СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էլեկտրոնային փոստ(Gmail)

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Էլեկտրոնային փոստ(Gmail)»

Էլեկտրոնային փոստ՝Gmail.

     

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ

      Հնուց ի վեր մարդիկ ինֆորմացիա են փոխանակել նամակների միջոցով: Մեր ժամանակներում թղթային նամակներին հիմնականում փոխարինում են էլեկտրոնային նամակները: Համացանցից օգտվելու, շփվելու, տարբեր կայքերում հաշիվ բացելու, նամակներ գրելու համար առաջանում է էլեկտրոնային փոստ ունենալու անհրաժեշտությունը: Էլեկտրոնային փոստը`E-mail-ը (electronic mail - էլեկտրոնային փոստ) դա հաղորդագրությունների (նամակների) փոխանակման համակարգ է: Էլեկտրոնային փոստը հնարավորություն է տալիս

  • Փոխանցել Ինֆորմացիան բարձր արագությամբ,

  • Փոխանցել ֆայլեր նամակի հետ միասին (տեքստային փաստաթղթեր, նկարներ, լուսանկարներ, ձայնային ֆայլեր եւ այլն),

  • Միաժամանակ մի քանի հասցեատերերի նամակ փոխանցել:

  • Նամակագրությունը երկարաժամկետ պահպանել:

 Էլեկտրոնային փոստի հասցեն բաղկացած է երկու մասից` օգտատիրոջ պայմանական անունից և սերվերի հասցեից, որի վրա գրանցված է հասցեն: Այդ երկու բաղադրիչները իրար հետ կապվում են @ (at) «շնիկ» նշանով:

Gmail համակարգում էլեկտրոնային փոստի հասցե ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ: Google-ի հաշիվը, դա ձեր անձնական հաշիվն է Google-ի ծառայությունների համակարգում: Այն թույլ է տալիս Google-ի բոլոր գործիքներից օգտվել օրինական և ավճար: Դրանցից են օրինակ` Yutube, Google Drive և այլն:

Google-ի հաշվի ստեղծում

Անձնական հաշիվը անհրաժեշտ է ստեղծել իրական անուն ազգանունով: Անցեք հետևյալ հղումով https://accounts.google.com/signup և լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը:

Ստեղծված հաշվի ճշտությունը հաստատելու համար մուտքագրվում է օգտատիրոջ հեռախոսահամարը:

Հաջորդ քայլով մուտքագրված հեռախոսահամարին հաղորդագրություն միջոցով կստանաք կոդ: Հաստատումից հետո ձեր հաշիվը կվավերանա:





Բոլոր դաշտերը լրացնելուց, գաղտնիության և օգտագործման պայմանների հետ համաձայնելուց հետո, հաջորդ պատուհանի վերին աջ անկյունում կհայտնվի դեպի Google-ի ծառայությունները տանող պիտակ:

Պիտակի վրա սեղմելուց հետո կարող եք օգտվել Google-ի գործիքներից:

Դուք միշտ կարող եք վերադառնալ ձեր հաշվին և կատարել անհրաժեշտ կարգաբերումները:

Gmail համակարգի գործիքաշարը

Googleում հաշիվ գրանցելուց հետո ավտոմատ կերպով օգտատերը ստանում է իր անհատական ծառայությունը Gmail էլեկտրոնային համակարգում: Քանի որ էլեկտրոնային փոստը պատկանում է Google Apps-ի հիմնական ծառայությունների թվին, հնարավոր է Google Apps-ի ցանկացած ծառայությունից Gmailի պիտակին կտտացնելով անցում կատարել դեպի էլեկտրոնային փոստի միջավայր:

Gmail էլեկտրոնային փոստի հիմնական գործողություններ են համարվում նամակի ստեղծումը, առաքումն ու ստացումը:

Նոր հաղորդագրություն ստեղծելու համար գրել պիտակը ընտրելուց հետո, զննարկիչի ստորին պատուհանի ստորին աջ անկյունում հայտնվում է նոր հաղորդագրության պատուհանը հետևյալ տեսքով՝

Նոր հաղորդագրություն ստեղծելու և բոլոր դաշտերում աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է կտտացնել Ուղարկել պիտակի վրա: Նամակը կուղարկվի հասցեատիրոջը (հասցեատերերին) և տեսանելի կլինի Ուղարկված նամակների պանակում: