Դրամական շրջանառությունն Արտաշեսյանների օրոք
Ամեն մի պետության անկախության և ինքնուրույնության երաշխիքներից մեկը սեփա-կան դրամական համակարգի ձևավորումն է և շրջանառության մեջ դնելը:
Հայկական դրամների անդրանիկ օրինակները ծագել են Ք.ա.ІІІ-ІІ դարերում:Նրանց թողարկումը կատարվել է Ծոփքում և Փոքր Հայքում առաջացած թագավորությունների կողմից: Այս շրջանի հայկական դրամները ոչ թե ոսկուց կամ արծաթից էին, այլ պղնձից և ունեին զուտ տեղական նշանակություն` ներքին շուկայի ոլորտից դուրս չէին անցնում: Փոքր Հայքի ու Ծոփքի մեջ Ք.ա. ІІІ-ІІ դարերում ապրանքադրամական հարա-բերությունների զարգացումը այնպիսի աստիճանի էր հասել, որ մանր առևտուրն ան-գամ կատարվում էր դրամով, մի հանգամանք, որ կարող է առաջանալ դրամի ֆունկ-ցիոնալ նշանակության լիակատար ծավալման, քաղաքական կյանքի ու նրա առևտրի խորացման պայմաններում:
Դրամական շրջանառության հարցերը դուրս են մնացել հայ դրամագիտության տե-սադաշտից և չեն քննվել երկրի քաղաքական ու տնտեսական պատմության հետ ա-ռնչված: Եթե պարզվի, թե ինչպիսի դրամներ են տարածված եղել երկրում պատմական զարգացման ընթացքում, ապա պարզ կլինի,թե ինչպես է զարգացել երկրի տնտեսութ-յունը, ներքին ու արտաքին առևտուրը, ապրանքափոխանակությունը:
Դրամային շրջանառությունը Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել է Ք.ա. V դարի վերջերին, որովհետև բացառված չէ, որ այս շրջանում ուշ արխայիկ կամ վաղ դասա-կան շրջանի դրամները Փոքր Ասիայից կարող էին թափանցել հայկական շուկաները, հատկապես տարանցիկ առևտրի մայրուղիներին մոտ գտնվող հայաբնակ վայրերը:
Հայաստանն իր աշխրհագրական դիրքի շնորհիվ չէր կարող դուրս մնալ Առաջավոր Ասիայի դրամային շրջանառության ոլորտից: Սակայն հայկական դրամների միջազ-գային ճանաչումը դիտվում է Արտաշեսյանների հզորության բարձրագույն շրջանում ` սկսած Տիգրան Մեծի թագավորության տարիներից: Եվ քանի որ Արտաշատը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտրի խոշոր կենտրոն էր, և այստեղ վաճառում էին և տեղականն, և տարբեր երկրներից բերված ապրանքներ, ուստի Տիգրան Մեծի դրամ-ները թողարկվում էին ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայոց տիրակալության սիրիական քաղաքներում:
Ընդհանրապես մետաղյա դրամների շրջանառությունը սկիզբ է առել հունական աշ խարհում Ք.ա. VІІІ-VІІ դարերի սահմանագլխին: Վաղ հայկական թագավորներ Երվանդ 1-ին Սակավակյացը և նրա հաջորդ Տիգրան Երվանդյանը դրամներ չեն թողարկել: Անտիկ աշխարհի դրամագիտական նյութի մեջ հայկական ծագում ունեցող արխաիկ դրամներ հայտնի չեն: Հայաստանում գտնված ամենահին դրամները վերաբերում են Ք.ա.VІ-V դարերին և պահպանվել է հատուկենտ նմուշներով: Դրանք են` 1.Աքեմենյան արծաթ դրամ մեկ հատ, 2.Միլեթյան արծաթ դրամ երկու հատ, 3. Աթենական արծաթ դրամ մեկ հատ :(1,էջ 11)
Աքեմենյան տիրակալության վերջին շրջանում, հատկապես Ք.ա. ІV դարում, տեղական սատրապները նվաճել էին սեփական դրամ թողարկելու իրավունքը: Այդ դրամների թո-ղարկումը կապվում է Հայաստանի աքեմենյան կառավարիչներ Տիրիբազոսի և Օրոն-տասի անունների հետ: (2,էջ 690): Սակայն պարզվելէ , որ ոչ մեկը և ոչ էլ մյուսը դրամներ չեն թողարկել, նրանց դրամները ծագել են Աքեմենյանների փոքրասիական երկրամասերից, ուր պաշտոնի բերումով նրանք իշխանություն են ունեցել և տեղական առևտրի համար դրամներ են թողարկել: Եվ այս դրամները բնորոշ են հենց Փոքր Ասիայի արևմտյան մասերին: ( 1, էջ 17,24):
Արդեն Ք.ա. ІV դարի վերջերից Հայաստանն ընդգրկվում է հելլենիստական պե-տությունների դրամական շրջանառության մեջ: Հայկական շուկաներ են թափանցում ատտիկյան համակարգի ոսկյա ու արծաթյա դրամները:(2,էջ 691):
Հայաստանում հելլենիստական դրամների շրջանառությունը կատարվել է ինչպես տեղական, այնպես էլ օտար ծագման դրամական միավորներով, որոնք միջազգային ապրանքափոխանակության շնորհիվ թափանցել ու տարածվել են արհեստների ու առևտրի հայկական կենտրոնները: Հայկական լեռնաշխարհում հելլենիստական դրամ-ների շրջանառությունը սկսվել է Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրախմաներով /դրաքմե, դրամ/ և տետրադրախմաներով /չորեքդրամյաններով/: 1,էջ 28-30:
Ալ. Մակեդոնացու դրամներն առաջինն էին, որի վրա պատկերված էր միապետի իրական դիմագծերը, իսկ մինչ այդ դրոշմում էին միայն պաշտանմունքային պատկեր-ներ: Սակայն Ալ. Մակեդոնացու դիմանկարը պատկերված էր Հերակլեսի կերպարան-քով: Տիգրան Մեծի և Արտավազդ ІІ -ի դրամների վրա ևս պատկերվում էր արքայի դի-մանկարը, ինչպես Մակեդոնացու դրամների վրա: Հայաստանում արտաքին ապ-րանքափոխանակության բերումով տարածում են գտել նաև սելևկյան և փյունիկյան դրամները:3,էջ 22-25:
Երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական տնտեսական հզորացումը Ք.ա. ІІ-І դարերում պայմանավորեց հայկական դրամների ավելի ծավալուն թողարկումը Արտա-շեսյանների օրոք: 2,էջ 693: Արտաշեսյաններից դրամներ են թողարկել Տիգրան І-ը, Տիգրան ІІ-ը, Արտավազդ ІІ-ը, Արտաշես ІІ -ը, Տիգրան ІІІ -ը , Տիգրան ІV -ը, Արտավազդ ІІІ-ը, Արտավազդ ІV-ը, Տիգրան V-ը: Շրջանառության մեջ տարբեր է եղել նրանց դերը Հայաստանի ապրանքափոխանակության գործարքներում:1,էջ 33:
Արտաշատն, ընդհանրապես, եղել է ներքին և արտաքին առևտրի խոշոր կենտրոն, նաև ապրանքափոխանակության կետերից մեկը: Եվ պատահական չէր, որ Տիգրան Մեծը մեծացնելով իր պետության տարածքները, վերահսկում էր միջազգային առևտրի գլխավոր ճանապարհները:4, էջ 50
Արտաշեսյանների դրամները ճանաչելը դժվար չէ: Նրանք բոլորն ունեին հայկական հատկանշական խույրը /Tiara,որը որոշակի տարբերվում էր այն խույրերից, որը կրում էին հարևան Կոմմագենեի թագավորները: Իր մասնավոր ձևից բացի, դրամների վրա տեսնված հայկական խույրը ճանաչվում էր իր ունեցած աստղով և ընկերակցող մեկ կամ երկու արծիվներով:
Միակ դրամը, որ վերագրվում է Արտածես առաջինի հայր Զարեհին, ըստ երևույթին կեղծ է եղել: Թագավորի գլուխը թեքված է դեպի աջ և կրում էր խույր: Առաջին կողմում Զարեհ անունն է, դարձերեսին գրած է արքայից արքա: Անհնար է պատկե-րացնել, որ այս իշխանը, որ նշանակված է եղել Սելևկյանների կողմից, կոչված լինի արքայից արքա: Հայկական խույրը վկայում է, որ այս դրամը Ծոփքի Զարեհին չի պատկանի, որովհետև Ծոփքի թագավորնները բոլորովին տարբեր տեսակի գլխարկ էին կրում իրենց դրամների վրա: Արտաշես І -ի և Արտավազդ І -ին վերագրվող դրամներ չեն գտնվել: 5,էջ 28-29: Իսկ Տիգրան І-ի օրոք դրամները տարածման խիստ սահմա-նափակ ոլորտ են ունեցել:1, էջ 33:
Տիգրան Մեծի արծաթե և պղնձե հիմնականում բոլոր դրամների վրա թագավորի գլուխը միշտ աջ է թեքված: Սրա պատճառն այն է, որ Տիգրան Մեծից առաջ Հայաս-տանը կապված էր Պարթևստանի հետ թե՛ քաղաքական և թե՛ մշակույթային կապերով: Տիգրան Մեծը հենց սկզբից հակառակվում է պարթևներին և իրականությանը, և քաջա-լերում էր հունականությանը: Հանդես էր գալիս որպես հելլենոֆիլ: Այսպես Հայաստանն արևմուտք դարձավ և որդեգրեց հունական և սելևկյան դրամների տիպը:5, էջ 29-32:
Արտաշեսյան դրամների մեծամասնությունը պատկանում են հենց Տիգրան Մեծին, որովհետև վերջինս երկար է կառավարել և քաղաքական մեծ հաջողություններ է ունե-ցել: 5,էջ32: Ներքին ու արտաքին առևտրի պահանջով Տիգրան Մեծի դրամները թո-ղարկվում էին ոչ միայն բուն Հայաստանում, այլև հայոց տիրակալության սիրիական քաղաքներում; Նրա դրամները թողարկվում էին ինչպես Արտաշատում, Տիգրանակեր-տում, այնպես էլ Սիրիայում` Անտիոքում և Դամասկոսում:4,էջ 50:
Անդրկովկասում նրա արծաթե դրամները տարածվել են Արարատյան դաշտի, Շիրակի, Գեղարքունիոի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի շրջաններում, Քուռ գետի միջին հոսան-քից մինչև Սև ծովի մերձավոր վայրերը: Հազվադեպ են նրա պղնձե դրամները, իսկ ոսկի դրամներ ինչպես Տիգրան Մեծի, այնպես էլ նախորդող ու հաջորդող Արտաշեսյան թագավորների կողմից չեն թողարկվել:1, էջ34: Սակայն Տիգրան երկրորդին վերագրվել են կեղծ ոսկե դրամներ: Ատրպետն այս դրամը կեղծ չի համարել և ասում էր, որ այս դրամը պատկանել է Պարսկաստանի Շահ Մուզուֆար-Էդ-Դինին /1896-1906/, որն այս դրամը գործածել է իբրև ժամացույցի շղթայի զարդ: Մահից հետո դրամն անցել է նրա որդի Մուհամմեդ Ալիին, որն այն նվիրել է Վանի փոխհյուպատոս Օլֆերիև Սերգեյ Պետրովիչին: 1910թ. Երվանդ Լալայանը այն գնել է և նվիրել Մաթեոս Բ կաթողիկոսին: Վերջինս էլ այդ դրամը դրել է Էջմիածնի թանգարանում: Տիգրան Մեծին վերագրվել են նաև այլ ոսկե դրամներ, որոնք, իհարկե, ևս կեղծ էին: 5, էջ 82-85:
Ընդհանրապես Տիգրան Մեծի դրամների վրա հանդիպում ենք երեք տեսակ տիտղոսների` , և , և այս տարբերությունը գալիս է և այդ դրամների ` նրա թագավորության տարբեր տարինե-րին պատկանելուց, և դրանց հատման վայրերից: Արտաշես երկրորդից հետո Հռոմից կախում ունեցող թագավորները անվանվում են , անկախները` :2,էջ 668:
Ի տարբերություն Տիգրան Մեծի` Արտավազդ երկրորդի դրամները շատ քիչ օրի-նակներով են հայտնի, և նրա իշխանության տարիներին դրամների թողարկումը կա-տարվում էր գերազանցապեզ Հայաստանում:2, էջ 695:
Արտավազդի դրախմաները հայկական դրամների հաջորդ և վերջին խումբն են` Տիգ-րան Մեծի դրամներից հետո, որոնք պատկերատիպի, մասնավորապես արքայական դիմանկարների կատարելությամբ հելլենիստական հայ արվեստի լավագույն ստեղծա-գործությունների շարքին են դասվում: 3,էջ 29-30: Արտաշատում թողարկված դրախմայի Ա կողմում Արտավազդի կիսանդրին է հայկական թագով` դեպի աջ, պարանոցին երեք օղակաձև մանյակներ, իսկ թագի ճակատային մասը զարդարված է երկու արծիվների և նրանց միջև արևի պատկերով: Հայոց արքայի նրբագեղ դիմաքանդակը վերցված է երկարավուն ուլունքների շարվածքով ստեղծված շրջանակի մեջ: Դարձերեսի կենտրո-նում էլ չորս ձիերով լծված մարտակառք է , որի արշավանքը դեպի ձախ վարում է ճա-ռգայթաձև թագով մի մարդկային կերպարանք: Վերջինիս ձեռքերի մոտ հաղթության դի-ցուհին պսակ է բերում: Արձանագրությունը` արքայից արքա Արտավազդ ` երիզված շրջանակ չունի, կշիռը` 4,02 գրամ, տրամագիծը` 20 մմ: Գտնվել է Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում, պահվում է Հայաստանի պատմության պետական թանգա-րանում:1,էջ 56 :
Ի տարբերություն Տիգրան Մեծի` Արտավազդ ІІ -ի դրամների վրա հայկական խույրի ականջակալները ծալված են և ամրացված ճակատային մասին, որով տեսանելի է դարձել հայոց արքայի դեմքն առավել լրիվ, քան նրա հոր դրամների վրա: Հայոց ար-քան իր ականջը զարդարել է օղով, իսկ պարանոցը երեք շարք մանյակներով` ար-քայական զարդաքանդակներ, որոնք լրիվ չէին դիտվում Տիգրան Մեծի դրամների վրա: 3,էջ 30:
Դրախմաների վրա Արտավազդ ІІ -ի դիմագծերը իդեալականացված են այնպիսի նրբա-գեղությամբ, ինչպես հելլենիստական արվեստում ներկայացված էր Ապոլլոնը: Հեթանոս հայերի մոտ Արեգ-Ապոլլոն-Տիր աստծո պաշտամունքն անցյալից եկող խոր արմատներ ուներ և Արտշեսյանների օրոք պետական երկրպագության բնույթ էր ստացել: Ապոլլոնյան դիմագծերով դրամի վրա պատկերված Արտավազդ ІІ -ը, բացի միապետ լինելուց, ջատագով էր արվեստի ու գրականության:3,էջ 30:
Արքա Արտավազդ գրությամբ դրամները, ըստ երևույթին, թողարկվել են առաջինը: Արքայից արքա Արտավազդ գրությամբ դրախմաները և բրոնզները Արտավազդի դրամաթողարկման ժամանակագրության մեջ միջանկյալ տեղ են գրավում և ժամա-նակով միմյանց մոտ են: Արտավազդ ІІ -ի դրախմաները թողարկվել են Ք. ա. 50/49 և Ք.ա. 49/48թթ.: Երևի թե նույն տարիներին էլ թողարկվել են նրա բրոնզները:
Արտավազդի տետրադրախմաները` արքայից արքա աստվածայինի գրությամբ, թվագրվում են Ք.ա 39/38 և Ք.ա. 38/37թթ.: 6,էջ 86-87, 95-95:
Արդեն Արտավազդի թագավորության վերջին տարիներին հռոմեական զորքի արշա-վանքները, նրա ձերբակալությունը և մահը առժամանակ կասեցնում են հայկական ազգային դրամների թողարկումը: 2,էջ 97: Այս շրջանում Հայաստանը ներկայացվում էր Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի դրամներում, որոնց վրա գրված էին` , , , : Դրամների այս գրությունները ցույց են տալիս, որ թողարկումը կատարվել է Հայաստանը նվաճելուց և Արտավազգին գերեվարելուց հետո աշնանը Ալեքսանդրիայում կազմակերպված հաղթահանդեսի և կապակցությամբ, երբ Կլեոպատրան Անտոնիոսի կողմից հռչակվեց թագավորների թագուհի: 6,էջ 110-114:
Օգոստոսը ևս հետևել է Անտոնիոսի օրինակին, և ևս թողարկում է շքադրամներ` նվիրված Հայաստանին հետևյալ արձանագրություններով` և : Այս շքդրամները մասսայական թողարկում չեն ունեցել, հետևաբար Հայաստանում և ընդհանրապես միջազգային շրջանառության մեջ լայն տարածում չէին կարող ունենալ:
Արդեն հաջորդ տարիներից հայտնի է Արտավազդ ІІ -ի որդի Արտաշես ІІ -ի պղնձյա դրամը, որի մի կողմին դրոշմած է երիտասարդ դիմագծերով Արտաշեսի դիմաքան-դակը` կիսանդրու չափով` գլխին պապենական թագը: Մյուս կողմին ցույց է տրված հաղթություն բերող դիցուհին` պսակը ձեռքը, սլացիկ վազքի մեջ և գրված է , որովհետև նա շուրջ տասը տարի գլխավորեց իր ժողովրդի պայքարը հռոմեական նվաճողների դեմ: Տիգրան ІІІ -ի իշխանության տարիներից պահպանված հայկական դրամներն արդեն հայտնի են որոշակի պատկերաքանդակներով:2,էջ 696-699: Նրա պղնձե դրամի երեսին թագավորի կիսանդրին է աջ թեքված` ապարոշով, ան-մորուս, կրում է հինգ ծոպով խույրը, ութատամնավոր խոշոր աստղ: Դարձերեսին գրված է` և պատկերված է փիղ դեպի ձախ, կնճիթն էլ կախ/ հաղթանակի դիցուհին է նման պատկերով/: Այս դրամը հավանաբար թողարկվել է Արտաշատում և տեղական նշանակություն է ունեցել:5, էջ 54-55:
Դրախմայի վրա էլ թագավորի կերպարն է դեպի ձախ կանգնած, հագին երկար պատմուճան, գլխին` հայոց թագը, աջ ձեռքը պարզած աջաջ, իսկ ձախով երկար գա-վազանն է բռնած, իսկ մյուս կողմին գրված է :
Տիգրան ІІІ-ից հետո արդեն Հայաստանում ազգային դրամների թողարկումն ավելի է սահմանափակվում: Պտուկյանը վկայում է , որ Արտավազդ ІІІ –ից ոչ մի դրամ ծանոթ չէ , իսկ Տիգրան արքայի պատկերներով դրամները հայտնի են բացառապես պղնձյա միավորներով, մի իրողություն, որը ևս վկայում է նրանց զուտ տեղական նշա-նակության մասին:Ի տարբերություն իր տոհմի բոլոր նախորդ արքաների` Տիգրան ІV-ը դրամների վրա պատկերված է միանգամայն ինքնատիպ` նա կրում է պատկառելի մո-րուք, ունի տարեց մարդուն բնորոշ դիմագծեր, որով էլ մեծապես հեռացել է հելլենիս-տական Արևմուտքի արքայական կերպարներից: Տիգրան ІV -ի դրամների վրա կան , և արձանագրությունները: Առաջին տիտղոսաձը նշված է բարի ճակատագրի կամ հաղ-թանակի դիցուհու պատկերների հետ, երկրորդը` Աթենասի կերպարի, երրորդը` Վա-հագնի և կամ փղի պատկերների հետ: Սրանք թողարկվել են Ք.ա. 8-5թթ.: Թագավորության երկրորդ շրջանում իր քույր Էրատոյի հետ միասին ևս թողարկվել են պղնձյա դրամներ:2,էջ 697:
Այս դրամների երեսին Տիգրանի կիսանդրին է դեպի աջ` հայկական խույրով և ապարոշով` տիտղոսով: Դարձերեսին Էրատոյի կիսանդրին է ` արձանագրությամբ: 5, էջ 59:
Տիգրան ІV-ի և Էրատոյի դրամներով էլ հիմնականում ավարտվում է Արտաշեսյան հարստության դրամահատական գործունեությունը: Արտաշեսյաններից հետո հայ ազ-գային դրամների թողարկումը դարերով կանգ է առնում:
Սակայն Հայաստանում Արտաշեսյան դրամների շրջանառությունը շատ ավելի երկար է տևել, քան Արտաշեսյանների քաղաքական իշխանությունը. միշտ էլ սկզբում նոր դրամների հետ շրջանառության մեջ են լինում հին դրամները:
Գրականություն
1.Մուշեղյան Խ. Երևան1983թ.:
2. հատոր 1, ԳԱ հրատարակություն, Երևան 1971թ.:
3.Մուշեղյան Խ. , Երևան 1973թ.:
4.Аракелян Б. “Арташат” І , Ереван 1982г.:
5.Պտուկեան Զ. , Վիեննա 1969թ.:
6. Վարդանյան Ռ. ,Երևան 2004թ.: