| | 2. | Արմատական տեղաշարժեր տնտեսության մեջ | Իմանա` արդյունաբերական հասարակության ձևավորման և արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում տեղի ունեցած կարևոր տեղաշարժերի, հեղափոխությունների, վերափոխումների, միջազգային հարաբերությունների, մշակութային կյանքի զարգացման ու մշակութային կարևոր ձեռքբերումների մասին: Կարողանա՝ թվարկել անգլիական և ֆրանսիական հեղափոխության նշանավոր գործիչների, արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլի պետական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչների, Քարտեզի վրա ցույց տա Եվրոպական խոշոր երկրները, ԱՄՆ-ը և Արևելքի երկրները, բացատրել Պետությունը ես եմ Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ արտահայտությունների իմաստը: | Իմանա` արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում տեղի ունեցած կարևոր տեղաշարժերի, հեղափոխությունների, վերափոխումների պատճառների, ընթացքի ու հետևանքների, Արևելքի երկրներում կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող պայմանների, ԱՄՆ-ի կազմավորման, Օսմանյան կայսրության մեջ իրականացված բարեփոխումների փորձերի և դրանց արդյունքների, նապոլեոնյան դարաշրջանի, գաղութային համակարգի ձևավորման մասին: Կարողանա՝ պարզաբանել արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում տեղի ունեցած կարևոր տեղաշարժերի, հեղափոխությունների, վերափոխումների պատմական անհրաժեշտությունը, Արևելքի երկրներում կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող պայմանները, ներկայացնել դիրեկտորիան, կոնսուլությունը, կայսրությունը Ֆրանսիայում,բնութագրել դարաշրջանի նշանավոր գործիչների,բացատրել բուրժուազիա, պրոլետարիատ, ընդդիմություն, կապիտալ, սահմանադրություն, չարտիզմ, հանրագիտարան, մանուֆակտուրա, քաղաքացիական պատերազմ, թանզիմաթ հասկացությունների իմաստը: | Իմանա` արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում զարգացման արդյունքների, լուսավորական շարժման ու լուսավորյալ միապետների, անգլիական ու ֆրանսիական հեղափոխությունների արդյունքների, Արևելքի ավանդական հասարակությունների, միջազգային հարաբերությունների բնույթի, մշակույթի տարբեր ճյուղերում արձանագրված նվաճումների մասին: Կարողանա՝ վերլուծել եվրոպական և արևելյան պետությունների անհավասարաչափ զարգացման պատճառները,մեկնաբանել և համեմատել տարբեր երկրներում կատարված հեղափոխությունների և բարեփոխումների պատճառներն ու արդյունքները, վերլուծելՆապոլեոնյան պատերազմների, գաղութային քաղաքականության պատճառները և հետևանքները, համեմատել դարաշրջանի պետական նշանավոր գործիչների վարած քաղաքականությունը: | Էջ7-10 |
| | 19. | Արդյունաբերական հասարակության զարգացման երկրորդ շրջափուլը | Իմանա` դարաշրջանի նշանավոր գործիչների (Նապոլեոնի, Բիսմարկի, Գարիբալդիի), Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրների, Առաջին աշխարհամարտի առավել խոշոր ճակատամարտերի, Առաջին աշխարհամարտի ընթացքում ռազմական տեխնիկայի նորամուծությունների: Կարողանա՝ բնութագրել դարաշրջանի նշանավոր պետական ու մշակութային նշանավոր գործիչների, քարտեզի վրա ցույց տալ Առաջին աշխարհամարտում ներգրավված մեծ տերությունները, Առաջին աշխարհամարտի առավել խոշոր ճակատամարտերը, թվարկել մի քանի կարևոր իրադարձություններ, մշակութային գործիչներ ու նրանց ստեղծագործություններ, գյուտեր, կազմել համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների ժամանակագրություն: | Իմանա` զարգացած արդյունաբերական երկրների, տնտեսության, գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում տեղի ունեցած կարևոր փոփոխությունների, հեղափոխական ու ազատական շարժումների, Եվրոպայում առաջացած նոր պետությունների, արևելյան հասարակությունների արդիականացման փորձերի, գաղութային քաղաքականության, միջազգային հարաբերությունների, Առաջին աշխարհամարտի, մշակութային կյանքում կատարված փոփոխությունների մասին: Կարողանա՝ ներկայացնել հեղափոխական և ազատական շարժումների, Գերմանիայի և Իտալիայի միավորման պատմական անհրաժեշտությունը, գաղութացման, միջազգային հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունների և Առաջին աշխարհամարտի պատճառները, մշակույթի տարբեր բնագավառներում արձանագրված նվաճումները, պարզաբանել ազգային հիմնախնդիրների լուծման ուղիները, արևելյան հասարակությունների արդիականացման անհրաժեշտությունը, վերլուծել մեծ տերությունների վարած քաղաքականությունը, բացատրել բանկ, ֆերմեր, ռասա, մոնոպոլիա, սոցիալիզմ, կապիտալի արտահանում, բոլշևիկ, դեկրետ, կապիտուլյացիա, Անտանտ, նարոդնիկ, գաղութ, գենոցիդ հասկացությունների, Աշխարհի արհեստանոց, Երկաթով և արյունով, Տեղ արևի տակ արտահայտությունների իմաստը, քարտեզի օգտագործմամբ ներկայացնել ժամանակաշրջանի կարևոր պատմական իրադարձությունները, ռազմական գործողությունների ընթացքը: | Իմանա` աշխարհի անհամաչափ զարգացման պատճառները, հեղափոխական և ազատական շարժումների, արևելյան հասարակությունների արդիականացման փորձերի, գաղութային քաղաքականության հետևանքները, միջազգային հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունների պատճառներն ու գլխավոր արդյունքները, Առաջին աշխարհամարտի պատճառները, ընթացքն ու հետևանքները, մշակույթի տարբեր ոլորտներում արձանագրված նվաճումները: Կարողանա՝ գնահատել տնտեսական զարգացման գլխավոր արդյունքները, հեղափոխական և ազատական շարժումների, արևելյան հասարակությունների արդիականացման փորձերի, գաղութային քաղաքականության հետևանքները, համեմատել միջազգային հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունների պատճառներն ու գլխավոր արդյունքները, ընթացքն ու հետևանքները, վերլուծել եվրոպական քաղաքական զարգացումների միտումները, գաղութային նվաճումների արդյունքները, պատերազմի պատրաստվող երկրների իմպերիալիստական գաղափարախոսությունը, քննարկել Առաջին աշխարհամարտի ռազմաքաղաքական արդյունքները,հիմնավորել սեփական տեսակետները,բնութագրել և համեմատել Գարիբալդիի և Բիսմարկի դերը իրենց երկրների միավորման գործում: | Էջ 98-102 |