СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ընտանիք և դպրոց համագործակցությունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ընտանիք և դպրոց համագործակցությունը»

Ընտանիք և դպրոց համագործակցությունը

ԱրՊՀ, Լրագրություն 4-րդ կուրս

Երեխայի հետազոտման, նրա լավագույն որակների և հատկությունների բացահայտման ու զարգացման հարցերում դպրոցի և ընտանիքի փոխներգործության շարժառիթն այդ կառույցների ընդհանուր հետաքրքրություններն են: Այդպիսի փոխհարաբերությունների հիմքում միմյանց նկատմամբ վստահության, փոխադարձ հարգանքի, փոխօգնության և օժանդակության, համբերատարության սկզբունքներն են: Դրանք օգնում են ուսուցիչներին և ծնողներին՝ համատեղ ջանքերով երեխայի ինքնորոշման, ինքնակառավարման, խոչընդոտների ու դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ որակների ու հատկությունների ձևավորման պայմաններ ստեղծել: Երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին միավորում են ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները, որոնց լուծումներն էապես պայմանավորված են դրանց փոխներգործության և համագործակցության բնույթով: Դպրոցի և ընտանիքի համագործակցությունը նպատակասլաց և երկարատև աշխատանք է, որն ամենից առաջ ենթադրում է ընտանիքի , երեխայի ընտանեկան դաստիարակության պայմանների ու յուրահատկությունների բազմակողմանի և համակարգված ուսումնասիրություն: Այդ երկու ինստիտուտների համագործակցությունը և փոխներգործությունը մանկավարժական գործընթացի բոլոր փուլերում պետք է կազմակերպվեն պլանավորված ու համակարգված ձևով: Ծնողները և ուսուցիչները նույն երեխաների դաստիարակներն են: Հետևաբար դաստիարակությունն արդյունավետ կլինի միայն նրանց համագործակցության պայմաններում, երբ ձևավորվեն դաստիարակության գործընթացի միասնական նպատակներ, ձգտումներ ու հայացքներ, համատեղ ուժերով մշակվեն դաստիարակչական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Ուսուցիչների և ընտանիքի փոխներգործության բնույթը պլանավորված է դպրոցի նկատմամբ ծնողների վերաբերմունքով , ինչպես նաև այն հանգամանքով , թե վերջիններս , ըստ իրենց իմացական կարողությունների , հայացքների ու դիրքորոշումների, որտեղ են իրենց տեսնում դաստիարակության գործընթացում: Դպրոցի և  ծնողների համագործակցության հիմքը խմբային ու անհատական աշխատանքի ձևերն են:

Միաժամանակ կան հիմնախնդիրներ. որոնք մտահոգում են բոլոր ծնողներին կամ էլ կապված են դասարանում երեխաների դաստիարակության գործընթացի հետ: Այդպիսի հարցերը քննարկվում են ընդհանուր ժողովների ժամանակ: Ծնողական ժողովը ծնողների հետ աշխատանքի հիմնական ձևն է, որի միջոցով լուծվում են դասարանական ժողովների ժամանակ առաջացած խնդիրները, դրանց փոխներգործության կայացման առումով էական նշանակություն ունի  ուսուցիչների շփման ոճը:

Դպրոցի և ընտանիքի համագործակցության և փոխներգործության  ամենաարդիական և պահանջված ուղղություններից մեկն այսօր, թերևս երեխաների ծնողների համար խորհրդատվությունների կազմակերպումն է:

Մանկավարժական խորհրդատվությունները հիմնականում կրում են անհատական բնույթ: Դրա անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է ծայրահեղ, ու պահանջվում է արտակարգ օգնություն: Այս փուլում գլխավոր խնդիրը ոչ միայն մանկավարժական տեղեկատվությամբ ընտանիքն ապահովելն է, այլև ծնողներին հուզական աջակցություն ցույց տալը:

Այսպիսով մանկավարժները և ծնողները ունեն ընդհանուր նպատակներ և առանց նրանց համագործակցության՝ երեխայի կյանքը լիարժեք չէ: Դպրոցը երեխային տալիս է գիտական գիտելիքներ և իրականության նկատմամբ դաստիարակում  գիտակցական վերաբերմունք: Ընտանիքն էլ իր հերթին ապահովում է կյանքի պրակտիկ փորձը: Ընտանիքում ձևավորվում և մշակվում են մարդկանց կարեկցելու կարողությունը: Անձի ներդաշնակ զարգացման համար այդ երկու որակներն էլ խիստ անհրաժեշտ են: