СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ե․ Չարենց․ Ամփոփիչ դաս

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ե․ Չարենց․ Ամփոփիչ դաս»

Ամփոփիչ դաս


Ե. Չարենցի «Հայրենիքում» և «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների


Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի ընթերցարանի ծրագրային հեղինակներից է Եղիշե Չարենցը, իսկ որպես ուսուցողական նյութ՝ զետեղված են նրա «Հայրենիքում» և «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունները: Նյութը նպաստեց, որ յոթերորդցիները նույնպես հետազոտական աշխատանք կատարեն. քարտեզի վրա գտնեն Կարսը, հանրագիտարանից նոր տեղեկություններ բերեն քաղաքի մասին և այլն:


Երկու բանաստեղծություններն անցնելուց հետո որոշեցինք մի ամփոփիչ դաս անել, համեմատել 2 գործերն էլ, գտնել դրանց ընդհանրությունները և տարբերությունները: Դասի թեման հայրենիքն է` Հայաստանը, նրա պատմության և մշակույթի չարենցյան ընկալումը: Դասը սկսում ենք մտագրոհի մեթոդով: Սա խմբային աշխատանքի պարզագույն, բայց արդյունավետ մեթոդ է, որը տեղին է գործածել խթանման փուլում: Այս մեթոդը մտքերի տարափ են անվանում, քանի որ հաճախ խրախուսվում են պարզապես ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելը կամ գաղափարներ արտահայտելը: Յոթերորդցիները, հիմնվելով նախորդ դասերի վրա, թվարկում են այն մտքերը, ձևակերպումներն ու բառերը, որոնք շեշտվել են անցած դասերի ընթացքում: Ահա այդ մտքերից մի քանիսը, որ առանձնացրել են երեխաները.


Հայաստանում կան ձյունապատ լեռներ և կապույտ լճեր:

Չարենցը սիրում է իր հայերենի արևահամ բառը:

Հայաստանում լինում են խստաշունչ ձմեռներ:

Նարեկացին և Քուչակը հայ բանաստեղծներ են:

Չարենցը գործածում է գեղեցիկ բառեր և մակդիրներ:


Մտագրոհը տևում է 5-7 րոպե: Այնուհետև դասարանը բաժանվում է 4 խմբի: 1-ին խմբին հանձնարարվում է գտնել երկու բանաստեղծությունների նման պատկերները, արտահայտությունները, բառերը: 2-րդ խումբը պետք է դուրս գրի բանաստեղծությունների մակդիրները և համեմատի դրանք: 3-րդ խմբին տրվում է դուրս գրել բոլոր բարդ և ածանցավոր բառերը և այդ բառերի բաղադրիչներով կազմել նոր բառեր: Իսկ ահա 4-րդ խմբին հաձնարարվում է գրել մի փոքրիկ կապակցված խոսք` օգտագործելով երկու ստեղծագործություններում իրենց դուր եկած բառերը, պատկերները և արտահայտությունները:


Խմբերից յուրաքանչյուրն ընտրում է իր գրագրին, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նաև որոշում, թե ամեն խմբից ով է ներկայացնելու կատարած աշխատանքը: Այդ ընթացքում շրջում եմ խմբերում, օգնում հարկ եղած դեպքում, խրախուսում: 15 րոպե հետո սովորողներից պահանջվում է վայր դնել գրիչները` ամփոփելով իրենց հանձնարարված աշխատանքը:


Առաջին խմբի աշխատանքը ներկայացնում է……….:

Խումբը լավ է աշխատել, գտել է հետաքրքիր ընդհանրություններ:

Օրինակ` կապույտ լճեր - լիճը լուսե

ձյունապատ լեռներ - Արարատի նման ճերմակ գագաթ

երկինքներ որպես մանկական աչքեր - երկինքը մուգ


Երկրորդ խմբի աշխատանքը ներկայացնում է ……………..: Նրանք դուրս են գրել մակդիրները, ինչպես աստղային, անհուն կարոտ, արևահամ բառ, լուսե լիճ, լուսապսակ ճակատ և այլն, ու իրենց կարողացածի չափ համեմատել են դրանք: Նրանց ամենից շատ դուր է եկել արևահամ մակդիրը:


Երրորդ խմբի ներկայացուցիչը, կարդում է իրենց դուրս գրած բարդ, ածանցավոր բառերը, ապա նաև դրանց բաղադրիչներից կազմած նոր բառերը:

Օրինակ` երկաթագիր - երկաթակուռ, մատենագիր, գրատախտակ

Լուսապսակ - արևալույս, պսակաթերթ, լուսարձակ

Ձյունապատ - ձնագնդի, պարսպապատ, ձյունասպիտակ


Յուրաքանչյուր խմբի աշխատանքը լսելուց հետո քննարկում ենք, զրուցում և ապա գտնում այդ պահին ծագած հարցերի պատասխանները: Ապա խմբերը իրենք իրենց աշխատանքները գնահատում են 10 միավորանոց համակարգով: Ամենաբարձր միավորը վաստակում է առաջին խումբը լուռ, կազմակերպված աշխատանքի, անթերի ներկայացնելու և կագապահության համար:


Դասին մնացել է 16 րոպե, և իբրև ամփոփիչ աշխատանք՝ գրատախտակի վրա գծում եմ Վեննի դիագրամը ու սովորողների մասնակցությամբ լրացնում բանաստեղծությունների ընդհանրություններն ու տարբերությունները:

Դասի վերջին մի քանի րոպեներին լրացնում ենք պրիզմա հայրենիք բառով: Այս մեթոդը խթանում է սովորողների ասոցիատիվ մտածողությունը և այն դարձնում ավելի պատկերավոր ու ամբողջական: Ահա մեր ստացած պրիզման:

Պրիզման ավարտելուց հետո իբրև տնային աշխատանք հանձնարարում եմ հայրենիք սկզբնաբառով և Հայաստան վերջնաբառով որևէ միտք, աֆորիզմ ձևակերպել տանը: Հաջորդ դասին բերված ձևակերպումները շատ էին, ահա դրանցից մի քանիսը.

Ինձ համար Հայաստանից բացի ուրիշ հայրենիք չկա:

Մարդն իրեն երջանիկ է զգում իր Հայաստան հայրենիքում:

Իմ հայրենիքը Հայաստանն է:

Հայաստան և հայրենիք բառերը ես շատ եմ սիրում:

Այսքանը… Ամփոփիչ դասն ավարտված է, բայց չարենցյան դասերը շարունակվում են: