , քաշվող , ամոթխած և այլն: Խրախուսելիս պետք է օբյեկտիվ լինել: Խրախուսանքը պետք է արժանանա կոլեկտիվի հավանությանը և վերածվի հասարակական կարծիքի:

Չի կարելի միշտ նույն աշակերտին խրախուսել:

Հոգեբաները հետաքրքիր գիտափորձ են անցկացրել:

Մի խումբ աշակերտներից յուրաքանչյուրն ուսուցչի ներկայությամբ ինքնուրույն կատարել է ուսումնական առաջադրանք: Մի քանիսին ուսուցիչը հաճախ մոտեցել, հետաքրքրվել է, թե ինչպես են առաջադրանքը կատարում, գովել, խրախուսել է: Մի քանիսին էլ մոտենալիս գլխավորապես նշել է նրանց թույլ տված սխալները, արել կտրուկ դիտողություններ, քննադատել, իսկ մի քանի հոգու նկատմամբ էլ եղել է անտարբեր, բոլորովին անուշադիր, նրանցից ոչ մեկին ոչ մի անգամ չի մոտեցել: Ստացվել են հետևյալ արդյունքները. առաջադրանքը ամենից լավ կատարել են նրանք, ում ուսուցիչը խրախուսել է, քաջալերել: Առաջադրանքը վատ են կատարել նրանք, ովքեր արժանացել են դիտողությունների, ում տրամադրությունը առաջադրանքը կատարելիս ուսուցիչը փչացրել է: Բոլորովին անսպասելին այն էր, որ ամենից ցածր արդյունքներ տվել են ոչ թե նրանք, ովքեր արժանացել են ուսուցչի դիտողություններին, այլ նրանք, ովքեր ուսուցչի կողմից մատնվել են անուշադրության, ովքեր ո՛չ քաջալերվել և ո՛չ էլ պարսավանքի են արժանացել:

Այս փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ աշակերտը ուսումնական գործնթացում կարիք ունի խրախուսանքի և քաջալերանքի:

Ժամանակակից դպրոցում կիրառվում են խրախուսանքի տարբեր ձևեր: Այսպես օրինակ՝ դաստիարակի գովասանքը , բանավոր , գրավոր շնորհակալությունը , շնորհակալությունը դպրոցի մասշտաբով , գրենական պիտույքներով , դասագրքերով պարգևատրումը , պատվո տախտակին արժա- նացնելը և այլն:

Պատիժ

Պատիժ. 1920-ական թվականներին որոշ մանկավարժներ (Պ. Ժ. Բլոնսկի, Ս. Տ. Շացկի) առաջարկեցին դաստիարակության մեթոդների համակարգից հանել պատժի մեթոդը: Սակայն առաջադեմ մանկավարժները (Ա. Ս. Մա- կարենկոն , Ն. Կ. Կրուպսկայան) գտան , որ պատժի մեթոդը պարտադիր կարգով պետք է կիրառվի դպրոցում: Պատիժը շեշտված զգուշացում է: Այն ուղղում է երեխայի վարքում եղած վրիպումները, շեղումները , սխալները: Զգուշացնում է նրան` չկատարել վատ արարքներ և գործողություններ: Պատիժը հասկացնում , համոզում է, դպրոցականի համար տեսանելի է դարձնում իր կատարած սխալների հետևանքները , պարտավորեցնում դրանք այլևս չկրկնել:

Ի՞նչ է պատիժը: Դա այնպիսի ներգործություն է , որն արտահայտում է դպրոցականի այն գործողությունների ու արարքների դատապարտումը , որոնք հակասում են հասարակական նորմերին:

Բոլոր ուսուցիչները պետք է իմանան , որ դպրոցում արգելվում է ծեծը : Աշխարհի 29 երկրներում ծնողին, ուսուցչին կամ որեւէ մեկին արգելվում է ապտակել երեխային, իսկ 113 երկրներում արգելված է երեխաների ֆիզիկական պատիժը դպրոցում: Եվ այսպես, ինչո՞ւ չի կարելի ծեծել երեխային.

Երեխան ծեծվելով սովորում է, որ ինքը նույնպես կարող է ծեծել: Ուսումնասիրությունները վկայում են, որ մանկական տարիքի ծեծի ու պատանեկական տարիքի ագրեսիվության միջեւ ուղիղ կապ կա: Հիմնականում հանցագործները հենց այն մարդիկ են, որոնք մանուկ հասակում ենթարկվել են ֆիզիկական բռնության կամ պատժվել են ծեծով: Ծեծը երեխային դարձնում է դյուրագրգիռ , վախկոտ , կասկածամիտ , անհավասարակշիռ , նրա մեջ առաջացնում է խոր ատելություն իրեն ծեծողի նկատմամբ: Ծեծել երեխային` կնշանակի ոտնահարել նրա ինքնասիրությունը ու արժանապատվությունը : Պատիժը շեղում է երեխային այն ճանապարհից, որը ցույց կտա, թե ինչպես պետք է լուծել խնդիրն ավելի հումանիստական ու արդյունավետ մեթոդով: Պատժված երեխան դառնում է բարկությամբ ու վրեժով լցված մեկը, որը չի փնտրում խնդրի լուծման ավելի արդյունավետ ճանապարհ:

Այսպիսով, ֆիզիկապես պատժվող երեխան շատ քիչ բան է սովորում, թե ինչպես պետք է կանխել խնդիրը կամ գլուխ հանել դժվար իրավիճակներից:

Պատիժն իրականացնելիս չպետք է կորցնել խոսքի չափը : Չմտածված , չկշռադատված մեկ վատ բառը անգամ ցնցում է երեխայի հոգին , նրան հունից հանում :

Պատժելուց առաջ ուսուցիչը պետք է վերլուծի երեխայի կատարած վատ արարքը , զանցանքը , հայտնաբերի դրանց դրդապատճառները : Ոչ մի դեպքում չպետք է շտապել պատիժն իրականացնելիս : Գուցե դպրոցականն անգիտակ ցաբար է կատարել զանցանքը: Ուրեմն նրա հետ կարելի է զրուցել , ասել , թե ի՞նչն է կարելի , ի՞նչը` ոչ , թե ինչո՞ւ պետք է ենթարկվել վարքի կանոններին: Պատժելուց առաջ ուսուցիչը պետք է հաշվի առնի երեխայի անհատական առանձնահատկությունները. խառնվածքը, բնավորությունը, հոգեբանությունը, առողջական վիճակը ու նոր միայն որոշի ` կիրառել պատիժը , թե չկիրառել: Մինչև պատժելը կարելի է խորհրդակցել դասարանական կոլեկտիվի հետ:

Եթե երեխան իրեն վատ է պահում, նշանակում է՝ նրան դեռ չեն սովորեցրել իրեն լավ պահել: Ցանկացած երեխայի էլ կարելի է սովորեցնել, անգամ` ամենաչլսողին: Չլսող երեխաներին պատժելն առանց հստակ բացատրության, թե «ինչո՞ւ համար», առաջացնում է կոնֆլիկտ եւ երեխան ոչ մի լավ բան չի սովորում, այլ միայն չարանում է:

Ժամանակակից դպրոցում պատժի միջոցներից են ` դաստիարակի բանավոր դիտողությունը , բանավոր նկատողությունը , գրավոր նկատողությունը , դպրոցի մասշտաբով նկատողությունը , մանկավարժական խորհրդին հրավիրելը , մի դասարանից մյուսը տեղափոխելը , ուրիշ դպրոց տեղափոխելը , դպրոցից հեռացնելը , որը սակայն պիտի համաձայնեցնել կրթության վարչության հետ:

Փորձեք համբերատար լինել, սովորեցրեք, թե ինչպես է պետք ճիշտ վարվել տարբեր իրավիճակներում:

 

Խրախուսանք և պատիժ պատիժ Խրախուսել.

Խրախուսանք և պատիժ

պատիժ

Խրախուսել.

Սթրես և զայրույթ սթրես զայրույթ

Սթրես և զայրույթ

սթրես

զայրույթ

«Սթրես» բառը շրջանառության մեջ է մտել 19-րդ դարից և մինչ օրս առօրեական խոսքի մեջ գործածվում է իր բացասական իմաստով։ Սթրես եզրը գիտական աշխարհում առաջին անգամ գործածել է Ու. Քենոնը։ Առաջացել է անգլերեն stress բառից, որ նշանակում է «ճնշում», «լարվածություն»։ Տագնապի փուլ Առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմի վրա սկսում է ազդել  սթրեսորը  (սթրես առաջացնող ազդակը)։ Այս փուլում օրգանիզմը փոխում է իր բնութագիրը, վերափոխում է ներքին ռեակցիաները, գործընթացները։ Տագնապի ժամանակ դիմադրությունը բավարար ուժեղ չէ, և եթե սթրեսորը ուժեղ լինի, օրգանիզմը կարող է մահանալ հենց այս փուլում։

Դիմադրության փուլ Եթե սթրեսորի ազդեցությունը համատեղելի է ադապտացիայի հնարավորությունների հետ, օրգանիզմը սկսում է ակտիվ դիմադրություն ցույց տալ։ Տագնապի ռեակցիայի նշանները վերանում են և դիմադրման մակարդակը սովորականից նշանակալի բարձրանում է։ Այս փուլում օրգանիզմի կենսագործունեությունը չի տարբերվում սովորական պայմաններում կենսագործունեությունից։ Դիմադրության փուլի տևողությունը կախված է օրգանիզմի բնածին հարմարվողականությունից և սթրեսորի ուժից։

Հյուծման փուլ Առաջանում է սթրեսորի երկարատև ազդեցության պատճառով և հակառակ դեպքում կարող է և չլինել։ Այս փուլի սկզբում օրգանիզմի ադապտացիոն ռեսուրսները կամաց-կամաց սպառվում են։ Ադապտացիոն էներգիայի պաշարները, ըստ Սելյեի, սահմանափակ են։ Այս փուլում կրկին հայտնվում են տագնապի ռեակցիայի նշանները, սակայն այժմ դրանք անդառնալի են և դրանց ամբողջական սպառման դեպքում անհատը մահանում է։

Սելյեն այս փուլերը համեմատում էր կյանքի փուլերի՝ մանկության, հասունության և ծերության հետ, որը ավարտվում է մահվամբ։

Հոգեբանները   զայրութը տարանջանում են բարկությունից և չարությունից, ցույց տալով «հուզմունքի ավելի մեծ մակարդակը» և այդ զգացողության ավելի մեծ ինտենսիվությունը: Զայրույթը  հոգեբանորեն  բացատրվում  ագրեսիայի դրսևորումներով: Բացատրելու համար հայտում են երեք հիմնական տեսությունները՝ Զիգմունդ Ֆրոյդի   հոգեվերլուծության տեսությունը: Նրա խոսքերով, զայրույթը հանդիսանում է անհատի ներդաշնակ ներգրավվածության ագրեսիայի արդյունքը: Զայրույթի առաջադիմական ճնշումը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների: Ըստ ագրեսիայի-ֆրուստրացիայի տեսությանը ագրեսիան հիմնականում հիասթափության արձագանք է, իսկ զայրույթը՝  ագրեսիայի  թուլացում։ Ալբերտ Բանդուրայի   սոցիալական ուսուցման տեսությունը ենթադրում է, որ զայրույթը, ինչպես նաև մյուս բոլոր զգացմունքները, հանդիսանում է անհատի ուսուցման արդյունք, ովքեր օրինակ են վերցնում հասարակությունից։

Հոգեբանները   զայրութը տարանջանում են բարկությունից և չարությունից, ցույց տալով «հուզմունքի ավելի մեծ մակարդակը» և այդ զգացողության ավելի մեծ ինտենսիվությունը:

Զայրույթը  հոգեբանորեն  բացատրվում  ագրեսիայի դրսևորումներով: Բացատրելու համար հայտում են երեք հիմնական տեսությունները՝

  • Զիգմունդ Ֆրոյդի   հոգեվերլուծության տեսությունը: Նրա խոսքերով, զայրույթը հանդիսանում է անհատի ներդաշնակ ներգրավվածության ագրեսիայի արդյունքը: Զայրույթի առաջադիմական ճնշումը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների:
  • Ըստ ագրեսիայի-ֆրուստրացիայի տեսությանը ագրեսիան հիմնականում հիասթափության արձագանք է, իսկ զայրույթը՝  ագրեսիայի  թուլացում։
  • Ալբերտ Բանդուրայի   սոցիալական ուսուցման տեսությունը ենթադրում է, որ զայրույթը, ինչպես նաև մյուս բոլոր զգացմունքները, հանդիսանում է անհատի ուսուցման արդյունք, ովքեր օրինակ են վերցնում հասարակությունից։
Շնորհակալություն ուշադրության համար.

Շնորհակալություն ուշադրության համար.


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!