СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էրեբունի-Երևան, Պարույր Սևակ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Էրեբունի-Երևան, Պարույր Սևակ»

Էրեբունի-Երևան


Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…



Պարույր Սևակ






Երևանի օրհներգ, 2004 թվականից որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի խորհրդանիշ սահմանված օրհներգն է։ Օրհներգի բառերի հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի։