СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երկրի ձեվի մասին պատկերացումները

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

 

Երկրի գնդաձեության գաղափարր տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելր տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցր տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է: