| Ամիս, ամսաթիվ | Դասի N | Դասի բաժինը, թեման, նյութը | Սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջները ըստ Ա, Բ, Գ մակարդակների | Տնային հանձնարարություն |
| | 1. | Ներածություն | |
| ԲԱԺԻՆ 1. ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐ (7 ԺԱՄ) |
| | 2. | Ճակատամարտ Հռոմի համար | Ա մակարդակ Իմանա` ժողովուրդների մեծ գաղթի մասին, բարբարոսական ցեղերի, Ֆրանկական պետության ստեղծման, Սրբազան Հռոմեական կայսրության առաջացման, վիկինգների արշավանքների, Կիևյան Ռուսիայի կազմավորման և մկրտության մասին: Կարողանա՝ Քարտեզի վրա ցույց տալ Արևելյան և Արևմտյան հռոմեական կայսրությունները, Ֆրանկական պետությունը, Հին Ռուսիան, թվարկել նշանավոր տիրակալների անուններ, կազմել կարևոր որոշ իրադարձությունների ժամանակագրություն: Բ մակարդակ Իմանա ` Արևելահռոմեական կայսրության սահմանների և ազգային կազմի, քրիստոնեական եկեղեցու ձևավորման, Կառլոս Մեծի նվաճումների, վիկինգների դարաշրջանի մասին, վաղմիջնադարյան Եվրոպայում կատարված կարևորագույն իրադարձությունների, մշակութային կյանքի զարգացման ու ձեռքբերումների մասին: Կարողանա ՝Քարտեզի վրա ցույց տալ բարբարոսական ցեղերի տեղաշարժը, գնահատել վաղմիջնադարյան Եվրոպայում կատարված կարևորագույն իրադարձությունները, բացատրել ժողովուրդների մեծ գաղթ, բարբարոսներ, կնյազ, վարյագ, ավատատիրություն հասկացությունները Գ մակարդակ Իմանա ` Բյուզանդիայի հզորացման նախադրյալները Հուստինիանոս I-ի և Մակեդոնական (Հայկական) դինաստիայի օրոք, վաղմիջնադարյան Եվրոպայում կատարված կարևորագույն իրադարձությունների պատճառների ու հետևանքների մասին: Կարողանա՝ վերլուծել վաղմիջնադարյան Եվրոպայի տարբեր երկրների հասարակական կյանքը, պետական կարգը, բանակը, մշակութային, տնտեսական զարգացմանը նպաստող պայմանները, համեմատել նշանավոր պետական գործիչներին, նրանց վարած քաղաքականությունը: | Էջ10-14 |
| | 3. | Քրիստոնեական եկեղեցին | Էջ15-18 |
| | 4. | Բյուզանդիան Հուստինիանոս I-ի դարաշրջանում | Էջ 19-22, 31- 34 |
| | 5. | Գործնական աշխատանք | |
| | 6. | Ֆրանկները | Էջ23-26 |
| | 7. | Սրբազան Հռոմեական կայսրությունը | Էջ27-30 |
| | 8. | Վիկինգների դարաշրջանը | Էջ39- 42 |
| | 9. | Հին Ռուսիան | Էջ35- 38 |
| | 10. | Թեմատիկ գրավոր աշխատանք |
| ԲԱԺԻՆ 2. ՄԻՋՆԱԴԱՐԸ ԾԱՂԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ (6 ԺԱՄ) |
| | 11. | Ավատատիրական հասարակարգը | Ա մակարդակ Իմանա` ավատատիրական հարաբերությունների ձևավորման, ավատատիրական աստիճանակարգության, գյուղական համայնքի, միջնադարյան քաղաքների, համքարությունների, խաչակրաց արշավանքների, միջնադարյան դպրոցների ու համալսարանների, նշանավոր գործիչների մասին: Կարողանա՝ թվարկել և քարտեզի վրա ցույց տալ Արևելքում առաջացած խաչակրաց պետությունները, միջնադարյան նշանավոր համալսարանական քաղաքներ, նշել միջնադարի ծաղկման ժամանակաշրջանի մի քանի կարևոր իրադարձություններ: կազմել միջնադարի ծաղկման ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն: Բ մակարդակ Իմանա` ավատատիրական հասարակարգի էության, միջնադարում գյուղացիների և ավատատերերի կենցաղի, քաղաքների առաջացման ու զարգացման նախադրյալների, խաչակրաց շարժման պատճառների ու հետևանքների, XIII դ. նշանավոր տիրակալների, միջնադարյան համալսարանների գործունեության, հերետիկոսների դեմ մղվող պայքարի մասին: Կարողանա՝ բացատրել սենյոր, վասալ, համքարություն, ավատ, ասպետ, եռադաշտային համակարգ, դեկան, բանադրանք, խաչակիր, կաթոլիկ, ուղղափառ , ինկվիզիցիա, գիլդիա, յոթ ազատ արվեստներ, հոգևոր-ասպետական միաբանություն