СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ընտանիք********

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ընտանիք********»

Ընտանիքը բնության հրաշք

Ընտանիքը բնության հրաշք

 ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ   «Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ նահանգ կառավարելը»Տակիտոս

 ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:  Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:  Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:

 «Բնակչության մեկ քառորդը, կամ 1,8 միլիարդ մարդ մինչև 24 տարեկան է: Հայաստանում մինչև 24 տարեկան երիտասարդները 16,5%-ն են կազմում, կամ 500 000 մարդ: Լինելով երկրագնդի շարժիչ ուժը, երիտասարդներն ունեն լուրջ խնդիրներ: Օրինակ` 69 միլիոն դեռահաս աշխարհում չի ստանում կրթություն, դուրս է մնում դպրոցից: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Աֆրիկայում եվ Արեվմտյան Ասիայում»:       Հայաստանում նույնպես իրավիճակը մտահոգիչ է:  եթե աղքատության միջին ցուցանիշը մեզ մոտ 32,4% է, ապա մինչև 24 տարեկանների շրջանում այն կազմում է 34%: Բարձր է նաեվ գործազրկությունը երիտասարադների շրջանում, թեպետ այն  տարբերվում է ըստ տարիքային խմբերի՝ մինչև 24 տարեկան և 24-ից բարձր:

 Ավստրիական ընտանիք    Ավստրիացիների համար ընտանիքը կյանքի գլխավոր արժեքն է: Բնակչության 91 տոկոսը ցանկանում է ընտանիք կազմել:  Աշխարհի ամենակարեվոր տեղը իրենց տունն է:Նրանք սրտի թրթիռով են վերաբերվում իրենց տան մաքրությանը, հարմարավետությանը և գեղեցկությանը: Նրանց համար տունը իրենց երկրորդ մաշկն է: Տանտիրուհիներն իրենց բնակարանը զարդարելու համար երկար ժամանակ են ծախսում:  Օրինական ամուսնությանը, որպես կանոն, նախորդում է քաղաքացիական կամ հյուր-ամուսնությունը: Կանանց մեծամասնությունը մինչև 30 տարեկանը չի ամուսնանում: Կարող է տարօրինակ թվալ, բայց նույնիսկ ամենասիրահարված զույգի հարաբերություններում շատ քիչ ռոմանտիկա կա: Տղամարդիկ չեն շտապում դուռը բացել կնոջ առաջ, վերարկուն պահել, որ հագնի կամ ծանր պայուսակը նրա ձեռքից վերցնել: Բայց եթե ավստրիացին որոշել է ընտանիք կազմել, նշանակում է` նա ամեն ինչ հաշվարկել է և պատրաստ է կնոջ հետաքրքրությունները հաշվի առնելու, հետեվելու երեխաներին և տնտեսությանը:

«Ավստրիային ավելի շատ երեխաներ են պետք», - այս նշանաբանը հաճախ կարելի է լսել բարձր ամբիոններից:  Ավստրիացի երեխաներն սկսում են սովորել 6 տարեկանից: Երեխային դպրոց ուղարկելով` ծնողները նրան նվիրում են բջջային հեռախոս  և «երեխայի անվտանգության փաթեթ»: Սա մի համակարգ է, որը թույլ է տալիս որոշել երեխայի գտնվելու վայրը և ծնողներին նախազգուշացում է ուղարկում, եթե երեխան հեռանում է սահմանված վայրից:  Փոքրիկ ավստրիացիները ծնողների հետ են հանգստանում: Այստեղ ոչ մեկին չի զարմացնի լեռնային դահուկներով վստահորեն սահող երեքամյա փոքրիկը: Այս երկրի բնակիչների համար դահուկներով սահելը սովորական բան է:

