СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Экскурсионный сервис - это дополнительный вид услуг

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Экскурсионный сервис - это дополнительный вид услуг»

Էքսկուրսիոն ծառայությունը լրացուցիչ ծառայության տեսակ

Էքսկուրսիան ավելի նեղ իմաստ ունի , քան տուրը, և կարելի է ասել , որ այն տուրի բաղկացուցիչ մասն է: Էքսկուրսիայի յուրաքանչյուր րոպեն պլանավորված է , հաշվարկված:Այն լինում է տարբեր տիպերի, և դրանք ի հայտ են գալիս ` հաշվի առնելով մի քանի նախադրյալներ.

  1. ըստ բովանդակության- լինում է լայն և թեմատիկ

  2. մասնակիցների թվով և կազմով- լինում է անհատական, տեղացիների համար, եկվոր տուրիստների համար, մեծահասակների և երեխաների համար

  3. ըստ իրականացման տեղի- լինում են քաղաքային, մերձքաղաքային, թանգարանային և ընդհանուր

  4. ըստ փոխադրման միջոցի-լինում են հետիոտն և տարբեր տրանսպորտային միջոցների մասնակցությամբ

  5. ըստ տևողութան- այս տեսակը կախված է պլանավորված ժամից, լինում են կարճատև ` 1-4 օր, երկարատև

  6. ըստ իրականացման ձևի- սրանք կարող են լինել էքսկուրսիա- հավաքույթ, էքսկուրսիա-զբոսանք, էքսկուրսիա-դասախոսություն, էքսկուրսիա-համերգ, էքսկուրսիա-թատրոն, էքսկուրսիա-կոնսուլտացիա, էքսկուրսիա-ցուցադրում, ուսումնական էքսկուրսիա և գովազդային էքսկուրսիա

Ըստ բովանդակության՝ էքսկուրսիան լինում է երկու տեսակ` լայն և թեմատիկ:Լայն էքսկուրսիաները , որպես կանոն, լինում են բազմիմաստ, այդ պատճառով էլ նրանց լայն էքսկուրսիա են անվանում:Սրանցում օգտագործում են թե´ ժամանակակից, թե´ պատմական վայրերը:Այս էքսկուրսիան կազմակերպվում և ձևավորվում է ըստ պատվերի:Լայն էքսկուրսիայի ժամանակ «իրադարձությունները ցուցադրվում են խոշոր պլանով». Սա հնարավորություն է տալիս իմանալ ամեն ինչ քաղաքի, տարածաշրջանի, մարզի, հանրապետության մասին:Այս էքսկուրսիաներն ունեն իրենց յուրահատկությունները. ի տարբերություն թեմատիկ էքսկուրսիայի՝ էքսկուրսավարի կամ գիդի խոսքը բավականին բարդ է :Վերջինս պետք է լինի տեղաբնակ, իմանա ամեն ինչ ցուցադրվող օբյեկտի մասին:Պետք է պատասխանի էքսկուրսանտների յուրաքանչյուր հարցին, իսկ դա նշանակում է , որ էքսկուրսավարը պետք է լինի բազմակողմանի զարգացած մարդ, դրա հետ մեկտեղ կարողանա արտահայտվել, ճիշտ կառուցել խոսքը և վերարտադրել իր իմացածը:Թեմատիկ էքսկուրսիան ունի մեկ թեմա, որը նախապես պլանավորված է , կազմակերպված:Եթե թեման պատմական է , ապա էքսկուրսիայի առանցքը կարող են դառնալ մեկ կամ մի քանի պատմական նշանակության դրվագներ և վայրեր: Թեմատիկ էքսկուրսիան իր հերթին բաժանվում է .

  1. պատմական

  2. արտադրական

  3. էկոլոգիական

  4. մշակութային

  5. գրական

  6. ճարտարապետական

Պետք է նշենք նաև , որ այս բոլոր տեսակները իրար հետ սերտորեն կապված են : Մասնակիցների թվից և կազմից կախված՝ էքսկուրսիան բաժանվում է հետևյալ տեսակների.

  1. անհատական

  2. տեղաբնակների համար

  3. եկվոր տուրիստների համար

  4. մեծահասակների համար

  5. երեխաների կամ դպրոցականների համար

Էքսկուրսիայի վարման նյութը յուրաքանչյուր խմբի համար պետք է տարբեր լինի, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ընկալման ձևը:Օրինակ`եթե էքսկուրսիայի ցուցադրման օբյեկտը Ծաղկաձորի «Կեչառիս» եկեղեցական համալիրն է , ապա էքսկուրսավարը անհատական զբոսաշրջիկի համար կնախապատրաստի մտերմիկ զրույցի նման խոսք, որը մի փոքր կհեռանա պաշտոնական դասախոսություն թվացող դոգմատիկ խոսքից:Եթե էքսկուրսիան անցկացվում է տեղացիների հետ, ապա հնարավոր չէ , որ նրանք տեղեկացված չլինեն ցուցադրվող օբյեկտի մասին:Այս պարագայում պետք չէ նրանց ձանձրացնել մանրամասներով, նրանք դա արդեն գիտեն, կարելի է ուղղակի նշել թվականներ` օրինակ ` կառուցման թիվը, ճարտարապետի անունը, ո՞ւմ պատվերով է կառուցվել:Օտարերկրյա զբոսաշրջիկների համար էքսկուրսավարի խոսքը պետք է լինի դոգմատիկ դասախոսություն, բոլոր կարևոր նորմերով և մեթոդներով մշակված: Մեծահասակների համար էքսկուրսիայի նյութը պետք է լինի ավելի մատչելի, զերծ լինի բարդ տերմինաբանությունից:Երեխաների կամ դպրոցականների համար նյութը պետք է լինի նույնպես մատչելի ` նրանց գիտելիքների բազային համապատասխան:

Ըստ իրականացման տեղի՝ինչպես արդեն նշել ենք, էքսկուրսիան բաժանվում է .

  1. քաղաքային

  2. մերձքաղաքային

  3. արտադրական, թանգարանային

  4. ընդհանուր

Ըստ փոխադրման ձևի՝ էքսկուրսիան լինում է .

  1. օդային

  2. ջրային

  3. ցամաքային

Սրանց համապատասխան գոյություն ունեն տրանսպորտի տարբեր միջոցներ` ինքնաթիռ, ուղղաթիռ, օդապարիկ,ավտոմեքենա,ավտոբուս,հեծանիվ,նավ,սուզանավ և այլն: Տրանսպորտի այս միջոցների օգնությամբ իրականացվում են տարատեսակ , տարաբնույթ էքսկուրսիաներ:

Էքսկուրսավար

Էքսկուրսավարն այն մասնագետն է , ում ղեկավարությամբ էքսկուրսիայի մասնակիցները ծանոթանում են շրջակա միջավայրի հետ ` պահպանելով էքսկուրսիայի անցկացման մեթոդական ցուցումները:

Էքսկուրսավարի աշխատանքը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով. բացի տեսական և գործնական խորը գիտելիքներից՝ շատ կարևոր են վերջինիս անձնական որակները:Նա պետք է օժտված լինի հետևյալ բնութագրիչ հատկանիշներով.

  1. ունենա բարձր ինտելեկտ

  2. լինի յուրահատուկ

  3. կարգապահ

  4. ունենա անձնային բարձր արժեքներ

  5. վարի ակտիվ կյանք

Որպեսզի անձը յուրացնի էքսկուրսավարի աշխատանքը, նա պետք է օժտված լինի հետևյալ անձնային հատկանիշներով.

  1. լինի համախմբող

  2. կազմակերպող

  3. միաձուլող

Համախմբելու հատկանիշը այն է , երբ էքսկուրսավարը կարողանում է եղած ինֆորմացիայից առանձնացնել և ձևակերպել էքսկուրսիայի նյութը և մատչելի լեզվով դա փոխանցել մասնակիցներին:

Կազմակերպչական ունակությունները ի հայտ են գալիս , երբ, լինելով լավ մասնագետ, նա կարողանում է հետաքրքիր , ուրախ և համախմբված անցկացնել էքսկուրսիան:

Միաձուլելու ունակությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ էքսկուրսավարը կարողանում է ընկերացնել բոլոր մասնակիցներին:Այս ունակությունը մարդկային դրական որակներից մեկն է:Այն էքսկուրսավարը , ով հեշտ է կարողանում ընկերանալ, հաղորդակցվել և ուշադրությունը իր վրա գրավել , նա արժանանում է բոլորի համակրանքին:Էքսկուրսիան շփվելու գեղագիտական գործընթացն է :

Էքսկուրսավարի մասնագիտությունը յուրացնելու համար մեծ դեր ունեն հետևյալ մարդկային որակները` զարգացվածությունը, բարձր ինքնատիրապետումը, նրբանկատությունը, բացի վերոհիշյալներից՝ էքսկուրսիայի վրա մեծ ազդեցություն ունեն էքսկուրսավարի բարեհամբույր վերաբերմունքը, ուշադրությունը մարդկանց նկատմամբ, կենսուրախությունը, թեթև բնավորությունը, անհատականությունը: Էքսկուրսավարի պրոֆեսիոնալ վարպետությունը գեղեցիկ խոսքն է : Նրա խոսքը կարելի է համարել հանրային ելույթ, որն ունի թեմա, նպատակ և բովանդակություն: Քանի որ էքսկուրսիան տարբեր տեսակի է լինում , ըստ այդմ էլ փոխվում է էքսկուրսավարի խոսքի տեսակը, որը կարող է լինել տեղեկատվական,գործնական, գիտական,գեղարվեստական և այլն:Խոսքի ամենակարևոր որակներից մեկը ճշտությունն է՝ ճիշտ արտասանությունը, ճիշտ շարահյուսությունը, հնչերանգը:Սրանք խոսքին տալիս են արտահայտչականություն:

Էքսկուրսավարի հաստիքային պարտականություններից են.

  1. էքսկուրսիոն նյութի իմացություն

  2. էքսկուրսիայի անցկացման մեթոդիկայի իմացություն

  3. էքսկուրսիայի նյութի պատրաստում

  4. նյութի նորացում

  5. նոր էքսկուրսիոն երթուղիների և ըստ դրա՝ թեմաների մշակում

  6. տարբեր տուրիստների համար էքսկուրսիոն ծրագրի մշակում

  7. մասնակցություն դասավանդման նպատակ ունեցող հանդիպումների , սեմինարների

  8. հանրային ելույթների մշակում

  9. երթուղու պահպանում

  10. էքսկուրսավարը պետք է կարողանա որոնել և ընտրել նշված թեմատիկային համապատասխան էքսկուրսիայի նյութ

  11. էքսկուրսիոն ծառայության թղթաբանության ճիշտ ձևակերպում

  12. օգտագործելով մեթոդական ցուցումները` կարողանա ղեկավարել տուրիստական խումբը, կարողանա գովազդել էքսկուրսիոն մի շարք ծրագրեր:

Էքսկուրսավարը կարող է լինել նաև գիդ, այսինքն գործ ունենալ արտերկրացի տուրիստների հետ:Այս պարագայում նա պետք է տիրապետի մի քանի օտար լեզվի , կարողանա ազատ հաղորդակցվել:Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնի իր արտաքին տեսքին:Նա պետք է հագնված լինի շատ կոկիկ, էքսկուրսիայի թեմային համապատասխան, շատ շպարված չլինի:Բացի արտաքին տեսքից՝ պետք է ուշադրություն դարձնի իր խոսքի և ժեստերի վրա և չի կարելի ժեստերը չարաշահել:Շատ և աննպատակ ժեստերը թույլ չեն տա, որ բանավոր խոսքը հասկանալի լինի: