СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էրեբունի_Երևան_2799_

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Էրեբունի_Երևան_2799_»

Իմ վարդագույն մայրաքաղաք

ՈՒս.-Մենք այն ժողովուրդն ենք, որ մայրաքաղաքներ շատ է տեսել: Եվ սրա մեջ է, եթե կուզեք, մեր ժողովրդի դարավոր ողբերգության արտահայտություններից մեկը, որովհետև երջանիկ են այն ազգերը, որոնք իրենց պատմության ընթացքում ընդամենը մեկ-երկու մայրաքաղաք են ունենում: Դա նշանակում է, որ տվյալ ազգը ունեցել է պատմական զարգացման քիչ թե շատ կանոնավոր ընթացք:Իսկ մենք մայրաքաղաքներ շատ ենք ունեցել, ունեցել ենք ստիպված, ունեցել ենք, որովհետև նախկին մայրաքաղաքը ավերել են, հիմնահատակ արել:

Թող այսուհետև մեր ազգային կյանքը ընթանա այնպես, որ մենք այլևս չունենանք նոր մայրաքաղաք, որ Երևանը լինի և մնա մեր վերջին մայրաքաղաքը՝ սրբազան Արարատի հայացքի ներքո, Այրարատյան աշխարհի կենտրոնում:

Սիրելի երեխաներ երևի արդեն հասկացաք, որ մեր դասղեկի ժամի թեման հոբելյար Երևանն է: Համոզված եմ, որ բոլորդ էլ եղել եք Երևանում, կարդացել եք Երևանի մասին և շատ բան գիտեք Երևանի մասին: Եկեք բազմանիստի օգնությամբ ակտիվացնենք մեր գիտելիքները Երևանի մասին:

պրիզմա

Երևան


Քաղաք այգի

Հին գեղեցիկ մաքուր կանաչ


Մագաղաթ ձեռագիր միտք մարդ ջուր երկինք բույս ծառ






Մատենադարան գիտելիք անձրև պարտեզ

Պատմություն կյանք

կենսագրություն

Մենք հպարտ ենք մեր վարդագույն Երևանի կենսագրությամբ:

Ուս.- Եթե հպարտ եք Երևանի կենսագրությամբ ուրեմն, համոզված եմ, որ լավ գիտեք մեր մայրաքաղաքի պատմությունը, մանավանդ, որ ուսումնադիտողական էքսկուրսիայի ենք եղել «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում: Խմբային աշխատանքի միջոցով եկեք ստուգենք, թե որքանով ենք տեղյակ մեր քաղաքի պատմությունից, խորհրդանիշներից, տեսարժան վայրերից:

Դասարանը բաժանվում է 3 խմբի՝ 1-ին խումբը-բեմականացման միջոցով ներկայացնում է Էրեբունու ստեղծումը /Վիկտորյա, Դավիթ, Պարգև, Սամվել, Գոհար, Օգսեն/

2-րդ խումբ- ներկայացնում են 12 մայրաքաղաքները, Երևանի խորհրդանիշ հանդիսացող դրոշը, զինզնշանը և օրհներգը:/Մարիանա, Ծաղիկ, Մայիս ,Քաջիկ, Նարեկ, Վահե/

3-րդ խումբ-սլայդի միջոցով ներկայացնում է Երևանի տեսարժան վայրերից մի քանիսը: ՈՒսուցիչը նրանց է ներկայացնում այն տեսարժան վայրերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն:/Վարդուհի, Վրեժ, Արևիկ, Սլավիկ, Էլենա/



Խմբային աշխատանք

I խումբ

Վիկտորյա/հեղինակ/ Հազարամյակներ առաջ, երբ ծնվեց Բիայնո երկրի հզոր արքա Մենուայի որդի Արգիշտին,

Հայրն ասաց.

Դավիթ/Մենուա/__Որդի՛ս,զավա՛կս, դու պետք է լինես արքա հզոր,դու պետք է լինես առյուծ քաջազնի,արծիվ երկնքի,տիրակալ երկրի,քեզ պետք է կանչեն անվախ Արգիշտի,դու հար հաղթանակ Բիայնո երկրի:

Վիկտորյա Անցան տարիներ… պատանի Արգիշտին ,միշտ լինելով հոր կողքին, դարձավ իսկական զինվոր.նա շատ լավ տիրապետում էր ձեռնամարտին, թրին ու նիզակին,անվախ էր, ինչպես թագավոր հայրը, ապագան կանխորոշված էր, և մ. թ. ա. 786 թ-ին Վանի թագավորության արքա գահակալեց Արգիշտի առաջինը և իր գահակալության 5-րդ տարում հիմնադրեց. Էրեբունի քաղաքը՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։

Ուրարտու երկրի արքան իր շինարարներից նախ պահանջեց՝

Պարգև Արգիշտի - Քաղաք ամրոցի համար մի բարձրադիր վայր գտեք ,որ լինի արևոտ ու նրա շողերով ողողված, քանզի քաղաքը արևի քաղաք պետք է կոչվի,,

Վիկտորյա Հետո, երբ քաղաքը պատրաստ էր, արքան անձամբ ընտրեց նրա բնակիչներին,ընտրեց այնպիսիներին, ում դեմքը արևի նման պայծառ էր, սիրտը՝ արևի պես ջերմ ու բարի:



Պարգև /Արգիշտի… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի, այս անառիկ ամրոցը կառուցեցի և անվանում եմ Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնայի և ի ահաբեկում թշնամու երկրի»:

Վիկտորյա Սրանով հաստատվում է, որ Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782-ին ` Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Սամվել Սա է Երևանի ծննդյան պատմությունը: Ծննդյան օրվանից ի վեր Երևանը մշտապես եղել է օտար զավտիչների ուշադրության կենտրոնում, հաճախ ենթարկվել է նրանց հարձակումներին,ավիրվել է, զրկվել իր բնակչության մի մասից,իսկ շահ Աբասի հայտնի գաղթի ժամանակ հայրենիքից արմատախիլ են եղել և մյուս հայրենակիցների հետ Պարսկաստան քշվել նաև հազարավոր երևանցիներ:

Պարգև Բայց երևանցիները մշտապես պայքարում էին իրենց ազատության համար: Եվ վերջապես 18-րդ դարի կեսերին ազատագրված քաղաքը նոր շունչ առավ, ծնվեցին Երևանյան փողոցների առաջին անվանումները՝ .Աստաֆյան,Արմյանսկի,այգիներից առավել հայտնի էին բուլվարը և անգլիական այգին, քաղաքը մեծանում էր և ստանում նոր դիմագիծ,իր բազմաթիվ կրթական,գիտական կենտրոններով ,մեծանուն մտավորականներով:

Գոհար Երևանը ԽՍՀՄ առաջին քաղաքն էր, որ ունեցավ գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած հատակագիծը հաստատվեց 1924 թվականին: Քաղաքը նախատեսված էր 150000 բնակչի համար,բայց ժամանակի ընթացքում վարչական տարածքը մեծացավ հնգակի:

Օգսեն Երևանը կառուցապատվում էր բազալտով,գրանիտով,մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր , այդ պատճառով էլ քաղաքը սկսեցին անվանել վարդագույն քաղաք:

Դավիթ Անցնելով դարերի մեջով՝ մեր մայրաքաղաքն ունի իրեն հատուկ հմայք ու ձգողականություն, և ամենակարևորը որքան էլ փոխվի քաղաքը, չի փոխի իր ջերմությունը:



II խումբ

Երևանի զինանշանը

Մարիանա Մեր խումբը կներկայացնի Երևանի զինանշանը, դրոշը, օրհներգը և 12 մայրաքաղաքները:

Նարեկ Ես կներկայացնեմ Հայաստանի 12 մայրաքաղաքները: Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և արդեն 2800 տարի է Երևան: Քաջիկ Երևանի օրհներգ հանդիսացող «Էրեբունի –Երևան» երգի բառերը գրել է հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը, իսկ երաժշտությունը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը: Երգը նվիրվել է Երևան քաղաքի 2750-ամյա հոբելյանին: «Էրեբունի –Երևան» երգը Երևան քաղաքի երաժշտական խորհրդանիշն է:

Երգում են Երևանի օրհներգը

Մարիանա Երևանի խորհրդանիշ հանդիսացող զինանշանը, ընդունվել է Երևանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումներով:Երևանի զինանշանի հեղինակը Ալբերտ Սոխիկյանն է։ Այն իրենից ներկայացնում է կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ», պատվանդանին կանգնած՝ գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծ: Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով: Առյուծի կրծքին՝ Հավերժության հայկական նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով, զինանշանի համար գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։

Երևանի դրոշը

Մայիս Երևանի խորհրդանիշ հանդիսացող դրոշը ընդունվել է Երևանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումներով: Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը: Դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ՝ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ։ Կենտրոնում Երևանի զինանշանն է՝ շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։ ՀՀ պետական դրոշի գույները (կապույտ, կարմիր, նարնջագույն) ընդգծում են դրոշի մայրաքաղաքային նշանակությունը։



Ծաղիկ Այժմ կցանկանանք մի քանի բանաստեղծություն արտասանել նվիրված մեր մայրաքաղաքին

Նարեկ Այնպես քնքուշ, այնպես զվարթ
Ժպտում ես դու,մե´ր Երևան,
Երկինքդ պարզ,արևն առատ,
Քո ջուրն անուշ ու գլգլան:
Քանդակազարդ շենքերը քո
Մարդու հոգին են կախարդում,
Լցված է միշտ խինդով,երգով
Քո հարկի տակ ամեն մի տուն:

Ծաղիկ Հազար գույնի զարդեր կապած՝
Շողում ես դու ձմեռ,ամառ,
Միշտ հյուրասեր ու սրտաբաց՝
Քո նոր կյանքի լույսերն անմար:
Ով մի անգամ տեսել է քեզ,
Չի մոռանա հար-հավիտյան,
Դարձել ես դու շքեղ պարտեզ,
Ակունքը մեր երջանկության:

Վահե Դու ունես անցյալ, քաղաք իմ ,դարավոր անցյալ,

Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,

Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,

Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:

Մայիս Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,

Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,

Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի

Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:

Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,

Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք..

3-րդ խումբ

Վարդուհի- Մեր խումբը կներկայացնի Երևանի տեսարժան վայրերից մի քանիսը

Ծիծեռնակաբերդ



Արևիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: 
Հուշապատն իրենից ներկայացնում է երկար պատ՝ եղեռնի տեսարանի քանդակներով:

Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։ Նրանց հովանու տակ վառվում է հավերժական կրակը, որի բոցերի միջից լսվում են Կոմիտասի ու Եկմալյանի սրտակեղեք մեղեդիները:

«Վերածնվող Հայաստան» հուշասյան երկու մետաղյա սյուներից կարճը ներկայացնում է մեր ժողովրդի կործանված մասը, իսկ դեպի վեր սլացողը՝ մեր ժողովրդի ապրող և ստեղծագործող մասը:

1995թ. Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:


Օպերայի և Բալետի թատրոնը


Վարդուհի Երևանի Ազատության հրապարակում է գտնվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը, որը հիմնվել է 1933 թվականին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ 1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով: Օպերայի և Բալետի թատրոնի շրջակայքում են գտնվում Ա. Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի և Հովհ. Թումանյանի հուշարձանները:

Հանրապետության հրապարակ

Սլավիկ Հանրապետության հրապարակը ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին։ Հանրապետության հրապարակի հատակագիծը սեղանի և օվալի համադրություն է: Հանրապետության հրապարակում են գտնվում

Կառավարության շենք № 1

Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

Կառավարության շենք № 2

Հայաստանի փոստի կենտրոնական շենք 

Վրեժ -«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է նշանավոր 3 հնավայրերից`   Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոներից: Էրեբունի թանգարանում է գտնվում Երևանի ծննդյան վկայագիր հանդիսացող սեպագիր արձանագրությունը:

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին`   ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:

Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը`   ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: 

Մատենադարան

Էլենա  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա: Մատենադարան բառը գրաբարում նշանակել է «գրադարան»:

Այնտեղ պահվող ամենամեծ ձեռագիրը՝ Մշո ճառընտիրն է, իսկ ամենափոքրը՝ Տոնացույցը:

Սլավիկ Երևանում կան բազմաթիվ հուշարձաններ՝ Հայկ Նահապետի, Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Զորավար Անդրանիկի և այլ հայորդիների:

ՈՒս.- սիրելի՛ աշակերտներ, եկեք Երևանի մասին մեր գիտելիքները ամփոփենք հնգյակի միջոցով:

Երևան

Վարդագույն, հին

Ծաղկող, զարգացող,կանչող

Սիրում եմ քեզ Երևան

Մայրաքաղաք

Դուք ասացիք, որ Երևանը շատ հին քաղաք է: Նրա հասակակիցների մեծ մասը այլևս չկա:Ի՞նչ եք կարծում, որն է նրա հարատևման գաղտնիքը:

Վիկտորյա Շուրջ երեքհազարամյա Երևանի հարատևման գաղթնիքը թերևս արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու մեջ է.թե՛ նախկին, թե՛ ներկա սերունդը սիրում և գնահատում է իր քաղաքը,ապացույցը Երևանի խորհրդային անցյալը և դինամիկ զարգացող ներկան է,վստահաբար ապագան լինելու է ձեռքբերումներով առատ, քանզի դրա հիմքերը ամուր են, ու նոր սերունդը գալիս է հաղթանակներով:

Սամվել Եվ այսօր մեր քաղաքը Մե՛զ են վստահել: Հենց մե՛զ : Եվ մեզանից յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր բաժինը՝ իր բաժին քաղաքացիությունը բարեխղճորեն ապրելու համար:

Արևիկ Մեզ Քաղա՛ք են վստահել : Մենք մեր քաղաքը սիրում ենք այնպես,որքան,ասենք,Չարենցը ՝ Կարսը և Բակունցը Կյորեսն էր սիրում: Մենք մեր Քաղաքի դեմքը, համապատկերը ,և այն կառուցվում է յուրաքանչյուրիս խոսքով վարքով ու բարքով: Եվ քաղաքն այնպիսին է ինչպիսին որ մենք ենք:

Վրեժ Մեզ Քաղա՛ք են վստահել : Մեր քաղաքը ունի իր գույնը,բույրը, արևը:Հապա օ՞դը, ջո՞ւրը…Ու որքան բարոյականը ամուր նստած լինի քաղաքի բնակիչների սրտերում,այնքան քաղաքի վարդագույնը, բույրը՝ ծաղկանց և ստվերը սաղարթախիտ կմնան կպահպանվեն:

Ծաղիկ Մեզ Քաղաք են վստահե՛լ : Ու թե վստահել են ,ուրեմն ՝ հավատացել են: Ու թե հավատացել են ՝ ողջ ամենաթանկը մեզ են ժառանգել :

Էլենա Ու մենք ՝ այդ օդի ,ջրի գույնի,բույրի ,արևի ու ստվերի ժառանգորդ ու տեր, ինքներս էլ նախ պիտի պահպանենք, ապա վստահենք ,հավատանք ու ժառանգենք արդեն մեր ժառանգներին մեր նախնիներից ստացած ողջ ամենաթանկը:

Դավիթ Ու նորից ու դարձյալ սերս քեզ, իմ Երևա՛ն,

Դարերից ինձ հասած թանկ ընծա,

Ու ինչ էլ ասեմ, ինչքան էլ կրկնեմ,

Ես չեմ լիանա..

Ուս.- քանի որ այս տարի նշում ենք մեր քաղաքի ծննդյան 2800 ամյակը, եկեք բարեմաղթանքներ հղենք մեր սիրելի քաղաքին

Մարիանա Թող մեր սիրելի և սիրասուն մայրաքաղաքը ապրի այնպիսի բարեբախտ կյանքով, որ նրա արդեն կառուցված, կառուցվող և կառուցվելիք շենքերն ու կոթողները հավերժելով հավերժեն՝ խուսափելով ինչքան տարերային աղետնետից, նույնքան և ավելի պատերազմական արհավիրքներից:

Նարեկ -Արհավիրքներից և աղետներից թող հեռու մնա հեռու և մոտիկ ապրող ամեն ժողովուրդ, ամեն երկիր և նրանց շարքում՝ նաև դարերով տանջված մեր հողը և մեր գուրգուրանքի ու փայփայանքի, մեր հպարտության ու հույսի առարկան՝ մեր սիրելի հոբելյար Էրեբունի-Երևանը:

Աշ. –Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի մայրաքաղաք:

Այժմ երգենք Երևանին նվիրված բազմաթիվ գեղեցիկ երգերից մեկը(Լիանա Երևան)



Ներս է մտնում Կարա Բալան և ասում.



Երեխաներ ճանաչեցի՞ ք ինձ, ես Կարա Բալան եմ՝ հին Երևանի խորհրդանիշներից մեկը: Շատ եմ սիրում ծաղիկներ բաժանել, անցնում էի, նկատեցի, որ միջոցառում է և որոշեցի ձեր հյուրերին էլ ծաղիկներ նվիրել:

ՈՒս- Արտաքուստ խեղճ ու փոքրիկ այս ծերունու մարմնում աշխարհի ամենաբարի սիրտն է դրված: Փորձենք ամեն մեկս մի քիչ Կարա Բալա լինել, մեր քաղաքին հիմա դա ամենից շատ է հարկավոր…