СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ես գտա իմ հերոսին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ես գտա իմ հերոսին»

Ես գտա իմ հերոսին

Հայրենիք: Հաճախ այս բառը կարդում ենք,լսում,գործածում,բայց արդյոք ճի՞շտ ենք հասկանում նրա իմաստը:Հայրենիքը սիրելու,գնահատելու և նրա իմաստն ու նշանակությունը իրապես հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է ճանաչել այն: Հայրենիքի յուրաքանչյուր հիմնախնդիր պետք է դարձնենք մերը: Ինձ համար հայրենիքն այն վայրն է, որտեղ ամուր ես կանգնած ոտքերիդ վրա, ունես տիրոջ իրավունք,շնչում ես ազատ ու լիաթոք, որտեղ առավել քան որևէ այլ տեղում զգում ես երկրի ձգողական ուժը ոտքերիդ վրա: Իսկական հայրենասերը նա է, ով ոչ թե խոսքով,այլ գործով է ապացուցում իր այդպիսին լինելը: Եվ ինչպես ասել է Լակորդերը. Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է:

Հայրենիք,հայրենի երկիր, հայոց աշխարհ…

Հայրենասիրությունը սկիզբ է առնում անհատի հոգու դաստիարակությունից, իր շրջապատի ու իր ազգի հանդեպ ունեցած հարգանքից և հայրենիքը որպես մեծ արժեք գիտակցելու ունակությունից: Հայրենիք բառի մեջ ամփոփվում է մի ամբողջ գաղափարախոսություն: Հայրենիքը իմ տունն է…

Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտը մեր նորօրյա Ավարայրն ու Սարդարապատն է: Գոյամարտը համայն հայության արժանապատվության և մարդկային իրավունքի արդարացի հաղթանակն էր: Հայ ազատամարտիկները զորացած հաղթանակի հավատով, մարտնչում էին իմացյալ մահը անմահություն է գիտակցությամբ:Գոյամարտում ծնվեցին նոր հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով են գրվում մեր պատմության էջերում:Շեքսպիրն ասում է. Անարդար կռվում հերոսները կորչում են:Արցախյան գոյամարտի մեր հերոսները հավերժ ապրելու են ապրողաց սրտում,քանզի նրանց կռիվն արդարացի էր, կռվում էին Արցախի ազատության ու անկախության համար: Ծնվեցին լեգենդար հերոսներ, շատ են նրանք,որի՞ անունը տանք: Նրանց մասին արժանի երգեր են գրվել ու էլի պիտի գրվեն:Նրանք մեր ազգային սրբությունն են.բոլորն էլ մեծություն,լեգենդար հերոս,այդ իսկ պատճառով չեմ կարող և չեմ ուզում առանձնացնել նրանցից որևէ մեկին:Միթե՞ հերոսական չէ այն քաջ գիտակցումը,երբ հրամանատարը գիտի, որ ինչ զոհողություն է լինելու հանուն հայրենիքի.խնդիրը լուծվելու է կյանքի գնով…

Ամենավտանգավոր օպերացիաներից մեկը Շուշիի ազատագրման օպերացիան էր:Եվ այսօր այն բոլորիս հայտնի է անվանումով,քանի որ Կոմանդոսը Վազգեն Սարգսյանին խոստացել էր Շուշին գրավելուց հետո նրա հարսանիքը կազմակերպել լեռներում: Այդտեղից էլ առաջացել է օպերացիայի անվանումը:

Լեգենդար հերոսների շարքում էր նաև հայրենասեր,ֆիզիկոս, ռազմական գործիչ,Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը: Նա իր ճակատագիրն անշեղորեն կապել է Արցախյան ազատամարտի հետ, սկզբում գործել է Շահումյանի,այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում:

Արցախյան ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991թ. հունիսին,Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է ռազմական կազմակերպությունը,որը ինքնին նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտի ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը:

Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մատույցներում: Սակայն,հերոսները չեն մահանում,նրանք անմահ են,գնալով գիտակցված մահվան՝ պատմության փշոտ էջերից մեկին դրոշմում են իրենց անունը:

Դարեր շարունակ հայ զինվորը կռվել է թշնամու դեմ, թափել արյան վերջին կաթիլը, կռվել մինչև մահվան շեմը և, վերջապես, մահացել այսօր, որպեսզի ապրի ու արարի վաղվա օրը:





Սրտի մեծ ցավով ենք հիշում բոլոր այն զինվորներին, ովքեր վերջերս մահացան Հայաստանի և Արցախի սահմաններում:Մեծ ցավ ենք ապրում նրանց մայրերի համար,երբ մտածում ենք,թե որքան նպատակներ ու երազանքներ ունեին իրենց որդիների հետ կապված,որոնք այդպես էլ չիրականացան:

Չեմ ուզում առանձնացնել նրանցից որևէ մեկին և ասել,որ նա այն հերոսն է,որին կցանկանայի նմանվել:Նրանք բոլորն էլ ինձ համար անհատ են,մեծություն,հերոս:

Ցավով,բայց մեծ հպարտությամբ խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև և ասում.

_ Ես գտա իմ հերոսին,քե՛զ ո՜վ հայ զինվոր:

Փառք ու պատիվ, բոլոր զոհված հայ զինվորներին:

2



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!