СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ընկալման ախտորոշման մեթոդներ

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ընկալման ախտորոշման մեթոդներ»

ԸՆԿԱԼՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Այստեղ նկարագրված մեթոդիկաները թույլ են տալիս գնահատել երեխայի ընկալումը զանազան տեսանկյուններից, միաժամանակ բացահայտելով երեխայի պերցեպտիվ գործընթացի բնութագիրը, պատկերներ ձևավորելու ունակությունը, դրանցից եզրակացություններ կատարելը և այդ եզրահանգումները բառերով արտահայտելը: Այս վերջին 2 բնութագրումները մտնում են մանկական ընկալման հոգեախտորոշման մեջ, որովհետև զարգացման հիմնական միտումը կայանում է հատկապես նրա պարբերաբար ինտելեկտուալիզացիայի հետ:

Մեթոդիկա 1. «ՆԿԱՐՆԵՐՈՒՄ Ի՞ՆՉԸ ՉԿԱ»

Այս մեթոդի էությունը կայանում է նրանում, որ երեխային առաջարկվում են նկարների շարքեր: Ամեն նկարում բացակայում է մի դետալ: Երեխան սկսում է վարժությունը և ինչքան հնարավոր է արագ, սկսու է կռահել և ասել բացակայող դետալը: Վայրկյանաչափի օգնությամբ ֆիքսվում է ժամանակը, որը երեխան ծախսում է աշխատանքը կատարելու համար: Աշխատանքի ժամանակը գնահատվում է բալերով, որոնք հետագայում հիմք են ծառայում երեխայի ընկալման զարգացման մակարդակի մասին հետևություն անելու:



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ



10 ԲԱԼ- երեխան ավարտում է վարժությունը ավելի քիչ ժամանակում, քան 25 վայրկյանում, դրա հետ մեկտեղ անվանելով բոլոր 7 նկարների բացակայող առարկաները:

8-9 ԲԱԼ- երեխաները գտնում են բոլոր բացակայող առարկաները զբաղվելով 26-30 վայրկյան:

6-7 ԲԱԼ- բոլոր բացակայող առարկաների որոնման ժամանակ, զբաղվելով 31-35 վայրկյան:

4-5 ԲԱԼ- բոլոր բացակայող առարկաների որոնման ժամանակ, կազմելով 36-40 վայրկյան:

2-3 ԲԱԼ- բոլոր բացակայող առարկաների որոնման ժամանակը անցավ 41-45 վայրկյան սահմանը:

0-1 ԲԱԼ- բոլոր բացակայող դետալների որոնման ժամանակ կազմելով ընդհանուր առմամբ քան 45 վայրկյանը:





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ



10 ԲԱԼ- շատ բարձր

8-9 ԲԱԼ- բարձր

4-7 ԲԱԼ- միջին

2-3 ԲԱԼ- ցածր

0-1 ԲԱԼ- շատ ցածր















«Մարդը անձրևի տակ» պրոյեկտիվ մեթոդիկա

Մարդը անձրևի տակ մեթոդիկայի նպատակն է ուսումնասիրել արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունը: Այն առաջարկվել է Ե. Ռոմանովի և Տ. Սիտկոյի կողմից, հարմարվողական հնարավորությունների գնահատման, սթրեսային իրավիճակների ազդեցությունը ուսումնասիրելու համար:

Անձը սիմվոլացնում է սթրեսային իրավիճակը, և նրանով, թե որքանով է մարդու նկարը փոխվում անձրևի տակ կարելի է դատել հեղինակի վերաբերմունքի մասին՝ դժվարություններին և դրանց հաղթահարելու միջոցներին:

Մեթոդիկայի նպատակն է ստանալ տվյալներ փորձարկվողի սթրեսակայունության վերաբերյալ:

Այն բացահայտում է մարդու ներքին ռեսուրսները և անբարենպաստ իրավիճակը հաղթահարելու նրա ընդունակությունները: Այն թույլ է տալիս նաև ախտորոշել անձնային ռեսուրսները և պաշտպանական մեխանիզմների առանձնահատկությունները:

Թեստն անցկացնելիս կարևոր է հետևել, թե ինչպես է փորձարկողը նկարում և ուշադրություն դարձնել նրա բոլոր ձայնարկություններին, ինչպես նաև ոչ վերբալ հաղորդակցմանը:

«Մարդը անձրևի տակ» մեթոդիկայի վերլուծման համար կարևոր նշանակություն ունի մարդու դիրքը թղթի վրա: Եթե գնացող մարդ է նկարված, ապա դա կապված է կյանքի դժվարին իրավիճակներից խուսափելու, փախչելու հետ: Եթե նկարը տեղակայված է թղթի վերևի մասում, կարելի է ենթադրել, որ փորձարկվողը փախչում է իրականությունից, ոտքերի տակ չի զգում հող, հիմք, ինչպես նաև պաշտպանական մեխանիզմները երևակայական են. չարդարացված լավատես է: Մարդու նկարը պրոֆիլով է պատկերված կամ երևում է մարդու թիկունքը խոսում է այն մասին, որ փորձարկվողը վախենում է աշխարհից: Պատկերված նկարը թերթի ներքևի մասում է լոկալիզացված վկայում է դեպրեսիայի նկատմամբ հակման, անպաշտպանվածության զգացողության մասին: Եթե մարդը նկարված է թղթի ձախ հատվածում, ապա հնարավոր է, որ փորձարկվողի վարքը իրադրային է, իմպուլսիվ է, կողմնորոշված է թղթի աջ հատվածում վկայում է այն մասին, որ փորձարկվողը կողմնորոշված է դեպի շրջապատողները և հնարավոր է կախվածություն ունի հորից:

Մարդու կերպարի չափերը մեծացնելը բնորոշ է դեռահասներին, որոնց անհաջողությունները մոբիլիզացնում են, դարձնում են ավելի ուժեղ և վստահ: Չափից դուրս փոքր կերպարները վկայում են այն մասին, որ փորձարկվողը կարիք ունի պաշտպանվածության և հովանավորության, ձգտում է իր պատասխանատվությունը գցել ուրիշների վրա: Երեխաները, որոնք շատ փոքրիկ կերպարներ են նկարում, սովորաբար ամաչում են դրսևորել իրենց զգացմունքները, և զսպվածություն են դրսևորում միջանձնային հարաբերություններում:

Նրանք սթրեսի հետևանքով ընկած են դեպրեսիայի մեջ: Հակառակ սեռի կերպար է պատկերել, նշանակում է , որ դժվար իրադրության մեջ հայտնվելով նա կդրսևորի տվյալ անձին տիպիկ վարքային դրսևորումներ:

Տարիքի փոփոխությունը վկայում է տվյալ անձի ինքնագնահատականը դժվարին իրավիճակում /մեծանում է, փոքրանում է /:

Եթե նկարում պատկերված է մարդ, որի մարմնի մի հատվածը նկարված չէ (ոտք, ձեռք, ականջ, աչք), ապա դա խոսում է նրա պաշտպանական մեխանիզմների առանձնահատկությունների մասին, էգոռեակցիաների առանձնահատկությունների մասին:

Հագուստի ֆունկցիան: Հագուստների առատությունը խոսում է այն մասին, որ փորձարկվողը կարիք ունի լրացուցիչ պաշտպանությունների: Հագուստների բացակայությունը խոսում է այն մասին , որ փորձարկվողը դժվար իրավիճակներում ունի մշակված ստերեոտիպային վարք, իմպուլսիվ հակազդումներ:

Անձրևը-անբարենպաստ, անցանկալի ազդեցություն է, մարդու մեջ առաջացնում է ծածկվելու, թաքնվելու ցանկություն: Անձրևի կերպավորումը կապված է այն բանի հետ, թե ինչպես է մարդը ընդունում, ընկալում դժվար իրադրությունը: Շատ կարևոր է որոշել որտեղից է անձրևը. մարդու աջ կողմից, թե ձախ. մարդու մարմնի որ հատվածն է ընդգրկված, անձրևի տակ դրա բացատրությունը համեմատական է մարդու տեղակայումը թղթի ձախ կամ աջ հատվածներում: Ամպերը անհաջողությունների խորհրդանշում են սպասումը, տագնապը: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել ամպերի քանակին, չափերին, տարածության մեջ զբաղեցրած դիրքին: Դեպրեսիվ վիճակում մարդը նկարում է ծանր ամպեր, որոնք զբաղեցնում են ամբողջ երկինքը: Ջրափոսերը, լճակները սիմվոլացնում են տագնապային իրավիճակի հետևանքները , որոնք մնում են անձրևից հետո: Շատկաևոր է հետևել լճակի ձևին, խորությանը: Կարևոր է նկատել , թե ինչպես է լճակը տեղակայված` գտնվում է մարդու աջ, թե ձախ կողմում, շրջապատում են մարդուն բոլոր կեղմերով, թե նա հենց կանգնած է լճակի մեջ:

Լրացուցիչ դետալներ - բոլոր լրացուցիչ դետալները (տուն, ծառ, նստարան, ավտոմեքենա կամ այլ առարկաներ), որոնք մարդը պահում է ձեռքին, դիտվում է որպես լրացուցիչ արտաքին պաշտպանական ուժերի, հենարանի կարիք: Օրինակ կայծակի առկայությունը վկայում է մարդու կյանքում դրամատիկ փոփոխությունների զարգացում: Ծիածանը` անսովոր ձգտումների, կատարելագործման երազ: Անձրևանոցը` հոգեկան պաշտպանվածություն արտաքին տհաճ ազդեցություններից, անձրևանոցը կարող է դիտվել որպես մոր կամ հոր հետ կապի առկայություն: Անձրևանոցի կամարը խորհրդանշում է մայրական սկիզբը, կոթը` հայրական սկիզբը: Անձրևանոցը կարող է պաշտպանել կամ չպաշտպանել դժվարություններից, օրինակ մեծ կամարը շատ փոքրիկ կոթով նշանակում է ուժեղ կախվածություն մորից: Անձրևանոցի չափը և տարածությունը.

Նկարի գույները խոսում են առանձնահատուկ զգացմունքների, տրամադրության և վերաբերմունքի մասին: Դրանք խոսում եմ նաև կոնֆլիկտի մասին: Լավ ադապտացված և հուզականորեն կայուն երեխան օգտագործում է երկուսից հինգ գույն: Յոթից-ութ գույնի օգտագործումը խոսում է բարձր անկայունության մասին: Մեկ գույնի օգտագործումը վկայում է վախ հուզական լարվածություն (Романова Е.В., Потемкина О.Ф. Графические методы в психологической диагностике. М.: Дидакт, 1992):




Շուլտեի աղյուսակներ

Աշխատանքի նպատակն է հատուկ աղյուսակների օգնությամբ հետազտել ուշադրության տեղափոխելիությունը, տեղափոխելիության արագությունը, աշխատունակությունը և վարժվածությունը(ինֆորմացիայի ընտրության պայմաններում):

Փորձարկվողը պետք է գտնի և ցույց տա 1-25 թվերը՝ յուրաքանչյուր աղյուսակում:

Աշխատանքը պետք է կատարվի հնարավորինս արագ և ֆիքսվի ժամանակը:

Աշխատանքի ընթացքը. աշխատանքի սկզբին տրվում է այն սկսելու հրահանգը, այնուհետև փորձարկվողը ցույց է տալիս թվերն աճման, ապա նվազման կարգով: Արդյունքները նշվում են գրաֆիկի վրա: Աշխատանքի արդյունավետությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

ԱԱ= (T1+T2+T3+T4+T5)/5,

որտեղ T1, T2, T3, T4, T5-ը համապատասխանաբար I, II, III, IV և V աղյուսակների առաջադրանքի վրա ծախսած ժամանակն է:

Հոգեկան կայունությունը որոշվում է IV աղյուսակի ժամանակի և աշխատանքի արդյունավետության հարաբերությամբ.

ՀԿ= T4/ ԱԱ

Աշխատանքի արդյունավետության(ԱԱ) գնահատումը (վրկ) հետազոտվողի տարիքին համապատասխան.



Տարիքը

5 միավոր

4 միավոր

3 միավոր

2 միավոր

1 միավոր

10

45 և ցածր

46-55

56-65

66-75

75 և բարձր

11

35 և ցածր

36-45

46-55

56-65

66 և բարձր

12

30 և ցածր

31-35

36-45

46-55

56 և բարձր









Շուլտեի աղյուսակներ