Օրվա դասի պլան
Մայրենի 3-րդ դասարան
1-ին ժամ
Թեման- «Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան»: Բայ
Ուսուցիչ՝ Գայանե Ասմարյան
Դասի տիպը` Հաղորդման
Նպատակները `
Բացահայտել հայրենիքի նվիրյալներին, ծանոթանալ անցած ուղուն և հերոսական արարքներին։
Զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողություններ, կարողանալ աշխատել համագործակցելով։
Զարգացնել տեքստի վրա ինքնուրույն աշխատելու, վերլուծական և դատողություններ անելու կարողությունները
Ամրակայել ստեղծարարական հմտությունները։
Վերջնարդյունքները
Կծանոթանա և կճանաչի մեծանուն հայ մարդուն, կհամեմատի և կհամադրի ստացած տեղեկությունները
Կճանաչի և կարժևորի հայրենիքը, մայրենի լեզուն, ազգային հերոսներին:
Կհասկանա տեքստում նկարագրված իրադարձությունների միջև առկա կապերը։
Ընդհանրական խաչվող հասկացությունները
Մարդկության պատմության մեջ մնայուն, անփոփոխ՝ ծննդավայր, հայրենիք և փոխվող, զարգացող երևույթները։
Տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:
Ժամանակի և տարածության ըմբռնումը տեքստը ուսումնասիրելիս։
Միջառարկայական կապերը
Մաթեմատիկա – Երկրաչափական մարմիններ, ժամանակի կառավարում։
Ես և շրջակա աշխարհը - «Երկնային մարմիններ»
Անհրաժեշտ նյութեր, տեխնիկական միջոցներ (ուսումնանյութական ռեսուրսներ)
Խմբային աշխատանքի համար պատրաստված նյութեր, էլեկտրոնային նյութեր, ՏՀՏ գործիքներ․ տարբեր դիդակտիկ նյութեր։
Դասի փուլերը
Դասի սկիզբ, խթանում:
Հետաքրքրությունը թեմայի նկատմամբ խթանելու համար կատարել կարճ խմբային աշխատանք։ Դասարանը բաժանել 5-6 հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբի առաջարկել կատարել առաջադրանք , որի ճիշտ կատարման դեպքում կգտնեն բանալի բառեր, հասկացություններ։ Բանալի բառերի միջոցով կհասկանան դասանյութի շարունակականությունն ու կապը նախորդների հետ ։ /7-10ր/
1-ին խումբ - «Լրացնել խաչբառը, դուրս գրել ընդգծված բառը»։
2-րդ խումբ - «Միացնել առած-ասացվածքների սկիզբն ու վերջը, մտածել ինչին է վերաբերում»։ 3-րդ խումբ-» Հավաքել խճանկարը և վերնագրել մեկ բառով
4-րդ խումբ - Միացնել սյունակներում գրված բառերը և ստանալ բարդ բառեր։ Նշված բարդ բառերից գտնել հայտնի բառի հոմանիշը։
5-րդ խումբ - «Նկարներով զույգեր կազմել, ներկայացնել բնութագրող բառեր, որ կվերաբերվեն բոլոր հերոսներին։
Աշխատանքը կամփոփենք https://learningapps.org/ գործիքով կազմված առաջադրանքով։ Աշխատանքի ավարտին կբացվի Վ․ Համբարձումյանի նկարը։ /2-3ր/
Մինչ դասանյութը ընթերցելը պատրաստված սահիկի միջոցով ամփոփ ներկայացնել Վ․ Համբարձումյանի կյանքի ուղին, բացահայտումներն ու վաստակը։
Աշակերտները կընթերցեն դասանյութը՝ ընթացքում կկատարվի բացատրական, վերլուծական աշխատանք /ըստ անհրաժեշտության/։
Հիմնական մաս` իմաստի ընկալում:
Ամփոփում ` կշռադատում:
Հարցադրումներ կլինեն բնագրի բովանդակության շուրջ, որոնց աշակերտները կպատասխանեն «Ուղղորդված ընթերցանություն հնարի» միջոցով։ Պատասխանները կլրացվեն հավելյալ տեղեկություններով, նկարներով նախապես ՝ պատրաստված սահիկների օգնությամբ։ / 15-17ր /
Գնահատում / ելքի քարտ
Դասի ընթացքում ձեռք բերված գիտելիքների, ինչպես նաև զգացածի, լսածի տեսածի արտահայտումը կկատարվի «զգացողությունների» արտահայտման քարտերով ՝ գույների միջոցով։ /2-3ր/
Միավորային գնահատում չի կատարվի։
Տնային աշխատանքի հանձնարարում. /1-2ր/ Հանձնարարել գրել փոքրիկ շարադրություն հետևյալ վերնագրով ՝ «Ի՞նչ կարող եմ ես անել հայրենիքի համար» կամ «Ո՞րն է լինելու իմ հերոսությունը»