          Տոնն ավելի լավ է, քան վեճը         Փոքրիկները մեծանում են` լսելով ծնողների զրույցները Մոցարտի, Բրամսի, օպերային վերջին պրեմիերայի մասին: Ծնողների և երեխաների միջև առաջացած տարաձայնությունները լուծվում են բարեկամական զրույցի միջոցով. ավստրիացիները կարծում են, որ ավելի լավ է ընտանեկան տոն կազմակերպել, քան վիճել երեխաների կամ ծնողների հետ: Որպես կանոն` ծնողները եվ երեխաները լավ հարաբերությունների մեջ են: Միգուցե դա է պատճառը, որ ավստրիացիները ծերունիներին հատուկ հաստատություններ չեն ուղարկում: 

    Գնչուական ընտանիք         Ազատություն և անզսպություն. յուրաքանչյուրիս մեջ զուգորդվում են այս հասկացությունները «գնչու» բառը լսելիս: Իրականում գնչուական ընտանիքում տիրում են բավականին խիստ բարքեր:     Գնչուհիների հավատարմության մասին լեգենդներ են հյուսվել. նրանք հարգում են տղամարդուն, հոգ են տանում նրա մասին և կարևորը` պաշտպանում են ընտանիքի պատիվը: Երբեք չեք լսի, որ գնչուհին ուրիշների ներկայությամբ նսեմացնի ամուսնուն, կամ էլ ասի այն մասին, թե ինչ պիտի անի տղամարդը: Նա երբեք չի հակաճառում տղամարդուն, չի խառնվում տղամարդկանց խոսակցությանը` մինչև իրե ն չեն դիմում: Ինքը` կինը, գումար վաստակում է և երբեք չի հանդիմանում ամուսնուն` գումար չբերելու համար: Սակայն, գնչու տղամարդիկ հիմնականում իրենց պատասխանատու են զգում ընտանիքի, երեխաների և հարազատների համար, ինչը  նրանց մեջ դեռ մանուկ հասակից են դաստիարակում: 

Ընտանիքում հարսը արթնանում է բոլորից շուտ և քնում` բոլորից ուշ: Նա, սկեսրոջ հսկողության տակ, կատարում է տան բոլոր գործերը, պատրաստում բազմազան կերակուրներ, քանի որ հյուր ընդունելու հավանականությունը միշտ կա:    Ամուսնալուծությունը գնչուական ընտանիքում հազվադեպ երևույթ է: Սակայն, եթե ամուսինը հեռանում է, ապա, որպես կանոն, հոգ է տանում երեխաների մասին  կամ էլ նրանց իր հետ տանում է նոր ընտանիք:  Ցավոք, գնչու մայրը իր խնդիրը տեսնում է միայն երեխային կուշտ և առողջ պահելու մեջ: Իսկ կրթության անհրաժեշտությունը ոչ բոլորն են հասկանում: Գնչու երեխաներին շատ դժվար է սովորել տեղական դպրոցներում. նրանց խանգարում է տեղի լեզվի վատ իմացությունը: Բացի այդ՝ գնչուների համար գոյություն չունի ժամանակի հասկացություն, այդ իսկ պատճառով սովորել դասի գալ ճիշտ ժամանակին` նրանց ուժերից վեր է:

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ   Լյուքսեմբուրգցիները կյանքը սիրող մարդիկ են: Նրանք ոչ միայն իրենք են ուրախ ապրում, այլեվ միշտ ուրախությամբ են հյուրեր ընդունում:    Ընտանեկան կյանքի հիմքում հարգանքն է յուրաքանչյուրի, նույնիսկ՝ ամենակրտսեր անդամի նկատմամբ: Այստեղ երեխաների վրա չեն բղավում, իսկ նրա հետույքին խփելն արգելված է: Երեխայի տխուր հայացքը բավական է, որ դպրոցի տնօրենը սկսի հետաքրքրվել, թե ինչպես են նրան վերաբերվում իր ընտանիքում:   Ծնողներն իրենց երեխաների հանդեպ սիրալիր լինելով հանդերձ, միաժամանակ նրանց երես չեն տալիս: Փոքրիկները ծննդյան օրից արդեն գիտեն, որ մայրիկն իր գործերն ունի, և ինքը պետք է սովորի դժվարություններն ինքնուրույն հաղթահարել: Տասնհինգ տարեկանից դեռահասները սկսում են աշխատել, որպեսզի կարողանան սեփական կարիքներն իրենց վաստակածով բավարարել: Թերթեր են ցրում, գովազդ տարածում:     Քաղաքի կենտրոնում գտնվող ամենահին տան ճակատին գրված է՝ «Մենք ցանկանում ենք մնալ այնպիսին, ինչպիսին կանք»: Եվ սա, իսկապես, այս փոքրիկ երկրի քաղաքացիների անկեղծ ցանկությունն է:

  ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ        Տանը ֆրանսիացիները տնային հագուստ չեն կրում: Նրանց երեխաներն առավոտյան անկողնուց ելնում են գիշերային հագուստով, հետո լվացվում են և հագնում դրսի շորերը: Դպրոցից վերադառնալով` հանում են կոշիկները, բաճկոնը և մնում այդպես: Քնելուց նորից հագնում են գիշերազգեստը: Թերևս դրա պատճառն այն է, որ տներում ցուրտ է, քանի որ խնայում են էլեկտրական հոսանքը:   Ոտքի վրա, ձեռքի հետ   Կենցաղը փորձում են հնարավորինս թեթևացնել` լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, պատրաստի ուտելիքներ, աղցաններ, կիսաֆաբրիկատներ և սառեցված ճաշեր, մեկանգամյա ափսեներ…   Ընտանիքը՝ բարձրագույն արժեք   Ֆրանսիացիները բարձր են գնահատում ընտանիքի դերը և կարծում են, որ միայն  ընտանիքում է հնարավոր լիարժեք մարդ դաստիարակել:  Ֆրանսիայում գործում են ծնողների և երեխաների իրավունքների պաշտպանության բազմաթիվ ընկերություններ, որոնք նաև ֆինանսական օգնություն են տրամադրում անապահովներին, բազմազավակ ընտանիքներին:  Ֆրանսիական ընտանիքը կարող է հույսը դնել պետական աջակցության վրա:   

 Թուրքական ընտանիք       Հարաբերությունները թուրքական ընտանիքներում հիմնված են փոխադարձ վստահության և փոխօգնության վրա: Ավանդույթի հիման վրա տան գլխավորը համարվում է տարեց տղամարդը, ում խոսքը ոչ մեկ չի կարող քննարել կամ հակառակվել դրան: Տան գլխավորը պետք է ապահովի ֆինանսական հարցերը: Կինը հարգանքով է վերաբերվում իր ամուսնուն, տան ամբողջ հոգս ընկած է կնոջ ուսերին, ինչպես նաև երեխաների դաստիրակությամբ ևս զբաղվում է մայրը: Թուրք ընտանիքներում երեխաներին սիրում են յուրահատուկ ձևով, տղաները համավում են մոր հպարտությունը և բարձրացնում են մոր կարևորությունը հոր առջև: Երեխաների դաստիարկության և խնամքի գործում մասնկացություն են ունենում տատիկները և պապիկները: Ամբողջ կյանքում փորձում են ամրապնդել հարազատական կապերը՝ ընտանեկան խնջույքներ կազմակերպելու միջոցով:

Ընտանիքները դասակարգվում են ըստ իրենց կառուցվածքի : Առավել հայտնի դասակարգումներից մեկը ընտանիքների դասակարգումն է երկու հիմնական տեսակի միջուկային եվ ընդարձակ : Միջուկային ( նուկլեար) ընտանիքը կազմված է ամուսնական զույգից եվ երեխաներից : Չնայած միջուկային ընտանիքը ազգակցական կապեր է պահպանում կնոջ կամ ամուսնու հարազատների հետ , այն ապրում և գործում է որպես անկախ , ինքնակարգավորվող միավոր : Միջուկային ընտանիքը տնտեսապես զարգացած ժամանակակից երկրներում ընտանիքի գերիշխող ձեվերից է : Ընդարձակ ընտանիքը բաղկացած է մեկ կամ մի քանի միջուկային ընտանիքներից , որոնք միասին ապրում են մեկ տանիքի տակ : Ամուսնանալով կինը սովորաբար դառնում է ամուսնու ընտանիքի անդամը , իսկ այդ ընտանիքը կարող է բաղկացած լինել վերջինիս ծնողներից , պապից եվ տատից , եղբայրներից , քույրերից և այլն: Ընդարձակ ընտանիքի կյանքը խիստ տարբերվում է նուկլեար ընտանիքի կյանքից : Նախ ամուսիններից մեկի համար ամուսնությունը չի նշանակում խզում անցյալի հետ : Կինը կամ ամուսինը շարունակում են ապրել իրենց ծնողների հետ այնպես. ինչպես մինչեվ ամուսնությունը : Տվյալ դեպքում ընտանեկան դիրքին հարմարվելն առավել դժվար է դառնում ամուսնական զույգի այն անդամի համար , որը պետք է նոր միջավայր մտնի : Բացի այդ , ամուսինը եվ կինը մնում են ավագ սերնդի իշխանության և վերահսկողության ներքո : Երիտասարդ զույգը քիչ հնարավորություններ ունի վերահսկելու իր կյանքը : Յուրաքանչյուր երեխա դաստիարակվում եվ սոցիալականացվում է մի քանի մեծահասակների կողմից , այլ ոչ թե միայն ծնողների :

ԸՆՏԱՆԻՔ

ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ    Ընտանիքն ապահովում է բնակչության վերարտադրությունը կայուն ընտանեկան զույգերի ստեղծման ճանապարհով : Ընտանիքը նվազեցնում է պոտենցիալ կոնֆլիկտների քանակը ` ներառյալ ժառանգության իրավունքի հետ կապված կոնֆլիկտները ,  Ընտանիքը կատարում է աճող սերնդի սոցիալականացման կարևորագույն գործառույթը : Հենց ընտանիքում է երեխան սովորում խոսել , մտածել , սկսվում է նրա դաստիարակումը:

 Ընտանիքն աջակցություն և պաշտպանություն է ապահովում իր անդամների համար : Ընտանիքը պետք է ինչպես էմոցիոնալ , այնպես էլ ֆիզիկական պահանջմունքներ բավարարի , ինչպես , օրինակ ` սննդի և ապաստանի պահանջմունքը : Այն հիվանդության եվ ծերության ընթացքում ապահովում է ֆիզիկական խնամք , ճգնաժամային իրավիճակներում ՝ էմոցիոնալ աջակցություն եվ այլն , դրա հետ մեկտեղ երաշխավորում է անհատի անհրաժեշտ ամենօրյա շփումը : Ընտանիքը մարդու հասարակական կարգավիճակի ( ստատուսի ) ամրագրման առաջնային մեխանիզմ է : Յուրաքանչյուր երեխա սոցիալական կարգավիճակ է ստանում այն բանի հիման վրա , թե ինչպիսի ընտանիքում է ծնվել :      Ընտանիքը միեվնույն ժամանակ տնտեսական միավոր է , որը բարիքներ է վերարտադրում եվ բաշխում իր անդամների միջեվ:

Ընտանիքի որոշ հիմնախնդիրներ      Ամուսնալուծությունների աճող թիվը: Այս միտումն ունի տարբեր պատճառներ, որոնցից կարելի է նշել , նախ ընդարձակ ընտանիքի դերի թուլացումը, որն ազատություն տվեց ամուսնական զույգերին ամուսնալուծության վերաբերյալ որոշման կայացման հարցում: Երկրորդ ամուսնալուծության եվ դրա կարծրատիպերի հետ կապված թուլացավ խարանը . այսօր շատերը գտնում են , որ ամուսնալուծությունն ավելի գերադասելի է , քան պահպանվող անհաջող ամուսնությունը :

Ավելացել է նաեվ միայնակ մայրերի եվ ամուսնությունից դուրս ծնված երեխաների թիվը : Այս խումբը բախվում է ոչ միայն մի շարք հիմնախնդիրների , որոնք հատուկ են մեկ ծնող ունեցող ընտանիքներին ( օրինակ , տնտեսական դժվարություններ ), այլ նաև առանձնահատուկ հիմնախնդիրների հետ , որոնք բխում են միայնակ մայրերի եվ ամուսնությունից դուրս ծնված երեխաների նկատմամբ հասարակության մեծամասնության մեջ ձեվավորված նախապաշարմունքից :

Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տվել , որ Հայաստանում բռնությունը կնոջ և ամուսնու միջև ընտանեկան կոնֆլիկտների կարգավորման տարածված եղանակներից է : Ընտանիքում բռնության ամենավտանգավոր ձեվը էմոցիոնալ կամ ֆիզիկական բռնությունն է երեխաների նկատմամբ , որոնք համարժեքորեն չեն կարող պաշտպանվել :

Մեկ ծնող ունեցող ընտանիքների ( ամուսնալուծությունների , աշխատանքային միգրացիայի հետեվանքով և այլն ) թվի աճը դժվարությունների է հանգեցնում երեխաների դաստիարակման գործում : Նման ընտանիքները հաճախ բախվում են լրացուցիչ տնտեսական և վարքային հիմնախնդիրների հետ , քանի որ մեկ ծնողը պետք է դերեր և գործառույթներ իրականացնի , որոնք սովորաբար բաշխված են լինում երկուսի միջև :

Ընտանիքում լարված իրավիճակների մյուս աղբյուրն ամուսնու եվ կնոջ վարքի նկատմամբ սպասելիքների փոփոխությունն է : Մասնավորապես , տնից դուրս աշխատող կանանց թվի աճն ազդել է ընտանիքում կանանց դիրքի վրա , հատկապես արտագնա աշխատանքի պատճառով ամուսնու երկարատեվ բացակայության պայմաններում : Իրականությունը փոխում է ավանդական ընտանեկան դերերը եվ ստեղծում գործառույթների վերաբաշխման անհրաժեշտություն :

Կյանքի ընթացքում ընտանիքը ձեռք է բերում եվ կորցնում է անդամներ , վերահարմարվում է ստեղծելով եվ յուրացնելով փոխհարաբերությունների նոր ձեվեր ու մոդելներ : Գորել Բարնեսը նշում է , որ ընտանիքը կարող է գտնվել երեք հնարավոր վիճակներում ճկուն հարմարվողականության , ընտանեկան հիմքերի ու ավանդույթների կարծրացման և լիակատար քաոսի : Կարևոր դեր են խաղում նաև ընտանիքի մշակութային առանձնահատկությունները , տարածությունն ընտանիքի եվ արտաքին աշխարհի միջև , ընտանիքի փակվածության աստիճանը , կախյալ կամ անկախ լինելը : Ընտանիքը կարելի է դիտել որպես համակարգ , որն ունի փոխներգործող մասեր : Այն կարող է ունենալ ենթահամակարգեր , ինչպես , օրինակ ամուսնական զույգեր , երեխաներ , մայր - դուստր , հայր – որդի և այլն : Էական են նաեվ ընտանիքի փոխհարաբերություններն արտաքին աշխարհի՝ որպես ընդհանուր սոցիալական համակարգի հետ , որտեղ ընտանիքը ենթահամակարգ է հանդիսանում :

  երջանիկ ընտանիք կառուցելու  բանալին          Ամեն օր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ցանկանում է լինել դրա մի մասը   Ընտանիքի անդամները պատրաստ են միմյանց համար թեքվել իրենց ճանապարհից   Ընտանեկան կապերն ամրապնդվում են՝ անցնելով կրակի եւ ջրի միջով   Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր սեփական երջանկության համար   Շփման մեջ միշտ «հոգատար» բառեր օգտագործեք   Ճշմարտությունն առաջնահերթ է, իսկ խոստումները միշտ կատարվում են   Ցուցաբերեք Համբերություն ու ներողամտություն

Շնորհակալույուն ուշադրության համար /Thanks for listening/

Շնորհակալույուն ուշադրության համար

/Thanks for listening/