Ձեռքի կարի մի քանի տեսակներ
Հագուստ կարելու համար, հարկավոր է դետալները կարել, միացնել իրար: Կարերը լինում են երկու տեսակ` ձեռքի և մեքենայի: Դիտարկենք ձեռքի կարի մի քանի տեսակներ.
Շուլալակար (բլանդ) — այս կարն ամենատարածվածն է, այն կիրառվում է կարվող հագուստի մասերը չափափորձելու կամ արդուկելու ժամանակ ժամանակավորապես ամրացնելու համար, իսկ մեքենակարելուց հետո այն պետք է քանդել:
Շուլալակար — այս կարը նախորդի նման է, բայց կիրառվում է ոչ թե կտորները միացնելու համար, այլ նշումներ անելու համար:
Պատճենահան կար — շուլալվում է շատ թույլ, որից հետո մկրատով կտրել այնպես, որ կտորների վրա մնա ու պահպանվի պատկերը կամ այն ինչ նպշել եք:
Փաթաթակար — կիրառվում է փոռերի եզրերը ձևավորելու համար: Կտորի եզրը ծալվում է թարս երեսի վրա 0,3-0,5սմ, վերցնում են 2-3 թել շալված եզրի կողմից և 2-3 թել ծալված կողմից: Պարտադիր չէ ամեն կարից հետո թելը ձգել: Աշխատանքը ավելի արագ կատարելու համար 30-40 կարից հետո կարելի է թելը ձգել: Կարի խտությունը` 3կար 1սմ-ի վրա:
Փոխադրիչ կար (a.շիտակ երես, b.թարս երես) — շուլալակարի մի տեսակ է, որը կիրառվում է կտորի ձևավոր կտրված եզրեը միմյանց հարմարեցնելու կամ համապատասխանեցնելու համար: Ծալված եզրով կտորը դրվում է մյուս կտորի շիտակ երեսի վրա, ամրացվում է քորոցներով և շուլալվում: Թարս երեսից նույնպես շուլալվում է և թակալակարվում (строчка):
մեքենայակար — սա ամենաամուր կարն է, որը նման է մեքենայի թակալակարին:
դարձկար — այս կարը նման է մեքենայակարին, պարզապես կարերն իրարից հեռու է արվում:
1а, 1б, 2, 3 Մաքրակար — այս կարերը օգտագործվում են թափվող կտորների եզրերը կարելու համար:
Այստեղ ցույց է տրված թե ինչպես պետք է կտորը նախապատրաստել կցակարի համար: Կա երկու տեսակի կցակար`
Կցակար կամ բաց կցակար
Գաղտնակար
Խաչկար — այն կիրառվում է հաստ, չթափվող կտորների եզրերը կարելու կամ գաղտնակարելու համար:
Բացի ձեռքի կարերից, կան նաև զարդակարեր, որոնք կիրառվում են հագուստի արտաքին մասի վրա, ավելի գեղեցկացնելու, որոշ դեպքերում նաև ամրացնելու համար:
а. Պատկար
б. Օղակակար
в.Եղևնակար
г. д. Խաչկարեր
е. Մերեժկա կամ թելքաշ
ж. Բուրգ — այս կարատեսակով ամրացնում են դարսերը, գրպանները, կտրվածքները: Ավելի ամրություն տալու համար կարելի է տակից մի փոքր կտոր կպցնել:
http://www.mkuzak.am/wp-content/uploads/%D4%B4%D5%A5%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D5%B21.pdf
գիրք դերձակ մոդելավորող
Գործվածք /կտոր/
Գործվածքը, կամ ինչպես ընդունված է ասել` կտորը, կազմված է հենքից և միջնաթելից:
Կտորները բաժանվում են տարբեր տեսակների` կախված այն բանից, թե ինչ հումքից են պատրաստված, ինչ գույների են, ինչ հատկություն, ինչ ֆակտուրա /մակատեսք/ ունեն:
Կտորների տեսակները
ըստ պատրաստման հումքի
♦բնական
բուսական ծագումով /բամբակ, կտավ, քաթան, կանեփ/
կենդանական ծագումով /բուրդ, բամբակ, մետաքս/
հանքանյութերից ստացված /ասբեստ/
♦քիմիական
արհեստական
օրգանական նյութերից /ցելյուլոզ, սպիտակուց/
անօրգանական նյութերից /վիսկոզա, ացետատ, մետաղական թելեր, լյուրեկս/
սինթետիկ
պոլիամիդե կտորներ
պոլիեսթերե կտորներ
պոլիպրոպիլենից կտորներ
պոլիվինիլե կտորներ
Կտորների գունային դասավորումը
միագույն ներկված
բազմագույն ներկված
Ըստ հաստության կտորները բաժանվում են
բարակ և նուրբ
հաստ
փափուկ
կոշտ
ծանր
թեթև
բացառիկ
Ըստ մակատեսքի`
մահուդ /մամլած կամ սեղմած, հարթ, խավոտ/
բայկա /խավոտ/
տափակեցրած, գրտնակած երկկողմանի
թավիշ
Ըստ նշանակության
շրջազգեստների համար նախատեսված
բլուզների
կոստյումների
վերարկուների
կուրտկաների համար նախատեսված
աստառացու
պաստառացու /կահույքի/
վարագույրների համար նախատեսված
տեխնիկական
սպիտակեղենի
այլ նշանակության
Կտորների տեսակները ըստ հատկանիշների
անջրանցիկ
հիդրոսկոպիկ — օդից քաշում է խոնավությունը և պահում իր մեջ
կապիլյար — ջուր է ներքաշում
օդափոխվող
գոլորշին անցկացնող
էլեկտրականացող — իր մակերևույթին ստատիկ լիցքեր է հավաքում
մերսերացված — հատուկ նյութերով մշակվում է, որը նպաստում է կտորի նախնական տեսքը պահելուն, ուշ է փչանում
Կտորները լինում են նաև
դաջազարդ
հյուսքի ընթացքում նախշազարդվող
ձեռքով կամ մեքենայով ասեղնագործված
Կտորները տարբերակվում են նաև ըստ հյուսքի տեսակների
պարզ, հասարակ հյուսք — պալատնո, սարժ, սատին
հատուկ մանր հասկանման հյուսք — կանվա
խառը հյուսք — վանդակավոր, գծավոր կտորներ
ժակարդանման — խոշոր նախշերով ( պարզ և բարդ)
երկտակ հյուսք — դրապ, որոշ մետաքսի կտորներ
խավոտ գործվածք -բարխատ, պոնբարխատ, վիլվետ
մշակված եզրերով կտորներ
Կտորները ունեն
Ըստ հումքի (թելի) կտորները լինում են
Ըստ մանվածքի թելը կարող է լինել — սանրային,սանրավոր, սանդերքավոր և խառը տիպի:
♦Սանդերքավոր թելը պատրաստվում է երկար մանրաթելերից /բուրդ, բամբակ/: Սանդերքաժապավենը, որի օգնությամբ կատարվում է սանդերքային մանումը, ասեղների սահուն համակարգ ունի: Սանդերքային եղանակով արտադրվում են նուրբ, հարթ, ամուր և էլաստիկ թելերը /կաշմիր, մելիսա, գաբարդին/: Այս մեթոդով արտադրված բրդյա կտորներից հայտնի է շեվիոտը: Կտորի այս տեսակը էլաստիկ է և մի քիչ կոշտ, պատրաստի կտորի շիտակ երեսը յուրահատուկ փայլ ունի: Սանդերքային եղանակով արտադրվում են նաև մոհերից կտորները:
♦Սանրային հյուսքի ժամանակ օգտագործվում է կոշտ, ֆիքսված ասեղ, միջին, կարճ և շատ կեղտոտ մանրաթելերը մշակելու համար: Այս տեսակի թելերից հյուսվում են կոշտ, ամուր, փափուկ կտորներ: Այս կտորներին էլաստիկություն հաղորդելու համար մամլում են և գրտնակում:
♦Անորակ հումքի պատճառով օգտագործում են խառը տիպի հյուսքը: Առաջի էտապում օգտագործում են սանրային եղանակը իսկ երկրորդ և երրորդ էտապում օգտագործում են սանդերքային եղանակը:
Բնական կտորներ
♦Բնական բամբակե կտորներ — դրանք փափուկ, տաք, քրտինքը լավ ներքաշող կտորներն են: Օգտագործվում են սպիտակեղեն, ներքնաշորեր, վերնաշապիկներ, շրջազգեստներ, բլուզներ կարելու համար: Այս տիպի կտորները էլաստիկ են և հարթ: Այս կտորների բացասական հատկանիշները` լվանալիս ճմռթվում են և փոքրանում(մտնում):
♦Բնական կտավե կտորները փայլուն են, հարթ, մաշկը չեն գրգռում:Կտավե կտորները բամբակից ավելի հիգենիկ են: Կտավից խորհուրդ են տալիս կարել ամառային հագուստ: Արևի ճառագայթներից կտավե կտորները չեն գունաթափվում: Այս կտորները օգտագործում են սփռոցներ, սրբիչներ կարելու համար: Թերությունները`շուտ են մաշվում և դեֆորմացվում:
♦Կանեփե կտորներ — Կանեփի արական ցողուններից հյուսված կտորը ավելի նուրբ մանրաթելեր ունի քան իգականը: Կանեփակտավը կոշտ է և կոպիտ, օգտագործվել է գյուղացիական տնտեսության մեջ դառնալով գյուղացիական ծագման, աղքատության սիմվոլ: Վարպետ կանայք կարողանում էին բավականին նուրբ կտոր ստսնալ, որը չէր զիջում կտավին: Կանեփե կտորները մեր օրերում էլիտար են համարվում:
Կանեփե կտորների հատկությունները.
Հիպոալերգիկ է: Այս բույսը իրենից ֆիտոնցիդ է ներկայացնում, վնասատուները ևս չեն մոտենում, սա նշանակում է, որ բույսը քիմիկատներով չի մշակվում, հետևաբար հումքը շատ մաքուր է:
Կտորը պաշտպանում է մաշկը արտաքին վնասակար ազդեցություններից(ծանր մետաղական աղերից, ուլտրամանուշակագույն ուժեղ ճառագայթներից):
Կանեփե կտորից հագուստը չի էլեկտրականանում:
Կտորը կայուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ, չի դեֆորմացվում, լվանալիս չի փչանում: Շորերը որքան երկար են հագնում, այնքան ավելի են փափկում:
Կանեփե կտորները բոլոր կտորներից ամենադիմացկունն են:
Բնական բրդե կտորներ
♦Բուրդը կենդանական ծագում ունի, այն նուրբ է, փափուկ, էլաստիկ և թեթև: Բրդե հագուստը բավական է մի որոշ ժամանակ կախիչից կախել և թեթև ծալքերը հեշտությամբ կուղղվեն:
♦Բրդե կտորները շատ տաք են: Հեշտությամբ են խոնավությունը ներքաշում, դրա համար էլ ուշ են չորանում:
♦Այս կտորները հարկավոր է լվանալ գոլ ջրով, հատուկ լվացող միջոցներով, իսկ մզելիս երբեք չպետք է ոլորել, այլ թողնել, որ քամվի:
Մետաքսե կտորներ
Բնական մետաքսե կտորները արտադրվում են շատ բարակ թելերից, որոնք ստանում են շերամի որդի բոժոժից: Մետաքսե կտորը բարակ է, էլաստիկ, փայլուն և ամուր: Մետաքսե կտորները թեթև են, խոնավությունը հեշտ են ներքաշում և շուտ են չորանում: Մետաքսից կարում են տոնական զգեստներ: Այս կտորների համար հակացուցված են արևի ճառագայթները(շուտ են գունաթափվում) և ուլտրամանուշակագույն ճառագայթները (շուտ են փչանում):
Արհեստական մետաքսե կտորները(վիսկոզա, ացետատային մետաքս) արտադրվում են ցելյուլոզայից, որը ստանում են եղևնու տաշեղներից: Արհեստական մետաքսը խորհուրդ են տալիս օգտագործել որպես աստառացու: Այս կտորները փայլուն են և հարթ:
Սինթետիկ մետաքսե կտորները արտադրվում են սինթետիկ մանրաթելերից, որոնք ստացվում են քարածուխի, նավթի և բնական գազի մշակումից:
Խառը կտորներ
Կտորների որակը բարձրացնելու համար արտադրվում են խառը տիպի կտորներ: Դրանց կազմությունը կարող է լինել այսպես. 70 % բուրդ և 30% սինթետիկ մանրաթելեր, 40% բուրդ և 60% սինթետիկ մանրաթելեր, 45% բուրդ և 55% պոլիէստերե մանրաթելեր: Խառը տիպի կտորները էլաստիկ են, չեն ճմռթվում, ալերգիա չեն առաջացնում: այս կտորները ուշ են մաշվում:
Կարի գործիքներ, պիտույքներ և նյութեր
Կարի գործիքներ, պիտույքներ և նյութեր
Հագուստի պատրաստման գործընթացը կազմված է ձեռքի և մեքենայի կարերի, արդուկի, հարդարահքների աշխատանքներից, որոնց կատարման համար պահանջվում են հատուկ հշխատանքային գործիքներ, պիտույքներ և նյութեր որոնցից են.
1. Սանտիմետրաժապավենը և քանոնը, որոնք օգտագործվում են չափեր վերցնելու, գործվածքները չափելու համար:
2.Դերձակի մկրատն անհրաժեշտ է գործվածքը կտրելու, ձևելու համար: Մկրատները լինում են մեծ, միջին և փոքր: Մեծ մկրատով ձևում են հաստ գործվածքները, միջին մկրատով` բամբակյա, մետաքսյա և թեթև բրդյա գործվածքները, փոքր մկրատով փոքր կտրվածքներ են անում, թել են կտրում և այլն:
3. Ձեռքի կարի ասեղ — ամենաբարակ ասեղը Ν1-ն է, իսկ ամենահաստը` Ν12-ը:
4. Գնդասեղներն անհրաժեշտ են ձևելիս ձևվածքը կամ շաբլոնը գործվածքին ամրացնելու, նախքան շուլալակարելը մասերն իրար ամրացնելու, հագուստը չափափորձելու համար:
5. Մատնոցն անհրաժեշտ է ասեղը գործվածքի մեջ մտցնելու և մատը ծակելուց պաշտպանելու համար: Հագնում են աջ ձեռքի միջնամատի վրա: Օգտագօրծվում են 3 տեսակի մատնոցներ` հատակով կոնաձև, առանց հատակի կոնաձև և օղակաձև:
6.Բարձիկն անհրաժեշտ է կարելիս նրա վրա ասեղներ և գնդասեղներ ամրացնելու համար:
7.Բրիկն օգտագործում են շուլալակարի թելերը դուրս քաշելու, գոտու անկյունները հավասարեցնելու, օղակներն ուղղելու համար:
8.Դերձակի կավիճը լինում է տարբեր գույների տափակ սալիկների ձևով: Որոշ գործվածքների վրա դերձակի կավիճը հետքեր է թողնում, այդպիսի գործվածքների վրա գծում են չոր, բարակ ձեռքի օճառով, որոնք հեշտությամբ մաքրվում ենչոր լաթով:
9.Մանեկենն օգտագործում են շուլալակարած և պատրաստի հագուստը չափափորձելու համար: Դրանք լինում են տարբեր չափսերի:
10. Նյութերը — կարելու և ձեռագործելու համար օգտագործում են կոճի /կարի/ ձեռագործի թելեր, լցաթելեր: Կարի թելերը լինում են կոճերի, գլանակների վրա: Ամենաբարակ թելը Ν100 և ամենահաստը Ν10:
սկզբնաղբյուր`https://marysergeyevna.wordpress.com