հասկացությունների իմաստը: Գ մակարդակ Իմանա` ավատատիրական հարաբերությունների ձևավորման ուղիների, ավատատիրական աստիճանակարգության, համքարությունների ունեցած դերի, Արևելքում առաջացած խաչակրաց պետությունների, կայսրերի և պապերի պայքարի պատճառների ու հետևանքների, համալսարանների խաղացած դերի մասին: Կարողանա՝ բնութագրել և համեմատել ժամանակաշրջանի նշանավոր պետական, հոգևոր, մշակութային գործիչներին, վերլուծել խաչակրաց շարժման պատճառներն ու հետևանքները, քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները: | Էջ44- 51 |
| | 12. | Խաչակիրներ | Էջ52- 56 |
| | 13. | XIII դարի նշանավոր տիրակալները | Էջ 63- 69 |
| | 14. | Քրիստոնեական եկեղեցու պառակտումը | Էջ70- 74 |
| | 15. | Համալսարանները: | Էջ75 -80 |
| | 16. | Կիսամյակային ամփոփիչ աշխատանք |
| ԲԱԺԻՆ 3. ՄԻՋՆԱԴԱՐԻ ԱՇՈՒՆԸ (5 ԺԱՄ) |
| | 17. | Դասային միապետությունը | Ա մակարդակ Իմանա` ավատատիրական հարաբերությունների քայքայման,ազգային պետությունների առաջացման, Հարյուրամյա պատերազմի, Բյուզանդական կայսրության կործանման, Ռուսական կենտրոնացված պետության կազմավորման մասին: Կարողանա՝ ներկայացնել անգլիական և ֆրանսիական դասային միապետության կառուցվածքը, թվարկել ուշ միջնադարի կարևոր իրադարձություններ, քարտեզի վրա ցույց տալ Օսմանյան և Ռուսական պետությունների տարածքային նվաճումները: Բ մակարդակ Իմանա` ավատատիրական հարաբերությունների քայքայման պատճառների ու հետևանքների, ազգային պետությունների առաջացման նախադրյալների, թուրքական նվաճումների, Ռուսական կենտրոնացված պետության կազմավորման գործում Մոսկվայի ունեցած դերի և Ռուսական պետության նվաճումների մասին: Կարողանա՝ ներկայացնել ազգային պետությունների կազմավորմանը նպաստող և խոչընդոտող պայմանները, պարզաբանել Հարյուրամյա պատերազմի պատճառներն ու հետևանքները,բացատրել մանուֆակտուրա, դասային միապետություն, պառլամենտ, գլխավոր շտատներ, ռայխստագ, կորտես, երկրային ժողով, պրիկազ, օպրիչնինա հասկացությունները: Գ մակարդակ Իմանա` դասային միապետությունների առաջացման, Հարյուրամյա պատերազմի պատճառների և հետևանքների, Բյուզանդական կայսրության կործանման հետևանքների, Ռուսական կենտրոնացված պետության կազմավորման նախադրյալների և ընթացքի մասին: Կարողանա՝ վերլուծել ավատատիրության և եկեղեցու ճգնաժամի պատճառները, համեմատել անգլիական և ֆրանսիական դասային միապետության կառուցվածքը, համեմատել Ջոն Ուիկլիֆին և Յան Հուսին, գնահատել ազգային հերետիկոսությունների դերը, բնութագրել և Իվան IV-ին, գնահատել նրա գործունեությունը: | Էջ 82- 86 |
| | 18. | Ազգային պետությունների կազմավորումը | Էջ 87- 90 |
| | 19. | Հարյուրամյա պատերազմը | Էջ91- 95 |
| | 20. | Բյուզանդիայի անկումը | Էջ 96- 100 |
| | 21. | Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը | Էջ101- 106 |
| ԲԱԺԻՆ 4. ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ (4 ԺԱՄ) |
| | 22. | Արաբական խալիֆայությունը | Ա մակարդակ Իմանա` Արաբական խալիֆայության կազմավորման ժամանակը և առաջին խալիֆների անունները, Արևելքի նշանավոր քաղաքներ, կառույցներ, ստեղծագործություններ, Չինաստանում միջին դարերում կատարված գյուտերը, Արևելքում տարածված կրոնական ուղղությունները (իսլամ, հինդուիզմ, բուդդայականություն): Կարողանա՝ Քարտեզի վրա ցույց տալ Արաբական խալիֆայությունը, Մոնղոլական տերությունը, Օսմանյան կայսրությունը, Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան,թվարկել միջնադարում Արևելքի երկրներում տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձություններ, նշանավոր պետական ու մշակութային գործիչների անուններ: Բ մակարդակ Իմանա` իսլամի միավորիչ դերը արաբական աշխարհում, Արաբական խալիֆայության, Մոնղոլական տերության, Օսմանյան կայսրության, Դելիի սուլթանության, Մեծ Մողոլի կայսրության, Տան, Մին կայսրությունների, Տայկա և սյոգունների դարաշրջանների, Արևելքի երկրների մշակութային կարևոր ձեռքբերումների մասին: Կարողանա՝ ներկայացնել Արևելքի երկրների ազգային մշակույթները, Արևելքի ժողովուրդների պայքարը թյուրք-մոնղոլական նվաճողների դեմ, Արևելք-Արևմուտք առևտրա-տնտեսական և մշակութային կապերը, բացատրել Ղուրան, իսլամ, մուսուլման, խալիֆ, հիջրա, շիա, սուննի, ռեկոնկիստա, ընտրություն ըստ արժանիքի, սինտո, սյոգուն, կաբուկի, պագոդա, սամուրայ հասկացությունների իմաստը: Գ մակարդակ Իմանա` Արևելքի երկրներում պետական կազմավորումների առաջացման ժամանակը, նախադրյալները, կարևոր իրադարձություններն ու երևույթները, Արաբական խալիֆայության տրոհման պատճառները, Արևելքի երկրների տնտեսական, ռազմական, քաղաքական հզորության նախադրյալները և անկման պատճառները: Կարողանա՝ համեմատել Արևելքի երկրներում պետական կազմավորումների առաջացման ժամանակը, նախադրյալները, կարևոր իրադարձություններն ու երևույթները, Արևելքի երկրների տնտեսական, ռազմական, քաղաքական հզորության նախադրյալները և քայքայման ու անկման պատճառները, բացատրել, հասկացությունների իմաստը: | Էջ 108- 118 |
| | 23. | Անհանգիստ քոչվորները | Էջ 119- 122 |
| | 24. | Թեմատիկ գրավոր աշխատանք | |
| | 25. | Հնդկաստանը միջնադարում | Էջ123- 127 |
| | 26. | Չինաստանը և Ճապոնիան միջնադարում | Էջ128- 138 |
| ԲԱԺԻՆ 5. ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ (5 ԺԱՄ) |
| | 27. | Աշխարհագրական մեծ հայտնագործությունները | Ա մակարդակ Իմանա` ծովային և ցամաքային նշանավոր հայտնագործություններ կատարողների, XVI-XVII դդ. նշանավոր գիտնականների և քաղաքական գործիչների անուններ: Կարողանա՝ թվարկել Վերածննդի դարաշրջանի նշանավոր գործիչների և նրանց գործերը (դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Դանթե), քարտեզի վրա ցույց տա Աշխարհագրական մեծ հայտնագործություններ և դրանք իրականացրած գործիչների երթուղին: Բ մակարդակ Իմանա` Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և դրանց հետևանքների, Ռեֆորմացիայի սկզբնավորման, տարածման և հետևանքների մասին: Կարողանա՝ ներկայացնել ուշ միջնադարում գիտության մեջ կատարված նոր գյուտերը ու դրանց նշանակությունը, գնահատել Վերածննդի մշակույթը, աշխարհագրական հայտնագործությունները ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ, բացատրել Վերածնունդ, հումանիստներ, Հյուսիսային Վերածնունդ, ինդուլգենցիա, բողոքականներ, Ռեֆորմացիա, Հակառեֆորմացիա, գաղութ, կոնկիստադոր, լյութերական եկեղեցի, անգլիկան եկեղեցի, գիտական հեղափոխություն հասկացությունների իմաստը: Գ մակարդակ Իմանա` Երեսնամյա պատերազմի պատճառների ու հետևանքների, նոր Եվրոպայի ձևավորման նախադրյալների մասին: Կարողանա՝ բացատրել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նշանակությունը, գիտական հեղաշրջումների հետևանքները, դրանց նկատմամբ եկեղեցու դիրքորոշումը, գնահատել Նիդեռլանդական հեղափոխության պատմական նշանակությունը, Նոր Եվրոպայի ձևավորման պայմանները,հասկացությունների իմաստը | Էջ 104- 146 |
| | 28. | Վերածնունդ | Էջ147- 152 |
| | 29. | Գործնական աշխատանք | |
| | 30. | Ռեֆորմացիա | Էջ 153- 157 |
| | 31. | Նոր Եվրոպայի ծնունդը | Էջ164- 169 |
| | 32. | Նոր գիտությունը | Էջ159- 163 |
| | 33. | Կիասամյակային ամփոփիչ աշխատանք |
| | 34. | Ամփոփիչ կրկնություն |