Դասի պլան
Առարկա -Կենսաբանություն
Ուսուցիչ- Ա.Քամալյան
Դասարան-8 ա
Դասի թեմա-
Դասի տևողությունը- 45 ր
Անհրաժեշտ պարագաներ- բաշխիչ նյութ,գծագրական թուղթ(A1),նշագրիչներ
Դասի նպատակները - Ա. աշակերտներն իմանան ՝ ՁԻԱՀ-ով վարակման ուղիները,նրա կանխարգելման միջոցները
Բ.զարգացնել որոշումներ կայացնելու,ընդհանրացումներ անելու,ընտրություն կատարելու,դիմացինին կարեկցելու,օգնելու կարողություններ և հմտություններ
Գ.արժեքային համակարգ-արժևորեն գիտելիքների դերը սեփական առողջության պահպանման գործում,դրսևորեն ճիշտ վարքագիծ:
Դասարանը աշխատում է 4-5 հոգանոց տարասեռ խմբերով:
Դասի ընթացքը
1.Ներածություն եվ խթանման փուլ- միջոցով պարզել աշակերտների գիտելիքները ՁԻԱՀ-ի մասին
2.Իմաստի ընկալման փուլ-
ա .աշակերտներին հանձնարարել կարդալ դասանյութը
բ.կիրառել - խմբերին տալ թերթիկներ,որոնց վրա գրված են ,թե տվյալ խումբը հարցի որ կողմը պետքա ներկայացնի,ինչպես նաև համապատասխան բանալի հարցերն ու բանալի բառերը
գ.խմբերն աշխատում են հանձնարարությունների վրա և ավարտելուց հետո խմբերը հերթականությամբ ներկայացնում են նյութը:
3.Կշռադատման փուլ-Աշակերտներին հանձնարարել ավարտել դասի սկզբում կարդացած փոքրիկ պատմվածքը
Դասի առաջին փուլը խթանումն է :Նախ կփորձենք ակտիվացնել աշակերտներին, այդ նպատակով կարդում ենք մի փոքրիկ պատմվածք.1984 թ.դեկտեմբերին Ջենին իր 14-ամյա որդուն,առանց լուրջ բան կասկածելու,բժշկի տարավ:Տղան միքանի օր առաջ դպրոցից տուն էր եկել և մորը գանգատվել ,թե խիստ հոգնածություն է զգում:Բազմաթիվ հետազոտություններից հետո Ջենիից հայացքը փախցնելով՝ բժիշկը ասաց,որ տղան ՁԻԱՀ ունի.ժամանակին հիվանդանոցում վարակված արյուն էին ներարկել:
Գավառական այդ քաղաքում լուրը տարածվեց կայծակի առագությամբ.թե ՁԻԱՀ-ով հիվանդ տղան ուզում է դպրոց վերադառնալ:
Պատմվածքին նորից կվերադառնանք դասի վերջում:
Այս փուլը կշարունակենք մտագրոհ մեթոդով:Որպես բանալի բառ կընտրենք ՁԻԱՀ-ը և աշակերտներին կառաջարկենք այնպիսի բառեր կամ արտահայտություններ ասել ,որոնք ըստ իրենց առնչվում են ՁԻԱՀ-ի հետ:
Օր .՝ ՁԻԱՀ ---արյան փոխներարկում,վիրուս,անբուժելի,սեռական կապեր ,հիվանդություն,ճնշված իմունիտետից,վարակիչ,մահացու….
Դասի հաջորդ փուլը իմաստի ընկալումն է ,որի ժամանկ աշակերտների մտածողությունը զարգացնելու համար կկիռառենք մտածող գլխարկ մեթոդը:Մեթոդի էությունն այն է ,որ յուրաքանչյուր խումբ մտածում,բացահայտում և այնուհետև ներկայացնում է թեմայի կամ խնդրի մի որևէ կողմը:Պայմանականորեն այդ խմբերը կոչվում են՝
Սպիտակ գլխարկ-հարցի մասին ներկայացնում է միայն չեզոք փաստարկներ,տեղեկատվություն
Բանալի հարցերն են ՝
.ի՞նչ տվյալներ կան
.ի՞նչ տվյալներ են պակասում
.ինչպե՞ս գտնել անհրաժեշտ տվյալներ
Բանալի արտահայտություններն են՝
.հայտնի է,որ----
.փաստ է ,որ----
.հոտազատությունները ցույց են տվել ,որ---
Կարմիր գլխարկ -ներկայացնում է հարցի վտանգավոր հետևանքները,քննադատում է
Բանալի հարցերն են ՝
.որքանո՞վ է վտանգավոր
.ի՞նչ խնդիրներ ու վտանգներ կարող են առաջանալ
Բանալի բառերն են՝
.սխալ է------
.վտանգավոր է-----
.խանգարում է-----
.չի կարելի ----
Կապույտ գլխարկ-ներկայացնում է հարցի զարգացումն ու հեռանկարները,առաջ է քաշում նոր գաղափարներ,հնարավոր տարբերակներ:
Բանալի հարցերն են ՝
.ի՞նչ է հնարավոր անելայս իրավիճակում
.կա՞ն արդյոք այլ տարբերակներ
Բանալի բառերն են՝
.սա հնարավոր է դարձնում,որ ….
.սա կարող է օգնել ,որ ….
.կարելի է այնպես անել, որ….
Դեղին գլխարկ- մտածում,վերլուծում,դատողություններ է անում,ամփոփում:
Բանալի հարցերն են՝
.որո՞նք են քննարկման այս փուլի արդյունքները
.ի՞նչ բաց թողեցինք
Բանալի բառերն են՝
.եկենք փորձենք հարցին նայել այս կողմից….
Այս մեթոդը կնպաստի աշակերտների ճանաչողական կարողությունների և հմտությունների զարգացմանը,կկարողանան վերլուծել,մտահանգումներ,ընդանրացումներ անել:Ինչպես նաև իրենց մոտ կզարգանա տեղեկատվություն մշակելու և հաղորդելու պատասխանատվությունը:
Դասի կշռադատման փուլում աշակերտները հանրագումարի են բերում նոր գիտելիքները նոր հասկացությունները հարմարեցնում են հրենց ձևավորած իմացական կառույցին:Ավելի գիտակցական ձևավ ներկայացնելու համար աշակերտներին կառաջարկենք շարունակել դասի սկզբում ներկայացրած պատմության շարունակությունը՝ իրենց պատկերացմամբ:Այս մեթոդը հնարավորություն էտալիս աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, որովհետև նրանք նաև կխորհեն ու ենթադրություններ կարող են անել ապագայի մասին,ինչպես նաև նրանց մոտ կձևավորվի իրենց առաղջության մասին հոգ տանելու,առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության վերաբերյալ արժեքային համակարգ:
Ամփոփում—թեման շատ ծավալուն է և խիստ արդիական,բայց մենք փորձել ենք մոտենալ նկատի ունենալով 8-րդ դասարանցու տարիքային առանձնահատկությունները:
Շնորհակալ եմ ձեր ներկայության համար և համոզված եմ,որ երեխաները հասկացան ինչպես խուսափել այս չարիքից:Հուսանք որ մենք հասանք մեր նպատակին: