СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Erebuni Yerevan

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

<<Ազգային տոները պետք է սրբագործել մեր սերունդների միջոցով, այլապես, մենք լուրջ խնդիրներ կունենանք>>:

Գարեգին Նժդեհ

 

Հայկական պետականության ավանդույթի կարևորագույն տարրերից մեկն էլ ժողովրդական տոներն են, որոնց ակունքները գալիս են դարերի խորքից:

 

Հայակական ավանդական տոնացույցն իր մեջ պարունակում է բոլոր տոներն ու արարողություններն:

 

Տոները կոչված են կարգավորելու և անաղարտ պահելու յուրաքանչյուր սերնդի` դարեդար փոխանցվող ավանդույթներն ու ազգային արժեքները: Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդի իմաստության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք են առաջացնում ազգի նկատմամբ:

----------------------------------------------------------------------------

Դրանցում արտահայտվում է ազգի ծագումը, հավատքը, պատմությունը, մշակույթը:

----------------------------------------------------------------------------

 

 

Մեր երկրում նշվող տոներից թերևս ամենասիրելին ու սպասվածը մեր մայրաքաղաքի տոնն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 2րդ շաբաթին:

 

Այդ օրերին մեր մայրաքաղաքի յուրաքանչյուր անկյունը շքեղորեն զարդարված է լինում տոնական պաստառներով, խորհրդանշական նկարներով, դրոշներով: Տոնական տրամադրությունը համակում է և’ երևանցիներին և’ քաղաքի հյուրերին:

 

Ըստ ժողովրդական ավանդության Երևանի անունը կապվում է Նոյի անվան հետ, իբրև Նոյն է այդպես կոչել ջրհեղեղից հետո երևացող ցամաքը` բացականչելով Երև անդ :

 

Համաձայն տարածված տեսակետի` Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում, Էրեբունի անվամբ:

 

Ամեն տարի տոնական օրը կազմակերպվում է թատերականացված տոնահանդես, որի ժամանակ Արգիշտի Ա-ն իր զորախմբով հին Էրեբունուց կառքով ուղևորվում է դեպի Հանրապետության հրապարակ` ավետելով, որ պիտի վերականգնվի նաև Հայոց նախնյաց փառքը, և նոր միայն ինքը <<կվերադառնա>> Երևան:

 

Աշխարհի հնագույն քաղաքներից է մեր Երևանը: Նա ունի իր դրոշը, զինանշանը, որի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը:

 

Երևանի խորհրդանիշ հանդիսացող զինանշանը, դրոշը և հիմնը ընդունվել են Երևանի խորհրդի 2004թ.-ի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումով:

 

Երևանի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ ֆոնին հայերեն, բրոնզագույն մեծատառերով մակագրված << Երևան >>, պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ, գավազանր բռնած առյուծ:

Նրա գլխավերևում թագն է` մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով: Առյուծի կրծքին` Հավերժության հայկական նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է:

 

Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով, զինանշանի համար գործածված են բրոնզագույն և կապույտ գույները:

 

Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1:2 է: Դրոշի ուղղանկյան խաչապատկերն ընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյուններով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները:

 

<<Էրեբունի Երևան>> տոնակատարության համար 1968 թվականին հատուկ գրվել է <<Էրեբունի Երևան>> երգը` խոսք Պարույր Սևակի, երաժշտությունը` Էդգար Հովհաննիսյանի, որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը:

ԵՐԳ

----------------------------------------------------------------------------------------------------------

Ու երգը առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:

 

Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած երգող շատրվանների համալիրը, որոնք երկրորդն էին աշխարհում Փարիզից հետո:

 

Երևանը մշակութային քաղաք է: Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ:

 

Եկեք շրջենք մեր մայրաքաղաքով:

----------------------------------------------------------------------------------------------------------

Երևանում է Հանրապետությունում գործող 95 թանգարաններից 57-ը. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը, <<Էրեբունի>> պատմա-հնագիտական արգելոց թանգարանները:

----------------------------------------------------------------------------------------------------------

Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը, որտեղ ցուցադրվում է Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը:

----------------------------------------------------------------------------------------------------------

Երևանի պատմության թանգարանը, ուր պահվում են 88000 հնագիտական, ազգագրական և այլ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանի պատմությունը, նյութական և հոգևոր մշակույթը:

----------------------------------------------------------------------------------------------------------

Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Այն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու. մոտ 25000 ցուցանմուշ:

----------------------------------------------------------------------------------------------------------

Այժմ Երևանում հաշվվում են 10-ից ավել մեծ և միջին թատրոններ, որոնցից աչքի են ընկնում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտության և կոմեդիայի պետական թատրոնը, Հ. Ղափլանցյանի անվան դրամատիկական թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Պատանի հանդիսատեսի, Համազգային և այլ թատրոններ:

----------------------------------------------------------------------------------------------------------

Հին Երևանի երաժշտական կյանքի մասին տեղեկությունները սակավ են: Ծիսակատարությունները ուղեկցվել են հարվածային գործիքների նվագակցությամբ: Ծնծղա, բամբիռ

 

 

Ուշ միջնադարում երաժշտական կյանքը զարգացել է տաղասացների, զուռնաչիների և աշուղների գործունեության շնորհիվ: Շրջիկ երգահանները սազի նվագակցությամբ երգել են սեփական ստեղծագործությունները:

----------------------------------------------------------------------------------------------------------

Երևանում կարևոր իրադարձությոններ էին Կոմիտասի երգչախմբի (Գևորգյան ճեմարանի 85 սաների) համերգը 1906թ. և Արմեն Տիգրանյանի <<Անուշ>> օպերայի ներկայացումը` հեղինակի բեմադրությամբ:

----------------------------------------------------------------------------------------------------------

Երևանի ամենանշանավոր կառույցներն են` Հրազդան մարզադաշտը, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը, Մարզահամալիրը, Շախմատի տունը և այլն:

----------------------------------------------------------------------------------------------------------

Երևանի մասին խոսելիս անհնար է չհիշատակել մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, որի ճարտարապետական առաջին աշխատանքը եղել է Երևանի գլխավոր հատակագիծը, որը և հետագայում դարձել է մայրաքաղաքի հատակագծերի հիմքը: Թամանյանի անվամբ Երևանում կոչվել է փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը: Նրա անունով է կոչվել Հայաստանի ճարտարապետների տունը, ինչպես նաև թանգարան-ինստիտուտը:

----------------------------------------------------------------------------------------------------------

Շնորհավո’ր ծնունդդ, մեր սիրելի մայրաքաղաք: Թող տարեցտարի ավելանան քո գեղեցիկ շենքերը, ծաղկի մշակութային կյանքը, ու մենք հպարտությամբ շրջենք քո փողոցներով, հպարտությամբ ցույց տանք բոլոր հյուրերին քո անկրկնելի հմայքը: Մենք էլ կմեծանանք և քո փառքին ու գեղեցկությանը կնվիրենք մեր եռանդն ու սերը, ջանքն ու աշխատանքը:

-------------------------------