СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էկոլոգիական Կրթության Ժամանակակից Խնդիրը

Категория: Экология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Էկոլոգիական Կրթության Ժամանակակից Խնդիրը»


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

20-րդ դարի վերջին տասնամյակում և 21-րդ դարասկզբի կրթական բարեփոխումները համընկան մեր մոլորակի էկոլոգիական խնդիրների խորացման և մարդկության կողմից դրանց իմաստավորման հետ: Էկոլոգիական ներկա իրավիճակը ոչ միայն էկոլոգիական վերահաս աղետի ազդանշան է, այլև ցույց է տալիս բնության նկատմամբ մարդու և հասարակության հարաբերությունների սահմանափակությունը: Հազարամյակների ընդացքում տեզի են ունեցել բնության վերափոխում ու բնական պաշարների շահագործում, որոնք ժամանակակից պայմաններում հանգեցրել են երկրաքիմիական գործընթացների փոփոխության: Այսօր մարդու առջև ծառացել են նոր իրողություններ, առաջին հերթին իր գոյության և կենսակերպի վերաիմաստավորման խնդիրը: Բացահայտվել է մարդկային ընտրության ազդեցությունը մարդու ճակատագրի վրա, որը կարող է կանխորոշել նաև քաղաքակրթության ճակատագիրը: Ամբողջ աշխարհում ավելանում է էկոլոգիապես անբարենպաստ երկրի թիվը: 21-րդ դարի շեմին Երկիր մոլորակը հայտնվել է ծայրահեղ ճգնաժամային վիճակում նյութերի, էներգիայի գերօգտագործման և տաղեկատվության ոչ խելամիտ կիրառման հետևանքով: Ա. Դ. Ուրսուլը նշում է. §Ամբողջ կրթության համակարգը ձեռք է բերում երկու գլոբալ գերծառույթª ոչ մարդասիրական ¥որի էությունը հանգեցվում է կրթական գործընթացի կողմնորոշումը դեպի մարդկության գոյապահպանման և անընդհատ զարգացմանը¤ և էկոլոգիական, որը ուշադրությունը կենտրոնացնում է կենսոլորտի, ընդհանրապես բնության պահպանմանը, բարենպաստ էկոլոգիական պայմանների ստեղծմանը և նյութաէներգետիկական պաշարների բավարարմանը: Էկոլոգիական կրթության հիմնախնդիրը հրատապ խնդիր է աշխարհի շատ երկրների համար: Այդ են վկայում աճող սերնդի էկոլոգիական պատրաստության տեսության ու պրակտիկայի հարցերին նվիրված ազգային և միջազգային համաժողովների փաստաթղթերն ու նյութերը: Այսպիսովª էկոլոգիական կրթությունը շրջակա միջավայրի վրա մարդածին գործոնների ներգործության բացասական հետևանքների հաղթահարման կարևորագույն պայմաններից մեկը և անձի էկոլոգիական մշակույթի ձևավորման որոշիչ գործոնն էª որպես §Մարդ – հասարակություն – շրջակա միջավայր¦ համակարգում հարաբերությունների ներդաշնակության կարգավորիչ: Շրջակա միջավայրի հետ մարդու փոխհարաբերության խնդիրը կարող է լուծվել միայն բոլոր մարկանց էկոլոգիական աշխարհայացքի ձևավորման, նրանց էկոլոգիական մշակույթի բարձրացման պայմաններում: Ժամանակակից հասարակության կայուն զարգացմանն անցնելու կարևոր էկոլոգիական կրթության համակարգի ձևավորումն ու զարգացումն է, որը իր հերթին խնդրառում է մանկավարժության մեջ նրա կառավարման մեխանիզմների մշակում: Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության մասին օրենքի ընդունմամբ աճող սերնդի էկոլոգիական կրթության, բնակչության էկոլոգիական լուսավորության համակարգի ձևավորման համար իրավական բազա ստեղծվեց: Աճող սերնդի էկոլոգիական կրթության ու դաստիրակության առկա վիճակը Հայաստանում խիստ մտահոգության տեղիք է տալիս: Էկոլոգիական կրթության առումով դպրոցի դերը հաճախ սահմանափակվում է միայն սովորողներին ձևական տեղեկատվության հաղորդմամբ: Էկոլոգիական կրթությունը այսօր մեր երկրում նույնպես պետք է համարվի կրթության մեջ գերակա ուղղություն առաջին հերթին այն պատճառով, որ էկոլոգիական տեսանկյունից Հայաստանի Հանրապետությանը դժվար թե կարելի լինի համարել էկոլոգիապես բարվոք միջավայր. Մշակովի հողատարածքները ենթարկվում են աղակալման, աննախադեպ կրճատվում են առանց այն էլ աղքատ, անտառային մակերեսները, ավելանում է Կարմիր գրքում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների թիվը, ոչնչացվում են քաղաքային զբոսայգիներն ու պուրակները, կեղտոտվում են գետերի ջրերը: Այդպիսի աղետալի վիճակը թելադրում է Հայաստանում էկոլոգիական կրթության կարևորությունը: Աճող սերնդի էկոլոգիական կրթությունը և դաստիրակությունը, էկոլոգիական գիտակցությունը, էկոլոգիական մշակույթը և էկոլոգիական բարոյականությունը կոչված են կանխելու բնության վրա մարդու հետագա բացասական ներգործությունը, պահպանելու բնության և հասարակության դինամիկ հավասարակշռությունը, նպաստելու բնական համալիրների ոչ միայն պահպանմանը, այլև բարելավմանն ու վերարտադրմանը: Այս խնդիրների իրագործումը պահանջում է ազգաբնակչության անընդհատ էկոլոգիական կրթության և լուսավորության դինամիկ համակարգի ստեղծում: Այս համակարգում կենտրոնական օղակը դպրոցն է, որտեղ սովորողները ձեռք են բերում միջավայրի ճանաչման, ուսումնասիրման և պահպանման գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, գործնական փորձ, որոնց հիման վրա մշակվում է բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք: Դա նշանակում է, որ ներկայումս կրթական բոլոր հաստատությունների առջև դրված են գլոբալ խնդիրներª 1. ձևավորել սովորողների էկոլոգիական պատկերացումները, 2. տալ գիտելիքներ բնության և հասարակության փոխկապակցվածության մասին, 3. ձևավորել ժամանակակից մարդուն հատուկ աշխարհընկալում, 4. նպաստել բնության մեջ մարդու տեղի իմաստավորմանը, իր գործի հանդեպ պատասխանատվության զգացման դաստիրակմանը, 5. սովորեցնել գնահատել բնության աշխարհըª որպես հոգևոր արժեք, 6. ձևավորել բնության նկատմամբ անձի ճիշտ վերաբերմունք, 7. ձևավորել էկոլոգիական բարձր մշակույթ: Սրանով է պայմանավորված ժամանակակից մարդու էկոլոգիական գիտակցության և էկոլոգիական մշակույթի ձևավորման հիմնախնդրի առաջնահերթությունը:

Գլուխ I

Էկոլոգիական Կրթության Ժամանակակից Խնդիրը

1.1. Էկոլոգիական կրթության իրականացման ձևերը ավագ դպրոցում : Ավագ դպրոցականների կողմից էկոլոգիական կրթության բովանդակության իրացման համար կարևոր նշանակություն ունի ուսուցման կազմակերպման ձևերն ու միջոցները: Ինչպես արդեն նշել ենք, դիդակտիկայում և մասնավոր մեթոդիկաներում այս խնդիրը շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում, քանի որ տվյալ հասկացության էության բացահայտումը, ինչպես նաև ուսուցման դևերի կատարելագործումը թույլ են տալիս հասնել կրթության ցանկալի նպատակների նվաճման: Ներկայացնենք ուսուցման կազմակերպական ձևերի այնբնութագրերը, որոնք սոբորողներն օգտագործում են էկոլոգիական կրթության բովանդակության ուսումնասիրման ընթացքում: Ուսուցումը ¥որ ներառում է ուսումնառությունը և դասավանդումը¤ իր էությամբ իմացական գործընթաց է: Այն մշտապես սուբյեկտ-սուբյեկտային փոխգործակցություն է, որը ուսուցչի և աշակերտի միմյանց վրա նպատակաուղղված, արդյունավետ ազդեցության շնորհիվ դառնում է ամբողջական փոխներգործություն: Այսինքնª ուսուցումը հաղորդակցում է, որի ընթացքում իրականացվում է հասարակական պատմական փորձի, այս կամ այն գործունեության յուրացում և տիրապետում: Հայտնի է, որ կրթության դաս-դասարանային պայմաններում ուսուցման գործընթացն իրականացվում է որոշակիորեն մշակված ձևերով: Դիդակտիկային վերաբերող գրականության ուսումնասիրությունը մեզ բերեց այն համոզման, որ §ուսուցման կազմակերպման ձևեր¦ հասկացության միանշանակ սահմանում չկա: Մեր կարծիքովª այն առավել լիարժեք սահմանել է Բ. Տ. Լիխաչևը. §Ուսուցման կազմակերպման ձևերն իրենցից ներկայացնում են իմացական և դաստիրակչական հաղորդակցման արտաքնապես շեշտված և ներքնապես փոխկապակցված նպատակաուղղված, հստակ կազմակերպված, բովանդակությամբ հագեցած մեթոդական համակարգ, ուսուցչի և սովորողների փոխգործակցության, հարաբերություններ¦1: Մեր հետազոտության մեջ այս սահմանումն էլ ընտրել ենք որպես գիտական հենք և աշխատանքային ենթադրույթ: Ուսուցման ձևերը ավագ դպրոցում համապատասխանաբար դասակարգվում են ըստ անհատական, խմբային, կոլեկտիվ, դասարանական, արտադասարանական, դպրոցական, լրացուցիչ, արտադպրոցական, հիմնական և ոչ հիմնական ձևերի: Սակայն այս դասակարգումը խիստ գիտական չի համարվում, և ոչ բոլոր մանկավարժ-գիտնականներն ու մեթոդիստներն են այն ընդունում: Պարզապես այս փորձը մեզ համար արժեքավոր է, որովհետև այն օգնում է իրականացնել ավագ դպրոցականների կողմից էկոլոգիական կրթության ուսումնասիրման ձևերի ընտրությունը: Հենվելով վերը շարադրվածի վրաª ավագ դպրոցականներիª էկոլոգիական կրթության բովանդակության ուսումնասիրման հիմնական ձևերը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքովª ավագ դպրոցականների ուսուցման կազմակերպման կարևորագույն ձևերը, որտեղ առաջնայինը մնում է դպրոցը: Ըստ էկոլոգիայի դասավանդման հիմնախնդրով զբաղվող մեթոդիստներիª հենց դասն է առավել ամբողջական կազմով ներկայացնում ուսուցման գործընթացի բոլոր տարրերըª նպատակը, բովանդակությունը, մեթոդները, միջոցները, սովորողների ուսումնական գործունեությունը կառավարող ուսուցչի գործունեությունը: Դասն արտացոլում է ուսուցման ամբողջական գործընթացըª օրգանական միասնական կապի մեջ գտնվելով մյուս ձևերիª էքսկուրսիայի, դերային խաղերի, դաշտային պրակտիկայի, տնային աշխատանքի հետ: Հարկ է նշել, որ ուսուցման վերը նշված ձևերի համակարգի մեջ առաջնությունը մենք տվել ենք այն ձևերին, որոնք հանրապետության էկոլոգիական առանձնահատկությունները և իր կոնկրետ բնակավայրը ճանաչելու ընթացքում թույլ տվեցին սովորողներին օբյեկտիվորեն արտահայտել իրենց դիրքորոշումները: Սովորողների դիրքորոշումներն այս պարագայում անհրաժեշտություն են, և դրանք, անշուշտ, ձևավորվում են այն դեպքում, երբ նրանք փաստերի վերլուծության և համադրման հիման վրա արտահայտու են իրենց կարծիքը և որոշում կայացնում: Հենց այդպիսի մոտեցման դեպքում է, որ էկոլոգիական կրթության բովանդակությունը դպրոցականի, նրան շրջապատողների համար խոր իմաստ և որոշակի արժեք է դերք ձեռք բերում: Էկոլոգիական կրթության բովանդակությանª վերը թվարկված ուսուցման ձևերի ընտրության մեջ մենք առաջադրում ենք հետևյալ չափանիշներըª 1. սովորողների տարիքային և հոգեբանական առանդնահատկությունների հաշվառումը կրթության յուրաքանչյուր աստիճանում ¥մտածողության զարգացման, ընթանրացման և վերացական մակարդակը շրջակա միջավայրի օրինաչափությունների բացահայտման ձգտումը, պահանջմունքներն ու հետաքրքրությունները, քննադատական վերաբերմունքը իր և ուրիշների վարքի նկատմամբ և այլն¤ , 2. սովորողների մտավոր և հուզակամային ոլորտի զարգացման մեջ էկոլոգիական բովանդակությամբ առարկաների դերի կարևորումը հատկապես էկոլոգիական մտածողության ձևավորման գործում: Դիտարկենք սովորողների էկոլոգիական կրթության բովանդակության արդյունավետ ուսումնասիրման ձևերը: Անհատական, խմբային և համընդհանուր աշխատանք: Այս ձևերը դիդակտիկայում և մասնավոր մեթոդիկաներում դիտարկվում են որպես ինքնուրույն: Սակայն նրանք թափանցում են ուսուցման մյուս ձևերի մեջª բարձրացնելով դրանց կրթական և հատկապես զարգացնող և դաստիրակող դերը: ՀՀ էկոլոգիական կրթության բովանդակության ուսումնասիրման ձևերի բացահայտմանն աշխատանքներում փորձարկող ուսուցիչների հետ մենք անցկացրել ենք համընդհանուր ուսուցում: Այդպիսի ուսուցումը բնութագրում է ուսուցչի հսկողության և ղեկավարման ներքոª ամբողջ դասարանի սովորողների համատեղ գործունեությամբ: Խմբային աշխատանքը կազմակերպել ենք որոշակի առաջադրանքների կատարման ժամանակ: Խմբային աշխատանքի ձևեր են բնաճանաչողական էքսկուրսիաներ, երկրագիտական արշավները, լաբորատոր և գործնական պարապմունքները: Խմբային աշատանքները մեզ թույլ տվեցին ավելի ճկուն կերպով իրականացնել սովորողների ուսուցման նկատմամբ տարբերակված մոտեցումը: Աշխատանքի խմբային բնույթը հնարավորություն տվեց էկոլոգիական օրինաչափությունների սահմանման, էկոհամակարգերի կամ նրանց առանձին բաղադրամասերի բնութագրման համար հարուստ փաստացի նյութ ստանալ: Այսպես, օրինակ, ցանկացած տեղային էկոհամակարգի նկարագրմանը նպատակաուղղված խմբային աշխատանքը հնարավորություն տվեց պատմական տեղեկություններ հավաքել նրա փոփոխությունների, բնակչությանª նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, ինչպես նաև որոշելու էկոհամակարգերի բարելավման ուղիներըª հաշվի առնելով ինչպես տեղային պայմանները, այնպես էլ կայուն զարգացման ռազմավարությունը: Անհատական աշխատանքը մենք կառուցել ենքª հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի հոգեկան և ֆիզիկական առանձնահատկություններըª ուսումնական նյութի ինքնուրույն ուսումնասիրման ու անհատական առաջադրնքների կատարման համար: Առաջադրանքներն այնպես են կազմվել կամ ընտրվեկ, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա այն կատարել: Անհատական աշխատանքը մեր փորձարարական փուլում ավելի արդյունավետ ընթացավ մասնավորապես արտաուսումնական և տնային աշխատանքների կատարման ընթացքում: Ավագ դպրոցականները գրեցին ռեֆերատներ, զեկուցումներ, դերային խաղերի սյուժեներ և այլն: Ուսումնական պարապմունք. սովորողների էկոլոգիական կրթության համակարգում այն մեր կողմից ընդունվել է որպես ուսուցման հիմնական ձև իր բոլոր բաղադրամասերով: Ավագ դպրոցականների էկոլոգիական կրթության կազմակերպման արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան ռեսուրսային ապահովում: Ռեսուրսային համալիրում առաջնային նյութատեխնիկական բազան է որը աներկբայորեն նպաստում է իրականության խոր իմաստավորմանը, հույզերի զարգացմանը: Այսօր ակնառու է այն փաստը, որը ուսուցման առաջավոր մեթոդների և հնարների օգտագործումը, ուսումնադաստիրակչական գործընթացի կազմակերպման ձևերի կատարելագործումը հնարավոր են միայն ուսուցման միջոցների համալիր կիրառման դեպքում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ դպրոցները այսօր ապահովված չեն էկոլոգիական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով: 1. Ուսումնական կաբինետª էկոլոգիական կրթության բովանդակության և նպատակներին համապատասխանող կահավորմամբ, 2. դպրոցական ուսումնափորձնական հողամաս, 3. ուսումնական լաբորատորիաªներառյալ կենդանիներ պահելու համար հատկացված տարածքը, 4. էկոլոգիական թեմատիկայով համակարգչային ուսումնական ծրագրեր: Կրթական գործընթացում կիրառվող ուսուցման միջոցների կարևորության մասին հատկանշական է Տ. Ս. Նազարովի հետևյալ միտքը. §Ուսուցման ժամանակակից գործընթացը արդյունավետ կլինի, եթե իրականացվի ուսուցման միջոցների բնական փոխգործակցությունը ուսումնադաստիրակչական գործընթացի մյուս բաղադրիչների հետ¦2: Ուսուցման միջոցները բազմազան ենª ուսումնամեթոդական գրականություն, գրականություն, բնական օբյեկտներ ¥բույսեր, կենդանիներ¤, դրանց արհեստական մշակումներ, մուլյաժներ, նկարներ, սարքավորումներ, պրեպարատներ, ուսուցման տեխնիկական միջոցներ, ուսումնական ծրագրեր,համակարգիչներ և այլն: Օրինակª ավագ դպրոցում դպրոցական պարտադիր պլանի հաշվին §էկոլոգիայի հիմունքներ¦ առարկայի փորձարկման ընթացքում ¥թիվ 63, 145 դպրոցներ¤ մենք մեծ դժվարությունների հանդիպեցինք բնական օբյեկտների ցուցադրման հարցում և այդ բացը փորձու էինք լրացնել ուսուցման փոխներգործուն իննովացիոն միջոցներովª նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով, համակարգչային ուսուցման ծրագրերով:

1.2. Էկոլոգիական կրթության և դաստիրակության արտաուսումնական, արտադպրոցական ձևերը ավագ դպրոցում : Էկոլոգիական կրթության գործընթացի օպտիմալացման նպատակով կարևոր նշանակություն ունեն դպրոցականների արտաուսումնական, արտադպրոցական գործունեության ձևերը: Ըստ Ա. Ն. Զախլեբնիիª §էկոլոգիական կրթությունը պահանջում է իմացական և պրակտիկ գործունեության համադրում, ոչ միայն բնության գիտական, բարոյական, գեղագիտական և պրակտիկ իմաստավորման միջոցների, այլև նրա նկատմամբ մարդու իրական վերաբերմունքի փոփոխություն, որը դրսևորվում է նրա կոնկրետ գործերում և վարքում¦3: Ինչպես ցույց տվեց մեր հետազոտությունը արտաուսումնական խմբակներում ¥այդ թվում էկոլոգիական ուղղվածության¤ մեծ մասամբ ընդգրկվում են հիմնական դպրոցի աշակերտները, իսկ ավագ դպրոցականները մեծ ընտրողականությամբ են ոերաբերվում այդ խմբակներին: Ելնելով արտադպրոցական խմբակների գործունեության ուսումնասիրման մեր երկարամյա փորձից կարծում ենք, որ դրա հիմնական պատճառը բնության պահպանության գաղափարների անբավարար քարոզչությունն է: Դպրոցների բնաճանաչողական ընդունակությունների և բնապահպանական կարողությունների զարգացումը էկոլոգիական կրթության խնդիրներից մեկն է և այն պետք է հենվի դասերի և ինքնակրթության ընթացքում նրանց տեսական գիտելիքների վրա: Այդ խնդիրը կարող է իր արդյունավետ լուծումը ստանալ սովորողների արտաուսումնական աշխատանքներումª խմբակներում, ակումբներում, էկոլոգիական ճամբարներում, բնապահպանական ընկերություններում: Իհարկե, էկոլոգիական բովանդակությամբ արտաուսումնական, արտադպրոցական միջոցառումները կազմակերպելիս պետք է հաշվի առնել սովորողների տարիքային և անհատական առանդնահատկությունները: Կրտսեր և դեռահաս դպրոցականներին հասանելի և հետաքրքիր են թռչնաբների պատրաստումը, կենդանիների խնամքը և այլն: Ավագ դպրոցականները կարող են կատարել ավելի բարդ աշխատանք, օրինակ ª դպրոցի բակի լանդշաֆտի պլանի կազմումը, դպրոցի շրջապատում թփերի, ծաղկանոցների տնկման, ձևավորման սխեմաների մշակումը, էկոլոգիական տոների, քկոլոգիական խաղերի սցենարի կազմումը և այլն: Որպես ուսուցիչներին մեթոդական երաշխավորագիրª մեր կողմից մշակվել են դպրոցականների էկոլոգիական կրթության և դաստիրակության մի շարք ձևեր: Հետազոտությունները ցույց տվեցին, որ եթե դպրոցում լուրջ ուշադրություն է դարձվում էկոլոգիական կրթության կազմակերպմանը, ապա սովորողները արագ և արդյունավետ են յուրացնում ուսումնական նյութը: Էկոլոգիական բնույթի արտաուսումնական խմբակները կապված են կենսաբանության և աշխարհագրության հետ և մեծ նշանակություն ունեն կենդանական աշխարհի բազմաձևության, շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ գիտելիքների հարստացման ու խորացման ուղղությամբª դաստիրակելով խնայողական վերաբերմունք ամբողջ կենդանականի նկատմամբ: Հասարակության կայուն զարգացման համատեքստում ընդհանուր կրթության անընդմեջ համակարգի բոլոր ուսումնական պլաններում և ծրագրեևում նախատեսվում է անձի զարգացման և շրջակա միջավայրի պահպանման նոր հարացույցի ներմուծումª սկսած նախադպրոցական աստիճանից մինչև հետբուհական աստիճանը, այսինքնª շրջապատող միջավայրի ռացիոնալ օգտագործման բնագավառում ներուժի պատրաստում: ՀՀ էկոլոգիական կրթության համակարգի գործունեության արդյունավետ կառավարման համար մեր կողմից մշակվել է հետևյալ հայեցակարգը.

1. էկոլոգիական կրթությունըª որպես ժամանակակից կրթական համակարգի կարևորագույն բաղադրիչ, պետք է համապատասխանի պետական չափորոշիչների մակարդակին:

2. էկոլոգիական կրթության բովանդակության իրականացումը ենթադրվում է անձի ուսուցման, դաստիրակության և զարգացման պլանավորված ձևով կազմակերպվող գործընթացª ուղված նրա էկոլոգիական արժեքային կողմնորոշումների, բարոյական նորմերի ձևավորմանը, էկոլոգիական անվանգության, բնապահպանական և բնօգտագործման գործունեության վերաբերյալ հստակ գիտելիքների և կարողությունների ձեռքբերմանը:

Էկոլոգիական կրթությունն իրականացնում է կրթական, դաստիարակչական, զարգացնող, կողմնորոշող-արժեքային պրակտիկ գործառույթներ:

3. Այն հիմնական գործոնների բացահայտում, որոնք էական ազդեցություն ունեն էկոլոգիական կրթության համակարգի կառավարման գործընթացի վրա:

4. Էկոլոգիական կրթության համակարգի գործունեության կառավարման չափանիշները պետք է վերահսկվեն կրթության հմակարգի կառավարող սյուբյեկտների կողմից:

5. Կրթական և ուսումնական ծրագրերի հաջորդականության պահպանում:

6. Էկոլոգիական կրթության համակարգի կառավարման և առկա վիճակի մշտադիտարկում:

7. Տեսական էկոլոգիական կրթության համադրում անձի էկոլոգիական գործունեության գործնական ուղղվածության հետ: Ներկայացված հայեցակարգի հիման վրա բացահայտվել են ավագ դպրոցականների էկոլոգիական կրթության համակարգի կառավարման արդյունավետության վրա ազդող գործերը: 21-րդ դարում էկոլոգիական կրթության կառավարման համակարգի մոդելի կառուցումը համընկնում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթության համակարգում կատարվող թոթոխությունների հետ, որոնք ենթադրում են անցումը 12-ամյա կրթական, ավագ դպրոցում մասնագիտական ուսուցման առավել լայն ներդրում, հանրակրթական առարկաների ուսուցման տարբերակված մոտեցում, ինտերգրացված դասընթացների մշակում, այսինքնª նորամուծությունների իրականացում ամբողջ ծրագրանպատակային և կառավարչական համակարգում: Երևանի մի շարք դպրոցներում ¥թիվ 43, 63, 145, 199 և այլն¤ մեր անմիջական մասնակցությամբ մշակվել է էկոլոգիական կրթության և դաստիրակության տեսական մոդելը, որի ներդրումը ակտիվացրեց սովորողների և համայնքի բնապահպանական գործունեությունը: Այդ դպրոցների գործունեության էկոլոգիական ուղղվածության ընտրությունը կատարվել է գիտակցված ձևով և պայմանավորված է եղել ինչպես հանրապետության արտաքին սոցիալ- էկոլոգիական իրավիճակով, այնպես էլ հոգեբանամանկավարժական ներքին գործոններով: Դպրոցների մանկավարժական կոլեկտիվները հստակ պատկերացում ունեն, որ շրջանավարտը դպրոցը պետք է ավապտի բնօգտագործողի մշակույթով և խոր արժեքային կողմնորոշումներով էկոլոգիայի վոլորտում առկա չգնաժամային իրավիճակներում հիմնախնդիրների ճիշտ լուծում գտնելու և որոշում ընդունելու համար: Ժամանակակից էկոլոգիայի գիտելիքների ինտեգրալ բնույթը և նրա ուղղվածությունը կենսական պահանջների բավարարմանը պայմանավորում է ավագ դպրոցականների ներգրավումը էկոլոգիական պրոբլեմային իրավիճակաների լուծման մեջ: Պետք է հաշվի առնել, որ ժամանակակից էկոլոգիան դիտարկվում է որպես միջառարկայական համալիր գիտելիք, որը զարգանում է բնագիտական ¥ ընդհանուր էկոլոգիա,կիրառական էկոլոգիա, սոցիալական և հումանիտար էկոլոգիա¤ առարկաների համատեքստում: Ժամանակակից երիտասարդը, անկախ մասնագիտական ընտրությունից, անձնական կյանքում հաջողության ձգտելուց, պետք է կարողանա արդյունավետ և էկոլոգիականապես նպատակահարմար գործել պրոբլեմային իրավիճակներում, որոնք ծնունդ են առեկ կյանքի տարբեր վոլորտներում, և գտնել ճիշտ որոշում: Հետևապես բնապահապանական և հետազոտական գործունեության կարողությունների ձևավորումը, էկոլոգիական պռոբլեմային իրավիճակում ինքնուրույն ճանաչողական գործունեությանը պատրաստվցածությունը կարելի է համարել ժամանակակից կրթության հրատապ խնդիրներից մեկը, որի մեթոդաբանական հիմքը համարվում է բնության և հասարակության միասնության վերաբերյալ ուսմունքը, բնության նկատմամբ մարդու վերաբերմունքի սոցալական պայմանավորվածությունը և պատմական փոխկապակցությունը:

Էկոլոգիական կրթության համակարգը կառուցվում է էկոլոգիական և ավանդական արժեքների նոր հարացույցի վրա: Էկոլոգիական արժեքներն համարվում են ինտեգրալª իրենց ներառելով մարդկային հասարակության բոլոր արժեքները: Դ.Ն. Քավթարաձեի կարծիքովª §Էկոլոգիական կրթությունը իր րում է ժողովուրդներին ընդհանուր արժեքների շուրջ: Այն բարոյական է, ունի բարոյագիտական հենք և միջառարկայական բնույթ¦4: Ավագ դպրոցակաների բնապահպանական և հետազոտական կարողությունների ձևավորման համար մեթոդաբանական լուրջ նշանակություն ունեն էկոլոգիական գիտակցության զարգացման ուղիները: Բնապահպանական և հետազոտական գործունեության մեյ ավագ դպրոցականների ներգրավումը հետագա զարգացում է ստացել Ա. Յա. Գերդի, Տ. Հեսլիի, Լ.Ա. Կազանցևի և այլոց աշխատություններում: Ավագ դպրոցականների բնապահպանական գործունեության մեջ կարևոր դեր է խաղում նախաձեռնողական վերբերմունքը շրջապատող բնական միջավայրի պահպանման աշխատանքներում կամավոր մասնակցությունը դրանց էկոլոգիական իրավիճակների լուծումը մինչև վերջ բարենպաստ արդյունքի հասնելու ցանկությունն ու կամքը: Այսպիսով ավագ դպրոցականների բնապահպանական գործունեութունը մենք համարում ենք կառավարվող գործընթաց, որը իրականացվում է պրոբլեմայնության, անհատականացման, անընդհատության, կառավարելիության սկզբունքների հիման վրա:









Գլուխ II

Էկոլոգիական Դաստիրակության Ժամանակակից Խնդիրները 1.1 Նախադպրոցականների էկոլոգիական կրթության և դաստիրակության նպատակն ու խնդիրները Հոգեբանամանկավարժական գրականության ուսումնասիրությունները ցույց են տվեցին, որ ներկայումս մանկավարժության մեջ առավել տարածված են §էկոլոգիական դաստիրակություն¦ , §էկոլոգիական կրթություն¦ և §էկոլոգիական մշակույթ¦ հասկացությունները: Արտասահմանյան կրթական համակարգում որպես §էկոլոգիական կրթության¦ հասկացության հոմանիշ օգտագործվում է նաև §կրթություն շրջակա միջավայրում¦ արտահայտությունը ¥չնայած դրանք համարժեք չեն¤: Նախադպրոցական մանկավարժության մեջ մի խումբ գիտնականներ հաճախ օգտագործում են §էկոլոգիական կրթություն¦ , §էկոլոգիական դաստիրակություն¦ հասկացություններըª կիրառելով դրանք որպես հոմանիշներ: Դա հիմնավորվում է այսպես. Վերջին տարիներին նախադպրոցական հիմնարկներում օգտագործվում է §նախադպրոցական կրթություն¦ հասկացությունը, որը ներառում է երեխայի և° դաստիրակության, և° կրթության հարցերը: Միևնույն ժամանակ անընդհատ էկոլոգիական կրթության համակարգում որպես ամբոզջական հասկացութըունª օգտագործվում է §էկոլոգիական դաստիրակությունը¦ , որը էկոլոգիական դաստիրակության, ուսուցման, զարգացման հանրագումարն է: Արդյունքում էկոլոգիական դաստիրակության համակարգում էկոլոգիական եզրույթների օգտագործման մեջ նկատելի է որոշ իմաստային հակասություն: Մենք էկոլոգիական կրթություն ասելով հասկանու ենք էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների այն համակարգը, որի յուրացումը նպաստում է էկոլոգիական դաստիրակության գործընթացի իրականացմանը: Ինչպես նշում է Ի. Դ. Զվերևը, չկա էկոլոգիականդաստիրակության գլխավոր նպատակի միանշանակ և հաստատված սահմանում5: Էկոլոգիական դաստիրակության նպ-ատակը էկոլոգիական մշակույթի ձևավորումն է, որը դրսևորվում է շրջակա միջավայրի և նրա ամբողջության պահպանման նկատմամբ երեխաների պատասխանատու վերաբերմունքի մեջ, որի հիմքում ընկած են հասարակության մեջ ընդունված բարոյական և իրավական նորմերը: Գ. Ա. Յագոդինը §էկոլոգիական դաստիրակություն¦ հասկացության էությունը բնութագրում է որպես աճող սերնդի ուսուցման, դաստիրակության, զարդգացման անընդհատ գործընթացª ուղղված ընդհանուր էկոլոգիական մշակույթի և էկոլոգիական պատասխանատվության ձևավորմանըª իրեն հարազատ մարդկանց, իր երկրի և մոլորակի ճակատագրի նկատմամբ: Նա նշում է, որ էկոլոգիական դաստիրակության միջոցով պետք է անհատի աշխարհաճանաչողությունը զարգացնել և հասցնել այնպիսի մակարդակի, որի շնորհիվ նա ընհունակ կլինի իր խմբի համար կենսական անհրաժեշտություն ունեցող հարցերի լուծման առումով պատասխանատվություն կրելու: Նույն հեղինակը ընդգծում է էկոլոգիական դաստիրակության դերն ու նշանակությունը մարդուª որպես երկրի քաղաքացու ձևավորման գործում:Այս տեսակետներից ելնելովª նա առանդնացրել է էկոլոգիական դաստիրակության հետևյալ խնդիրները, որոնցից նախադպրոցական տարիքի համար մենք կարևորում ենք հետևյալներըª 1. շրջապատի նկատմամբ ճիշտ վարվելակերպի մշակում, 2. քաղաքացու դաստիրակում, 3. հասարակության մեջ ընդունելի մարդկային փոխհարաբերությունների հաստատում: Նախադպրոցական մանկավարժության մեջ էկոլոգիական դաստիրակությամ առաջին աշխատությունը գրել է Ս. Ն. Նիկոլաևան, որը հաճախ է օգտագործում §էկոլոգիական մշակույթ¦ հասկացությունը: Հետագայում այս հասկացությունը օգտագործվեց շատ հեղինակների կողմից: Նախադպրոցականների էկոլոգիական դաստիրակության նպատակի և խնդիրների շուրջ տարբեր հեղինակներ առաջարկում են տարբեր բանաձևերª - էկոլոգիական մշակույթի ձևավորում, երեխայի վարքում բնության հետ գիտակցված հարաբերությունների որոշակի մակարդակի ձևավորում, - բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորում, - էկոլոգիական գիտակցության դրդապատճառային հիմքերի ձևավորում: Տարբեր հեղինակների կողմից առաջարկված այս բանաձևերից որոշակիորեն տարբերվում է Տ. Վ. Պոտաովայի տեսակետը: Հեղինակը թվարկում է շրջակա միջավայրոիմ, բնության մեջ երեխայի դաստիրակության նպատակների համալիր,որոնց շարքում նշում էª - երեխայի մեջ իր գոյության կենսամիջավայրի նկատմամբ վստահության զարգացում. - վայրի բնության հետ մարդու խելամիտ փոխհարաբերության, և մարդու ստեղծարար աշխատանքի և մտավոր ստեղծագործության կարողությունների ձևավորում. - արժեքային դիրքորոշման ձևավորում: Սրանք հիմք են հանդիսանում երեխաներիª մարդու իրավունքների և պարտականությունների հետևողական ուսուցման համար: Տարբեր հեղինակների կողմից առանձնացված էկոլոգիական դաստիրակության նպատակների համեմատումը և ընդհանրացումը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ առաջարկված բանաձևերում ավելի հաճախ են հիշատակվում §էկոլոգիական մշակույթ¦ , §էկոլոգիական գիտակցություն¦ , §էկոլոգիական վարք¦ , §սեր և խնամք բնության նկատմամբ¦ հասկացությունները: Նախադպրոցականների էկոլոգիական դաստիրակության խնդիրների թվում սովորաբար ընդգրկվում է բույսերի և կենդանիների խնամքի կարողության ձևավորումը: Նախադպրոցականների էկոլոգիական կրթության և դաստիրակության խնդիրները մշակելիս մենք որպես ելակետային հիմք ենք ունեցել հայ ուսուցիչների ուսուցրապետ Ղ.Աղայանի հետևյալ միտքը. §Բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթուրյան արվեստը¦6: Մեր կարծիքով նախադպրոցակաների էկոլոգիական կրթության և դաստիրակության խնդիրների թվին պետք է դասելª 1. բնաճանաչողական ընդունակությունների, իմացական հետաքրքրությունների ձևավորումը, 2. բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի փոխկապակցվածության վերաբերյալ պատկերացումների, հասկացությունների և գիտելիքների ձևավորումը, 3. բնության մեջ ճիշտ վարքագծի դրսևորման դրդապատճառների սովորույթների ու հմտությունների ձևավորումը, 4. կենդանի բնության նկատմամբ ապրումակցման զգացման ձևավորումը, 5. միմյանց նկատմամբ հանդուրժողականության, հարգանքի ունակության ձևավորումը: 1.2 Էկոլոգիական կրթության բովանդակությունը, նպատակը և խնդիրները կրտսեր դպրոցում §Բնական գիտություններ¦ ուսումնական բնագավառի հիմնական նպատակըª բնության երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորումը: Տարրական դպրոցն ավարտողը պետք է նախնական պատկերացում ունենա կենդանի և անկենդան մարմինների առանձնահատկությունների, դրանց փոխազդեսությունների, ինչպես նաև մարդու օրգանիզմի մասին, տարական գաղափար ունենա շարժման, փոխազդեսության, լույսի, ջերմության, ձայնի մասին, պետք է տարական գիտելիքներ ունենա մարդու և շրջակա միջավայրի և իր կյանքում բնական դերի մասին:

Մեր հետազոտության թեմայի համատեքստում մշակել ենք կրտսեր դպրոցականների էկոլոգիական կրթության հիմնական հայեցակարգային դրույթները. 1. Կրթության համապարփակության խնդիրը կլուծվի, եթե ստեղծվի կրթական բոլոր բնագավառերը ներառող համակարգ, նրանցից յուրաքանչյուրը ներկայացվի իմացության և շրջակա միջավայրի արտացոլման լեզվովª հիմնված որոշակի կատեգորիաների վրա, որոնք ձևավորում են տվյալ կրթական բնագավառի §լեզուն¦: 2. Կատեգորիաների համակարգի ձևավորման հետ միաժամանակ պետք է իրականացվի գործողությունների կատարման եղանակների ուսուցում: 3. Կրթության բազմակողմանիությունը ենթադրում է յուրաքանչյուր աշակերտի եզակիության պահպանման, ինքնիրացման,նրա հետաքրքրությունների բավարարման, ունակությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում: Այս հայեցակարգային գաղափարները դրվել են մեր կողմից մշակված էկոլոգիական կրթության ծրագրի կառուցման հիմքում:

Էկոլոգիական կրթության ծրագրի կառուցման սկզբունքներն ու կառուցվածքը:

Էկոլոգիական կրթությանծրագրի հիմնական բաղադրիրչները, որոնք հիմնվում են տեղեկատվական-հասկացական մոտեցման վրա, հետևյալն ենª

1.շրջակա աշխարհի ճանաչումը ¥արտաքին աշխարհ¤,

2. ինքնաճանաչումը ¥ներաշխարհ¤:

Շրջակա միջավայրի, բնության երևույթների ճանաչողության գործընթացը սկսվում է որոշակի առարկայական հասկացությունների ոլորտ նրա օբյեկտների և երևույթների փոխանցմամբ: Այդ գործընթացում ձևավորվում են երեխաներիª համեմատելու, վերլուծելու, համադրելու, դասակարգելու, վերացարկելու և բարձրակարգ մտածողությանը հատուկ այլ մտավոր գործողություններ կատարելու ունակություններ:

Էկոլոգիական կրթության բովանդակության յուրացման հետ միաժամանակ, շարունակվում է սովորողների էկոլոգիական գործունեության և էկոլոգիական վարքի ձևավորմանը նպատակաուղված աշղատանքը:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել սովորողների էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, որը իրականացվում է մի քանի փուլով՝ երեշակի հոգեկան գործընթացներց ընթանալով դոպի էկոլոգիական հիշողություն, էկոլոգիական մտածողություն, ընկալում և այլն: Առարկայական բովանդակության բաղադրիչները կազմող կատեգորյաների ընտրության սկզբունքներն են. 1. Յուրաքանչյուր կատեգորյա հիմնարար հասկացություն է, որը որոշում է տվյալ առարկայական և բնական միջավայրի §լեզուն¦ և ունի լայն կիրառական նշանակություն:

2. Կատեգորիան պետք է համապատասխանի ուսուցման տվյալ փուլին:

3. Կատեգորիան, որը մեկ առարկայական ոլորտի բովանդակության հիմքն է, կարող է ինտեգրացված լինել այլ ոլորտ:

Կրթության ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական փուլի համար կրթության բնագավառն էր կարող են լինել մատեմատիկան, լեզուն, ինֆորմատիկան, կերպարվեստը, էկլոլոգիան և ֆիզիկական դաստիարակությունը:

Նշված առարկաների ուսուցման նպատակն է լուծել միքանի ընդհանուր խնդիրներ, որոնք կարող են ձևակերպվել հետևյալ պահանջների տեսքովª

  1. Ապահովել որոշակի առարկայական բնագավառից աշակերտների հենքային պատրաստության մակարդակը,

  2. Պայմաններ ստեղծել սովորողների մտավոր, ստեղծագործական, բնաճանաչողական ընդունակությունների զարգացման համար,

  3. Ապահովել սովորողների ձեռք բերած գիտելիքների բազմակողմանիությունը,

  4. Ապահովել աշակերտներիª տեղեկատվական և էկոլոգիական մշակութային ունակություններ:

Էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության և բնության հարաբերություների հավասարակշռության խախտումով, էկոլոգիական արդի ճգնաժամով, էկոլոգիական ռացիոնալ մտացողության և էկոլոգիական մշակույթի ձևավորման խնդիրներով, ինչպես նաև էկոլոգիայի, բնապահպանության բնագավառի գիտելիքների աճող պահանջներով:

Էկոլոգիայի տարրական դասընթաց հետաքրքրաշարժ աշխույժ մեթոդների և դիդակտիկ ու շարժուն խաղային ձևերով երեխաներին կտա այն հարցերի պատասխաները իմանալու հնարավորություն, որոնք բխում են այսօրվա էկոլոգիական իրավիճակից:

Կրտսեր դպրոցում էկոլոգիական կրթության խնդիրներն ենª

1.ուսուցման ոլորտումª սովորողների ծանոթացում էկոլոդիական գիտելիքների հիմունքներին, սկզբնական էկոլոգիական հասկացությունների յուրացում,

2.դրդապատճառային ոլորտումª էկոլոգիա առարկայի նկատմամբ սովորողների հետաքրքրության, էկոլոգիական գիտելիքների պահանջմունքների զարգացում,

3. Նախորդ գլխում արդեն նշել ենք, որ էկոլոգիական կրթության կարևորագույն սկզբունքներն ենª

4. հաջորդայնությունըª բնության աշխարհի, մարդու աշխարհի էկոլոգիական պարզագույն հասկացությունների վերաբերյալ գիտելիքներից շարժում դեպի ավելի բարդը, ավելի ընդարձակը,

5. ինտեգրացիան՝ էկոլոգիական տարական գիտելիւքների համադրում այլ առարկաների գիտելիքներին ¥կերպարվեստ, մայրենի և այլն¤,

6.անընդհատությունը՝ էկոլոգիական կրթության համակարգի ընդգրկում ուսուցման բոլոր մակարդակներում՝ սկսաց նախադպրոցական հաստատությունից:

Էկոլոգիական կրթության գործընդացը կարող է ներառել՝

  1. Հենքային դասընթացը, որը էկոլոգիական գիտելիքների ձեռքբերման հիմք է ստեղծում:

  2. Նախասիրական պարապմունքները, որոնց բովանդակությունը որոշում է՝ հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները:

  3. Արտաուսումնական պարապմունքները: Տարական դասարաններում դրանք էկոլոգիական թեմաներին նվիրված զարգացնող խաղերն ու երկրագիտական էքսկուրսիաններն են:

  4. Էկոլոգիական և բնապահպանական թեմաներով արտաուսումնական և համադրոցական միջոցառումները:

Բնության ուսումնասիրությունը տարական դասարաններում պետք է սկսել էքսկուրսիաններից և շարունակել դասերի ու արտադասարանական միջոցառումների ժամանակ: Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրման ժամանակ պետք է կապ ստեղծել մեր ժամանակներում և մեր հանրապետությունը էկոլոգիական իրավիճակի հարցերի մինչև: Անհրաժեշտ է որքան հնբարավոր , դասերն անց կացնել բնության գրկում: Այս պարագայում երեխաները սովորում են գեղեցիկը տեսնել իրենց շրջապատող կյանքում: Սակայն նրանց ոչ միայն հարկավոր է տեսնել գեղեցիկը, այլև գնահատել այդ ամենը:

Առաջնորդվելով հայեցակարգային այսպիսի հմտություններով՝ մենք մշակել ենք մի շարք ծրագրեր որոնց մի մաստ տպագրվել է և անցել էկոփորձարարական ստուգում՝ §Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական կրթւթյանն ու դաստիրակությունը¦ և §Էկոլոգիական այբբենարան¦ ուսումնական ձեռնարկները տպագրության է պատրաստվում §Ես և ինձ շրջապատող աշխարհը ¦ դասընթացի ծրագրերը և ձեռնարկը:

Ծրագրի բովանդակության հիմքում ընկած են հետևյալ կատեգորյանները՝

1.փոփոխություններ.

2.մասը և ամբողջութունը,

3. բազմաձևությունը,

4.մեծությունը ¥ժամանակը և տարածությունը¤:

Մեր մշակած §Ես և ինձ շրջապատող աշխարհը¦ դասընթացի ծրագրի հենքային բովանդակությունը կազմված է հետևյալ բաժիններիցª

  1. §Ես¦-ի աշխարհը,

  2. մարդկանց աշխարհը,

  3. բնության աշխարհը,

  4. իրերի աշխարհը,

  5. երազանքների աշխարհը:

Այս բաժիններից յուրաքանչյուրը ունի հասկացությունների որոշակի աստիճանակարգ: Մենք ենթադրում ենք, որ էկոլոգիական կրթության բնագավառում այսպիսի ծրագրամեթոդական բազան կապահովի նախադպրոցական և կրտսեր դպրոցական կատեգորիալ մոտեցման իրացումը:



























ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մենագրության մեջ շարադրված է էկոլոգիական կրթության համակարգի կառավարման գիտատեսական, մեթոդաբանական հիմունքները: Բնութագրված են նախադպրոցականների, կրտսեր, դեռահաս, ավագ դպրոցականների էկոլոգիական պատկերացումների, հասկացությունների և գիտելիքների ձևավորման հոգեբանամանկավարժական առանձնակատկությունները: Ներկայացված է էկոլոգիական կրթության և դաստիրակության գործընթացների կազմակերպման մանկավարժական պայմաններն ու ձևերը: Հանգամանորեն դիտարկված են էկոլոգիական կրթության կազմակերպման մոտեցումնները: Բացահայտված են էկոլոգիական կրթության ամբողջական համակարգի կառավարման սկզբունքները, գործառույթներն ու մեթոդները: Ներկայացված է նաև էկոլոգիական կրթության ծրագրերը և դրանց իրացման տեխնոլոգիան կրթության համակարգի բոլոր աստիճանների համար: Էկոլոգիական կրթությունը յուրաքանչյուր տարիքային փուլի ճանաչողական, հուզական և դրդապատճառային մակարդակհներում անգնհատելի նշանակություն ունի և անփոխարինելի դեր է կատարում երեխայի համակողմանի զարգացման գործում: Ընդ որում մանկավարժական լավագույն պայմանների ապահովումը ակնկալում է երեխայի գործունեության ձևերի արդյունավետ իրականացում, ինչպես նաև մեծերի և հասակակիցների հետ հաղորդակցման բովանդակության ընդլայնում: Աշխատանքի մեջ խոսվում է նաև, որ այսօր հատկապես մասնավոր նախադպրոցական հաստատություններում երեխաներին ուսուցանում են մաթեմատիկա, կերպարվեստ, օտար լեզու, սակայն շատ քիչ ուշադրություն է դարձվում էկոլոգիական գիտելիքներին: Մինչդեռ նախադպրոցականների ուսուցման մեջ առաջին հերթին շեշտը պետք է դնել նրանց բնության նկատմամբ խնամքով և հուզական վերաբերմունքի, բնության մեջ աշխատանք կատարելու կարողության դաստիարակման վրա՝ հիմք ունենալով երեխայի և բնության փոփոխությունների առանձնահատկությունների:

Էկոլոգիական տեսանկյունից ՀՀ դժվար թե կարելի լինի համարել էկոլոգիապես բարվոք միջավայր, և այդպիսի աղետալի վիճակը բարելավելու համար հարկավոր է կանխել բնության վրա մարդու հետագա բացասական ներգործությունը:









































ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1.Էկոլոգիական կրթության կառավարման հիմունքները, Երևան-2006թ.:

2.Захлебний А. Н. Цели и пути развития экологического образования в школе // За гармонию взаимоотношений человека с природой. М. 1989.

3.Кочергин А. Н. и др. Экологическое знзние и сознание, Новосибирск, 1987.

1 Качергин А. Н. и др. Экологическое знание и сознание, Новосибирск, 1987. Էջ 288.

2 Захлебний А. Н. Цели и пути развития экологического образобания в школе //За гармонию взаимоотношений человека с природой. М. 1989. Էջ 292.

3 Նույն տեղում էջ 292:

4 Նույն տեղում, էջ 298:

5 Էկոլոգիական կրթության կառավարման հիմունքները, Երևան-2006, էջ 116:

6 Նույն տեղում, էջ 118:

7