Просмотр содержимого документа
«Էջի ձևաչափի սահմանում»
Էջի ձևաչափի սահմանում
Ծաղկավաճառը գեղեցիկ ձևավորված ծաղկեփնջեր է ստեղծում, խոհարարն աշխատում է ճաշակով զարդարել թխած տորթը։ Տեքստային խմբագրիչի միջավայրում ստեղծված փաստաթղթերն էլ տպագրման նախապատրաստելիս նույնպես պետք է հատուկ ձևավորման, կամ, որ նույնն է՝ ձևաչափի ենթարկվեն։
Փաստաթղթի կամ դրա առանձին մասերի ձևավորումն անվանում են ձևաչափի սահմանման գործընթաց։
Ձևաչափը սահմանելիս տրվում են տպագրման ենթակա փաստաթղթի էջի լուսանցքների չափերը, թղթի վրա տեքստը տպագրելու ձևը՝ լայնակի կամ երկայնակի, այն թղթի չափը, որի վրա փաստաթուղթը պետք է տպագրվի և այլ պարամետրեր։ Ընդ որում, այս ամենն անելուց առաջ պետք է նախ չափման միավոր սահմանել՝ սանտիմետր, միլիմետր կամ չափման մեկ այլ հնարավոր միավոր։
Word տեքստային խմբագրիչում ընթացիկ աշխատանքի համար չափման միավոր ընտրելիս անհրաժեշտ է.
= մկնիկի ցուցիչով ընտրել Office կոճակը,
= ընտրել բացված պատուհանի ստորին մասում տեղակայված Word Options կոճակը,
= բերված պատուհանի (նկ. 4.11) ձախ վահանակից ընտրել Advanced ներդիրը,
= մկնիկի ցուցիչով ընտրել բացված պատուհանի Display բաժնի Show measurements in units of: դաշտը բացող ▼ նշանը,
= բերված ցուցակից ընտրել չափի միավորն ու ընտրությունը հաստատել OK կոճակով։
Նկ. 4.11. Word Options պատուհանը ՝ չափման միավոր ընտրելու հատվածով :
Թղթի վրա տեքստը կարող Է տպագրվել երկայնակի (նկ. 4.12 բ)՝ գրքի նմանությամբ, կամ լայնակի (նկ. 4.12 գ)՝ ալբոմի պես։
Փաստաթղթի էջի պարամետրերը (լուսանցքները, արտածելու տեսքը, թղթի չափը) սահմանելու համար անհրաժեշտ է.
= ընտրել Page Layout ներդիրը,
= լուսանցքների չափերը սահմանելու համար ընտրել Page Setup բաժնի (նկ. 4.13) (Margins) կոճակն ու բացված ցուցակից (նկ. 4.14) ընտրել անհրաժեշտ պարամետրերով էջը,
= ինֆորմացիայի արտածման տեսքը սահմանելու համար սեղմել Page Setup բաժնի (նկ. 4.13) (Orentation) կոճակն ու ընտրել առաջարկվող տարբերակներից անհրաժեշտը՝ Portrait (երկայնակի) կամ Landscape (լայնակի),
= թղթի չափն ընտրելու համար սեղմել Page Setup բաժնի (Size) (նկ. 4.13) կոճակն ու բացված ցուցակից (նկ. 4.15) ընտրել անհրաժեշտը։
Նկ. 4.13. PageLayoutներդիրիPageSetupբաժինը
Եթե թղթի չափը չսահմանվի, ապա համակարգիչն ավտոմատ կերպով կընդունի A4 չափը, ըստ որի թղթի լայնությունը կսահմանվի 21 սմ, իսկ բարձրությունը՝ 29,7սմ:
Նկ. 4.14. Լուսանցքների ընտրություն Նկ. 4.15. Թղթի չափի ընտրության ցուցա